Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու

ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում գործող հերթապահ հեռախոսահամարների, կայք-էջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցներով՝ հեռավար։ Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով․ այն արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։ Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info.hlib.am էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում մշտադիտարկման համար։ Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/hlib.am/․ դրանց պատասխանվում է հնարավորին չափ արագ: Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ www.hlib.am եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։ Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաեւ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով https://e-request.am/hy/։ Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաժամյա ապահովվում է նշված կապի միջոցներով քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը։
16:27 - 08 ապրիլի, 2020
ՌԴ-ից վերադարձած քաղաքացիներն անցել են ջերմաչափում և արտաքին զննում

ՌԴ-ից վերադարձած քաղաքացիներն անցել են ջերմաչափում և արտաքին զննում

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի: Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։ Այս ամսին տեղեկացնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում։ Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
00:59 - 08 ապրիլի, 2020
Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ հրատապ ռեժիմով նախաձեռնվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մշակում:-Տիկին Բաթոյան, երկրում ստեղծված ճգնաժամով պայմանավորված` հաճախ բարձրաձայնվում է աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցը։ Այս ամենի համատեքստում առաջ է քաշվում աշխատանքի տեսչություն ունենալու կամ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալու անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ նախարարությունում կային քննարկումներ, ասացեք խնդրեմ` ի՞նչ փուլում են:-Այո, ճիշտ եք: Անհրաժեշտությունը կա, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին: Կարող եմ ասել, որ 2019 թ․ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների արդյունքում ընդամենը 1 տարի հետո Հայաստանում կրկին կներդրվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության համակարգ։-Հաշվի առնելով այն, որ այս պահին ո՛չ նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը լիազորություններ չունեն միջամտելու աշխատանքային հարաբերություններին, հնարավոր է արագացված կարգով նախագիծ դրվի շրջանառության մեջ` գործող տեսչական մարմնի լիազորություններն ավելացնելու համար։-Այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել:Ավելին՝ armenpress.am-ում
12:59 - 06 ապրիլի, 2020
172 անձանցից եղել են նաև վարակակիրներ, որ հոսպիտալացվել են սահմանային կետերից․ ԱԱՏՄ ղեկավար |1lurer.am|

172 անձանցից եղել են նաև վարակակիրներ, որ հոսպիտալացվել են սահմանային կետերից․ ԱԱՏՄ ղեկավար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում նշեց, որ տեսչական մարմինը տնտեսվարողների շրջանում իրականացրել է 257 մշտադիտարկման և 100-ից ավելի իրազեկման աշխատանքներ։ Տեսչական մարմնի ղեկավարը նշեց նաև, որ իրենց հորդորով ջերմաչափվող անձանց համար պահվում է մատյան, որտեղ գրի է առնվել, թե ժամը քանիսին են ջերմաչափվել և ինչքան ջերմություն են ունեցել աշխատողները։ Թեև բժշկական դիմակների վերահսկողությունը մարմնի գործառույթներից դուրս է՝  բայց լրագրողների հարցին ի պատասխան Ավագյանը նշեց, որ մի քանի օր առաջ Պարետատան նիստին առաջարկվել է համակարգել, այժմ էլ դիմակների ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի տեխնիկական կանոնակարգը։ «Մեր մշտադիտարկումների ընթացքում մենք տեսնում ենք, որ սուպերմարկետներում հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին, որը մեր կողմից որպես նաև աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող տեսչական մարմին, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում։ Աշխատողները չեն կարող դա մեկ ժամից ավել կրել, որովհետև դրանք պատրաստված են այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։ Հակոբ Ավագյանը, անդրադառնալով վերջին օրերին գրանցված կորոնավիրուսով վարակվածների մեծ թվին, նշեց, որ դրանց մի մասը «ներմուծված» է դրսից, մեր հայրենակիցներն են իրենց հետ բերել։ Ամսի 24-ից մինչև այսօրվա հերթափոխի ավարտ 172 ուղևոր անմիջապես  հոսպիտալացվել է հենց 7 սահմանային հսկիչ կետերից։ «172 հոսպիտալացվածների մեջ եղել են վարակակիրներ, որոնք հոսպիտալացվել են հենց սահմանային կետերից՝ Զվարթնոց օդանավակայանից, Բագրատաշենից, հետո մենք իմացել ենք, որ այդ մարդկանց մոտ հաստատվել է վարակի առկայություն»,- նշեց Ավագյանը։ Նրա խոսքով՝ ուղևորափոխադրման քանակը կտրուկ նվազել է, երեկ «Զվարթնոցում» արձանագրվել է 0 ուղևորափոխադրում։ «Հիմա առաջատարը Բագրատաշենն է։ Երեկվա հերթափոխով ասեմ, 186 մարդ է անցել, այդ թվում՝ բեռնատար մեքենաների վարորդներ։ Նրանց մոտ եղել են դեպքեր, որ օտարերկրյացիներ են եղել, որոնց մոտ մենք ախտանիշներ ենք հայտնաբերել ու հոսպիտալացրել ենք ու այսօր նրանց մոտ հայտնաբերվել է վարակի ախտանշաններ, և նրանք հոսպիտալացված են ԲԿ-ներում»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։
17:33 - 03 ապրիլի, 2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել |armenpress.am|

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: «Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- ասաց Ավագյանը: Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:
17:04 - 03 ապրիլի, 2020
Պարետի որոշմամբ մի շարք սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

Պարետի որոշմամբ մի շարք սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման, վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5, 2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35, 3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17 4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3. 5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2 6) «Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26: Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի №652-Ա, №653-Ա, №675-Ա, №676-Ա, և №677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի №686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները: Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
19:17 - 01 ապրիլի, 2020
Աշխատատեղում ախտահանման աշխատանքները պարտադիր են

Աշխատատեղում ախտահանման աշխատանքները պարտադիր են

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Ըստ այդմ` պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան։
11:53 - 01 ապրիլի, 2020
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես, Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ, Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը, Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։ Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։
17:21 - 29 մարտի, 2020
ԱԱՏՄ-ն ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել

ԱԱՏՄ-ն ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող մի շարք կազմակերպություններում։ «ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաև իրազեկում և ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։  
14:10 - 26 մարտի, 2020
Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության կոպիտ խախտումներ

Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության կոպիտ խախտումներ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։   Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ  հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ, չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը, արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։   Այսպիսով, չեն կատարվել պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։   Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։  ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները՝ ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։   Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։   Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։
11:18 - 26 մարտի, 2020
Տեսչական մարմինը Երևանի սուպերմարկետներում հայտնաբերել է Պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ

Տեսչական մարմինը Երևանի սուպերմարկետներում հայտնաբերել է Պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանի սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։  «Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,  ❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),  ❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,  ❌ չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,  ❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։  Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։  Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։  Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։  Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով»,- նշված է հաղորդագրության մեջ։  
19:42 - 25 մարտի, 2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից: Այս մասին ասվում է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թ․ դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ 2004 թ․ նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։ Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից:
15:26 - 21 մարտի, 2020
Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով


 |armenpress.am|

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում,  աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱՏՄ-ն վերահսկում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների` այդ թվում ռեստորաների, սրճարանների, գեղեցկության սրահների ախտահանումը: «Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն՝ անմիջականորեն պարետի որոշմամբ,  բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,-ասաց Ավագյանն ու նշեց` նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:
21:56 - 18 մարտի, 2020