Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում  հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը: Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և  բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին:
17:39 - 27 փետրվարի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:
11:48 - 27 փետրվարի, 2020
Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»:
13:41 - 21 փետրվարի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։ Բացման խոսքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու և հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։ Նիստի ընթացքում ներկայացվել է հանձնաժողովի և աշխատանքային խմբի կողմից 2019թ. կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշվել աշխատանքային ծրագրում ներառված միջոցառումների հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տարաբնույթ առաջարկություններով: Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է անհայտ կորած անձանց ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու անհրաժեշտությունը:
09:12 - 20 փետրվարի, 2020
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարը իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացման գործում:     Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցերին:
19:49 - 18 փետրվարի, 2020
Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում․ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին |shantnews.am|

Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում․ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կա՞ն տարաձայնություններ: Լրագրողներն այսօր այս հարցն ուղղեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Նա պատասխանեց. «Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում: Եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, եթե հարկ եղավ՝ հրաժարական կտամ, խնդիր չեմ տեսնում: Այս բազմազան ոլորտը որ կա, նախարարը մինչև որոշում ընդունելը խորհրդակցում է, ԳՇ պետն էլ ներկայացնում է մոտեցումները, որ հաճախ կարող են չհամընկնել: Քաղաքական առումով պատասխանատուն նախարարն է, այդ լուրերն ավելի շատ ուռճացված են, քան իրողություն»: Դավթյանը կրկին անդրադարձավ բանակում ինքնասպանության փորձերին, նշեց՝ տվյալներ ունեն, աշխատում են, առանց դրանց և վերլուծական նյութերի իրենց աշխատանքը զրոյի կհավասարվեր: Նա հայտնեց, որ ունեն ինքնասպանությունը չավարտած դեպքեր, երբ փորձեր արվել են, սակայն ավարտին չեն հասցվել: Ասաց՝ ծնողներն ու իրավապահները հասկանում են իրական պատճառը, թե դեպքերից որոնք են կապված բանակի հետ: Դավթյանը նշեց՝ դեպքերի մի մասով նեղ անձնական բնույթի տվյալներ են, որ չէր ցանկանա հրապարակել: ԳՇ պետին դիմեցին նաև մտահոգությամբ, որ մարդիկ մահանում են բանակում, սակայն իրական մեղավորները չեն պատժվում: Հարցին՝ կա՞ն տաբուներ, նա արձագանքեց. «Նախկինում էլ չի եղել, հիմա էլ, եթե անգամ ցանկանանք: Եթե հանցագործություն է կատարել որևէ սպա կամ պաշտոնատար անձ, դրանք կոծկելը ձեռնտու չէ առաջին հերթին բանակին, ամեն զոհի կամ մահվան դեպքի հետ կապված է ընտանիքը, զորակցությունս եմ հայտնում իրենց, բայց դրա հետևում սպայական կազմն է կանգնած, իսկ կոծկել… ես չգիտեմ, եթե կան փաստեր, թող իրավապահներին տրամադրեն, զբաղվենք: Քննչականի գործունեության հետ կապված չեմ կարող պատասխանել, եթե անգամ ապացուցվել է, բայց ծնողը կարող է չընդունել, դա ես չեմ կարող մեկնաբանել: Դա քրգործի շրջանակներում իրականացված արդյունքներն են, մենք աջակցում ենք, համապատասխան սպաները, պաշտոնատար անձինք ընդգրկվում են վկայի կամ այլ կարգավիճակով, տաբուներ չկան»:
15:04 - 18 փետրվարի, 2020
Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
17:04 - 17 փետրվարի, 2020
Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության  դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:   Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. ԶՈՒ-երում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական   տեխնիկայի   օգտագործման   կարգի   դեմ    ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցոցւանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում: Վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես բռնություններով պայմանավորված դեպքերը, այն է՝ զինծառայողների կողմից կանոնագրքով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելը՝ իրենց թվացյալ առավելությունը ցույց տալու, կամ այդպիսի առավելությունն ընդգծելու, ծառայության ընթացքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև զինվորական կարգապահությանը չհարմարվելու և փողոցային բարքերով առաջնորդվելու հետևանք են: Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադառնալով այս խնդրին, ինչպես նաև բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, ինչը իրավապահ մարմինների և ՀՀ ԶՈւ ղեկավարության աշխատանքի արդյունավետության վկայությունն է, 2020թ. հիմնական առաջնահերթություններից է դառնում նման հանցագործությունների կանխարգելման, դրանց նպաստող պայմանների ու պատճառների  վերացման ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում անողոք պայքար է մղվելու բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսևորումների վերացման, զինծառայողների հետ ինտենսիվ բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպքով քննության առարկա է դառնալու նաև դրանց կանխման, բացահայտման պարտավորություններ ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները և խիստ վերահսկողություն է իրականացվելու տրված վերոնշյալ հանձնարարականների կատարման նկատմամբ: Թեև Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել զինվորական դատախազության դատախազների կողմից հանցագործություններին նպաստող գործոնների վերացմանն ուղղված միջնորդագրերով պատկան պետական օղակներին դիմելու նախաձեռնողականության առթիվ, սակայն նշել է, որ դրանք պետք է առավել ինտենսիվ դարձնել՝ զուգահեռաբար հետևողականություն ցուցաբերելով դրանցում նշված խնդիրների վերացման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկմանուղղությամբ: Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ  հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը: Այս իմաստով հատկանշական է, որ զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019թ․դրանց թիվը կազմել է՝ 176: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ գործակցության հիմնական ուղղություններից է զորամասերում տարաբնույթ հանացագործությունների կանխման և բացահայտման հարցում ԶՈՒ այս ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի շահագրգռության բարձրացման գործուն մեխանիզմների ներդրումը: Այդ շրջանակներում, ըստ գլխավոր դատախազի, էական է, որպեսզի հանցագործությունների կանխման և բացահայտման ցուցանիշները որպես դրական գործոն դիտարկվեն զորամասերի ղեկավարների աշխատանքի գնահատման հարցում: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում է նաև դրական դինամիկան ինչպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ԶՈւ-երում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառունթների իրականացման ոլորտներում: Մասնավորապես, եթե  2018 ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 296: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 404 ուսումնասիրություն, որոնց արդյունքում ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12մլրդ ՀՀ դրամ  վնաս, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. ցուցանիշը: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը կրկնակի ավելի է 2018թ. արդյունքներից: 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 503 քրեական գործ՝ 752 անձի վերաբերյալ: 306 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, որոնցով դատապարտվել  է 416 անձ: Մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթի կիրառման արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որպեսզի հատկապես մահվան ելքով քրեական գործերի դատական քննության փուլում ղեկավար դատախազներն անմիջականորեն ներգրավվեն մեղադրանքի պաշտպանության գործընթացում: Բացի այդ,  Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել բավարար ապացույցների համակցության առկայության դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հնարավորինս շուտ ուղարկել դատարան՝ ոչ միայն համաչափ պատժի անխուսափելիության ապահովման սկզբունքից ելնելով, այլ նաև հաշվի առնելով ինքնին դատական քննությունների նշանակությունը հանցագործությունների կանխարգելման առումով: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման մեխանիզմների, զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հմտրությունների բարձրացման հարցերում ՀՀ դատախազության և ՀՀ ՊՆ-ի համագործակցության հեռանկարների շուրջ: ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ պաշտպանության նախարարը բարձր են գնահատել դրված խնդիրների համատեքստում երկու գերատեսչությունների գործակցության մակարդակը:
19:24 - 11 փետրվարի, 2020
ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան |armtimes.com|

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: «ՍՈՒ 30» գերժամանակակից ինքնաթիռների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան։ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարն ու Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 28-ի՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ, այցելել են «Եռաբլուր» պանթեոն: «Եռաբլուրում» են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նշեց, որ մեր սպառազինությունը եւ անհրաժեշտ կարողությունները, ԶՈՒ-երում խնդիրները կատարելու համար, ավելացված են․ «Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով»։
06:48 - 28 հունվարի, 2020
Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Դավիթ Տոնոյան |tert.am|

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Դավիթ Տոնոյան |tert.am|

tert.am: Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարը նշեց, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։ Հարցին, թե վիրավորումը միջանձային վեճի պատճառով է եղել՝ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ «Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»։ Հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
08:38 - 25 հունվարի, 2020