Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել ու շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում Ռուստամ Բադասյանի մասնակցությունը այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին։ Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանն ու Ճապոնիան պետք է ավելի սերտացնեն հարաբերությունները, քանի որ ինքը տեսնում է դրա ներուժը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում և, չնայած կառուցվածքային ու համակարգային տարբերություններին՝ նաև դատաիրավական ոլորտում։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլար հումանիտար օգնության համար և անդրադարձել Կոնգրեսի մասնակցության արդյունքներին ու ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկած համագործակցության լայն օրակարգին, մասնավորապես՝ պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում Ճապոնիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությանը։ Հանդիպման ավարտին կողմերն անձնական ներդրման պատրաստակամություն են հայտնել՝ ի շահ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների զարգացման։    
12:54 - 30 հունիսի, 2021
Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա |armenpress.am|

Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: Ավանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները: Անհրաժեշտություն է առաջացել արագ համալրել մեքենաների պարկը: «Աշխատանքներ երկու ուղղությամբ են տարվել: Պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք բերվեցին 37 ամենագնաց Շտապօգնության մեքենաներ և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլներ»,-ասաց նա: Բացի այդ, լայնածավալ աշխատանք է տարվել սփյուռքի ներկայացուցիչների հետ, այդ ընթացքում բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են նվիրաբերվել ՀՀ-ին, Արցախին: «Այս պահին շտապօգնության մեքենաների մեր պարկը, կարելի է ասել, ամբողջովին համալրված է: Տարվա սկզբին պետք է ունենայինք Ճապոնիայի կառավարության կողմից մեզ որպես օգնություն տրամադրված ևս 51  նոր ամբողջովին կահավորված մեքենաներ, բայց կորոնավիրուսը խանգարեց, և գործընթացները ձգձգվեցին: Բայց մենք մինչև տարվա վերջ կունենանք ևս 51 ամբողջովին կահավորված շտապօգնության մեքենաներ»,- ասաց Ավանեսյանը:  Պետության նպատակն է՝ համալրելով ամբողջական պարկը, անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ:
12:15 - 08 հունիսի, 2021
Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցության շրջանակը

Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցության շրջանակը

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը: Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը գնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ:   Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական և մշակութային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում միասին այցելել Սպիտակ քաղաք, որի կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի:«Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:  
18:58 - 18 մայիսի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Մայիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։  Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։  Անդրադառնալով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության  (JETRO) շրջանակներում շարունակական համագործակցությանը՝ դեսպանը նշել է, որ JETRO-ի  ղեկավարությունը ուսումնասիրել է հայկական կողմի առաջարկությունը՝ տեղափոխել Հայաստանի հետ աշխատանքները համակարգող Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության  մասնաճյուղը Ստամբուլից մեկ ուրիշ երկիր։ Արդյունքում՝ ավարտին են մոտենում ստամբուլյան մասնաճյուղի՝ մոսկովյան մասնաճյուղ գործառույթների տեղափոխման ուսումնասիրությունները։ Հաշվի առնելով Մոսկվայում ճապոնական գործարարների՝ տարիներ շարունակ ԱՊՀ երկրների հետ գործունեության ծավալման փորձը, սա կարող է խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և Հայաստանում ներդրումների ներգրավման համար։ Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն  ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։  Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։ Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։
18:14 - 18 մայիսի, 2021
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար  Անդրանիկ Փիլոյանն ընդունել է  Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին  շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն:  Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված  բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:  Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել  Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը  գնահատելի  ներդրում  է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության   տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով  և  պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական  և  մշակութային:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  միասին այցելել  Սպիտակ քաղաք, որի  կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: «Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն  ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության  խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 
17:30 - 18 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, իսկ նախարարության համակարգման ոլորտները երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություն են տալիս: «Ներկայում մեզ համար առաջնահերթ է նախարարության համակարգման ոլորտներում բարեփոխումների և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումը, որոնց ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: Համոզված եմ, որ Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը և ճապոնական կողմին շնորհակալություն հայտնել շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար:  Վահրամ Դումանյանն ընդգծել է գիտության և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի մեծ փորձը և առաջարկել է դիտարկել այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունը: Խոսելով երկու երկրների երիտասարդության միջև կապերի ամրապնդման կարևորությունից՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև բարձրագույն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարություններին՝ Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին:  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և դեսպան Ֆուկուսիմա Մասանորին քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: 
14:51 - 17 մայիսի, 2021
Ոստիկանապետը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը

Ոստիկանապետը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը

Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթեց։ Վահե Ղազարյանն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։ Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցները ներկայումս համագործակցում են Ինտերպոլի շրջանակներում։ Ընդգծելով, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, Վահե Ղազարյանն այդ համատեքստում կարևորել է կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում, նաև պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ոլորտներում երկկողմ համագործակցություն ձևավորելու հնարավորությունը։ Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես կարևորել է ոստիկանության աշխատանքը։ Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում համավարակի դեմ պայքարի աշխատանքից։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
12:08 - 15 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև շփումների և բիզնես շրջանակների կապերի ակտիվացման կարևորությունը: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար, ինչին ի պատասխան՝ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիան պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ մարդկային ռեսուրսի և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 
15:58 - 12 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021