Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Իտալիան չի բացառում Քաբուլից դիվանագիտական անձնակազմի տարհանման հնարավորությունը

 |armenpress.am|

Իտալիան չի բացառում Քաբուլից դիվանագիտական անձնակազմի տարհանման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am:  Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները: Այս մասին ԱԳ նախարարը խոսել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում: «Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր իրադարձություններին, այդ թվում և տարհանմանը: Մենք պետք է մտածենք դեսպանատան անձնակազմի անվտանգության մասին: Եթե լինի նման անհրաժեշտություն, մենք պաշտպանության նախարարության օգնությամբ ամենասեղմ ժամկետներում բոլորին անվտանգ կվերադարձնեն Իտալիա»,- ասել է Լուիջի Դի Մայոն Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
12:28 - 14 օգոստոսի, 2021
Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

 |armenpress.am|

Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում: «Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,-  ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ միայն նախորդ ամիս ռազմական գործողությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար մարդ, 241 հազար մարդ ստիպված լքել է տունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Աֆղանստանում լեփ-լեցուն են հիվանդանոցները, արդեն զգացնել է տալիս սննդի և դեղամիջոցների պակասը, ոչնչացվում են կամուրջները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները: «Աֆղանստանն արդեն անցել է հակամարտությունների միջով, սակայն այժմ գտնվում է սեփական պատմության ևս մեկ քաոսային ու սարսափելի գլխի շեմին: Սա անհավատալի ողբերգություն է այսքան տառապանք տեսած ժողովրդի համար»,- ասել է նա: Գուտերեշը հայտարարել է, որ ծայրահեղական «Թալիբ» շարժման անդամները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումներն ու անցնեն բանակցություններին՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են երկրի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:  
11:19 - 14 օգոստոսի, 2021
Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ |armenpress.am|

Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիա Մանտուն հայտարարել է, որ 2021 թվականի սկզբից մինչ օրս Աֆղանստանում իրենց տները հարկադրված լքել է շուրջ 400 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը՝ Ֆաբիա Մանտուն կոչ է արել Աֆղանստանի հարևան երկրներին ՝ չփակել սահմանները զինված հակամարտությունից փախչող աֆղանների համար: Նա հավելել է, որ 2020 թվականի վերջի դրությամբ երկրում եղել է 2,9 միլիոն ներքին տեղահանված քաղաքացի: Ըստ տարբեր տվյալների՝ հիմնականում աֆղան փախստականները տեղափոխվում են Իրան, Պակիստան, Գերմանիա, Թուրքիա, Շվեդիա և այլ երկրներ: Օրինակ՝ 2001 թվականից ի վեր Իրան է տեղափոխվել 3.3 միլիոն աֆղան, իսկ Պակիստան՝ 1.4 միլիոն աֆղան: Վերջին իրադարձություններից հետո դեպի այդ երկրներ աֆղանների հոսքը ավելացել է: Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել Դոհայում ընդլայնված «եռյակի»՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Պակիստանի և «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում Աբդուլան ասել է, որ «Թալիբանի» հետ քաղաքական համաձայնության հասնելու գործընթացը արագացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը:
21:41 - 13 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին |armenpress.am|

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց դեսպանատների աշխատակիցներին և  քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և քաղաքացիներին Աֆղանստանից տարհանելու համար: Գերմանիայի դեսպանատունը իր հերթին կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը: Իրենց քաղաքացիներին Աֆղանստանից դուրս բերելու մտադրության մասին կամ երկիրը լքելու կոչով են հանդես եկել նաև Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան: Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի պլանավորում տարհանել իր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն, հավելելով, որ այդ խնդրանքով դեռևս ՌԴ քաղաքացի իրենց չի դիմել: Իրավիճակն Աֆղանստանում վերջին շաբաթներին խիստ սրվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է դուրս բերել ամերիկյան բանակի ստորաբաժանումները:  
20:23 - 13 օգոստոսի, 2021
Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ չի ընդունի թալիբների պարտադրած պայմանները

 |armenpress.am|

Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ չի ընդունի թալիբների պարտադրած պայմանները |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել Է, որ չի ընդունի հանգամանքներով պարտադրված ոչ մի կարգի գործարք «Թալիբան» արմատական շարժման հետ: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը: Սալեհն ընդգծել Է, որ «փորձում Է փոխել իրավիճակը եւ համոզված Է, որ «Թալիբանը» պարտություն կկրի»: Նա սկզբունքորեն տրամադրված Է «չընդունելու հանգամանքերով պարտադրված ոչ մի կարգի գործարք» արմատականների հետ: Սալեհի այս դիրքորոշման մասին հայտնի Է դարձել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Հանիֆ Աթմարի խոսքի ֆոնին, որն օգոստոսի 12-ին հավաստել Է, որ Քաբուլը թալիբներին առաջակել Է համաձայնության գալ երկրի համատեղ կառավարման շուրջը: Մինչդեռ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը նշել Է, որ շարժումը չի ընդունի Քաբուլի առաջարկությունը իշխանության բաժանման եւ հրադադարի շուրջը, իսկ իրենց նատակն Է վերջ դնելու օտարերկրյա ինտերվենցիային եւ երկրում կազմելու իսլամական կառավարություն, եւ եթե պաշտոնական Քաբուլը համաձայնվի դրան, ապա թալիբները պատրաստ են զինադադարի: Հակառակ դեպքում շարժումը կշարունակի պայքար մղել: «Թալիբանի» կողմնանկիցները շարունակում են հարձակվել նահանգների կենտրոնական քաղաքների վրա ամբողջ երկրում: Նրանց ներկայացուցչի պնդմամբ՝ զինյալներն օգոստոսի 13-ին վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը (Ուրուզգանի նահանգի կենտրոնը երկրի կենտրոնական մասում), իսկ ավելի ուշ գրավել են Փուլի Ալամ քաղաքը (Լոգարի արեւելյան նահանգի կենտրոնը): Վերջինն արմատականները հարձակվել են նահանգապետի աշխատավայրի վրա, իսկ պաշտոնյաներն ու նրանց ղեկավարությունը հարկադրված են եղել անձանտուր լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:06 - 13 օգոստոսի, 2021
Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP |armenpress.am|

Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP |armenpress.am|

 armenpress.am:  «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Քալաթ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների մի ներկայացուցչի: Նրա տվյալներով՝ քաղաքի պաշտոնյաները գտնվում են մերձակա ռազմական ճամբարում եւ պատրաստվում են տարահանման: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետությունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայհամաձայն՝ ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:19 - 13 օգոստոսի, 2021
Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը
 |1lurer.am|

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը |1lurer.am|

1lurer.am: «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի գրավման մասին՝ փոխանցում է BBC-ն: Նշվում է, որ սա լուրջ ձախողում է երկրի կառավարության, սակայն, մեծ հաղթանակ՝ թալիբ գրոհայինների համար: Աֆղանստանի երկրորդ խոշոր քաղաքը ժամանակին եղել է թալիբների վերահսկողության տակ. այն ռազմավարական կարևոր առևտրային հանգրվան է: Այժմ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի հյուսիսային շրջանների մեծ մասը և երկրի շրջանային մայրաքաղաքների 1/3-ը: BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանից ամերիկյան և դաշնակից երկրների զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբ գրոհայիններն արագ են գործում ու գրավում են նորանոր տարածքներ: Միաժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 3000 զինվորական ուղարկել Աֆղանստան ԱՄՆ դեսպանության աշխատակազմի տարհանման գործընթացին աջակցելու համար:
11:33 - 13 օգոստոսի, 2021
Պաշտոնական Քաբուլը խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել ընդլայնված «եռյակին» և թալիբներին |armenpres.am|

Պաշտոնական Քաբուլը խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել ընդլայնված «եռյակին» և թալիբներին |armenpres.am|

armenpress.am: Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել Դոհայում ընդլայնված «եռյակի»՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Պակիստանի և «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքին: Հանդիպման ընթացքում Աբդուլան ասել է, որ «Թալիբանի» հետ քաղաքական համաձայնության հասնելու գործընթացը արագացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը: Ընդլայնված «եռյակին» և «Թալիբանին» ներկայացված ծրագիրը ենթադրում է թալիբների հետ համատեղ կառավարության ձևավորում: Դոհայի հանդիպումների շարքը աֆղանական խնդրի կարգավորման շուրջ սկսվել է երեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին: Մասնակիցները քննարկել են իրավիճակի խաղաղ կարգավորման հեռանկարները՝ Աֆղանստանում սրված իրադրության խորապատկերին:  
23:00 - 12 օգոստոսի, 2021
Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը |hetq.am|

Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը |hetq.am|

hetq.am: «Թալիբան» շարժման գրոհայինները ներկայումս վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը։ Այդ մասին գրում են Reuters-ը և AFP-ն։  Վերջինիս խոսքերով՝ աֆղանական կառավարական ուժերի հնարավորություններն էականորեն թուլացել են՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառով։  Al Jazeera-ի տեղեկություններով՝ թալիբները մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում նվաճել են Աֆղանստանի 34 պրովինցիաներից 8-ի վարչական կենտրոնները։ Դրանցից առաջինը Զարանջն է, որը գրավվել է օգոստոսի 6-ին։ Նախօրեին էլ նրանց վերահսկողության տակ էր անցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կունդուզ քաղաքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դեռ նախորդ տարի թալիբների հետ պայմանավորվել էր Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ Ամերիկացիներն այդ երկրում էին 2001 թվականից։   
20:07 - 11 օգոստոսի, 2021
Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը |armenpress.am|

Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը՝ Ֆայզաբադ քաղաքը: Ինչպես օգոստոսի 11-ին հաղորդել Է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի ինը հյուսիսային նահանգներից յոթի կենտրոնները: Կառավարական ուժերի մոտ են մնացել Մազարի Շարիֆը եւ Մեյմենեն՝ համապատասխանաբար Բալխի եւ Ֆարյաբի նահանգների կենտրոնները: Բադախշանի նահանգում «Թալիբան» շարժման վերահսկողության տակ Է անցել 27 շրջաններից 25-ը, նշում Է գործակալությունը: Ֆայզաբադից կառավարական ուժերը հետ են քաշվել մի քանի օրվա կատաղի մարտերից հետո, քանի որ նրանց պահանջված օգնություն ցույց չի տրվել օդից, այնտեղ չեն ուղարկվել օգնական ուժեր: Նաեւ օգոստոսի 10-ին թալիբները մտել են Ֆարահ եւ Փուլի Խումրի քաղաքներ՝ Ֆարահի եւ Բաղլանի նահանգների վարչական կենտրոններ: Ծանր մարտերը շարունակվում են Աֆղանստանի հարավի Քանդագարի, եւ Հիլմենդի նահանգներում, հաղորդում Է Pajhwok-ը: Դրա հետ մեկտեղ, ըստ Խամա Պրես գործակալության վերջին հաղորդումների՝ կառավարական բանակը թալիբներին դուրս Է շպրտել նրանց գրաված Բադախշանի եւ Բաղլանի նահանգներից: Գործակալությունը նաեւ հաղորդում Է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ նախկին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը ժամանել են Մազաի Շարիֆ թալիբներին հակահարվածը կազմակերպելու համար: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:51 - 11 օգոստոսի, 2021
Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:Ինչպես նշում է kommersant.ru-ն, նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել:«Մեզ համար կարևորն այն է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը ևս վերցվել է թալիբների վերահսկողության ներքո», - ասել է Շոյգուն «Իմաստների տարածք» երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Կունդուզը` «բավականին մեծ ու լուրջ կենտրոն»: Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նա կարծում է, որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
10:58 - 11 օգոստոսի, 2021