Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով
 |armenpress.am|

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը: «Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետերի ստեղծում», - ասել է Լավրովը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի արևելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման հետ կապված Երևանի և Բաքվի միջև դատավարությանը՝ կապված վնասի փոխհատուցման հետ, ապա, ըստ Լավրովի, դա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարցն է:  
14:55 - 28 փետրվարի, 2023
Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին
 |tert.am|

Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ բանակցություններում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը, հայ-ադրբեջանական կարգավորումը, որի հիմքում, Լավրովի խոսքով, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմն պայմանավորվածություններն են: Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս: «Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը: Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ նշելով, որ պատճառը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն է:    
14:39 - 28 փետրվարի, 2023
Լավրովն այսօր մեկնում է Բաքու
 |azatutyun.am|

Լավրովն այսօր մեկնում է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու: Այցը նվիրված է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին: Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ - ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ավելի վաղ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։
10:36 - 27 փետրվարի, 2023
Բայրամովը Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»

Բայրամովը Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում «քննարկվել են Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։  Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, թե, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Լաչինի ճանապարհով տրասնպորտային միջոցներ են անցել, հայկական կողմը հիմքեր չունի պնդելու, որ Լաչինի ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից, և որ դրա հետևանքով ստեղծվել է հումանիտար ճգնաժամ»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 5 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 6 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 122 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։    
17:09 - 25 փետրվարի, 2023
Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». Բայրամով |azatutyun.am|

Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ «Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, և դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջերը հանուն պայծառ ապագայի։ Այդ կոնտեքստում մենք հայտարարել ենք Ղարաբաղի ծագումով հայերի սոցիալական, քաղաքական և տնտեսական վերաինտեգրման պատրաստակամության մասին», - ասել է Բայրամովը լրագրողներին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրից ասել է, որ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, կային նաև դրական արդյունքներ։ «Սակայն, այդ մարդը {նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-խմբ.}, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, մեզ համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետևում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի», - շեշտել է Բայրամովը։
18:51 - 24 փետրվարի, 2023
Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության», - նշում են ՀՀ կառավարությունից: Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: «Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», - հայտնում են ՀՀ կառավարությունից:
18:39 - 18 փետրվարի, 2023
Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները |tert.am|

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները |tert.am|

tert.am: Փետրվարի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները: Բայրամովը նշել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհին միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը, սակայն Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականներ տեղափոխելու համար․ «Լաչինի ճանապարհին ցուցարարների «օրինական պահանջները» դեռ չեն բավարարվել․ Տարածաշրջանում իբր «լարված հումանիտար» իրավիճակի մասին հայտարարությունները հիմք չունեն»,- նշել է նա։
22:32 - 15 փետրվարի, 2023
Բայրամովը և Խովաևը քննարկել են հայ - ադրբեջանական գործընթացը, Լաչինի միջանցքի հարցը
 |azatutyun.am|

Բայրամովը և Խովաևը քննարկել են հայ - ադրբեջանական գործընթացը, Լաչինի միջանցքի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև «Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ» են քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ասել է, որ «չնայած Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը, խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, Հայաստանը մշտապես դանդաղեցնում է այդ գործընթացը»: Նա պնդել է, թե Հայաստանը բոյկոտել է անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Լաչինի ճանապարհը չի օգտագործվում եռակողմ հայտարարությամբ նախատեսված նպատակներով։ «Նախարարն ընդգծել է, որ ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, հայկական կողմն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար և հարցը սխալ հունով տանում», - ասված է պաշտոնական Բաքվի հաղորդագրությունում:
11:42 - 15 փետրվարի, 2023
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք չենք հրաժարվում այս գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա շարժման ձևաչափ ապահովելու առումով»։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, սակայն, հայկական կողմը խնդրել էր հետաձգել։ «Այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- պարզաբանել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։    
15:18 - 09 փետրվարի, 2023
Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդմամբ, այս մասին հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարին ասել է ՌԴ արտգործնախարարը․ «Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Այս համատեքստում ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել հաջորդ հանդիպումը։ Հաստատվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունների փուլը», - հայտնել են գերատեսչությունում։
21:23 - 31 հունվարի, 2023
Թեհրանը Բաքվին առաջարկում է համատեղ հետաքննել դեսպանատան զինված միջադեպը
 |azatutyun.am|

Թեհրանը Բաքվին առաջարկում է համատեղ հետաքննել դեսպանատան զինված միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը հեռախոսով քննարկել են երկու երկրների արտգործնախարարները։ «Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բայրամովի հետ զրույցում դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը՝ միաժամանակ մատնանշելով միջադեպի շուրջ երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա չարաշահումները»,- փոխանցում է իրանական ISNA գործակալությունը։ Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն և Թեհրանը չպետք է թույլ տան, որ տեղի ունեցածը բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա։ «Կատարվածի տարբեր ասպեկտները պարզաբանելու համար Աբդոլլահիանը առաջարկել է երկու երկրների անվտանգության մարմիններին հետաքննել այդ հարցը միմյանց հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:
19:43 - 27 հունվարի, 2023