Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Քովիդից մահվան վերաբերյալ ԱՎԾ–ի և Առողջապահության նախարարության տվյալներն ունեն մոտ 700 դեպքի տարբերություն․ նշանակված է քննություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Քովիդից մահվան վերաբերյալ ԱՎԾ–ի և Առողջապահության նախարարության տվյալներն ունեն մոտ 700 դեպքի տարբերություն․ նշանակված է քննություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դպրոցական արձակուրդները որոշակի դեր խաղացին թվերի նվազման հարցում, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ վիրուսը անընդհատ մուտացիաների է ենթարկվում և շատ կարևոր է, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք։ Պետք է արձանագրել, որ ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը և առնվազն այլ երկրների հետ համեմատած չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ ավելի լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները»,–ասաց նա և նշեց, որ այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացավ շրջանառվող լուրը՝ կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, թեև բացառել չի կարելի։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային-վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկին տված տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որ հասկանան՝ ինչն է տարբերությունը։ «Մոտավորապես 700 տարբերություն ունենք»,–ասաց նա։
12:30 - 25 նոյեմբերի, 2021
Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշեկնիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով: Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
16:40 - 17 նոյեմբերի, 2021
Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Արյան պաշարների հետ կապված՝ Հայաստանում խնդիր չկա, դրանք համալրված են, համալրվում են։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է, և արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում։  «Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների լուծման ապահովումը կկազմակերպվի»,- ասել է նա՝ հավելելով, որ երեկվա ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
12:58 - 17 նոյեմբերի, 2021
Նախարարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի դեպքում ինքնաբուժությունը կարող է հանգեցնել մահվան |hetq.am|

Նախարարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի դեպքում ինքնաբուժությունը կարող է հանգեցնել մահվան |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին խնդրում է ինքնաբուժությամբ չզբաղվել և առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ չընդունել: Այս մասին խորհրդարանում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին: «Դրական դեպքը հաստատվելուց հետո դիմում են հարևանին, մորաքրոջը, տատիկին, ճշտում, թե իրենց ինչ բուժում է արվել ու սկսում ինքնաբուժություն անել: Սա ծայրահեղ վտանգավոր և մտահոգիչ վարքագիծ է: Առիթից օգտվելով` ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել: Քովիդի պարարագում այն կարող է մահվան հասցնել»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ կան վարակակիրներ, որոնք հիվանդության դեռ սկզբնական փուլում հակաբիոտիկների մեծ չափաբաժիններ են ընդունում՝ իբրև թե կանխարգելիչ նպատակով, ինչը հետագայում շատ ավելի լուրջ բարդություններ է առաջացնում: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
14:49 - 08 նոյեմբերի, 2021
Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է, փոփոխվել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում: «Պատերազմից առաջ Չինաստանից ստացանք մեծ խմբաքանակ, բայց պատերազմի ընթացքում էլ այնքան մաշվեցին մեր ռեսուրսները, որ այդ ընթացքում պետությունը հատկացրեց միջոցներ, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք ձեռք բերել ամենագնացներ: Այս պահին էլ դրանք շատ մեծ օգնություն են մեր մարզերում դժվարանցանելի ճանապարհներին»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Ճապոնիայի կողմից պետական դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվելու լավ հագեցված շտապօգնության մեքենաներ: «Չենք սպասելու, որ մեր պարկը որևէ կետում մաշվի այնքան, որ սպասենք փրկօղակների»,- ասաց Ավանեսյանը:
14:16 - 08 նոյեմբերի, 2021
Չգիտեմ որտեղից են վերցրել այդ լուրը. նախարարը՝ չպատվաստվածների համար գազի, էլեկտրաէներգիայի վարձի թանկացման մասին |armenpress.am|

Չգիտեմ որտեղից են վերցրել այդ լուրը. նախարարը՝ չպատվաստվածների համար գազի, էլեկտրաէներգիայի վարձի թանկացման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չգիտի, թե որտեղից են տարածվել տեղեկությունները, թե չպատվաստված քաղաքացիների համար նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարը թանկացնել. նախարարը նման որոշման մասին տեղյակ չէ: Ավանեսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին: «Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, «Ժողովուրդը» թերթը որտեղից է վերցրել այդ նորությունը: Ես նման որոշման մասին տեղյակ չեմ»,-ասաց Ավանեսյանը: Անդրադառնալով մահճակալային ֆոնդին, նախարարն ասաց, որ այն շարունակում է մնալ գերծանրաբեռնված: Ազատ տեղեր չկան, կան հերթում սպասող քաղաքացիներ: Հերթում սպասողների թիվը, թեև փոքր-ինչ նվազել է, սակայն վիճակը մնում է գերլարված: 3100-ին մոտ մահճակալներն անընդհատ ամբողջ ծավալով օգտագործվում են:
14:04 - 08 նոյեմբերի, 2021
Դիմակ չկրելու համար պետք է տուգանվի նաև պաշտոնյան, օրենքի առաջ բոլորը հավասար են |armenpress.am|

Դիմակ չկրելու համար պետք է տուգանվի նաև պաշտոնյան, օրենքի առաջ բոլորը հավասար են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ դիմակ չկրելու համար պետք է տուգանվեն բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե ոչ: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկումներին, թե որոշ պաշտոնյաներ չեն կրում դիմակ, օրինակ՝ վերջերս համացանցում տարածվել էր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը՝ սուպերմարկետներից մեկում, որտեղ պատգամավորն առանց դիմակի էր: «Սա թողնված չէ ցանկությանը: Սա օրենքի պահանջ է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Պետք է կրեն, այդպես է պահանջը: Դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ»,- ասաց Ավանեսյանը: Այս պահին Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ է, և, նախարարի պնդմամբ, բոլորը հավասար կերպով պետք է ենթարկվեն օրենքի պահանջին: Հարցին, թե արդյոք պաշտոնյաները  դիմակ չկրելու համար պե՞տք է տուգանվեն՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, եթե չեն կրում: Ինչ կապ ունի՝ պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի»:
13:41 - 08 նոյեմբերի, 2021
Պետությունը կավելացնի անվճար ուռուցքաբանական վիրահատությունների ծրագրի բյուջեն |armenpress.am|

Պետությունը կավելացնի անվճար ուռուցքաբանական վիրահատությունների ծրագրի բյուջեն |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է 2022 թվականին ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման համար հատկացվելիք բյուջեն ավելացնել՝ դարձնելով 5 մլրդ դրամ: Այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման շրջանակում 2022-ի բյուջեն կկազմի 5 մլրդ դրամ, ինչը 2021-ին եղել է 4 մլրդ 370 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը: Այս ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Մենք պետության հաշվին սկսել ենք իրականացնել ուռուցքաբանական վիրահատական ծառայությունների ողջ ծավալը՝ անկախ շահառուների որևէ խմբին պատկանելու հանգամանքից»,- հիշեցրեց նախարարը: Այս ծրագրի շրջանակում գրանցվել է դիմելիության կտրուկ աճ, ինչը նախարարը պայմանավորեց բնակչության համար այդ ծառայությունների հասանելիության բարձրացմամբ: Անդրադառնալով բժշկական միջամտությունների անհասանելիությանը՝ Ավանեսյանը նշեց, որ կան կանխարգելիչ, սքրինինգային, վաղ հայտնաբերման հետազոտություններին դիմելիության բավականին ցածր ցուցանիշներ: Վիրահատական միջոցառումները հասանելի դարձնելով, նախարարի խոսքով, գրանցվել է նաև սքրինինգային ծրագրերի դիմելիության մեծ աճ: Խոսելով կրծքագեղձի մամոգրաֆիկ ծառայությունների սքրինինգային ծրագրին՝ նախարարը նշեց, որ դա այս պահին իրականացվում է Լոռու մարզում: Երկու-երեք շաբաթ առաջվա տվյալներով իրականացվել է մոտ 6 000 սքրինինգային հետազոտություն: «Շատ լավ դիմելիության մասին է խոսք գնում: Կայանը տեղակայված էր Վանաձոր քաղաքում բժշկական կենտրոնին հարակից տարածքում: Այս սքրինինգային հետազոտությունների արդյունքում մենք հայտնաբերել ենք 55 դրական դեպք, որոնք միանգամից ուղղորդվել են համապատասխան բժշկական կենտրոն, ստացել են համապատասխան ծառայություններ, ինչը կանխել է հետագայում հաշմանդամության և մահացության դեպքերը»,- ասաց Ավանեսյանը:
13:08 - 08 նոյեմբերի, 2021
Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ կորոնավիրուսից մահացել են, բայց դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ կորոնավիրուսից մահացել են, բայց դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները և մահերի համադրություն իրականացնելով, կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունն առաջիկայում կհրապարակվի։ Նախարարը կարևորեց՝ պետք է գիտակցել, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, բայց մենք չենք կարող բացառել թե՛ վարակելիության դեպքը, թե՛ հիվանդության ընթացքի ծանրությունը թե՛, ցավոք սրտի, նաև մահը։ Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթև, միջին ծանրությամբ, եթե վարակվում են: «Շատ-շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, սիմպտոմներ չեն ունենում, որովհետև պատվաստված են: Բայց, իհարկե, լինում են նաև մահացության դեպքեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը։
12:18 - 08 նոյեմբերի, 2021
Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար |armenpress.am|

Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք կամ ընդհանուր դպրոցի ուսուցչական կազմի մեջ կունենանք որոշ դեպքեր, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի»,-հիշեցրեց Ավանեսյանը: Ժամանակագրական առումով պատկերացում չկա, թե համավարակը երբ կավարտվի: Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված են եղել, և թույլ են տվել առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, ապա, նախարարի խոսքով, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավականին վնասակար հետևանքներ է ունենում: «ԱՀԿ-ն էլ իր ուղեցույցներում նշում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմներով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, քանի որ մենք ունենք նաև մեր երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե թերսնուցման և թե մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չենք կարող աչք փակել»,- ասաց Ավանեսյանը:  Ավանեսյանը նշեց, որ ինքը, որպես առողջապահության նախարար, որքան էլ հակված լինի նրան, որ լոքդաունները շատ արդյունավետ, կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, սակայն բացվելուց հետո կրկին նկատվում է հիվանդության աճ: Բուհերը դեռ առցանց են անցկացնում դասերը: «Բայց դպրոցները կշարունակեն այս սկզբունքով: Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ թիրախային մոտեցում կկիրառեն:
11:50 - 08 նոյեմբերի, 2021
Օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափել հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստումներն այն միջոցն են, որոնք ի վերջո երկրներում բերում են իրավիճակի կայունացման, մահվան դեպքերի նվազման և հիվանդանոցային օղակի վրա սարսափելի ճնշման թուլացման: Վիճակագրությունը հստակ է: Որտեղ որ 70 տոկոսից անցնում է պատվաստումների ցուցանիշը, այդ երկրներում հիվանդանոցային օղակի վրա ճնշումը և մահացության դեպքերը կտրուկ նվազում են»,- ասաց Ավանեսյանը:  Նախարարի խոսքով՝ առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 613 հազար 849 է: Դա մոտավորապես մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է:  «Երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 մարդ: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում: Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում»,- ասաց Ավանեսյանը:
11:19 - 08 նոյեմբերի, 2021
Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարութան բյուջեն 2021 թվականի ընթացքում մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է՝ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերով պետք է ծախսվի մոտ 120 մլրդ դրամ՝ 2021-ին հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց: Սա 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 4.7 տոկոսով»,-ասաց նախարարը: Տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է Առողջապահության բյուջեն, կատարվել են լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով: «Եթե միայն 2021-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ճշտված բյուջեն դիտարկենք, ապա այն մոտ 142.2 մլրդ դրամ է: Հետևաբար` մենք տարվա ընթացքում արդեն իսկ մոտ 27 մլրդ դրամի ավելացումներ ենք կատարել: Դրանցից ուղիղ 18 միլիարդ դրամը կապ ունի  կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ»,-ասաց Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ 2022 թվականին ևս բոլոր այն դեպքերում, որտեղ ակնհայտ անելիքներ լինեն, կկայացնեն համապատասխան որոշումներ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
10:41 - 08 նոյեմբերի, 2021
«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Նախարարը ողջունել է պատվաստումային արշավը՝ կոչ անելով հայրենակիցներին օր առաջ պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հատկապես կանանց դերը համավարակի դեմ պայքարում:   «Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը: Խնդրում եմ, եկե՛ք մենք հսկենք, հո՛գ տանենք, որ տանից դուրս գալիս ընտանիքի անդամները դիմակ կրեն. սա պաշտպանիչ ևս մեկ շերտ է, որը պատվաստումներին զուգահեռ կօգնի կոտրել վարակի ալիքը»,- նշել է նախարարը:   Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել նմանատիպ պատվաստումային արշավները` ընդգծելով, որ վերջին շրջանում թափ առած պատվաստումային ակտիվությունն անհնար է չնկատել։   «Շատ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք մարդկանց ցույց են տալիս պատվաստման կարևորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում պատվաստումային գործընթացն ակտիվանում է, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ այս համավարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում երկրները պետք է սոլիդարություն դրսևորեն։   Հիշեցնենք, որ պատվաստանյութերի համար բանակցությունների և ձեռքբերման հարցում Լիտվան մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին։ «Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի:
22:03 - 06 նոյեմբերի, 2021