Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Լավ քաղաքականություն չէ անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի գրառմանը

Լավ քաղաքականություն չէ անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի գրառմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թվիթերում արձագանքել է Փաշինյանի գրառմանը․ «Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ փորձելով խուսափել 2020թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից՝ «Զանգեզուրի միջանցքով» (չակերտները՝ խմբ․) ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացման մասով։ Լավ քաղաքականություն չէ, 20 ամիս ձգվող քննարկումներն անտեսելով, անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ու նշել. «Մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ՝ ապահովելու արևելյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
15:11 - 17 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար
 |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ Հարավային Կովկասում գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Հոկտեմբերի 12-ի հարցազրույցում Մակրոնն անկեղծ աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժում է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ՝ դրանք համարելով անհիմն։ «Ցավոք սրտի, Ֆրանսիայի նախագահը դեռ լռում է այն մասին, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարության կետերը, ականային վտանգ ստեղծելով տարածաշրջանում»,-նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այս պահին Մինսկի խմբի գործունեության անհնարինությունը, չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդությունից, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ հանդիպումներ են տեղի ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ «Սակայն Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում նրա՝ որպես միջնորդի չեզոքությունն ու անաչառությունը»,- ընդգծել է գործակալությունը։ ԱԳՆ-ն նշել է. «Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին, Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։  Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե   զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։ 
14:30 - 14 հոկտեմբերի, 2022
«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». Բայրամով
 |tert.am|

«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». Բայրամով |tert.am|

tert.am: «Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում: Նա նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է»: «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- նշել է Բայրամովը:
13:43 - 25 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է՝ անհասկանալի է, թե ով է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարությունների հասցեատերը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է՝ անհասկանալի է, թե ով է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարությունների հասցեատերը

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն անդրադարձել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարություններին։ ԱԳՆ խոսնակը նշել է՝ անհասկանալի է, թե ով է այդ հայտարարությունների հասցեատերը, և պնդել, որ հայ-ադրբեջանական սահմանների հարցը պետք է լուծվի «առանց արտաքին միջամտության»։ Այս մասին հայտնում է trend.az-ը։ Հիշեցնենք, որ Իրանի նախագահը Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու համատեքստում մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ։ Նման հայտարարություն է արել նաև Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Ադրբեջանի ԱԳՆ խոնսակ Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, այդ թվում՝ Իրանի հետ սահմանի 132 կիլոմետրը ուժի կիրառմամբ օկուպացնելու համար»։  «30 տարի շարունակ իրանական կողմը որևէ վերաբերմունք չի արտահայտել սահմանների բռնի փոփոխությանը։ Անհասկանալի է, թե ով է Իրանի հնչեցրած այնպիսի հայտարարությունների հասցեատերը, ինչպիսին է «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է»։ Ինչպես գիտեք, Մոսկվայում և Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների ձևաչափեր կան, այս ձևաչափերով բանակցությունները շարունակվում են։ Այս ձևաչափերով բանակցությունների շրջանակում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ստեղծվել է սահմանազատման պետական ​​հանձնաժողով և համաձայնեցվել նրա կազմը։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվի առանց արտաքին միջամտության»,- հայտարարել է Աբդուլաևան։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները նաև նշել են, Սյունիքը (Ադրբեջանի բնորոշմամբ՝ Զանգեզուրի միջանցք) իրանցի պաշտոնյաների կողմից ընկալվում է որպես իրանա-հայկական սահմանը հատող, և հարցրել, թե արդյո՞ք դա քննարկվել է իրանական կողմի հետ շփումների ժամանակ։ «Ադրբեջանական կողմը Իրանի հետ սահմանները դիտարկում է որպես առևտրի և համագործակցության հետագա զարգացման հնարավորություն։ Հայկական օկուպացիայի հետևանքով երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել էր ոչ միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, որը Ադրբեջանի անբաժանելի մաս է, այլև Իրանի։ 2022 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հանձնաժողովի շրջանակում տարածաշրջանում կոմունիկացիաների բացման և վերականգնման քննարկումները շարունակվում են։ Դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական  գոտին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Իրանի տարածքով կապելու համար ենթակառուցվածքներ ստեղծելու մասին։ Երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ Զանգելանի շրջանում կայացել է ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողություն։ Ներկայացնել, որ Զանգեզուրի միջանցքը հատում է Իրանի և Հայաստանի սահմանը, իրականությունից հեռու է։ Ընդհակառակը, Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, որն էլ ավելի է խորացնում մեր երկրների միջև կապերը և խոստանում տարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
22:26 - 23 սեպտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Փելոսիի հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները: «Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին: «Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը»,֊հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը Բաքուն հայտարարում է, որ լուծված է: Հայաստանի ժողովորդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցություն ունենալ, հայտարարել է Նենսի Փելոսին:
16:46 - 18 սեպտեմբերի, 2022
Ջեյհուն Բայրամովը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը

Ջեյհուն Բայրամովը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընթացող բախումներն ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։  Բայրամովն ասել է, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Հայաստանի կողմից պարբերաբար կրակ բացելու, Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ավելացման և տարածքների շարունակման ականապատման փաստը վկայում են այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»: «Ընդգծվել է, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմի ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթները, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ ամբողջությամբ հակասելով ընթացող կարգավորման ու խաղաղության գործընթացներին։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ավելացնել ռազմական լարվածությունը այն ժամանակ, երբ Ադրբեջանն օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության և ռազմական բախումների կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է հեռախոսազրույց ունեցել Քերըն Դոնֆրիդի հետ: Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ընդգծել Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:  Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։  
09:58 - 13 սեպտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը: Ըստ հայտարարության՝ «այդ ապօրինի քայլը», որ Հայաստանի պաշտոնատար անձի կողմից ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո, «ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»: «Այդ ապօրինի այցը» վկայում է, որ Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդում է Բաքուն և վստահեցնում, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի արածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի: Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երևանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել:
10:41 - 03 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին։ «Գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված Twitter-յան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Երկրի ԱԳՆ-ից նշել էին՝ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Նշենք, որ նմանատիպ հայտարարություն արել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում նշելով, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։  
19:00 - 27 օգոստոսի, 2022
Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ
 |1lurer.am|

Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Այդ քայլն Աբդուլլաևան որակել է «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»: «Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել է Աբդուլլաևան: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, թե իբր Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստում այդ գործընթացին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Բլինքենը նշել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը:
18:01 - 25 օգոստոսի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ու մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ու մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների և ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ, ու նշել, թե կտրականապես հերքում են ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է ադրբեջանական կողմին։  «Ի լրումն ադրբեջանական կողմի բազմաթիվ ապացույցների՝ Ադրբեջանի տարածքում (նկատի ունի՝ Արցախի Հանրապետությունում-խմբ․) հայկական անօրինական զինված ուժերի առկայության մասին խոստովանել են նաև հայ պաշտոնյաները։ Այսպես, այս տարվա հունիսի 29-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, և առաջնագծում նրանց փոխարինելու են պայմանագրային զինծառայողները: Ինչպես նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին ասաց, որ «ՀՀ ԶՈւ դուրսբերումը Ղարաբաղից կավարտվի սույն թվականի սեպտեմբերին»․ սա հստակ ցույց է տալիս, որ հակառակ ստանձնած պարտավորություններին, Հայաստանը դեռևս անօրինական կերպով պահպանում է իր զինված զորամասերը Ադրբեջանի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։  «Հայաստանի արտաքին գործերի նախարարության, որը մեղադրում է Ադրբեջանին եռակողմ հայտարարության 6-րդ կետը խախտելու մեջ, ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի համաձայնեցված երթուղու շինարարությունը շարունակվում է արդեն երկար ամիսներ, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այս ճանապարհի մասին։ Եթե ​​հայկական կողմը նպատակ ունի տարբեր պատրվակներով հետաձգել այս պարտավորության, ինչպես նաև եռակողմ հայտարարության այլ դրույթների կատարումը, ապա սա եռակողմ հայտարարության և այլ համաձայնագրերի իրականացման հետ կապված Հայաստանի ոչ կառուցողական և խանգարող գործունեության ևս մեկ վառ օրինակ է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե վերջին օրերի լարվածությունը կապված է Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առկայությամբ․ «Ընդգծում ենք, որ վերջին շրջանում տիրող լարվածության պատճառը Ադրբեջանի տարածքում հայկական անօրինական զինված խմբավորումների առկայությունն է, և նրանց կողմից սադրանքների դիմելը»,- նշված է հաղորդագրության մեջ։  Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին հայտնել էր, թե պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ, և հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են։ Գրիգորյանը նշել էր, որ վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին։  Այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը․ «պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց վարչապետը։   
16:01 - 04 օգոստոսի, 2022
Ադրբեջանը արձագանքել է Փաշինյանի երեկվա ասուլիսին
 |azatutyun.am|

Ադրբեջանը արձագանքել է Փաշինյանի երեկվա ասուլիսին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն, արձագանքելով Հայաստանի վարչապետի երեկվա ասուլիսին, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ապա խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները չէր ներկայացնի։ Ընդհակառակը, նշված է Բաքվի արձագանքում, Հայաստանի վարչապետի որոշ արտահայտություններ կասկածի տակ են դնում այդ երկրի ձգտումները տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Եթե Հայաստանը իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք ցուցաբերի և խաղաղության կոնկրետ քայլեր կատարի, այլ ոչ թե ժամանակ վատնի ձևաչափ վերականգնելու վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել և որի մասնակիցներն այժմ բաց խոստովանում են դրա գործելու անհնարինության մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, առանց տալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի անունը։
17:21 - 28 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ ինչու է չեղարկվել Բայրամովի հետ ստոկհոլմյան հանդիպումը |armenpress.am|

Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ ինչու է չեղարկվել Բայրամովի հետ ստոկհոլմյան հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը: Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի  շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը: «Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ասաց ԱԳ նախարարը:
14:20 - 06 հունիսի, 2022
ՀՀ ԱԳՆ կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

ՀՀ ԱԳՆ կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում խոսեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Սա իր ուղղակի անդրադարձն է գտել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարի և մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա: Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը: Շուրջ մեկամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին  գործերի նախարարների առաջին և երկրորդ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց նաև, որ վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը: «Մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ»,- ասաց Միրզոյանը: Նախարարն ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով մյուս հանդիպումը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը:
14:01 - 06 հունիսի, 2022
Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները |azatutyun.am|

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններին։ Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։ Բաքուն հայկական կողմին հորդորում է ընդունել , որ «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։ «Միայն տարածաշրջանում նոր իրողությունների և հնարավորությունների ճիշտ գնահատումը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
19:53 - 28 մայիսի, 2022