Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին |tert.am|

Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին |tert.am|

tert.am: Աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերի ընթացքում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել, ինչի մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent.net-ը:«Վերջին օրերը մեր երկրի համար ամենադժվար օրերից էին վերջին տասնամյակների ընթացքում: Մենք ամբողջ ուժով պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մենք բախվել ենք աննախադեպ չափերի բնական աղետի. մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է բռնկվել Հունաստանի բոլոր շրջաններում: Աննախադեպ շոգի ու երկար ամիսների երաշտի պատճառով առաջացած հրդեհներն այժմ շատ դժվար են մարվում», - ասել է կառավարության ղեկավարը:Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից:
14:08 - 10 օգոստոսի, 2021
Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին |armenpress.am|

Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում արդեն մի քանի օր է ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհները. երկրի տարբեր շրջաններում բռնկվել է 586 հրդեհ: Այս մասին, դիմելով ժողովրդին, հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Վերջին օրերը մեր երկրի համար ամենածանրերից մեկն են եղել վերջին տասնամյակներում: Մենք շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Այս հրդեհները, որոնք առաջացել են անոմալ շոգի ու երկար ամիսների երաշտից հետո, շատ դժվար է հանգցնել»,- նշել  Միցոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում:  «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ Հունաստանի հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ 10 հոգի ձերբակալվել է անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով: Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչև օգոստոսի 13-ը:
22:12 - 09 օգոստոսի, 2021
Հունաստանը ՌԴ-ին խնդրել է հրդեհների մարման համար համապատասխան տեխնիկա տրամադրել |armenpress.am|

Հունաստանը ՌԴ-ին խնդրել է հրդեհների մարման համար համապատասխան տեխնիկա տրամադրել |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է երկուական  Իլ-76 ինքնաթիռ և  Մի-8 ուղղաթիռ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսվել է հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հեռախոսազրույցի ժամանակ:  «Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելևին Ռուսաստանի անմիջական և գործնական  օգնության համար՝ Հունաստանի համար այս դժվարին պահերին»,- նշվել է հաղորդագրության մեջ, ըստ որի, նա հայտնել է, որ տրամադրվելիք ուղղաթիռներն ու ինքնաթիռները կօգնեն հրդեհների մարման համար:
21:03 - 09 օգոստոսի, 2021
Հունաստանի Էվբեան կղզում անտառային հրդեհները ոչնչացրել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ |azatutyun.am|

Հունաստանի Էվբեան կղզում անտառային հրդեհները ոչնչացրել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանի՝ մեծությամբ երկրորդ կղզին՝ Էվբեան, հայտնվել է իր պատմության մեջ ամենամեծ բնական աղետներից մեկի ճիրաններում․ վերջին մի քանի օրերի ընթացքում անտառային հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր հեկտար հողեր, այրվել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ: Տեղացիներն ասում են, որ Էվբեան երբեք այլևս նույնը չի լինի և մեղադրում են իշխանություններին՝ հրդեհների դեմ պայքարող ուժերի պակասի համար: Շատերը մինչև վերջ հրաժարվում են լքել իրենց բնակավայրերը. նրանք փորձում են ինչ-որ կերպ փրկել իրենց տները` պատերը ջրելով: Նրանք, ովքեր տեխնիկա ունեն, կտրում են ծառերը և հող լցնում, որպեսզի կանգնեցնեն կրակի առաջխաղացումը: Բայց, ի վերջո, այս ամենն արդյունք չի տալիս, և մարդիկ ստիպված են հեռանալ՝ ընդմիշտ հրաժեշտ տալով իրենց տներին: 40 աստիճան շոգի պայմաններում կրակն արագ տարածվում է: Շնչել դժվար է նույնիսկ՝ կրակից հեռու: Տարբեր երկրներից ավելի քան 500 մարդ պայքարում է տարերքի դեմ: Կիրառվում է նաև ավիացիա, սակայն, ինչպես պարզաբանում է կառավարությունը, ներկա պայմաններում այն բավական արդյունավետ չէ. օդաչուները վտանգում են իրենց կյանքն աշխատելով՝ գործնականում զրո տեսանելիության և չափազանց բարձր տուրբուլենտության պայմաններում։
11:42 - 09 օգոստոսի, 2021
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է |armenpress.am|

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Վիճակն այսօր ավելի լավ է, քան երեկ էր: Մենք պետք է շարունակենք [հրդեհի] բոլոր օջախները մարելու և կրկնակի բռնկման վտանգը բացառելու ինտենսիվ ջանքերը», - ասել է Միցոտակիսը Հունաստանի Հրշեջ ծառայության օպերատիվ համակարգման կենտրոն կատարած այցելությունից հետո: Հունաստանի վարչապետին այդ կենտրոնում ներկայացրել են բնական հրդեհների բռնկումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Հրշեջ ծառայության աշխատակիցներին, կամավորներին, հունական ոստիկանությանը և առափնյա պահպանությանը հսկայական ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են նախորդ գիշեր Իթակայի կենտրոնական շրջանում, Էվբեա կղում և Մանի թերակղզում կրակը հսկողության տակ վերցնելու համար: Կիրիակոս Միցոտակիսը խորը ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու ևս մեկ անգամ հավաստիացրել է բոլոր տուժածներին, որ նրանց հասցված վնասի վերականգնումը լինելու է իր քաղաքական առաջնահերթությունը: Հունաստանում արդեն ավելի քան 10 օր անոմալ շոգ է: Ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է +47-ի: Դրա հետևանքով ամեն օր ամբողջ երկրով մեկ բռնկվում են տասնյակ անտառային հրդեհներ:
15:39 - 07 օգոստոսի, 2021
Թուրքիան և Հունաստանը պատրաստ են միմյանց օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում |1lurer.am|

Թուրքիան և Հունաստանը պատրաստ են միմյանց օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ փոխադարձ օգնություն ցուցաբերել անտառային հրդեհների դեմ պայքարում: Իհարկե, դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ երկու երկրներն էլ առանձին կարողանան իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:  Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թվիթերի իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Վերջինս համերաշխության կոչ է արել անտառային հրդեհների դեմ պայքարում:    Երկու երկրներում էլ շարունակվում են բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները: Հունաստանում՝ Եվբեա կղզուց ավելի քան 600 մարդ ապահով տարածք է փոխադրվել ծովով: Բնակչությանն օգնելու համար օգտագործվել են նաև զբոսաշրջային նավերը:   Թուրքիայի 6 մարզում 13 հրդեհ դեռևս չի հաջովել վերահսկողության տակ վերցնել: Իրադրությունը հատկապես ծանր է զբոսաշրջային կենտրոններ Անթալիայում, Մարմարիսում և Բոդրումում: Առափնյա շրջաններից մինչ օրս տարհանել են 10000 մարդու, այդ թվում՝ զբոսաշրջիկների:
20:27 - 06 օգոստոսի, 2021
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին |armenpress.am|

Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Հունաստանի ԱԳՆ-ի  տվյալներով՝ «Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ստացված հրահանգներին համապատասխան, արձագանքելով համապատասխան արտակարգ դեմարշին, որի շրջանակներում նա այսօր կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, լիովին հերքել է Թուրքիայի մեղադրանքները Էվրոսի շրջանում (հունա-թուրքական ցամաքային սահմանին) իբր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»: «Նա թուրքական կողմին մատնանշել է իր սահմանները պաշտպանելու և մարդկանց առևտրով զբաղվողների գործունեությունը և անօրինական ներգաղթը թույլ չտալու պարտավորությունը», - ասված է հաղորդագրության մեջ: Հունաստանի քաղաքացիների պաշտպանության գործերի նախարարությունը և հունական ոստիկանությունը կիրակի կարճ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ինչ վերաբերում է կայքերում վերարտադրված թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա մենք հայտնում ենք, որ հունական ուժերը չեն մասնակցել Էվրոսում՝ դրանց կողմից նկարագրվող միջադեպին»:
18:29 - 01 օգոստոսի, 2021
Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում․   «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության վրա։ Այդ ամբողջ ընթացքում մենք առերեսվել ենք մի շարք խնդիրների հետ` կապված բնակչության հարաճուն տագնապների, լարվածության և համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների, ակնկնալիքների և սպասումների հետ: Համավարակի հայտարարման առաջին ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ, ինչը նույնպես որոշակիորեն մեղմել է իրավիճակը: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերի մեջ ընդգրկված քաղաքացիները: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեբուժական կլինիկաներում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները, որոնց տագնապներն ու լարվածությունները կապված են եղել իրենց հարազատների հետ հանդիպելու կամ տեսակցելու անհնարինության հետ: 2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են մեր նախնական մտավախությունները` փաստելով, որ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ: Հետազոտության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ սթրեսի պատճառներից մեկն արժանահավատ տեղեկատվության հասանելիության և տեղեկացվածության անբավարար մակարդակն է: Կարծում եմ` տեղին է նշել, որ համավարակի առաջին իսկ օրերից ապատեղեկատվությունը լրջագույն բացասական ազդեցություն է թողել հանրային վտանգը կանխելու առումով. մարդիկ հեշտությամբ հավատում էին ոչ ճիշտ լուրերին, ոչ մասնագիտական, հաճախ դիլենտատական մակարդակի կարծիքին ու մեկնաբանություններին: Արդյունքում` թերագնահատում էին պարզագույն պաշտպանիչ միջոցների օգտագործումը և համատարած հրաժարվում դրանք կիրառելուց: Հետազոտությունը ցույց տվեց, որ պաշտոնական լրատվամիջոցներին հետևող բնակչության մոտ սթրեսի մակարդակը նշանակալի ցածր է եղել: Ներկայումս իրավիճակն այլ է. COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից, Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընթացող տեղեկատվական աշխատանքների արդյունքում կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները: Ելույթի վերջում կցանկանայի միջազգային առողջապահական հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի համար խիստ կարևոր է մինիմալիզացնել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի բացասական ազդեցությունները, մասնավորապես` հոգեկան առողջության խնդիրները` դասելով դրանք Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններում։ Մենք լիովին ապահովված ենք այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կառուցվածքային, մարդկային և տնտեսական ռեսուրսներով: Շնորհակալ եմ ուշադրության համար»:
14:57 - 23 հուլիսի, 2021
Հունաստանն ու Ֆրանսիան առողջապահական ոլորտի աշխատակիցների համար պատվաստումները պարտադիր են դարձրել |tert.am|

Հունաստանն ու Ֆրանսիան առողջապահական ոլորտի աշխատակիցների համար պատվաստումները պարտադիր են դարձրել |tert.am|

tert.am: Հունաստանն ու Ֆրանսիան հայտարարել են առողջապահական ոլորտի աշխատակիցների համար կորոնավիրուսայի դեմ պատվաստման պարտադիր լինելու մասին։ Այս մասին հայտնել են France 24-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնին և Kathimerini թերթը՝ հղում տալով հունաստանի կառավարությանը։Հեռուստատեսային ուղերձի ժամանակ Էմանուել Մակրոնն ասել է, որ կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի պատճառով երկրում աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և անհրաժեշտ է անհապաղ պայքար սկսել վարակի տարածման դեմ։ Նա նշել է, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է կատարվում և ոլորտի բոլոր աշխատակիցներին հորդորել մինչև սեպտեմբերի 15-ը պատվաստվել։Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, իր հերթին, տեղեկացրել է, որ հիվանդանոցների և ծերանոցների աշխատակազմերի համար կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր կդառնան՝ պայմանավորված վարակների թվի աճով։
15:01 - 13 հուլիսի, 2021
Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները պետք չէ վերածել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-ՆԱՏՕ հակասության․ Հուլուսի Աքար |azatutyun.am|

Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները պետք չէ վերածել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-ՆԱՏՕ հակասության․ Հուլուսի Աքար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան կոչ է անում Հունաստանի իշխանություններին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ արձագանքելով իր հույն պաշտոնակցի վերջին հայտարարություններին։ Դրանցում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը Անկարային մեղադրել էր միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար։ «Հունաստանը շարունակում է հանդես գալ սադրիչ և անզիջում դիրքերից», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Երրորդ կողմը չի կարող լուծել Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա խնդիրները։ Խորհուրդ եմ տալիս իմ հույն գործընկերներին չփորձել Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները վերածել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ՆԱՏՕ կամ Թուրքիա-ԱՄՆ հակասությունների»,- հայտարարել է Հուլուսի Աքարը:
20:16 - 11 հուլիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Թուրք նախարարի հետ մինչ այդ զրուցել է Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը: Կողմերը քննարկում են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Երեկ Չավուշօղլուն Օսմանյան կայսրության երբեմնի մաս կազմող Կոմոտինի հունական ավանում տեղի թուրք մահմեդական ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խոստացել է Աթենքում արծարծել հունաբնակ թուրքերի իրավունքների հարցը: «Վաղը պաշտոնական հանդիպումներ ունենք Հունաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ, մենք, իհարկե, կխոսենք Արևմտյան Թրակիայում թուրքերի իրավունքների մասին, մենք ուզում ենք, որ նրանք ունենան այն իրավունքները, որոնք մենք շնորհում ենք հույն ուղղափառ եկեղեցուն և հույների փոքրամասնությանը»,- ասել է Չավուշօղլուն: Նրա այդ հայտարարությունը Հունաստանում մեծ վրդովմունք է առաջացրել: Աթենքում վստահեցրել են, որ անպայման կոշտ կարձագանքեն Չավուշօղլուին: Ապրիլին Անկարայում թուրք և հույն արտգործնախարարները միջև մամլո ասուլիսում սուր վիճաբանություն է տեղի ունեցել: Թուրքիան պնդում է, որ Հունաստանում կա շուրջ 120 հազար թուրք մահմեդական, հույների փոխանցմամբ, այդ մարդիկ ոչ թե թուրքեր են, այլ հույն-մահմեդականներ: Երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն ունեն լուրջ տարաձայնություններ մի միջազգային մի շարք հարցերում և հատկապես Կիպրոսի շուրջ:
15:35 - 31 մայիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը երկօրյա այցով ժամանել է Հունաստան՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի հետ խորացող տարաձայնությունները հարթելու համար։ Չավուշօղլուի այցից առաջ Հունաստանի վարչապետը հայտարարել էր՝ Աթենքը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա «սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից»։ Երկկողմ հարաբերություններում մի շարք չլուծված հարցեր ու տարաձայնություններ կան, որոնք էլ ավելի սրվեցին անցած տարի, երբ թուրքական նավերը սկսեցին որոնողա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելքում՝ էներգակիրներով հարուստ հատվածներում։ Հունական կողմը դա սեփական տարածքի ոտնահարում է որակում: Լարվածությունը հարթելու համար անցած ապրիլին Հունաստանի արտգործնախարարն էր մեկնել Անկարա, սակայն Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները սկսել էին հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանում կհանդիպի մահմեդական փոքրամասնության հետ, վաղը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի։
10:05 - 31 մայիսի, 2021