ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն ներկայացրել է 168 տեղամասերի քվեարկության արդյունքները |1lurer.am|

ԿԸՀ-ն ներկայացրել է 168 տեղամասերի քվեարկության արդյունքները |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց այս պահի դրությամբ մշակված տվյալները: ԿԸՀ կայքում առցանց ներկայացված են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն` ըստ մարզերի: Այդ տվյալները թարմացվում են: Քվեարկության 35,035 մասնակիցների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Արդար Հայաստան» կուսակցություն 120 ձայն, 0.35 % «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 251 ձայն, 0.72 % «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 21 423 ձայն, 61.70 % «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 113 ձայն, 0.33 % «Ազատություն» կուսակցություն 29 ձայն, 0.08 % «Պատիվ ունեմ» դաշինք 1828 ձայն, 5.26 % «Միասնական Հայրենիք» կուսակցություն 24 ձայն, 0.07 % «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն 37 ձայն, 0.11 % «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 430 ձայն, 1.24 % «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 187 ձայն, 0.54 % «Հանրապետություն» կուսակցություն 693 ձայն, 2.00 % «Հայոց Հայրենիք» կուսակցություն 172 ձայն, 0.50 % «Ազատ Հայրենիք» դաշինք 82 ձայն, 0.24 % «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 1848 ձայն, 5.32 % Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 120 ձայն, 0.35 % «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 178 ձայն, 0.51 % «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն-17-րդ համար 49 ձայն, 0.14 % «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք 235 ձայն, 0.68 % «Ազգային օրակարգ» կուսակցություն 11 ձայն, 0.03 % «Վերելք» կուսակցություն 14 ձայն, 0.04 % Թիվ 21. «Ազատական» կուսակցություն 250 ձայն, 0.72 % «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն 77 ձայն, 0.22 % «Հայաստան» դաշինք 6131 ձայն, 17.66 % «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն  272 ձայն, 0.78 % «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 147 ձայն, 0.42 %:
00:20 - 21 հունիսի, 2021
ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ԿԸՀ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 650, քվեարկության մասնակիցների թիվը 500, անվավեր քվեաթերթիկների թիվը 45։ 1. «Արդար Հայաստան» կուսակցություն - 12. ՀԱԿ - 433. «Քաղաքացիական պայմանագիր» - 1634. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն - 05. «Ազատություն» կուսակցություն - 26. «Պատիվ ունեմ» դաշինք - 147. «Միասնական հայրենիք» կուսակցություն - 18. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 09. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1410. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 211. «Հանրապետություն» կուսակցություն - 1712. «Հայոց հայրենիք» կուսակցություն - 413. «Ազատ հայրենիք» դաշինք - 014. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 315. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 416. «5165» շարժում-կուսակցություն - 1217. «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 218. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք - 319. «Ազգային օրակարգ» կուսակցություն - 020. «Վերելք» կուսակցություն - 1421. «Ազատական» կուսակցություն - 1222. «Հայոց արծիվներ միասնական» կուսակություն23. «Հայաստանի եվրոպական» կոսւակցություն - 024. «Հայաստան» դաշինք - 13525. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 626. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 3 Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:
22:22 - 20 հունիսի, 2021
ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները |armenpress.am|

ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսերի վերաբերյալ տվյալները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Բաբիկյանը նշեց, որ հունիսի 16- դրությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը  նախընտրական հիմնադրամին մուծվել են 1 միլիարդ 370 հազար 673 հազար 654,5 դրամ, որից ծախսել են 1 միլիարդ 169 միլիոն 256 հազար 822,4 դրամ, մնացորդը կազմել է 201 միլիոն 416 հազար 832,1 դրամ։ Ստորև ներկայացվում է ընտրություններին մասնակցող կուսակցություններ և դաշինքների ծախսեր․ «Արդար Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 1 միլիոն 611 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիոն 460 հազար 594, 4 դրամ, մնացորդը կազմել է 150 հազար 405,4 դրամ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 47 միլիոն 166 հազար 859,5 դրամ, որից ծախվել է 39 միլիոն 399 հազար 120 դրամ, մնացորդը կազմել է 7 միլիոն 767 հազար 739,5 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 458 միլիոն 54 հազար 500 դրամ, որից ծախսվել է 373 միլիոն 150 հազար, մնացորդը կազմել է 84 միլիոն 899 հազար 820 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 2 միլիոն 700 հազար, որից ծախսել է 2 միլիոն 58 հազար 480 դրամ, մնացորդը կազմել է 641 հազար 520 դրամ «Ազատություն» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 2 միլիոն 760 հազար 200 դրամ, որից ծախսել է 2 միլիոն 720 հազար դրամ, մնացորդը կազմել է  18 հազար 200 դրամ «Պատիվ ունեմ» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 246 միլիոն 3 հազար դրամ, որից ծախսվել է 225 միլիոն 896 հազար 979 դրամ, մնացորդը կազմել է 20 միլիոն 106 հազար 21 դրամ  «Միասնական Հայրենիք» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 2 միլիոն 900 հազար դրամ, որից ծախսել է 2 միլիոն 830 հազար 150 դրամ, մնացորդը կազմել է 69 հազար 850 դրամ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 1 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսել է 1 միլիոն 495 հազար 350 դրամ, մնացորդը կազմել է 4650 դրամ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 73 միլիոն 30 հազար 200 դրամ, որից ծախսել է 59 միլիոն 317 հազար 531 դրամ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 53 միլիոն 784 հազար 760 դրամ, որից ծախսել է 53 միլիոն 223 հազար 190 դրամ, մնացորդը կազմել է 561 հազար 570 դրամ «Հանրապետություն» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 18 միլիոն 654 հազար 560 դրամ, որից ծախսվել է 18 միլիոն 580 հազար 920 դրամ, մնացորդը կազմել է 73 հազար 640 դրամ «Հայոց Հայրենիք» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 4 միլիոն 65 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 620 հազար դրամ, մնացորդը կազմել է 1 միլիոն 445 հազար դրամ  «Ազատ Հայրենիք» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 3 միլիոն 919 հազար 875 դրամ, որից ծախսվել է 3 միլիոն 911 հազար դրամ, մնացորդը կազմել է 8 հազար 875 դրամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 87 միլիոն 389 հազար 500 դրամ, որից ծախսվել է 81 միլիոն 731 հազար 377, մնացորդը կազմել է 5 միլիոն 658 հազար 123 դրամ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 15 միլիոն դրամ, որից ծախսվել է 14 միլիոն 759 հազար 121 դրամ, մնացորդը կազմել է 240 հազար 879 դրամ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 13 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 13 միլիոն 305 հազար 560 դրամ, մնացորդը կազմել է 94 հազար 440 դրամ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է  1 միլիոն դրամ, որից ծախսել է 953 հազար դրամ, մնացորդը կազմել է 94 հազար 440 դրամ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 19 միլիոն 470 հազար 400 դրամ, որից ծախսվել է 953 հազար դրամ, մնացորդը կազմել է 47 հազար դրամ «Ազգային օրակարգ» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 3 միլիոն 967 հազար դրամ, որից ծախսել է 19 միլիոն 469 հազար 20 դրամ, մնացորդը կազմել է 157 հազար դրամ «Վերելք» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 65 հազար դրամ, որից ծախսել է 65 հազար դրամ, մնացորդը կազմել է 0 դրամ «Ազատական» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 0 դրամ    22․ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ մուծվել է 370 հազար դրամ, որից ծախսել ՝ 366 հազար դրամը, մնացորդը կազմել է 4 հազար դրամ 23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 200 հազար դրամ, որից ծախսել է 180 հազար դրամ, մնացորդը կազմել է 20 հազար դրամ 24. «Հայաստան» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 309 միլիոն 297 հազար 800 դրամ, որից ծախսել է 245 միլիոն 591 հազար 350 դրամ, մնացորդը կազմել է 63 միլիոն 706 հազար 450 դրամ 25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 4 միլիոն 114 հազար դրամ, որից ծախսել է 2 միլիոն 261 հազար 400 դրամ, մնացորդը կազմել է 175 հազար դրամ 26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 250 հազար դրամ, որից ծախսել է 75 հազար դրամ․ մնացորդը կազմել է 175 հազար դրամ:
21:46 - 20 հունիսի, 2021
Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49․4 տոկոսը

Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49․4 տոկոսը

 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ժամը 20։00-ի դրությամբ` քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալները․ Երևան քաղաք․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859000 է, մասնակցել է 442846-ը կամ 51,55%-ը։ Արագածոտնի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 117472 է, մասնակցել է 58737-ը կամ 50%-ը։ Արարատի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 223360 է, քվեարկել է 113625-ը կամ 50․87%-ը։ Արմավիրի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 235840 է, քվեարկել է 104880-ը կամ 44․47%-ը։ Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189527 է, քվեարկել է 86173-ը կամ 45․47%-ը։ Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233552 է, քվեարկել է 109141-ը կամ 46,73%-ը։ Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242022 է, քվեարկել է 121212-ը կամ 50․08%-ը։ Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226763 է, քվեարկել է 93510-ը կամ 41․24%-ը։ Սյունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109726 է, քվեարկել է 66252-ը կամ 60․38%-ը։ Վայոց ձորի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46620 է, քվեարկել է 26132-ը կամ 56․05%-ը։ Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109690, քվեարկել է 58666-ը կամ 53․48%-ը։ Հանրապետության՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2․593,572 է․ քվեարկությանը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 1․281․174-ը կամ 49․4%։ Տվյալը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դրանք ստացվել են էլեկտրոնային տարբերակով;
21:17 - 20 հունիսի, 2021
Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ |1lurer.am|

Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ |1lurer.am|

1lurer.am: Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը: «Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 1 դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝  մարզերում: 7 հաղորդումները վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, մարմնական վնասվածք հասցնելուն»,- ասաց Մկրտչյանը: Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի:
13:15 - 20 հունիսի, 2021
Ներկայացվել է 173 դիմում, կայացվել է 149 որոշում․ ԿԸՀ

Ներկայացվել է 173 դիմում, կայացվել է 149 որոշում․ ԿԸՀ

Մինչև քվեարկության օրը ստացվել են 173 դիմումներ, բողոքներ, միջնորդություններ, որոնցից 90–ը էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը՝ ներկայացնելով մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ «Երկուսը վերաբերել են պարզաբանման պահանջին, 4-ը պատգամավորների թեկնածուների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով»,–ասաց նա և նշեց, որ դրանից մեկը դատարանը չի բավարարել։ Նա նշեց, որ 14 դիմում ինքնաբացարկի մասին է եղել, 13-ը կուսակցությունների կամ դաշինքների կողմից են եղել, 11-ը՝ նախընտրական քարոզչության կարգ տարբեր պահանջներով․ հավատարմագրման վերաբերյալ մեկ դիմում մերժվել է և պարզվել է, որ պահանջներին չի բավարարում։ Լիլիա Հակոբյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ընդունել է 149 որոշում, որոնցից 14-ը նորմատիվ իրավական ակտեր են եղել։ ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում, 1500-ից ավելի տեղամասերում տեսանկարահանող սարքեր գան, բոլոր ահազանգերին օպերատիվ արձագանքում են։
11:38 - 20 հունիսի, 2021
Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան |tert.am|

Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան |tert.am|

tert.am: Այսօր ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով ընտրությունների ընթացքը: «Ընտրողներ ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող»,-ասաց նա և հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններին 21 կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք են մասնակցում, որտեղ ընդգրկված են 2510 թեկնածու: Այսպիսով նա նշեց, որ նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 1664 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, որևէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը: Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ:
09:40 - 20 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հրավիրված հրատապ ասուլիսում խոսեց դաշինքի պատգամավորության թեկնածուների ձերբակալությունների, քվեաթերթիկների եւ քվեատուփերի խոտանված լինելու իրենց տեղեկությունների մասին։ Նա զգուշացրեց, որ ասուլիսը չի կրում քարոզչական բնույթ, եւ չի խախտվելու որեւէ արգելք, նորմ, որը վերաբերում է լռության օրվան։ Խոսելով ձերբակալություններ մասին՝ Հակոբյանը նշեց․ «1 շաբաթից ավելի է, որ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ, դրանք հատկապես ուժգնացել են երկվանից եւ այսօր առավոտվանից»։ Նա նշեց, որ դաշինքի պատգամավորության թեկածուները, շտաբային ակտիվիստները, կողմնակիցները տասնյակներով բերման են ենթարկվում։ Նրա խոսքով՝ կան նաեւ ձերբակալվածներ՝ մոտավորապես 30 անձ, որ այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, իսկ կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ։ «Վայոց ձորում իր աշխատանքը կատարող պատգմավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում  եւ մեքենայում խուզարկություն են իրականացրել, որը տեւել է մի քանի ժամ․ ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Սեդրակյանը ձերբակալվել է։ Խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել որեւէ իր, հանցակազմ պարունակող արարք չի եղե․ ըստ էության, չկա անգամ կողմնակի ապացույց»։ Սոս Հակոբյանը հիշեցրեց, որ պատգավորության թեկնածուները օգտվում են անձեռնամխելիությունից, ինչը նշանակում է, որ վերջիններիս կարելի է ձերբակալել միայն եթե հայտնաբերվում են հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո․  «Բացի Սեդրակյանից ձերբակալվել է եւս 2 անձ։ Մենք ունենք նաեւ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների փաստ Հրազդանում․ 40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ եւ առանց դատարանի սանկցիայի առկայության իրականացրել խուզարկություն»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կատարվողն ուղղակի ամենաթողություն է, իսկ Հրազդանում նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։ «Ստանում ենք ահազանգեր պատգամավորության թեկնածուներից եւ ակտիվիստներից, որ զանգեր են ստանում, որով կանչվում են ոստիկանության բաժանմունքներ կամ քննչական մարմիններ։ Կան նաեւ հստակ տեղեկություններ, որ հետեւում են մեր մարդկանց, որոնք մինչ այսօր զբաղված էին քարոզչությամբ, նրանցից մի մասին մի քանի ժամից բաց են թողնում, մի մասին՝ պահում ավելի երկար»,-ասաց Հակոբյանը՝ հրավիրելով բոլոր միջազգաին դիպորդների եւ լրատվամիջոցների ուշադրությունը։ Նա ձերբակալությունները որակեց է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով։  Հակոբյանը խոսեց նաեւ իրենց տեղեկությունների մասին, համաձայն որոնց, ի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ «Կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիորւմ այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար»։ Դաշինքի մամուլի պատասխանատուն խոսեց նաեւ քվեատուփերի մասին․«Քվեատուփեր վրա անհասկանալի անցեր կան, որոնցով առնվազն հնարավոր է թերթիկներ ներս գցել, սա նույնպես կարող է ապօրինությունների առիթ դառնալ, ԿԸՀ-ի, դիպորդների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ քվեատուփերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խոտաններին»։ Սոս Հակոբյանը անդրադարձավ նաեւ քվեաթերթիկներ պահման վերաբերյալ իրենց տեղեկություններին՝ նշելով, որ եթե դրանք հնարավոր չի լինում պահել չհրկիզվող պահարաններում, ապա դրանք պահվում են կանոնների խախտմամբ։ «Քվեաթերթիկները կարող են վնասվել, նշումներ արվել, որպեսզի դրանք անվավեր համարվեն»,-ասաց Հակոբյանը։
21:39 - 19 հունիսի, 2021
ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: Հունիսի 19-ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ: Հունիսի 19-ին նախատեսված է հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների փոխանակում ընտրական գործընթացների հետ կապված: Այնուհետև դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհանդիպեն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ», «Մեր տունը Հայաստանն է» ուժերի ներկայացուցիչների հետ: Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին: ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով:
11:38 - 17 հունիսի, 2021
Գիտաշխատողները, մանկավարժներն ու բուժաշխատողները՝ նախընտրական ցուցակներում |civilnet.am|

Գիտաշխատողները, մանկավարժներն ու բուժաշխատողները՝ նախընտրական ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հավակնություն ունի 2 528 թեկնածու։ Նրանցից 830-ը գործազուրկ են։ «Հայոց արծիվներ» կուսակցության ինքնաբացարկից հետո ամենաշատ գործազուրկները Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունում են՝ 45 հոգի։ Այս կուսակցությունը հայտնի է իր վարչապետի թեկնածուով՝ Տիգրան Արզաքանցյանցով, որին ավելի ուշ ԿԸՀ-ն հանեց ցուցակից։ Ամենաքիչ գործազուրկները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում են։ Բոլոր թեկնածուներից 99-ը գիտության ոլորտից են՝ ակադեմիաների ներկայացուցիչներ, դասախոսներ, բուհերի այլ աշխատակիցներ, այսինքն՝ գիտության ոլորտի ներկայացուցիչները թիվը բոլոր թեկնածուների ցանկի 4 տոկոսն է ընդամենը կազմում։ Այս ոլորտից ամենաշատ ներկայացուցիչներն ունի «Հայաստան» դաշինքը՝ 13 թեկնածու, այնուհետև «Պատիվ ունեմ»-ը՝ 11 անձ և «Ինքնիշխան Հայաստան»-ը՝ 8 թեկնածու։ Մեկական գիտաշխատող կա «Համահայկական ազգային պետականություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ցուցակում։ Բոլոր ցուցակներում կա 120 մանկավարժ թեկնածու։ Ամենաշատ ուսուցիչները «Պատիվ ունեմ»-ում են և «5165 շարժում»-ում՝ 13 անձ։ Մեկական մանկավարժ կա Հայ ազգային կոնգրես, «Քաղաքացու որոշում», Զարթոնք և Հայոց հայրենիք կուսակցությունների ցուցակներում։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:35 - 16 հունիսի, 2021