Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձևավորման հետաձգումն է ՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ: Այս մասին Չավուշօղլուն նշել է թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում։ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ավիաընկերություն չի թռչի Աֆղանստան, քանի դեռ օդանավակայանում լիարժեք անվտանգության վստահություն չկա: «Ներկայումս այս ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ են տարվում Աֆղանստանում: Մեկ խումբ ուղարկվել է Քաթարի կողմից: Մենք էլ մեր հերթին ենք քաղաքացիական ավիացիայի վարչության խումբ ուղարկել», -ասել է թուրք նախարարը: Օդանավակայանի անվտանգությունը, ըստ Չավուշօղլուի, պետք է ապահովի մի ընկերություն, որը վայելում է միջազգային հանրության կամ մի շարք երկրների վստահությունը, հակառակ դեպքում ոչ մի ապահովագրական ընկերություն թույլ չի տա թռիչքներ իրականացնել դեպի այս օդանավակայան: «Աֆղանստանի նման երկրից Թուրքիայի ամբողջական հեռացումը սխալ որոշում կլինի: Մենք չենք ասում, որ ցանկանում ենք կառավարել այս երկրի բոլոր կառույցները, բայց ճիշտ չենք համարում կապերն ամբողջությամբ խզելը», - ասել է նա: «Տնտեսական, քաղաքական կամ անվտանգության առումով Աֆղանստանի փլուզումը կազդի բոլոր երկրների վրա: Մենք արդեն զգում ենք այս ազդեցությունը »,- եզրափակել է նախարարը:
17:58 - 07 սեպտեմբերի, 2021
Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա՝ փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:  Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է հրապարակել նաև ՌԴ արտգործնախարարությունը, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում: Լավրովի այցի օրակարգում են նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021-ի հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: 
21:20 - 29 հունիսի, 2021
Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կմեկնի Անթալիա` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես՝ կքննարկվեն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունները։ «Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։
21:43 - 28 հունիսի, 2021
Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Փարիզ։ Այսօր նախատեսված են թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Այցի մեկնարկից առաջ ֆրանսիական «Լ'Օպինյոն» պարբերականը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Փարիզն ու Անկարան կկարողանան հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված կացությանը՝ Չավուշօղլուն նշել է․ - «Այդ տարածաշրջանում մենք կարող ենք համատեղ ուժերով նպաստել հարատև խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»։ Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ պաշտոնական Փարիզի մոտեցումների մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն դառնա հայկական որոշ ծայրահեղական շրջանակների անհիմն մեղադրանքների պատանդը»։ Իր հոդվածում Չավուշօղլուն չի շրջանցել նաև Անկարայի և ԵՄ հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ առանց Թուրքիայի «ի վիճակի չէ գլոբալ, համաշխարհային [ազդեցություն ունեցող] ուժ դառնալ»։
12:43 - 07 հունիսի, 2021
Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

armenpress.am: C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել Է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղին: «C-400 համալիրները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Թուրքիան հաստատապես մտադիր Է քննարկել C-400-ների թեման (դաշինքի գծով գործընկերների հետ): Պահանջվում Է իրատեսական, կառուցողական երկխոսություն»,-ասել Է նա l՚Opinion թերթին տված հարցազրույցում: Թուրքական կողմը քանիցս հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված C-400-ից: Այդ համակարգերի առնչությամբ անհանգստություն Է հայտել, մասնավորապես, ԱՄՆ-ը, ընդ որում՝ ինչպես նախորդ, այնպես Էլ ներկայիս վարչակազմում: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին Ռուսաստանից C-400 գնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:30 - 07 հունիսի, 2021
Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, և հավելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, հայտնում է L'Opinion թերթը:«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է գերի լինեն մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան», - ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի։ Նրա կարծիքով՝ պաշտոնական Փարիզը «կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կտա ո՛չ միայն ԵՄ-ին, այլև Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:
10:16 - 07 հունիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը երկօրյա այցով ժամանել է Հունաստան՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի հետ խորացող տարաձայնությունները հարթելու համար։ Չավուշօղլուի այցից առաջ Հունաստանի վարչապետը հայտարարել էր՝ Աթենքը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա «սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից»։ Երկկողմ հարաբերություններում մի շարք չլուծված հարցեր ու տարաձայնություններ կան, որոնք էլ ավելի սրվեցին անցած տարի, երբ թուրքական նավերը սկսեցին որոնողա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելքում՝ էներգակիրներով հարուստ հատվածներում։ Հունական կողմը դա սեփական տարածքի ոտնահարում է որակում: Լարվածությունը հարթելու համար անցած ապրիլին Հունաստանի արտգործնախարարն էր մեկնել Անկարա, սակայն Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները սկսել էին հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանում կհանդիպի մահմեդական փոքրամասնության հետ, վաղը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի։
10:05 - 31 մայիսի, 2021
Թուրքիան հանդես է եկել Պաղեստինի քաղաքացիների պաշտպանությունն ապահովող միջազգային ուժերի ստեղծման օգտին  

 |armenpress.am|

Թուրքիան հանդես է եկել Պաղեստինի քաղաքացիների պաշտպանությունն ապահովող միջազգային ուժերի ստեղծման օգտին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ քաղաքացիների ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար միջազգային ուժերի ստեղծման օգտին։ Այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 16-ին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաղեստինցի խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման համար։  Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է ԻՀԿ-ի վրա, - ընդգծել է նա իր ելույթի ժամանակ։  - Մենք պետք է աշխատենք Պաղեստինի խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու համար միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018 թվականի հունիսին ընդունված բանաձեւին համապատասխան։  Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաեւ ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան ռազմական եւ ֆինանսական աջակցություն շահագրգիռ երկրներից»: Չավուշօղլուի խոսքով՝ «եկել է Պաղեստինի հարցում միասնության եւ վճռականության ժամանակը»: «Իսլամական աշխարհը մեզանից առաջնորդություն է ակնկալում, եւ Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին», - հավելել է նա:
17:35 - 16 մայիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է միջազգային պաշտպանական ուժեր ուղարկել Պաղեստին |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է միջազգային պաշտպանական ուժեր ուղարկել Պաղեստին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին արաբա-իսրայելական հակամարտության սրացմանը և հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարներին առաջարկել է Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր», որոնց գլխավոր առաքելությունը պետք է լինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։ Թուրքիան նաև մտադիր է առաջարկել գումարելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ: Վերջին օրերին  պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտել Թուրքիա-Իսրայել հարաբերությունները: Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը հունիսի 18-20-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ պատճառաբանելով պաղեստինցիների վրա հարձակումն ու վերջինների իրավունքների խախտումը:
17:07 - 12 մայիսի, 2021
Լավրովն ու Չավուշօղլուն դատապարտել են Շեյխ Ջարրահ թաղամասից պաղեստինցիների վտարումը
 |tert.am|

Լավրովն ու Չավուշօղլուն դատապարտել են Շեյխ Ջարրահ թաղամասից պաղեստինցիների վտարումը |tert.am|

tert.am: Մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:«Արտաքին գործերի նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Պաղեստին-Իսրայել հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի մոտակայքում։Նախարարները դատապարտել են իրենց բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցիների վտարումը և Մերձավոր Արևելքի կարգավորման համար միջազգային միջնորդների քառյակի հատուկ ներկայացուցիչների 2021 թ. մայիսի 8-ի համատեղ հայտարարության համաձայն նրանք կոչ են  արել այս հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում իրավիճակի հետագա սրմանը սպառնացող գործողություններ»,- ընդգծել են գերատեսչությունում:
22:44 - 10 մայիսի, 2021