ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած քառահարկ՝ 5 մուտքանի շենքում ապամոնտաժման է ենթակա միայն վթարված 5-րդ շքամուտքը: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվականից: Ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն ասել էր, որ Ռայնիսի 3 հասցեում գտնվող տվյալ շենքի 4-րդ շքամուտքում նկատվել են որոշակի ձեւախախտումներ: Մասնագետը նաեւ հայտնել էր, որ նախնական ուսումնասիրությունից հետո Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովության համար եւս մեկ անգամ համապատասխան ուսումնասիրություն կատարել: Քաղշինկոմի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 48 բնակարաններից բաղկացած շենքում իրականցվել է տեխնիկական հետազննություն եւ կազմվել է շենքի ընդհանուր վիճակի մասին եզրակացություն. «Ամբողջությամբ փլուզվել է շենքի 5-րդ մուտքը` 12 բնակարանով: Ուսումնասիրության արդյունքում շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մուտքերի հատվածամասի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար եւ պիտանի բնակության համար»: Նաեւ տեղեկացրեցին, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրատվությամբ մշակվում է շենքի վնասված հատվածը քանդելու նախագիծ: 5-րդ շքամուտքի ապամոնտաժումից հետո իրականացվելու, այդ հատվաածի վերակառուցում, ապա շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննություն, որի արդյունքներով կորոշվի նրա ուժեղացման եւ սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը: «Ներկայումս վթարված 5-րդ մուտքի 12 ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար մշակվում է Կառավարության որոշման նախագիծ»,- հայտնեցին քաղշինկոմից: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 12 ընտանիքները հյուրանոցից արդեն տեղափոխվել են վարձակալած բնակարաններ: «Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շուտ այդ մարդանց ապահովի կացարաններով, չնայած ուղիղ պարտականություն չունենք, որովհետեւ կարող են նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինել, բայց այս պրագայում րոպե առաջ փորձում ենք խնդիրը լուծել»,- ասացին մեզ: Շարունակությունը՝ Armtimes.com-ում։
08:35 - 11 սեպտեմբերի, 2020
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք
 |shantnews.am|

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում մաքրման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը նկատել է ականանետի ականի նմանվող առարկա և տեղափոխել շենքի բակ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և ինստիտուտի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ ուժերով տարհանել 14 քաղաքացու։ Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով և տեղափոխել անվտանգ տարածք։ Փրկարարները շենքի երկու նկուղներում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ զինամթերք չի հայտնաբերվել:    
19:56 - 10 սեպտեմբերի, 2020
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Հանդիպմանը մասնակցել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» երեք ծրագրով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բնակչության պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, հոգեբանական ծառայության և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական առաջարկությունների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ-Հաթինգը նշել է, որ ուրախ է հանդիպման համար և վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթության ներդրման հարցերում:Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու համար:
16:01 - 07 սեպտեմբերի, 2020
Ավան Առինջի շենքերից մեկի բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Ավան Առինջի շենքերից մեկի բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկում երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի և գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։ 
10:14 - 07 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետն ամփոփեց ԱԻՆ բժիշկների կատարած աշխատանքը |armenpress.am|

Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետն ամփոփեց ԱԻՆ բժիշկների կատարած աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: ԱԻՆ  փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը այս տարվա փետրվարից սկսած ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներում։Այս ընթացքում վարչության աշխատակիցները իրականացրել են կոնտակտավոր քաղաքացիների տեղափոխում մեկուսարաններ, տրամադրել են բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցել են տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներին։  Այս մասին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Կարեն Աթոյանը։ Ըստ Աթոյանի՝ վարչությունը մշակել և արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանն է ներկայացրել մի շարք հրամաններ` փրկարարների անվտանգությունը կորոնավիրուսից ապահովելու համար: «Այս պահին դրությամբ՝ ԱԻՆ աշխատակիցների շրջանում ունենք 5 հիվանդ, 19 ինքնամեկուսացված անձ։ Ընդհանուր ունեցել ենք 96 հիվանդ, 407 ինքնամեկուսացված անձ»,- նշեց գնդապետը։ Աթոյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում «911» ծառայության միջոցով բնակչությանը տրվել է 4882 խորհրդատվություն, որից  2245 կապված էր կորոնավիրուսի դեպքերի հետ: Բացի այդ, ըստ գնդապետի, վարչության բժիշկները և բուժաշխատողները երկու ամիս հերթապահություն են իրականացրել Առողջապահության նախարարարության թեժ գծում։ Աթոյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ազգաբնակչությունը հիմնականում տեղեկացված չէր կորոնավիրուսի մասին, որի հետևանքով կար անհագստություն և տագնապ։ «Երբ կորոնավիրուսի դեպքերի թվերը ավելանում էր, բնակչության մոտ անհանգստությունը ավելի էր մեծանում, թվերի նվազման հետ զուգահեռ լարվածությունը թուլացավ։ Բացի այդ, ազգաբնակչությունը հասկացել է, որ երկար պետք է ապրեն կորովիրուսի հետ և միակ ճանապարհը հակահամաճարակային կանոնները պահելն է, այն է՝ սոցիալական հեռավորություն պահպանելը, դիմակ կրելը և ձեռքերը ախտահանելը։ Հիմա իրավիճակը հանգիստ է, զանգերի թիվը կտրուկ նվազել է»,- եզրափակեց գնդապետ Կարեն Աթոյանը։
12:30 - 05 սեպտեմբերի, 2020