ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ի համար այսօր հրատապը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում. Ստոլտենբերգ |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի համար այսօր հրատապը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում. Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այսօր Բուխատրեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում, ասել է, թե հիմա կարևորը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում: «Ամենահրատապ խնդիրն է՝ ամեն բան անել, որ Ուկրաինան հաղթի որպես Եվրոպայի ինքնիշխան և դեմոկրատական պետություն: Եթե Ուկրաինան չհաղթի որպես ինքնիշխան երկիր, ապա անդամակցության հարց սեղանին ընդհանրապես չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը: Միաժամանակ նա ընդգծել է, թե անդամ ընդհանրապես չլինելու և լիիրավ անդամ դառնալու հասկացությունների միջև կան շատ հանգամանքներ: «Մենք պետք է գիտակցենք, որ շատ բան կա զրոյական կարգավիճակի և լիիրավ անդամի կարգավիճակների միջև: Մեզ պետք է զարգացնել քաղաքական և գործնական համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այսօր ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
17:21 - 30 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։
14:16 - 23 նոյեմբերի, 2022
Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները արտահերթ բանակցություններ են անցկացրել չորեքշաբթի օրը՝ քննարկելու Լեհաստան ընկած հրթիռի թեման։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Մեր և մեր դաշնակիցների ունեցած տեղեկության համաձայն՝ դա Սովետական Միությունում ստեղծված C-300 հրթիռ էր, հին հրթիռ էր, և որևէ վկայություն չկա, որ այն ուղարկվել է ռուսական կողմից»,- այս մասին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ հավելելով, որ «շատ մեծ է հավանականությունը, որ այն արձակել է Ուկրաինայի ՀՕՊ-ը»։ Նշենք, որ հին C-300 հրթիռներ օգտագործել էին և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ղեկավարը ասել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ ՌԴ-ն է շարունակում մեղավոր մնալ պատերազմ սկսելով փետրվարյան ներխուժումով և երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, մեծաքանակ հրթիռների արձակումով, ինչն էլ հանգեցրել է Ուկրաինայի պաշտպանությանը։ «Սա Ուկրաինայի մեղքը չէ։ Ռուսաստանն է կրում հիմնական պատասխանատվությունը՝ շարունակելով իր ապօրինի պատերազմը Ուկրաինայի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յենս Ստոլտենբերգը։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ հավանական  է, որ հրթիռը պատկանած լինի Ուկրաինայի օդուժին։
11:13 - 17 նոյեմբերի, 2022
Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ուկրաինան և Լեհաստանը, օգտագործելով սահմանին հրթիռների անկման հետ կապված իրավիճակը, փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Եթե հանդիպումը նախատեսված չլիներ, ապա այն պետք է հրավիրվեր՝ քննարկելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու Ուկրաինայի և Լեհաստանի փորձերը: Այս երկու պետությունների ղեկավարության կողմից արված բացարձակ անպատասխանատու հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեղադրելով Ռուսաստանին, չի կարող չիմանալ, որ Ուկրաինայի կողմից արձակված հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին։«Դա նշանակում է, որ սա ոչ միայն կանխամտածված ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ մղող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։  Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։  Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:
10:50 - 17 նոյեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն նիստ կգումարի լեհ-ուկրաինական սահմանի մոտ հրթիռներ ընկնելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ն նիստ կգումարի լեհ-ուկրաինական սահմանի մոտ հրթիռներ ընկնելու կապակցությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կգլխավորի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը։ Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։Նիստին անդրադարձ է կատարվելու նախօրեին Արևելյան Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանին մոտ տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի կողմից չկա փաստահեն հայտարարություն, թե ով է արձակել Լեհաստան ընկած հրթիռները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ Ա Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:  
14:22 - 16 նոյեմբերի, 2022
Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Հրթիռը, որն ընկել է Լեհաստանի տարածք ու երկու անձի մահվան պատճառ դարձել, հավանաբար արձակված չի եղել Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ Արևմուտքի դաշնակիցների հետ բանակցություններից հետո։ Նշված բանակցությունները, ինչպես գրում է Reuters-ը, այն մասին էին, որ ուկրաինական կոնֆլիկտը կարող է տարածվել նաև հարևան երկրների վրա։  Հարցին, թե արդյո՞ք վաղ է պնդել, որ հրթիռը արձակվել է ՌԴ-ից, Բայդենն ասել է․ «Կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են դա: Ես չեմ ուզում այդպես ասել, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք ուսումնասիրել, բայց, ըստ հետագծի (հրթիռի հետագծի- խմբ․), քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, բայց մենք կտեսնենք»: ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները ամբողջությամբ կհետաքնննեն դեպքը նախքան որևէ գործողության անցնելը։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպումը տեղի կունենա այսօր։ Նշենք, որ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։ Լեհաստանի ԱԳՆ-ն պնդել է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են, և ԱԳ նախարարը բացատրությու տալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։ Լեհաստանի նախագահը մինչդեռ հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ռուսական հրթիռերը հարվածել են Լեհաստանին կոնֆլիկտի «նշանակալի էսկալացիայի» ֆոնին։ Նա որևէ ապացույց չի բերել՝ հրթիռների ռուսական լինելու վերաբերյալ։ «Ամբողջ Եվրոպան և աշխարհը պետք է պաշտպանվի ահաբեկիչ Ռուսաստանից»,- գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում Լեհաստանի նախագահի հետ զրույցից հետո։ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն ուժեղացնում է որոշակի ռազմական պատրաստվածությունը, իսկ Լեհաստանի քաղաքացիների հանգստության կոչ արել։ Լուսանկարը՝ Reuters
10:14 - 16 նոյեմբերի, 2022
Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին

 |armenpress.am|

Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։ Այս մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝  նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Հենց այդ այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու հարցը։ «Այս կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։ Մեզ համար կարևոր է, որ երկիմաստ շփումներ չլինեն։ Շվեդիայի համար կարևոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ»,- ասել է Բիլստրյոմը։ YPG-ն համարվում է Սիրիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցը։ Նախկինում Շվեդիան ևս աջակցում էր YPG-ին և PYD-ին, որոնց Թուրքիան ահաբեկչական է որակում։ Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում էին ներկայացրել, սակայն այս գործընթացը արգելակել էր Թուրքիան՝ պահանջելով, որ այդ երկրները քրդական կազմակերպություններն ահաբեկչական համարեն, հանձնեն ահաբեկչության կամ Թուրքիայի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող անձանց։
14:42 - 05 նոյեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

 |factor.am|

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա |factor.am|

factor.am: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստին։ «Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ այս բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։ Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
10:55 - 04 նոյեմբերի, 2022
Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս շաբաթ Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։ Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։ Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։ Ելույթով հանդես եկան Ֆինլանդիայի նախագահն ու ԱԺ նախագահը, իսկ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարի տեղակալը Հելսինկիում տեղակայված զորամասում ներկայացրեց Ֆինլանդիայի պաշտպանական կոնցեպտի մասին զեկույց, հենց զորամասում ծանոթացանք ֆիննական բանակում ծառայության մանրամասներին»,- գրել է նա:
13:06 - 22 հոկտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ ռազմագերիների, նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում կին զինծառայողների նկատմամբ։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։ Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։
12:19 - 14 հոկտեմբերի, 2022