ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Հայաստան-Ռումինիա խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց

Հայաստան-Ռումինիա խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունել է Ռումինիային: Հանդիպման սկզբնական րոպեներին Հայաստանի ընտրանին հնարավորություն ուներ բացելու հաշիվը, սակայն գնդակը շեղ ընթացավ: Ռումինացիներն էլ պակաս սուր չէին գրոհում` հեռահար հարվածներով անհանգստացնելով Յուրչենկոյին: Հայաստանի ընտրանին հիմնականում արագ հակագրոհում էր: Վիճակագրությունը Ռումինիայի օգտին էր` 29/71 հարաբերակցությամբ: Լարված առաջին խաղակեսն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայաստանի ընտրանու գլխավրո մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:
20:56 - 31 մարտի, 2021
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ 31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան) Արման Հովհաննիսյան – «Փյունիկ» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Շիրակ» Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – «Նոա» Էրիկ Սիմոնյան «Ուրարտու» Հակոբ Հակոբյան «Ուրարտու» Կիսապաշտպաններ Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա) Գևորգ Ղազարյան «Լամիա» (Հունաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Յուրի Գարեգինյան – «Նոա» Պետրոս Ավետիսյան – «Նոա» Արամ Քոչարյան – «Լոռի ՖԱ» Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Հարձակվողներ Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա) Նորբերտո Բրիասկո Բալեկյան «Ուրական» (Արգենտինա) Ալեքսանդր Կարապետյան – «Արարատ-Արմենիա» Արթուր Միրանյան – «Ուրարտու» Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
22:03 - 17 մարտի, 2021
Տարբեր ուժեր փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը. ՀՖՖ նախագահ

Տարբեր ուժեր փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը. ՀՖՖ նախագահ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է «Լոռի ՖԱ»-ի ղեկավարության հայտարարությանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու մասին:  «Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը: «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը՝ կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ»,- ասված է ՀՖՖ նախագահի հայտարարության մեջ:
17:51 - 17 մարտի, 2021
ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

Հունվարի 25-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա են եղել 13-ը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը եղել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումը: Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը: ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված մեկնաբանությունում նշել է, որ պատճառը ՀՖՖ վերոնշյալ անդամների գործելաոճն է. « 2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտից մի փոքր շուտ,  ՀՖՖ 9 անդամները՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։ Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամությունը ՀՖՖ-ին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նշված անդամներից 3-ի կասեցման հարցն արդեն իսկ կար 2020 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ 20-րդ ժողովի օրակարգում։ Այդ նույն անդամներն առաջարկել էին այդ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով՝ լրացուցիչ ապացույցների հայտնաբերման և ուսումնասիրման նպատակով: Անտրամաբանական է, որ ժողովից ընդամենը 2 օր անց նույն անդամները նույն հարցը ներկայացնում են ՀՖՖ՝ արտահերթ ժողով գումարելու պահանջով։ Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։ ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը՝ հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել Արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը»,- նշել է Ազարյանը Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր: ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել են բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը: «Դիլիջան» ՖԱ-ի պարագայումՔննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը: Ընդ որում, «Դիլիջան», «Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ»-ի, «Էրեբունի ՍԱ ՀԿ»-ի, «Սևան ՖԱ»-ի պարագայում կողմ են քվեարկել գործկոմի 12  անդամները՝ Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Աննա Թադևոսյանը, Հասմիկ Ղարիբյանը, Հիրաչ Յագանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը և Արթուր Սահակյանը, իսկ դեմ՝ Հայկ Ղազազյանը: Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի անդամությունը կասեցվել է ՝ 11 կողմ, 1 ձեռնպահ,  դեմ ձայներով(ձեռնպահ է եղել Սահակյանը, դեմ՝ Ղազազյանը): «Դովեղ ՖԱ ՀԿ»-ի անդամության կասեցումը եղել է 11 կողմ, 2 դեմ ձայներով (դեմ են եղել Աղբալյանն ու Ղազազյանը): Դովեղ ՖԱ ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 2 դեմ (Հայկ Ղազազյան, Գագիկ Աղբալյան): Վերոնշյալ անդամներից 5-ի անդամության կասեցման հիմքը եղել է ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի խախտում (անդամները պարտավոր են մասնակցել ՀՖՖ կազմակերպած առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին): «Սևան ՖԱ»-ի պարագայում հիմք են հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Զ և Դ ենթակետերի խախտումները (անդամները պարտավոր են անդամավճար վճարել, իսկ ՀՖՖ-ի հետ ունեցած վեճերը լուծել մարզական դատարանների միջոցով): Այդ առիթով Ազարյանը նշել է. «Դեկտեմբերի 26-ին Սևան ՖԱ-ն, խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ՀՖՖ անդամի իր պարտավորությունները, դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: Սևան ՖԱ ՍՊԸ, հանդիսանալով ՀՖՖ անդամ և ստանձնելով դրանից բխող պարտավորությունները, որևէ իրավունք չուներ դիմելու ՀՀ ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ցանկացած վեճ լուծվում է ՀՖՖ իրավական մարմինների շրջանակներում, իսկ որպես վերջին ատյան՝ դիտարկվում է Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանը: Կցանկանայի անդրադառնալ նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ ՀՖՖ անդամությունից կասեցման հարցին՝ մանրամասնելով մի դրվագ: Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ հերթական ժողովից 1-2 օր առաջ Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ն փորձել էր փոխել իր պատվիրակին՝ ներկայացնելով այդ ակումբի հետ աշխատանքային կամ որևէ այլ բնույթի կապ չունեցող անձի, ով ներգրավվել էր որպես ՀՀ տարածքում գործող իրավաբանական ընկերության ներկայացուցիչ կամ անհատ իրավաբան: Ընդ որում, նախապես ներկայացված պատվիրակին ակումբի կողմից լիազորել էր ակումբի տնօրենը, ով նման գործառույթ իրականացնելու իրավասություն չուներ, քանի որ դեռևս 2020 թ. հուլիսին ցմահ որակազրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու հիմքով: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ որպես նոր պատվիրակ ներկայացվող անձը 2019 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովին հանդես էր եկել որպես ՀՖՖ մեկ այլ անդամի՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ պատվիրակ: Նման իրավիճակն առաջացնում է լուրջ և հիմնավոր կասկածներ առ այն, որ Դիլիջան ՖԱ ՓԲԸ կոպտորեն խախտում է ՀՖՖ կանոնադրության կետերից մեկը՝ չկարողանալով ապահովել իր գործունեության անկախությունը և թույլ տալով երրորդ անձանց միջամտություն:   Վերջում կցանկանայի ավելացնել, որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները»: Օրակարգի երրորդ հարցը եղել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումը՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:  
20:54 - 25 հունվարի, 2021
Ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար. Արմեն Մելիքբեկյան

 |armenpress.am|

Ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար. Արմեն Մելիքբեկյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում անդրադարձավ անցնող տարվա ձեռքբերումներին և խոսեց գալիք պլաններից: «Ցավոտ 2020 թվականն ավարտվում է: Ամբողջ աշխարհի և կրկնակի անգամ Հայաստանի համար ծանրագույն տարի էր: Փորձությունների ժամանակահատված, որը հատկապես ուժեղ հարվածեց հայկական ֆուտբոլին: Անկախ կորոնավիրուսի և պատերազմից հայկական ֆուտբոլը հանձնեց այս փորձությունը` գրանցելով մի շարք հաջողություններ: Սակայն ավելի կարևոր է մենք ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար, որոնք ամպայման լինելու են գալիք տարիների ընթացքում»,- ասաց նա: Մելիքբեկյանն իր խոսքում առանձնակի տեղի հատկացրեց ազգային հավաքականի գրանցած հաջողությանը Ազգերի լիգայի ենթախմբում և շեշտեց, որ պատերազմի օրերին հավաքական թիմը մեկ բռունցք դարձած օգնել են եվրոպական տարբեր օջախների տրամադրած  հումանիտար օգնության տեղափոխությանը: ՀՖՖ նախագահը ընդգծեց իսպանացի մասնագետ, հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի կատարած աշխատանքին պանդեմիայի և պատերազմի պայմաններում: Անցնող տարում բացառիկ արդյունք գրանցեց նաև ֆուտզալի հավաքականը` իրավունք ստանալով մասնավելու Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, ինչը Մելիքբեկյանը համարում է մեծ նվաճում: ՀՖՖ նախագահ խոսեց նաև կանանց ֆուտբոլի զարգացման մասին և փաստեց, որ տարիներ շարունակ Հայաստանը չի ունեցել կանանց թիմ, սակայն այժմ ձևավորվել է ընտրանի: Պանդեմիայով պայմանավորված 2021 թվականին մի փոքր կդանդաղեցվի փոքր դաշտերի կառուցումը:  Ֆեդերացիան 2021 թվականին կփորձի VAR համակարգը ներդնել Հայաստանում: ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում Մելիբեկյանն անդրադարձել է նաև պայմանավորված խաղերին` շեշետելով մի շարք անուններ և ակումբեր. գործերը փոխանցվել են իրավապահ մարմիններին և հարցուվել են քրեական գործ: ՀՖՖ նախագահն առանձնացրեց, որ ֆեդերացիան հետևողական է լինելու է այդ հարցում: Քվեարկության արդյունքում, սակայն, հետաձգվեց «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո» ակումբերի լիցենզիայից ժամանակավորապես զրկելու հարցը:
15:37 - 28 դեկտեմբերի, 2020
2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան


 |armenpress.am|

2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով 2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի զարգացման համար:ՀՖՖ տարեկան ժողովի մեկնարկում Մելիլքբեկյանը խոսքով դիմեց ներկաներին. «Այսօր` այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով ազգային հավաքականի և ֆուտզալի ընտրանու կողքին կանգնելու ուղիները: Փոխարենը մենք ստացել ենք մի պահանջ, որը ոչ այլ ինչ է, քան աթոռակռվի մի վառ օրինակ (հեղ. «Սևան» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ` Մելիքբեկյանին անվստահություն հայտնելով): Նրանք չեն հասկանում, որ ծիծաղելի իրավիճակի մեջ են գցում  ամբողջ հայկական ֆուտբոլի նաև վնասում են հայկական ֆուտբոլի իմիջին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Վերջինս կոչ արեց բոլորին մոռանալ անձնական ամբիցիաների մասին և ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին: Մելիքբեկյանը խոսեց նաև այն մասին, որ օրեր առաջ «Սևան» ֆուտբոլային ակումբը ֆեդերացիա է ուղարկել մի փաստաթուղթ, ըստ որի անվստահություն է հայտնում ՀՖՖ նախագահին: «Ակումբը անգրագետ մի փաստթուղթ ուղարկել ՀՖՖ դեկտեմբերի 22-ին: Այն մարդիկ ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը և նրանք, ովքեր կանգնած են այդ փաստաթուղթն ուղարկողների թիկունքին` «թքած ունեն»  հայկական ֆուտբոլի վրա»,-շեշտեց նա: Ֆեդերացիայի խոսքով` գալիք տարին կարող է բեկումնային լինել: «2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար: Մենք կարող ենք զարգացնել մեր հաջողությունները` թեպետ գիտենք, որ մեր երկիրը և մյուս ճյուղերն էլ գտնվում են վատ իրավիճակում»,-ասաց նա:
14:11 - 28 դեկտեմբերի, 2020
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ:  Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։  Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ կազմով․  12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 7․Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․Անդրանիկ Կարապետյան։ 
21:01 - 09 դեկտեմբերի, 2020
ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար |armenpress.am|

ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրանու Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար ՈՒԵՖԱ-ից չի ստացել 2,25 միլիոն եվրո պարգևավճար: Առցանց մամուլի ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Իրականում մենք չենք ստացել 2,25 միլիոն եվրո գումար: Ես ինքս փորձեցի ճշտել տեղեկության սկզբնաղբյուրը և որքան հասկացա այն սխալ թարգմանության հետևանք է: Անգլիական մամուլում կա գումարի բաշխման մեխանիզմը, որը վերաբերում էր ոչ թե այս Ազգերի լիգայի խաղարկությանը, այլ` նախորդին: Մենք նման գումար չենք ստացել, բայց դեմ չենք լինի ստանալուն»,-ասաց Մելիքբեկյանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո: A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
18:42 - 04 դեկտեմբերի, 2020
ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները: Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:
21:49 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է հայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենն է: Հանդիմանը ներկա է եղել նաև Դենիս Ջորկաեֆը, որը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը: Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:
14:15 - 01 դեկտեմբերի, 2020
Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Կիսապաշտպաններ Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը: Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում:
10:34 - 18 նոյեմբերի, 2020
Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին |hetq.am|

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին |hetq.am|

hetq.am: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն։ Խաղը տեղի ունեցավ Թբիլիսիի՝ Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» արենայում։ Չնայած վրացիների տարածքային առավելությանը՝ առաջին խաղակեսում թիմերից և ոչ մեկը խաղային առավելություն չուներ։ Իրական գոլային պահեր չէին ստեղծվում մինչև խաղի հաշվի բացվելը։ 33-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կազմակերպած գրոհի արդյունքում աջ եզրից Տիգրան Բարսեղյանի կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Գևորգ Ղազարյանը, որը նաև կրում էր ավագի թևկապը, քանի որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման», կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից ելնելով, չէր թույլատրել մեր ընտրանու առաջատարին միանալ հավաքականին։ 65-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին։ 11-մետրանոցը հստակ իրացրեց Վալերի Քազաիշվիլին։ Այնուամենայնիվ, ընդունած գոլից հետո Հայաստանի ազգային ընտրանին չընկճվեց և շարունակեց պայքարել հաղթանակի համար, ինչն էլ ի վերջո, տվեց իր արդյունքը։ 86-րդ րոպեին մեր հավաքականի կազմակերպած արագ հակագրոհի արդյունքում հաղթական գոլի հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։   Շարունակությունը՝ hetq.am-ում
23:03 - 15 նոյեմբերի, 2020