Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեր մոտեցումներում որևէ բան չի փոխվել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունը աղետի  է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում դաշինքի առաջիկա անելիքներին։ «Կլինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, օդում, ջրում, ցամաքում բոլոր հնարավոր միջոցներով՝ իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»։ Անդրադառնալով  հարցին՝ արդյոք մասնակից դառնալով ընտրություններին՝ իրենք չեն լեգիտիմացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Սաղաթելյանը ընդգծեց, որ «Հայրենիքի փրկության» շարժման պահանջների մեջ երբեք չի եղել ընտրությունների գնալու հարցը։ «Մեր պահանջն այլ է եղել, և մենք փողոցում 6 ամիս պայքարել ենք և  որևէ պայմանավորվածության մեջ չենք մտել նրանց հետ։ Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար այլ տարբերակ չունենալով՝ նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե մեր չմասնակցելով այդ ընտրությունները չէին կայանալու, ապա մենք չէինք մասնակցի, բայց մեր մասնակցությամբ պայմանավորված չի եղել՝ այդ ընտրությունները կկայանան, թե ոչ»։ Սաղաթելյանը շեշտեց, որ նույնիսկ մանդատները վերցնելու պարագայում իրենք շարունակելու են պայքարը այս իշխանությունների դեմ և չեն հրաժարվելու փողոցից: «Մենք բոլոր միջոցներով այս իշխանության դեմ պայքարելու ենք, և դա չի քննարկվում։ Խորհրդարանը և մանդատը լինելու են լրացուցիչ գործիքակազմ մեր պայքարին ավելի մեծ թափ տալու համար։ Նորից եմ կրկնում՝ մենք այս ընտրություններին չենք մասնակցել մանդատներ վերցնելու համար, այո մասնակցել ենք ամբողջական իշխանություն վերցնելու համար։ Մենք խոսել ենք պետականությունից, տնտեսությունից, անվտանգությունից, Արցախից, իսկ դիմացինը շարունակել է ղժղժալ և մի հատված գնացել, քվեարկել է, մնացածն էլ վարչական ռեսուրսի համատարած օգտագործում է եղել»։ Խոսելով Արմեն Չարչյանի կալանավորման մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ այն հոդվածով, որով մեղադրում են Չարչյանին, ՀՀ բոլոր մարզպետները պետք է ցմահ դատապարտվեն։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:02 - 22 հունիսի, 2021
Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եզրափակիչ հանրահավաքին հայտարարեց, որ այն ծրագրերը, որոնք ներկայացրել են քաղաքացիներին, հունիսի 20-ից հետո դառնալու են կառավարության ծրագիր և կյանքի են կոչվելու: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ անցած 12 օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքը եղավ Հայաստանի բոլոր մարզերում, դաշինքի անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհները և ուղիները, խոսեցին իրենց ծրագրերի մասին: «Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը:  Այս օրերին ունեինք մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, սա յուրաքանչյուր հայի, հայ մարդու կռիվն է, և այսօր մենք փաստեցինք, որ հաջողել ենք»,- ընդգծեց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի անունից խոստացավ, որ  յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան են տալու և հաշվետու են լինելու: «Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությանը չենք դավաճանելու: Հունիսի 20-ը մեր աշխատանքները ամփոփելու և մեր հաղթանակը արձանագրելու օրն է»,- եզրափակեց Սաղաթելյանը:
21:04 - 18 հունիսի, 2021
Մենք խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

Մենք խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

Մենք փորձում ենք քարոզարշավին բովանդակություն տալ։ Մենք խոսում ենք մեր երկրի զարգացումից, հնչեցնում ենք կոնկրետ թվեր և ցուցանիշներ։ Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ «Հստակ ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում լուծելու ենք մեր բանակի վերակազմակերպման հարցը և երեք տարիների ընթացքում բանակի սպառազինության հարցը։ Ասում ենք՝ փոխելու ենք կառավարության կառուցվածքը՝ վերականգնելու ենք գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք գյուղոլորտում ինչ բարեփոխումներ ենք անելու, ասում ենք, որ 3 տարվա ընթացքում լուծելու ենք ոռոգման խնդիրը։ Հստակ նշում ենք առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագիր ենք անում»,- նշեց Սաղաթելյանը։ Վերջինս նշեց, որ այս ամենով հանդերձ՝ «հակառակ կողմը կրկին շարունակում է իր վայրահաչոցնմերը, լաչառությունը, չկա որևէ բովանդակություն, որոցվհետև ասելիք չունեն, որովհետև մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին»։ «Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին  և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից»,- եզրափակեց Սաղաթելյանը։
11:51 - 08 հունիսի, 2021
Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան |tert.am|

Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մենք մեկնարկը տալիս ենք Ագարակ համայնքից, ավարտում ենք Երևանում և ամբողջ Հայաստանով մեկ քշենք այս իշխանությանը և գնանք դեպի ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղից էլ մեկնարկել է դաշինքի նախընտրական քարոզարշավը: «Պատահական չէ, որ նախընտրական արշավի առաջին օրը սկսում ենք Սյունիքից և Ագարակ համայնքից: Սյունիքը ողնաշարն է և Հայաստանի դարպասը, Սյունիքը այս ազգադավ իշխանության դեմ պայքարի խորհրդանիշն է, մենք մեր հաղթական արշավը սկսում ենք Սյունիքից և հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, ով կարող է կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, վերականգնել հայ ժողովրդի, հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման հուն:
12:13 - 07 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: «Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք»,- նշեց Սաղաթելյանը: Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցն է: Անդրադառնալով անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններին՝ Սաղաթելյանը  հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարել են, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում, որևէ ձևաչափով չեն պատրաստվում համագործակցել գործող իշխանությունների հետ: Խոսելով քննադատության մասին, թե թշնամին մտել  է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը  ընտրարշավով են  զբաղված, Սաղաթելյանն ասաց. «Եկեք հասկանանք՝ ընդդիմությունն ինչ կարող էր անել ու չի արել։ Երկրի պաշպանության գործը  պետության ու բանակի բացառիկ իրավունքն է։ Մենք՝ իբրև ընդդիմություն,  ոչ կարող ենք երկրի անվտանգությունը պաշտպանել, ոչ ռազմաքաղաքական որոշումներ ընդունել, ոչ էլ պետության անունից բանակցություններ անել: Երբ ասում են՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, պետք է հարցնենք՝ իսկ ո՞րն է հակառակը: Եթե չմասնակցենք ընտրության կամ ընտրարշավին, ի՞նչ պետք է լինի: Երբ մենք  փողոցում պայքարում էինք, շատ ուժեր  ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Հիմա գնում ենք ընտրությունների,  ասում են՝ ընտրություններին մասնակցելով  չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողնենք մնա՞ն»: Անդրադառնալով հետընտրական հնարավոր սցենարներին՝  Սաղաթելյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացումների:
20:53 - 02 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան»  դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր թիմը և ծրագիրը: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են «365 օր. Ապագան սկսվում է հիմա»: «Այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաև առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, մասնագիտական համայնքներին․ ձեր կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար: Դրանով ընդգծում ենք մեր թիմի կարևոր սկբունքներից մեկը՝ մասնակցային կառավարում»,-ասաց Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվելու է բոլոր գյուղերում ու քաղաքներում՝ սպասելով առաջարկությունների  ու դիտողությունների, որպեսզի այն համալրվի ու դառնա ավելի աբողջական: Դրանով քաղաքացիներն ավելի մեծ արդյունքներ կտեսնեն: Արմեն Գևորգյանը նշեց, որ փաստաթղթում ներկայացրել են առաջընթացի հիմնական գաղափարները, որոշ հարցերում՝ կոնկրետ քայլեր: Այս  իմաստով սա տեսլականների, գաղափարների ու կոնկրետ գործողությունների համատեղում է: «Մենք ելնում ենք Հայաստանի այսօրվա իրողություններից, մենք առաջնորդվում ենք պետության զարգացման վերելքի հեռանկարով: Այս փաստաթուղթը քննարկումների, շտկումների արդյունքում կարող  է դառնալ ապագա կառավարության գործունեության իրատեսական ծրագիր: Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան»,-ասաց Արմեն Գևորգյանն՝ ընդգծելով, որ դա վերաբերվում է պետական համակարգին, որը պետք է աշխատի արդյունավետ ու լավ վարձատրվի, դա վերաբերվում է անհատին, որը պետք է ունենա իր կյանքը կառուցելու լայն հնարավորություններ, դա վերաբերվում է մասնավոր հատվածին, որը պետք է ունենա աշխատելու բարենպաստ պայմաններ: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ աշխատող երկիր կոնցեպցիայի հիմքում մարդն է, ու դա չպետք է լինի զուտ կարգախոս, այլ՝ հեռանկարի հիմնաքարը:  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ծանոթ են երկրում առկա խնդիրներին, գիտեն դրանք լուծելու ճանապարհները, ունեն թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար: «Ստեղծված իրավիճակում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, մեր պետականության, ինքնիշանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական ազգային պետական քաղաքականության ու դա իրականացնելու վճռականությամբ: Մեր բոլոր քայլերի հիմքում, իբրև առաջնահերթություն, ներազգային պառակտվածության հաղթարահումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու: Վերականգնելու ենք համերաշխության, երկխոսության կենսական մթնոլորտը: Դա ազգային միասնականության օրվա հրամայականն է: Միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է: Այն պետք է արդյունավետ իրականացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան: «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ: Կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք հայրենադարձությունը, վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու  սահմանափակումները: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նախատեսվում են հատուկ նպատակային ծրագրեր արտերկրյա մասնագետների համար: Պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սա է լինելու համազգային ներուժի համախմբման ուղենիշը: «Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերին, նշեց, որ այդ ոլորտներում առկա է ձախողում: Առաջին աշխատանքը, որ կատարելու են, զինված ուժերի մատունակության վերականգնումն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ ու մարտունակ: «Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի: ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնիայի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը ՀՀ օրենքներով գործառույթների դաշտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կվերականգնեն վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով բարեկամ պետություններին կառաջարկվի նոր ու հասկանալի օրակարգ: «Մենք ունենք արագ վերականգնման ներուժ: Մենք կանենք ամեն ինչ, որ դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար: Չափազանց կարևոր է նոր օրակարգ ձևավորելը: Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել: Մենք ի վիճակի ենք մեր բարեկամների հետ ապահովել ու պաշտպանել ՀՀ-ի շահերը: Մենք կվերականգնենք մեր կորցրած դիրքերը միջազգային կառույցներում»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ պետք է շարժվել դեպի ուժեղ Հայաստան:  
20:55 - 29 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Ցանկը ներկայացնում ենք ստորև․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15. Ագնեսա Խամոյան 16. Անդրանիկ Թևանյան 17. Մխիթար Զաքարյան 18. Հռիփսիﬔ Ստամբուլյան 19. Աշոտ Սիմոնյան 20. Արﬔն Չարչյան 21. Ելենա Կիրակոսյան 22. Դավիթ Սեդրակյան 23. Ալեքսանդր Խաչատուրյան 24. Արմենուհի Կյուրեղյան 25. Արամ Վարդևանյան 26. Թադևոս Ավետիսյան 27. Մարիաննա Եփրեմյան 28. Արթուր Սարգսյան 29. Արթուր Խաչատրյան 30. Արեգնազ Մանուկյան 31. Գեղամ Նազարյան 32. Առուշ Առուշանյան 33. Ասպրամ Կրպեյան 34. Արգիշտի Գևորգյան 35. Գառնիկ Դանիելյան 36. Ռիմա Ղազարյան 37. Ռուբեն Մելքոնյան 38. Մհեր Սահակյան 39. Մարիա Պետրոսյան 40. Սայադ Շիրինյան 41. Ռոբերտ Հայրապետյան 42. Արփինե Վարդանյան 43. Արման Ղազարյան 44. Դավիթ Սահակյանց 45. Իրինա Գասպարյան 46. Մհեր Մելքոնյան 47. Միհրդատ Մադաթյան 48. Անժելա Նալբանդյան 49. Գերասիմ Վարդանյան 50. Լևոն Քոչարյան
11:21 - 29 մայիսի, 2021
Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները։ Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է։ «Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։ Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ «Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։
13:06 - 25 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող «Հայաստան» դաշինքը մշակել է առաջիկա հինգ տարվա համար նախատեսված երկրի զարգացման ծրագիր, որն ակտիվ քարոզարշավով ներկայացնելու է հանրությանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:  «Չնայած ընտրարշավի ժամանակահատվածը բավական կարճ է, ամեն դեպքում փորձելու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել մեր հասարակությանը, ժողովրդին: Եվ, այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից: Խոսելու ենք փաստերով, հստակ թվերով, ցուցանիշներով և ամբողջ Հայաստանում փորձելու ենք յուրաքանչյուր բնակավայր, թեկուզ փոքր, խմբերով մտնել ու մեր ասելիքը տեղ հասցնել»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:
13:02 - 25 մայիսի, 2021
ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ |armenpress.am|

ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինք կազմելու մասին լուրերին: Սաղաթելյանը շեշտեց, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու: «Քանի դեռ ՀՅԴ գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչ այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը մեզ մոտ որոշվում են ժողովների ժամանակ: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո չի լինի»,- նշեց Սաղաթելյանը:
15:58 - 06 ապրիլի, 2021
Քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել․ Իշխան Սաղաթելյանին թույլ չեն տվել 3 օրով բացակայել երկրից

Քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել․ Իշխան Սաղաթելյանին թույլ չեն տվել 3 օրով բացակայել երկրից

Ինչպես գիտեք անցած տարվա նոյեմբերից ինձ մեղադրանք են առաջադրել ապօրինի հավաք կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։  Նա մասնավորապես գրել է․ «Փորձեցին ինձ ապօրինի կալանավորել ՝ չկարողանալով՝ կիրառեցին այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, դրանով սահմանափակելով իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Կուսակցության քաղաքական գործունեության հետ կապված կարևոր գործ ունեի արտերկրում և դիմել էի ՀՔԾ երկրից 3 օրով բացակայելու թույլտվություն ստանալու համար: Տպավորություն ունեմ, որ քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել: Մեկ անգամ ևս արձանագրենք, որ ՀՔԾ-ն ի դեմս Սասուն Խաչատրյանի և իր խամաճիկների շարունակում է կատարել խելագարի ապօրինի հրահանգները և որոշումները՝ դիմելով նոր ապօրինությունների։ Ինչևէ, մեր դեմ նման ճղճիմ միջոցներով իրականացվող հետապնդումը միայն ամրապնդում է պայքարը շարունակելու մեր կամքը օր առաջ ունենալու առանց թուրքի Հայաստան»։ Գրառմանը կից Սաղաթելյանը լուսանկար է հրապարակել։   
21:28 - 02 ապրիլի, 2021
Ուժին պետք է հակադրել ուժ, համոզված է Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

Ուժին պետք է հակադրել ուժ, համոզված է Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանն ուժային մեթոդներով և ոչ թե օրենքով է պահում իր իշխանությունը, կարծում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս են, պարտադիր չի, որպեսզի դիմացինն անի այն, ինչ ուզում ես: Ազգային անվտանգության ծառայությունը դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն այս պայմաններում, երբ որ մենք շրջապատված ենք թշնամիներով», - այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Մանուկյանը: Ըստ նրա` խաղաղ ցույցերով դա չի լուծվի. «Ուժին պետք է հակադրել ուժ: Մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ: Պետք է աշխատենք ամեն օր, զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, կազմակերպչական աշխատանքով, պետք է գնանք շրջաններ, հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները, և մի օր, մի իքս օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու մեկ, երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ: Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ իքս օրվան: Ուժին պետք է հակադրել ուժ, խաղաղ խոսակցությունները չեն օգնի», - համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը: Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ սկսում են մարզային այցելություններ: Նա նշեց, որ իրենց նպատակն է «վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հեռացման համաժողովրդական պահանջն ավելի կազմակերպել և հասնել հրաժարականի օրվան»։
19:52 - 28 մարտի, 2021
Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|

Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել, հայտարարում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նա ևս, ինչպես շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էր ավելի վաղ շեշտել, շարժման օրակարգը չի փոխվել: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող շարժումը կրկին հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններ լինել-չլինելուն կասկածում են, քանի որ Փաշինյանն այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է և չլինեն: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է` փողոցային պայքարը չհաջողեց, իսկ իրեն մնացին միայն քրեական գործերը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Փողոցային գործերը երբեմն տևում են մի ամիս, երբեմն մի տարի։ Սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ ավարտվի` միանգամից կիմանաք»։
16:37 - 28 մարտի, 2021
Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը |armenpress.am|

Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նորմալ է ընդունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ և հետո տեղյակ է պահել զարգացումների մասին և շարժման համար անակնկալ չի եղել: «Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի: Դա ԲՀԿ-ի իրավունքն է ու դա նոր չէ, հրապարակային ասվել է այդ մասին: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ եթե լինեն ընտրություններ, ապա կմասնակցեն: Այստեղ կա մի կարևոր բան, մենք Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս: Պարզապես, ուժերի մի մասը գտնում է, որ դրա արագ ճանապարհը ընտրությունն է, մյուս մասն էլ կարծում է, որ պետք չէ իր հետ գնալ ընտրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Հարցին, թե Դաշնակցությունն ինչ դիրքորոշում ունի, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պայքարելու են առաջ քաշած օրակարգի համար: Նույնիսկ եթե մենակ էլ մնան, միևնույն է պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե ամեն դեպքում տեղի ունենան ընտրություններ, ապա Դաշնակցությունը կքննարկի մասնակցում է, թե ոչ:
15:51 - 19 մարտի, 2021