Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասաց Ամատունին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։  
13:23 - 19 ապրիլի, 2023
Ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ

Ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 337 հիվանդ։
12:31 - 19 ապրիլի, 2023
Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Ինչպես հայտնում են Արցախի ԱՆ-ից, 12 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։   Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:   «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։   Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 326 հիվանդ։
14:25 - 16 ապրիլի, 2023
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 12 բուժառու

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 12 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱՆ-ն։   8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:   «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 317 հիվանդ։
12:28 - 15 ապրիլի, 2023
ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով
 |aysor.am|

ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով |aysor.am|

aysor.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», - Aysor.am-ին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:  Նա նաև նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ։ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։  Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։
13:25 - 14 ապրիլի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ՀՀ-ում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «ԿԽՄԿ-ն տեղեկացված է ադրբեջանցիների դեպքի մասին և կապի մեջ է նրանց ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիներին, սակայն այդ հարցի շուրջ երկխոսությունն ընթանում է»,– ասաց նա։ ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել է ապրիլին։ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։  Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին հայտարարեց՝ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ 
12:35 - 14 ապրիլի, 2023
«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից ևս 15 անձ տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ, 10 բուժառու վերադարձել է Արցախ

«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից ևս 15 անձ տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ, 10 բուժառու վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 15 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 305 հիվանդ։
13:31 - 11 ապրիլի, 2023
Կարմիր խաչի միջնորդությամբ 14 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Կարմիր խաչի միջնորդությամբ 14 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։  Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Նշվում է՝ 7 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 290 հիվանդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:31 - 08 ապրիլի, 2023
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 12 անձ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 12 անձ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 276 հիվանդ։
13:04 - 07 ապրիլի, 2023
Արցախից 12 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան. 6 բուժառու վերադարձել է Արցախ

Արցախից 12 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան. 6 բուժառու վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 264 հիվանդ։
13:50 - 04 ապրիլի, 2023
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան, 11-ը վերադարձել է Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան, 11-ը վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր՝ մարտի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 229 հիվանդ։
12:07 - 28 մարտի, 2023
Ծանր հիվանդություններ ունեցող 12 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստանի հիվանդանոցներ

Ծանր հիվանդություններ ունեցող 12 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստանի հիվանդանոցներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ մարտի 24-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 215 հիվանդ։
13:50 - 24 մարտի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին |armtimes.com|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին |armtimes.com|

armtimes.com: ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Սա մեր հերթական տեսակցությունն էր այն անձանց, որոնց գերեվարումը Ադրբեջանը հաստատել է: Որևէ վիճակագրական տվյալ չենք տալիս այդ անձանց վերաբերյալ, քանի որ դա փակ ինֆորմացիա է: Այցի ընթացքում առանձնազրույցներ ենք ունեցել նրանց հետ, որոնց բովանդակությունը ևս փակ է: Ընթացակարգերից է նաև, որ հնարավորություն է տրվում այդ անձանց և իրենց ընտանիքների միջև վերականգնել կապը տարբեր միջոցներով. Կարմիր խաչի նամակներն են դրանք, ինչպես նաև տալիս ենք հնարավորություն կատարել հեռախոսազանգեր և տեսագրում ենք ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում է իրենց ընտանիքներին: Ընտանիքներից նույնպես գերիներին փոխանցում ենք նամակներ և տեսագրված ուղերձներ, որոնք կարող են դիտել տեսակցությունների շրջանակներում»,- նշեց Ամատունին: Հիշեցնենք՝  Բաքուն մինչ այժմ հաստատում է 33 անձի գերության մասին:   
14:04 - 21 մարտի, 2023
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը ներկայացրել է տեղեկագիր, որն ամփոփում է 2022 թ․-ին Հայաստանում իրականացված  մարդասիրական աշխատանքը։ Մանրամասները ներկայացնում ենք ստորև. 2022 թվականին լրացել է տարածաշրջանում ԿԽՄԿ ներկայության 30-ամյակը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում՝ աջակցելով հակամարտությունից տուժած անձանց, նպաստելով միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տարածմանն ու կիրարկմանը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։   Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ու Իջևանում և Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան  հակամարտության 2020 թ.-ի աշնան, 2021 թ.-ի և 2022 թ.-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով տուժած անձանց։ Մեր ջանքերի և տարածաշրջանում մեր ներկայության շնորհիվ կարողացել ենք որպես չեզոք միջնորդ արձագանքել 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հետ կապված առաջնային հումանիտար կարիքներին։ Շարունակել ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրեր։ Սերտորեն համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ ու աջակցել նրանց գործունեությանը, ինչպես նաև միավորել ենք մեր ջանքերը՝ արձագանքելու հակամարտության սրացումներից տուժած քաղաքացիական բնակչության կարիքներին:   Շարունակել ենք աջակցել նաև հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին, գրանցել ենք որոնման հարյուրավոր հայտեր և գնահատել 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից շատերի կարիքները։ Բացի այդ, Հայաստանի պատկան մարմիններին տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն՝ նպաստելու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողությանը և հակամարտության կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը։   Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով։ Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։   Անհայտ կորած և ազատազրկված անձինք, աճյունների հետ վարվեցողություն   Ավելի քան 6000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։   Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։ 6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած «Սատարում» ծրագրի շրջանակներում։ 18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։   Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։ ԴՆԹ անջատման 19, ԴՆԹ քանակական որոշման մեկ և հետմահու ու կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման երեք հավաքածու է տրամադրվել Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնին Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել է ԴՆԹ անջատումից առաջ ոսկրային նմուշների մշակման երկու սարքավորում՝ կրիոգեն և A11 տեսակի մանրացման սարքեր։ ԴԲԳԿ-ին տրամադրվել են պարագաներ (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, գոգնոցներ), գույք (բժշկական պարագաների երեք դարակ, դիահերձման չորս սեղան, փաստաթղթերի 10 դարակաշար), սարքավորումներ (դիահերձման պարագաների ութ հավաքածու, կենսաբանական նմուշառման 300 հավաքածու) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար։ 1 դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում։   1 Կամազ բեռնատար է վերազինվել 12 աճյունների սառնարանային տեղափոխման համար և նվիրաբերվել ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 2 խորհրդատվական այց է կատարվել ԿԽՄԿ գենետիկայի մասնագետների կողմից ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա` ԴՆԹ թեստավորման և նմուշների համադրման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացներով աջակցելու նպատակով։   5 ԴԲԳԿ աշխատակից մասնակցել է ԴՆԹ թեստավորման վերաբերյալ դատաբժշկական 2-րդ առցանց գիտաժողովին, որը կազմակերպվել էր DNAforAfrica-ի և ԿԽՄԿ-ի կողմից։ 2 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է ԴՆԹ-ի աջակցությամբ անհայտ կորած անձանց և աղետների զոհերի նույնականացմանը նվիրված ԿԽՄԿ առաջին միջազգային գիտատաժողովին Թբիլիսիում։   5 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է Quantstudio5 ՊՇՌ հավաքածուի միջոցով իրական ժամանակում ԴՆԹ քանակական հայտնաբերման վերաբերյալ առցանց դասընթացի։ 1 կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում բժշկաիրավական քննչական համակարգի ամրապնդման» թեմայով, կազմակերպվել է որոշումներ կայացնողների համար՝ աճյունների հետ վարվեցողության և նույնականացման ու անհայտ կորածների որոնման շեշտադրմամբ։ 1 ուսումնական այց Կիպրոս կազմակերպվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։   ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը ներկայացրել է նաև հոգեկան առողջության, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերված աջակցության մանրամասները:
11:13 - 21 մարտի, 2023