Լիբանան

Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ   |tert.am|

Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ |tert.am|

tert.am: Բեյրութում ցուցարարները հինգշաբթի արգելափակել են մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցներն ու տրանսպորտային զարկերակները Լիբանանի ողջ տարածքում:Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են փողոցները՝ ելույթ ունենալով վառելիքի, պարենային մթերքների՝ գնալով բարձրացող գների դեմ: Բողոքի ակցիան տեղի է ունենում ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին:  Լիբանանյան մայրաքաղաքում արգելափակվել է կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, Վերդան շրջանը և օդանավակայան տանող մայրուղին:Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է, որ լիբանանցիներն աջակցեն ցույցներին, քանի որ կյանքի պայմանները գնալով վատանում են բոլորի համար:  
12:58 - 13 հունվարի, 2022
Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին |armenpress.am|

Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Քուվեյթի ղեկավարությունը խորհրդակցությունների համար Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին և պահանջում է իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Այս մասին ասվում է Քուվեյթի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ելնելով նրանից, ինչը պատմականորեն կապում է Քուվեյթի Պետությունը եղբայրական Սաուդյան Արաբիայի հետ, արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում իր դեսպանին և պահանջել է էմիրաթում լիբանանյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Լիբանանի դեսպաններին իրենց երկրներից արտաքսել էին Սաուդյան Արաբիան և Բահրեյնը՝ ի պատասխան Լիբանանի ինֆորմացիայի նախարարի՝ Եմենում հակամարտության մասին հայտարարության:
15:49 - 30 հոկտեմբերի, 2021
Բեյրութում անկարգությունների մասնակիցների դեմ դատախազությունը գործ է հարուցել |1lurer.am|

Բեյրութում անկարգությունների մասնակիցների դեմ դատախազությունը գործ է հարուցել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի զինվորական դատախազությունը գործեր է հարուցել Բեյրութում անկարգությունների 19 մասնակցի նկատմամբ, որոնք հոկտեմբերի 14-ին ձերբակալվել էին ուժայինների կողմից, տեղեկացնում է ТАСС-ը: Հարցաքննության ընթացքում հաստատվել է նրանց մասնակցությունը փոխհրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 36-ը: Բեյրութում հինգշաբթի կրակոցներ էին հնչել շիա կուսակցությունների սկսած բողոքի ակցիայի ժամանակ: Ցուցարարները դժգոհում էին 2020 թ. Բեյրութի նավահանգստի պայթյունի հետաքննությունից: Անկարգությունները հրահրել էին անհայտ դիպուկահարները, որոնց արձակած կրակոցներից հետո փոխհրաձգություն էր սկսվել: Լիբանանի նախագահ Միշել Աունը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Բեյրութի շիա և քրիստոնեական շրջանների հատման վայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը մոտեցնել քաղաքացիական պատերազմի:
13:17 - 16 հոկտեմբերի, 2021
Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումները |azatutyun.am|

Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումները |azatutyun.am|

azatutyun.am: Զինվորականները պարեկություն են իրականացնում Բեյրութի փողոցներում` կանխելու հետագա բախումներն ու իրավիճակի սրումը: Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց հրահանգ է տրվել կրակ բացել ցանկացած զինված մարդու վրա: Հինգշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Անհայտ անձինք կրակել են «Հըզբոլա» և «Ամալ» շիա խմբավորումների ցուցարարների վրա, ովքեր պահանջում էին դատավորի հրաժարականը, որի վարույթում է Բեյրութի նավահանգստում անցած տարի տեղի ունեցած աղետալի պայթյունի գործը: Ցուցարարները պնդում են, որ նա քաղաքական կողմնակալություն է դրսևորում և պատրաստվում է ամեն ինչում մեղադրել շիաներին: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել Բեյրութում հրաձգության հետևանքով զոհվածների համար: Այսօր փակ կլինեն բոլոր պետական գերատեսչությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները:
13:05 - 15 հոկտեմբերի, 2021
Լիբանանում էլեկտրամատակարարումը վերականգնվել է |hetq.am|

Լիբանանում էլեկտրամատակարարումը վերականգնվել է |hetq.am|

hetq.am: Լիբանանի ողջ տարածքում կիրակի՝ հոկտեմբերի 10-ին, վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն այն բանից հետո, երբ զինվորականները վառելիք են մատակարարել երկրի երկու հիմնական էլեկտրակայանների համար։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Վալիդ Ֆայադը։ «Ցանցը վերադարձել է նորմալ աշխատանքի, ինչպես դա կար մինչ այն պահը, երբ վերջացել էր վառելիքը «Դեյր Ամար» և «Ալ Զահրանի» էլեկտակայաններում»,- նշել է նա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Լիբանանի բանակին՝ 6 միլիոն լիտր վառելիք տրամադրելու համար, որը հավասարաչափ բաժանվել է երկու էլեկտրակայանի միջև։ Սակայն էլեկտրաէներգիայի մատակարարումը նախկինի պես հասանելի կլինի օրական մի քանի ժամ, ինչպես դա եղել է վերջին ամիսներին։ Էլեկտրաէներգիայի EDL պետական ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ժամերին նախատեսվում է վառելիքի խմբաքանակի մատակարարում, սակայն բեռնաթափումը տեղի կունենա միայն մի քանի օրից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին դադարեցվել էր Լիբանանի ամենախոշոր «Ալ Զահրանի» և «Դեյր Ամար» էլեկտրակայանների աշխատանքը, ինչը հանգեցրել էր երկրի ողջ տարածքում էլեկտրականության անջատմանը։
15:24 - 11 հոկտեմբերի, 2021
Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է |tert.am|

Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է |tert.am|

tert.am: Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը՝ նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, կառավարությունը գլխավորելու է Նաջիբ Միքաթին, որը երկրի ամենահարուստ մարդն է և նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նոր 24 նախարարից մեկը հայ է: Արդյունաբերության գերատեսաչության ղեկավարի աշխատանքը վստահվել է հայազգի Ջորջ Փուչիկեանին (George Bojkian):Կառավարության կազմի հաստատմամբ երկրում ավարտվում է ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը: Լիբանանն առանց պատշաճ գործող կառավարության էր մնացել 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ հայի կյանք էր խլել:
13:22 - 11 սեպտեմբերի, 2021
Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում |armenpress.am|

Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման  մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք  ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։ Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին ընդանալ դէպի անդունդ: Դժոխային այս օրերուն, ուր լիբանանեան դրամանիշը հասած է արժեզրկումի աննախադէպ աստիճաններու, քաղաքացին կը տուայտի նաեւ վառելանիւթի, դեղորայքի եւ տարրական այլ պէտքերու չգոյութենէն: Անդամալուծուած են հիւանդանոցները ու քաղաքացիին ծառայող գրեթէ բոլոր հաստատութիւնները: Ելեկտրականութեան բացակայութեամբ մութը համատարած է: Լիբանանի հարաւային սահմանը պայթունավտանգ իրավիճակ մը կը ներկայացնէ: Երկրին տարածքին ապահովական միջադէպերը իրար կը յաջորդեն սանձարձակ իրադրային եղանակով մը, որոնցմէ վերջինը Ժըպէյլի մէջ հայկական թաղամասը նշող ցուցանակին խափանարարական քանդումն է, որ յստակօրէն կը միտի աւելիով եւ ամենուրէք  հրահրել ներ-համայնքային անվստահութիւն եւ նոր լարումներ։  Ի տես այս գրեթէ դժուար յետաշրջելի հանգրուանին, Լիբանանի  իշխանութեան մասնակից քաղաքական կողմերը անխտիր, իրենք են ամբողջական պատասխանատուները այսօրուայ անտանելի իրավիճակին, որ կրնայ նաեւ սովի առաջնորդել քաղաքացիները: Լիբանան կ՛ապրի օրեր, որոնք յար եւ նման են անցեալ դարասկիզբին թուրքին կազմակերպութեամբ  յառաջացած սովին, որուն զոհ գնաց Լիբանանի բնակչութեան մեծ մասը: Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ այս վիճակին պատասխանատու կողմը՝ Լիբանանի իշխանութիւնը, իր անպատասխանատու եւ շատ յաճախ ալ մեղսակից պահուածքին համար: Այս առիթով ՌԱԿ կոչ կ՛ուղղէ անյապաղ կազմել կառավարութիւն մը, որ ատակ է պատասխանատուութիւն վերցնելու, փրկելու համար այն ինչ, որ մնացած է Լիբանանէն: Նախարարաց խորհուրդը կարկանդակ մը չէ, որ իշխող կողմերը իրար մէջ բաժնել միտին, մինչ քաղաքացին ամէն օր աւելի եւս կը կքի անտանելի բեռին տակ: Մեծ զարմանքով ու նաեւ զզուանքով տակաւին կը լսենք չնաշխարհիկ միտքեր աջէն ու ահեակէն, թէ ինչպէս պէտք է բաժնուին եւ որոնց յանձնուին, օրինակ, ուժային նախարարութիւնները: Վերջին, իբր թէ լուծումի առաջարկը, դժբախտաբար կը բխի իշխանութեան մասնակից հայկական կողմի մը պատասխանատուէն, որ նաեւ իր գլխաւորած կողմով իշխանական փտած համակարգին մաս կը կազմէ: Լիբանանի դիմագրաւած իշխանութեան բացայայտ ձախողութեան ու մարդկային անխուսափելի աղէտին ի տես, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը նաեւ կոչ կ՛ուղղէ Միացեալ Ազգերու կազմակերպութեան ու անոր կից գործակալութիւններուն եւ մարմիններուն, Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան (WHO), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին (UNICEF), միջազգային ընտանիքի մարդասիրական բոլոր կազմակերպութիւններուն, եւ լիբանանեան լայնածաւալ սփիւռքին, օգնութեան հասնելու իր պետութեան կողմէ լքուած Լիբանանի բնակչութեան, կանխելու համար ամէն օր աւելի եւս սրող մարդկային ողբերգութիւնը ու փրկելու մարդկային արժանապատուութիւնը»:  
14:42 - 15 օգոստոսի, 2021
Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ |armenpress.am|

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն բանից հետո, ինչ ցուցարարները նրանց վրա սկսել են քարեր նետել: Բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ի տեղի ունեցած պայթյունի տարելիցին հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցներում՝ հնչեցնելով հակակառավարական կոչեր ու հորդորելով քաղաքական առաջնորդներին հրաժարական տալ: Պայթյունի հետևանքով ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, զոհվել էր առնվազն 280 մարդ, իսկ 6 հազարից ավելին վիրավորվել էին: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել: Հետաքննությունը մինչ օրս չի կարողացել պարզել պայթյունի բոլոր հանգամանքներն ու հայտնաբերել մեղավորներին:
21:15 - 04 օգոստոսի, 2021