ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթուղթ եւ հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում․ Նիկոլ Փաշինյան

Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթուղթ եւ հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, իսկ 4 քաղաքացի այսօր առողջացած դուրս է գրվել, մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Քիչ առաջ իր ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ վարակման դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի հայրենակիցները։ Փաշինյանն ասաց, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, պայքարում էին Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար, բայց մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր են արձանագրվել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառեն։ Ըստ այդմ՝ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը․ «Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- ասաց վարչապետը։ Աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը։ Փաշինյանը ներողություն խնդրեց բոլորից՝ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար՝ հույս հայտնելով, որ բոլորի համար ակնհայտ է, որ սա արվում է հենց քաղաքացիներիս եւ մեր ծնողների, տատիկ-պապիկների անվտանգությունն ապահովելու համար։ Ի դեպ՝ բոլոր թոշակառուները, որոնք թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կստանան իրենց բնակարաններում՝ շրջիկ փոստատարների կողմից։ Վարչապետը կոչ արեց մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս գալ միայն կենսակա՛ն անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետեւել պարետատան բոլոր հրահանգներին։ Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին։ Փաշինյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում, վարչապետի պնդմամբ, կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին․ «Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար։ Աշխարհում ՀՆԱ-ի  3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը խնդիր է դրել՝ զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը․ «Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի»։
19:57 - 24 մարտի, 2020
Ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում․ Արսեն Թորոսյան

Ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։ Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունը արդեն սկսվել են։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար։ Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։ Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։ Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։ Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, իհարկե դժվարությամբ, նույնպես իրականացվում են»։
17:38 - 24 մարտի, 2020
Վաղը շատ մեծ թվով առողջացած ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու․ Արսեն Թորոսյան

Վաղը շատ մեծ թվով առողջացած ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու․ Արսեն Թորոսյան

Մենք ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա գոնե փորձարարական մակարդակում կիրառվում են հիվանդության բուժման համար։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ քանի որ այդ պրեպարատների ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինեն՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում եւ կիրառում ենք։ Նախախարը ցավով նշեց, որ Իտալիայում այսօրվա դրությամբ ունենք 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր․ «Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից»։ Թորոսյանը հայտնեց, որ հույս կա՝ վաղը շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։ Նա ընդգծեց՝ որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր։ Նա նշեց, որ այս պահին մի քանի հիվադնաոցների վերազինումը պետք հասցնեն, մի քանի օրից 500-600 նոր մահճակալ ենք ունենալու, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիները պետք է հետեւեն արտակարգ դրության ռեժիմին ու հնարավորինս մնան տանը՝ իրենց հերթին չնպաստելով վիրուսի տարածմանը։ Նախարարը եւս մեկ անգամ կոչ արեց խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից։
01:02 - 24 մարտի, 2020
Խնդրում ենք շտապօգնությանը դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում․ ՇՕ ծառայության պետ Թագուհի Ստեփանյան

Խնդրում ենք շտապօգնությանը դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում․ ՇՕ ծառայության պետ Թագուհի Ստեփանյան

ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նա նշեց, որ եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ։ Հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են։ Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը, Ստեփանյանի վստահեցմամբ, եւս նվազել է․ հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ ՇՕ ծառայության տնօրենն ասաց, որ ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։ Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել եւ այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար: Թագուհի Ստեփանյանը բոլոր բնակիչներին հորդորեց ու խնդրեց՝ իրենց դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում, քանի որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: «Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն եւ կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, եւ այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց ծառայության տնօրենը: Ի դեպ, նա նշեց, որ ծառայության աշխատողների պարգեւավճարի հարցին անպայման անդրադարձ կլինի, ուղղակի այս պահին դրա ժամանակը չունեն։ Իսկ ծառայության աշխատակիցները հիմա ըստ կարգի վարձատրվում են, մարզեր մեկնելու դեպքում էլ՝ համապատասխան վարձատրություն են ստանում։ ՇՕ ծառայության տնօրենն ասաց, որ ծառայությունն այս պահին կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր չունի, բայց եթե ունենար, ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունն էլ կպակասեր, ախտորոշումն ավելի արագ կլիներ։
21:06 - 23 մարտի, 2020
ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվենի հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ «Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։  
09:19 - 23 մարտի, 2020
Այս պահի դրությամբ եւ այս տեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերն ու սարքավորումներն էլ համալրվելու են․ Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ եւ այս տեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերն ու սարքավորումներն էլ համալրվելու են․ Տիգրան Ավինյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ  հեռախոսային մի նոր հավելված ենք թեստավորում, որը անձանց թույլ կտա ինքնահայտարարագրվել եւ մոտ 20 հարցի պատասխանելուց հետո հավելվածը կպատասխանի՝ արդյոք ռիսկայի՞ն է անձի վիճակը, թե՞ ոչ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ իրենք շարունակելու են գործիքակազմը զարգացնել կանխարգելման ճանապարհով եւ հնարավորինս արագ գտնել վարակված անձանց հետ շփում ունեցածներին, մեկուսացնել ու բուժել։ Պարետը նշեց, որ եթե մեզ մոտ իրավիճակը մի պահ վերահսկողությունից դուրս գա, ապա ամեն մարզում հատկացրել են կոնկրետ վայրեր՝ օդափոխության համակարգերով սրահներ, որտեղ կկարողանան շատ արագ տեղադրել մահճակալներ, եւ մարդկանց հիվանդանոցային պայմաններում բուժել։ Բայց սա, Ավինյանի խոսքով, ծայրահեղ վատ սցենարի դեպքում։ Պարետը կարծում է՝ իրենց կանխարգելիչ գործողությւոնները թույլ կտան այդ սցենարին երբեւէ չհասնել։ Տիգրան Ավինյանը վստահեցրեց նաեւ, որ այս պահի դրությամբ եւ այս դեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերի ու սարքերի պաշարներն էլ համալրվելու են, տարբեր աղբյուրներից գնումներ են կատարում, համալրելու են նաեւ անցակատերին տրամադրվող թեստերը, ինտենսիվ թեստավորման գործընթացն էլ շարունակվելու է։ Պարետը պարզաբանեց, թե որենք են համարվում մեկուսացված ու ինքնամեկուսացված անձինք։ Ըստ այդմ՝ մեկուսացվածներն այն անձինք են, որոնց պատկան մարմիններն են մեկուսացրել տարբեր հյուրանոցներում, այս անձինք առաջնային շփում են ունեցել վարակակրի հետ։ Ինքնամեկուսացածներն այն անձինք ենք, որոնք երկրորդային շփում են ունեցել վարակակրի հետ՝ շփվել են վարակակրի հետ շփված անձի հետ։ Վերջիններիս ցուցում է տրված՝ ինքնամեկուսանալ․ «Մենք ավելի ենք հստակեցնելու՝ ինչ է նշանակում ինքնամեկուսացում, ինչ ռեժիմ է գործելու ինքնամեկուսացվածների համար։ Կարճ ժամանակահատվածում ինքնամեկուսացման ինստիտուտի վրա մեծ հույս պետք է դնենք՝ կիրառելով նաեւ վերահսկողական մեխանիզմներ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ինքնամեկուսացման ցուցում տալու է բժիշկը։ Իսկ ինքնամեկուսացված անձի համար պետք է գործեն հստակ կանոններ, որոնց մասին ինքը հստակ տեղեկացված է լինելու։ Փոխվարչապետի համոզմամբ՝ մեր հանրությունը բավականին գիտակից է, եւ, որոշ բացառություններով, բայց բոլորը հասկացել են հարցի լրջությունը, բայց, այնուամենայնիվ, իրենք վերահսկման գործիքներ են ներդնելու։ Ինչպես հայտնեց պարետը՝ իրավական առումով որեւէ արգելք չկա չմեկուսացված կամ չինքնամեկուսացված անձանց ազատ տեղաշարժի համար։ Նա միայն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավորինս զերծ մնալ տնից դուրս գալուց, բայց եթե դա անհրաժեշտ է, պետք է հասկանալ, որ կորոնավիրուսի առաջնային խոցելի խումբը տարեցներն են, եթե մենք կարող ենք հաղթահարել, ապա իրենց դեպքում դա բարդ է։ «Մենք կոչ ենք անելու մթերային բոլոր խանութներին՝ տարեցների համար ժամեր սահմանել, որպեսզի միայն այդ ժամերին նրանք խանութներից առեւտուր անեն, հավանաբար առավոտյան ժամը 10-12-ը ընկած հատվածում, իսկ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անելու, որ այդ ժամերին խանութներ չգնան, որպեսզի կոնտակտը հնարավորինս նվազեցնենք։ Եւ այս շրջանում կոչ ենք անում տատիկ-պապիկների հետ սկայպով շփվել»։ Ավինյանն ասաց, որ առայժմ կառավարությունը ռեսուրսներ ունի կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներում պահելու, սակայն եթե նրանց թիվը մեծանա եւ հիվանդանոցային մեկուսացումն այլեւս նպատակահարմար չլինի, նրանց կվերաբաշխեն․ «Եթե մի պահ տեսնենք, որ բոլոր վարակվածներին հիվանդանոցներում պահելը նպատակահարմար չէ, առաջին փուլով, կարծում եմ, նրանց կտեղավորենք հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում կպահենք միայն ծանր դեպքերը։ Եթե հիվանդների թիվն էլ ավելի մեծանա եւ հյուրանոցային պայմաններում էլ նրանց պահելը էֆեկտիվ չլինի, կանցնենք տներում մեկուսացման»,- նշեց ՀՀ պարետը։
23:17 - 22 մարտի, 2020