ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է

Ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ից մինչև 19:00-ն փակ է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր այլընտրանքային ճանապարհով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
16:37 - 23 օգոստոսի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Օգոստոսի 14-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների կառավարությունների միջև 1997 թ. մայիսի 3-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում համագործակցության ակտիվացմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնագրով նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցների կատարելագործում և համատեղ միջոցառումների իրականացում, տեղեկատվության օպերատիվ փոխանակում, փոխադարձ օգնություն և այլ հարցեր: Նախարար Ցոլակյանը ցանկություն հայտնեց հանդիպել վրացի գործընկերոջը և գործող համաձայնագրի հիմքով ստորագրել փաստաթուղթ երկու գերատեսչությունների միջև: Դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստեց վրաց ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս մեր ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն լինել բարեկամական:  
18:00 - 14 օգոստոսի, 2020
Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ |armenpress.am|

Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ից: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Մասնավորապես, գրանցվել է օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 55 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 52 կմ հարավ-արևելք՝ 6 բալ ուժգնությամբ, օգոստոսի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, օգոստոսի 11-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք և 23 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ երկարաշարժ: Վերջին երկրաշարժը զգացվել է՝ ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում` 4 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ` երկուսն էլ Հնդկական օվկիանոսում: Օգոստոսի 6-ին 6.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ: Օգոստոսի 12-ին երկրաշարժ է գրանցվել Տանզանիայի Կիլինդոնի քաղաքից 65 կմ դեպի հյուսիս, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
11:13 - 13 օգոստոսի, 2020
Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում |armenpress.am|

Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժն զգացել են նաև Հայատանում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիա-Իրան սահմանին օգոստոսի 12-ին` ժամը 03։29-ին (Երևանի ժամանանով) գրանցված երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում։ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իգդիրից 12կմ հարավ-արևելք, Երևանից 48կմ հարավ-արևմուտք։ Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.4 մագնիտուդ (նախնական տվյալով` 6 բալ), օջախը` 2կմ խորությամբ։ Ցնցումներն զգալու մասին սոցիալական ցանցերում նշումներ են կատարել Երևանի, Արտաշատի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Եղվարդի, այլ քաղաքների բնակիչները։  Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հնարավոր էպիկենտրոն է նշում ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղը։  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռ տեղեկություն չի հաղորդում։
09:02 - 12 օգոստոսի, 2020
Հրդեհ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հարակից տարածքում. հիվանդներ են տարհանվել

Հրդեհ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հարակից տարածքում. հիվանդներ են տարհանվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։ Հրդեհի բարդության  «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։ Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին և մարվել՝ 23։21։ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի հետնամասում՝ մոտ 250 քմ տարածքում, այրվել է 9 խմ կուտակած աղբ, 1-ին և 2-րդ հարկերի 4 պատուհանների շրջանակաները և ջերմահարվել՝ 3-րդ հարկի պատուհանի շրջանակը։ Հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի անձնակազմի համատեղ ուժերով հրդեհի օջախին մոտ գտնվող հիվանդասենյակից 5 հիվանդ տարհանվել են այլ հիվանդասենյակ։
10:29 - 10 օգոստոսի, 2020
Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն»,- գրել է պատգամավորը: Մարուքյանը նշել է, որ ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։  «Սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը»,- նշել է նա:
16:53 - 06 օգոստոսի, 2020
Շոգը կնահանջի 2-4 աստիճանով, օգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

Շոգը կնահանջի 2-4 աստիճանով, օգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում օգոստոսի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում օգոստոսի 2-ի երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 20-22 մ/վրկ արագություն: Oգոստոսի 4-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:29 - 02 օգոստոսի, 2020