Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում ընթանում են քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրությունները |news.am|

Վրաստանում ընթանում են քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրությունները |news.am|

news.am։ Թբիլիսիում եւ Վրաստանի որոշ շրջաններում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին. երկրի քաղաքացիները պետք է ընտրեն քաղաքապետեր եւ պատգամավորներ:Անցկացվում են Վրաստանի խորհրդարանի եւ շրջանային սաքրեբուլոյի (տեղական խորդատվական մարմիններ)՝ Սաղարեջո, Ահմեթա, Ադիգենի, Օզուրգեթի, Չիաթուրա, Թքիբուլի, Ցխալթուբո եւ Զեսթաֆոնի շրջաններում միջանկյալ ընտրությունները. պայքարն ուղղված է յուրաքանչյուր շրջանում մեկ պատգամավորական մանդատին: Զուգահեռաբար ընթանում են Զուգդիդի, Չիաթուրա, Խուլո, Զեստաֆոնի եւ Մարնեուլի շրջանների քաղաքապետերի արտահերթ ընտրությունները:Այսօր տեղի ունեցող ընտրությունների ձայնի իրավունք ունի ավելի քան 402 հազար քաղաքացի, որը կազմում է 2018 թվականի վերջում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողների ընդհանուր թվի 11.4 տոկոսը:Թբիլիսիում կարող է քվեարկել շուրջ 44 հազար ընտրող, որոնք Մթացմինդայի շրջանից են:Քվեարկությունը տեղի կունենա ընդհանուր առմամբ 410 ընտրատեղամասերում:Ընտրությունների ընթացքին կհետեւեն ավելի քան 6.1 հազար դիտորդներ 49 տեղական կազմակերպություններից եւ 47 դիտորդներ 7 միջազգային կազմակերպություններից: Գործընթացը կլուսաբանվի 45 ԶԼՄ-ների շուրջ 2 հազար լրագրողների կողմից:Ընտրությունները կհամարվեն վավեր ընտրողների ցանկացած ծավալի մասնակցության դեպքում:Բոլոր ընտրություններում կհաղթի թեկնածուն, որը կհավաքի ընտրություններում մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին: Եթե դա տեղի չունենա, ապա վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը:
06:48 - 19 մայիսի, 2019
Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար. Tbilisi Pride |aliq.ge|

Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար. Tbilisi Pride |aliq.ge|

aliq.ge: Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է:Այս օրը աշխարհի տարբեր երկրներում ճանաչողական միջոցառումներ ու երթեր են անցկացվում ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի։Վրաստանում այս օրը նշվում է 2011 թվականից, սակայն, արդեն հայտարարվել է, որ այս տարի Թբիլիսիում շքերթ չի լինելու: Tbilisi Pride ՀԿ-ն տեսաուղերձ է տարածել, որում վրացական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու նրան իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող հայտնի դեմքերը խոսում են առկա խնդիրների մասին:«Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար»,-ասում են Tbilisi Pride-ի ներկայացուցիչները։Ի դեպ, այսօր առավոտյան կազմակերպությունը Թբիլիսիի Բարաթաշվիլիի կամրջի վրա տեղադրել է ԼԳԲՏ համայնքի դրոշը:Վրաստանում ամեն անգամ համայնքի ցանկացած շքերթ ուղեկցվել է հակաակցիայով։Հատկանշական է, որ այսօր՝ մայիսի 17-ին, վրաց եկեղեցին նշում է ընտանիքի սրբության օրը, որի կապակցությամբ ժողովրդական երթ է անցկացվելու։
10:06 - 17 մայիսի, 2019
Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան.  դեսպան Սադոյանը հանդիպել է խորհդարանի փոխնախագահին |armenpress.am|

Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան. դեսպան Սադոյանը հանդիպել է խորհդարանի փոխնախագահին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։ Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշել է, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ասել է, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։
16:28 - 15 մայիսի, 2019
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի փակ հանդիպումը՝ Վրաստանում գործող լրատվամիջոցների հետ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի փակ հանդիպումը՝ Վրաստանում գործող լրատվամիջոցների հետ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։ Վլադիմիր Կարապետյանը կարեւորեց նման հանդիպումները՝ թե՛ կարծիք ձեւավորողների, թե՛ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների, թե համայնքային կառույցների հետ։ «Ես վարչապետի մամուլի քարտուղարն եմ, իմ պարտականությունների մեջ մտնում է նաեւ նման հանդիպումների անցկացումը, որոնց ժամանակ ներկայացնում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնում վարչապետի գործունեությունը, խոսում նրա առաջնայնությունների, բարեփոխումների տրամադրվածությունների ու ընթացքի մասին»,-ասաց նա։ Մամուլի խոսնակը նշեց, որ նման հանդիպումներ եղել են նաեւ Ռուսաստանում եւ վստահություն հայտնեց, որ կլինեն շարունակական։
17:32 - 04 մայիսի, 2019
Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. վարչապետ Բախտաձե |armenpress.am|

Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. վարչապետ Բախտաձե |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին, հայտարարել Է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված Էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին: «2019 թվականի աշնանը մեր պետականության պատմության մեջ եւս մեկ Էջ կգրվի, երբ Վրաստանը դառնա Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր»,- ասել Է Բախտաձեն: Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն աշխատում են այն գերակայությունների վրա, որոնք գործողության գլխավոր ծրագիրն են լինելու նախագահման ժամանակաշրջանում: Վրաստանը նախագահությունը կընդունի նոյեմբերին՝ Ֆրանսիայից, որը, իր հերթին, այն մայիսին կստանա Ֆինլանդիայից: Վրաստանն առաջին անգամ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կգլխավորի կես տարի՝ մինչեւ 2020 թվականի մայիսը, հաղորդել Է Sputnik-ը:
13:01 - 30 ապրիլի, 2019
Հակահայկական ալի՞ք․ Ախալցիխեում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները |aliq.ge|

Հակահայկական ալի՞ք․ Ախալցիխեում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները |aliq.ge|

aliq.ge: Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում:Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը հանգիստ չի անցել նաև Ախալցիխեում: Տեղի ունեցածի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Սամցխե-Ջավախք լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը.«Ախալցիխեի շրջանի Տաբառիկ թաղամասում են ապրում թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև ազգությամբ մի քանի ադրբեջանցի ընտանիք, ու հենց այդ ադրբեջանցիներից մեկը (քաղաքը այդքան էլ մեծ չէ, երիտասարդները ճանաչում են միմյանց) ապրիլի 23-ին ջահերով երթից մոտ մեկ ու կես ժամ առաջ մուտք է գործել Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և երբ հայ երիտասարդները մոտեցել են նրան՝ իմանալու, թե ինչի է եկեղեցի մտել, այդ պահին հայտնվել են հատուկ ծառայության ներկայացուցիչները, և, ինչպես երիտասարդներն են ասում, սկսեցին նկարահանել», — պատմում է Այվազյանը: Ըստ Այվազյանի՝ նա հարգանքով է վերաբերվում հատուկ ծառայության աշխատանքին, սակայն նրանց գործելաոճն այս դեպքում անհասկանալի է: Սրա հետ մեկտեղ, ըստ Այվազյանի, ջահերով երթի ամբողջ ընթացքում հատուկ ծառայության աշխատակիցները մեքենաներով ուղեցում էին և բացահայտ նկարահանում ամբողջ ընթացքը: Ինչքան էլ զարմանալի է, այդ ամենն արվում էր բացահայտ ձևով: Այվազյանն ասում է, որ հատուկ ծառայության աշխատակիցներից մի քանիսին տեղացիներն անձամբ ճանաչում են, և բացառվում է, որ շփոթեն: «Ախալցիխեի շրջանի բոլոր դպրոցներին այս տարի ևս հատուկ զանգել է ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն և զգուշացրել, որ մինչև դասերի ավարտը հանկարծ չհեռանան դպրոցներից, այն դեպքում, որ նույն ղեկավարը ապրիլի 9-ի կապակցությամբ զանգել և ճիշտ հակառակն էր հրահանգել, որ պարտադիր մասնակցեն ապրիլի 9-ի միջոցառումներին», — ասում է Այվազյանը՝ հավելելով, որ համեմատելի չեն դեպքերը, սակայն հայկական դպրոցներին պետք է թույլ տրվի այս օրվա կապակցությամբ ինչ-որ միջոցառումներ անել: Անդրադառնալով վրացալեզու լրատվամիջոցների հայկական թեմաներով նյութերի ներքո գրված մեկնաբանություններին, Այվազյանն ասում է՝ նույնիսկ հատուկ ծառայության ներկայացուցիչներին է խնդրել, որ հետևեն այս ամենին և ինչ-որ կերպ կասեցնեն այս հակահայկական ալիքը:
14:06 - 25 ապրիլի, 2019
Կա Թուրքիայի գործոնը. Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարը Վրաստանում |aliq.ge|

Կա Թուրքիայի գործոնը. Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Ապրիլի 24-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Հայ-վրացական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Վրաց քաղաքագետ Վաժա Բերիձեի խոսքերով Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի համար առաջին հերթին քաղաքական հարց է․ «Մոտ ապագայում կասկածում եմ, թե Վրաստանն ընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այստեղ կա Թուրքիայի գործոնը, որը այսօրվա իրականությունից ելնելով մեր ռազմավարական գործընկերն է, ինչպես եղբայրական Հայաստանն ու Ադրբեջանը»: Բերիձեի խոսքով՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ցանկացած շտապ քայլ կդժվարացնի ինչպես Վրաստանի գործը, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի, քանի որ տարածաշրջանը միասնական է և այս տարածաշրջանում բոլոր պետություններն իրենց ազգային և պետական շահերին պետք է հասնեն միմյանց շահերը հարգելով և իրականության հետ հաշվի նստելով․ «Մենք չպետք է թույլ տանք բարդություններ մեր հարաբերություններում, և ամեն քայլը պետք է հաշվարկած լինի այսպիսի սկզբունքային հարցերի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ, հայկական հասարակության քաղաքական և մշակութային դասը Վրաստանից այն չի պահանջում»։ Այն հարցին, թե Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճանաչման դեպքում Վրաստանը նույնպես կհետևի իր գործընկերոջ օրինակին, Բերիձեն կարծում է, չնայած ԱՄՆ-ի հետ Վրաստանը մի շարք գլոբալ հարցերի շուրջ հաշվի է նստում, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության ընդունման հարցով Վրաստանը, հավանաբար, չի շտապի և կգործի իր ազգային շահերից ելնելով: Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նշում է, որ սա լուրջ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է և խորհրդարանում ելույթով չէ, որ պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:
07:19 - 25 ապրիլի, 2019
Ախալցխայից մինչեւ Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին |news.am|

Ախալցխայից մինչեւ Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին |news.am|

news.am: 14,6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նորոգումն Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմայրուղում կավարտվի հոկտեմբերին, տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Ջավախքը աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձնաթմբեր եւ սառնամանիքներ), ուստի նորոգման աշխատանքներով զբաղվող ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նորոգման աշխատանքները։ Հենց որ եղանակը լավացել է, աշխատանքները վերսկսվել են։ Նախագծի շրջանակում նախատեսված է լիովին նորոգել վնասված ճանապարհները, ընդլայնել դրանք, նորոգել երեք երկաթբետոնե կամուրջներն ու ջրատար խողովակները։ Նախատեսված է նաեւ տեղադրել ճանապարհային նշաններ։ Վրաստանի ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ այս տեղամասը անցնում է Գորելովկա, Ժդանով գյուղերի միջով եւ ավարտվում վրաց-հայկական սահմանին։Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ դրա արժեքն է ավելի քան 13,8 մլն լարի (ավելի քան 5,1 մլն դոլար)։ Նորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականի հուլիսին։ Այդ ժամանակվանից երկու կիլոմետրանոց հատվածում արդեն ասֆալտ է փռվել, երկու կիլոմետրում հողային աշխատանքներ են կատարվել։ Այս տարի պատրաստ կլինի նաեւ Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահմանին) միջազգային նշանակության ավտոմայրուղու հինգ կիլոմետրանոց (91-97 կիլոմետր) հատվածի նորոգման նախագիծը։ Այն բանից հետո, երբ ավտոմայրուղու երկու հատվածն էլ կնորոգվեն, Ախալցխայից Հայաստան երթեւեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ կդառնա, նշում է վարչությունը։
08:08 - 24 ապրիլի, 2019
Վրաստանի Բիրկիանի գյուղում տեղացի ցուցարարները կանխել են «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքները |hetq.am|

Վրաստանի Բիրկիանի գյուղում տեղացի ցուցարարները կանխել են «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքները |hetq.am|

hetq.am: Ապրիլի 21-ին Վրաստանի հյուսիսում գտնվող Ալազան գետի վրա կառուցվող «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքների դեմ բողոքի էին դուրս եկել տեղացի բնակիչները՝ կիստերը (կամ պանկիսյան չեչեններ), որոնց մեծ մասը սունի մահմեդականներ են։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ոստիկանության և մի քանի հարյուրի հասնող ցուցարարների բախման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 38 ոստիկան և 17 ցուցարար։ Ի պատասխան շինարարությունը կանգնեցնելուն ուղղված ցուցարարների գործողությունների՝ ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ։ Ցուցարարներն իրենց հերթին վնասել և այրել են ոստիկանության մի քանի մեքենա։ Բախումների արդյունքում 7 ցուցարար բերման են ենթարկվել։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ժամանեց դեպքի վայր և փակ հանդիպում ունեցավ Պանկիսիի ավագանու հետ։ Հանդիպումից հետո Վրաստանի Տնտեսության նախարարությունից հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել շինարարական աշխատանքները քանի դեռ համաձայնության չեն եկել տեղի բնակիչներն ու հէկը կառուցող ընկերությունը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ իր իրավասության շրջանակներում կապահովի պետության, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի բոլոր օրինական շահերի պաշտպանությունը։ Նույն օրը երեկոյան Թբլիսիում խորհրդարանի դիմաց կազմակերպվեց ակցիա, որի ժամանակ հավաքվածները զորակցություն և աջակցություն հայտնեցին Բիկրիանիի ցուցարարներին։ Թբիլիսիում ակցիայի ժամանակ որոշները կոչ արեցին Տնտեսության նորանշանակ նախարար Նաթի Տուրնավային հրաժարական տալ, նշելով նրա նախորդ կապերը Վրաստանի էներգետիկ սեկտորի հետ։ Ալազանի գետի վրա արդեն կա գործող երկու հէկ, իսկ «Խադորի 3» հէկի կառուցումը շինարարության պահից սկսած (2018 մայիս) լարված իրավիճակ է ստեղծել տեղի բնակիչների և Alzany Energy-ի միջև։ Այս ընկերության ներկայացուցիչներն ու վրացի պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել տեղացիների հետ՝ խոստանալով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և հարյուրից ավել նոր աշխատատեղերի ստեղծում։ Սակայն բնակիչները պնդում են, որ արդեն գործող երկու հէկերն անդառնալի վնասներ են պատճառել և թույլ չեն տա նորի կառուցումը։ Բողոքների արդյունքում շինարարական աշխատանքները մի քանի անգամ ժամանակավոր դադարեցվել, այնուհետև վերսկսվել են։ Ըստ հէկի դեմ դուրս եկած բնակիչների և բնապահպանական այլ խմբերի, նոր հէկի բացման արդյունքում լուրջ վնաս կհասցվի Պանկիսի կիրճի ամբողջ էկոհամակարգին, կպակասեն գյուղատնտեսության, արոտավայրերին հասնող և անձնական օգտագործման համար նախատեսված ջրերը, կտուժի նաև էկո-տուրիզմը, քանի որ գետով անցնող ռաֆթինգի բոլոր ուղիները կդառնան անանցանելի հէկերի պատճառով։ Այսօր երեկոյան Թիֆլիսում պլանավորվում է անցկացնել ևս մեկ զորակցության ակցիա։
13:31 - 22 ապրիլի, 2019