Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

ԱՀԿ թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին․ ԱՀԿ Գլխավոր տնօրեն․ who.int

ԱՀԿ թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին․ ԱՀԿ Գլխավոր տնօրեն․ who.int

Հատվածներ ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանեմ Գեբրեյեսուսի բացման խոսքից ապրլի 9-ի բրիֆինգի ժամանակ․«Շատ բան է փոխվել այն բանից հետո, երբ 2 ամիս առաջ մենք հրապարակել էինք Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքման առաջին նախագիծը։ Վարակի համաշխարհային տարածման պատճառով քայքայվել են առողջապահական համակարգերը, համաշխարհային տնտեսությունն ու հասարակական կյանքը։ Մահացության ցուցանիշը 10 անգամ ավելի բարձր է քան գրիպի ժամանակ։ 1․3 միլիոնից ավել մարդ է վարակվել ու մոտ 80 հազարը մահացել։ Համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն պահանջում է համապետական ու համահանրային արձագանք։ Այս 100 օվրա ընթացքում մենք ականատեսը եղանք այն բանի, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել վարակը հարուստ պետություններին։Ու մենք դեռ ականատեսը կլինենք այն բանի, թե ինչպիսի վնաս այն կարող է հասցնել ավելի աղքատ ու խոցելի պետություններին։ Ու մենք հաստատակամ ենք անելու ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Այսօր լույս է տեսնում մեր տեխնիկական ռազմավարության թարմացված տարբերակը, որը նախատեսված է վարակի արձագանքնման հաջորդ փուլի համար։ Թարմացված ռազմավարությունը կլինի մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագծի հիմքում, որը մենք կհրապարակենք մոտ օրերս։ Մենք շատ բան ենք սովորել նոր վարակի մասին այն բանից հետո, երբ տարեսկզբին առաջին անգամ բախվեցինք դրա հետ։ Ու այդ շատ ծանր դասերն արացոլված են նոր ռազմավարության մեջ։Այս թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ առողջապահական համակարգն ու ենթակառուցվածքներն ավելի թույլ զարգացած են, ինչպես նաև՝ այն երկրների համար, որտեղ առկա են հակամարտություններ կամ կան տարհանված անձինք։ Մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագիծը կներառի նաև այն միջոցների հաշվարկը, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնելու ազգային ու միջազգային ռազմավարությունները արձագանքման հաջորդ փուլի ժամանակ»։ Աղբյուրը՝ who.int Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:46 - 10 ապրիլի, 2020
Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավսարապես ու անաչառ․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավսարապես ու անաչառ․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ ճեպազրույցի ժամանակ ելույթ է ունեցել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ապրիլի 9-ին կլրանա 100-րդ օրը, ինչ ԱՀԿ-ն տեղեկացվել է Չինաստանում «անհայտ ծագման» թոքաբորբի դեպքերի մասին։  Անհնար է նկարագրել, թե ինչքան է փոխվել աշխարհը այս կարճ ժամանակահատվածում։ Այսօր ես ուզում եմ ներկայացնել, թե ինչ է արել ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում ու ինչ մոտակա ծրագրեր ունի՝ մարդկանց տառապանքները մեղմացնելու և կյանքեր փրկելու համար։  Հունվարի 1-ին՝ ժամեր անց այն բանից հետո, երբ մեզ տեղեկացրին առաջին դեպքի մասին, մենք գործի դրեցինք Դեպքերի կառավարման աջակցության թիմը, որպեսզի համակարգենք մեր գործողությունները գլխավոր գրասենյակի, տարածաշրջանի ու առանձին երկրներիի մակարդակներում։  Հունվարի 5-ին ԱՀԿ-ն դեպքի մասին պաշտոնապես տեղեկացրեց բոլոր անդամ պետություններին ու հաղորդագրություն հրապարակեց իր պաշտոնական կայքում։ Հունվարի 10-ին մենք հրապարակեցինք համապարփակ ուղեցույց, թե ինչպես գտնել, թեստավորել ու կառավարել հնարավոր դեպքերը և պաշտպանել առողջապահության համակարգի աշխատակիցներին։ Նույն օրը մեր ռազմավարական ու վարակների տեխնիկական աջակցության խմբի հետ քննարկեցինք իրավիճակը։  Առաջին իսկ օրվանից մենք կապի մեջ էինք լրագրողների հետ և շուրջօրյա ռեժիմով պատասխանել ենք հարցումներին։  Հունվարի 22-ին մենք հրավիրեցինք արտակարգ կոմիտեի նիստ ու մի շաբաթ անց այն բանից հետո, երբ գրանցվեց Չինաստանից դուրս մարդուց մարդու վարակելու առաջին դեպքը, մենք հայտարարեցինք միջազգային մակարդակով հանրային առողջապահության արտակարգ դրության մասին, որը վտանգավորության ամենաբարձր աստիճանն է։ Դա այն ժամանակ էր, երբ Չինաստանից դուրս մենք ունեինք 98 դեպք ու 0 մահ։  Փետրվարին Կանադայից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից, Նիգերիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սինգապուրից ու ԱՄՆ-ից փորձագետների միջազգային խմբեր ժամանեցին Չինաստանում գտնվող վարակի կենտրոններ, որպեսզի տեղում ծանոթանան վարակի, բռնկման ու արձագանքի մեխանիզմներին։ Փետրվարի սկզզբին պետություններին աջակցելու համար  գործի դրվեց ՄԱԿ Ճգնաժամերի կառավարման թիմը։ Այդ պահից սկսած՝ մենք օր ու գիշեր աշխատել ենք 5 հիմնական ուղղությամբ։ 1․ Մենք աջակցել ենք պետություններին՝ բարձրացնելու իրենց կարողությունները՝ նախապատրաստվելու ու արձագանքելու վարակին։ ԱՀԿ 6 տարածաշրջանային և երկրներում 150 տեղական գրասենյակների միջոցով մենք սերտորեն աշխատում էինք կառավարությունների հետ, որպեսզի նախապատրաստվեն առողջապահական համակարգերը։  2․ Մենք աշխատում ենք մեր բազմաթիվ գործընկերների հետ, որպեսզի տրամադրենք ճիշտ տեղեկություններ։ Մենք հրապարակել ենք 50 տարատեսակ տեխնիկական ուղեցույցներ՝ մարդկանց, բուժաշխատողների ու պետությունների համար, որտեղ կար փաստերի վրա հիմնված խորհրդատվություն, թե ինչպես արձագանքել այս կամ այն իրավիճակում։ Մենք համախմբել ենք մեր փորձագետներին, աշխարհի լավագույն համաճարակաբաններին, կլինիկական բժիշկներին, հասարակագետներին, վիճակագրության մասնագետներին, մանրէաբաններին ու այլոց, որպեսզի մեր արձագանքն իսկապես լինի համաշխարհային։  Մեր թիմը տեղայնացնում էր խորհուրդները՝ ըստ անհատական ու համայնքային, կրոնական առանձնահատկությունների։  Մեր ամենօրյա հաշվետվությունների և ճեպազրույցների միջոցով մենք տեղեկություններ էինք հաղորդում վերջին տվյալների ու փաստերի մասին։  Մենք անընդհատ կապի մեջ էինք անդամ պետությունների հետ՝ պատասխանելու հարցերին ու ծանոթանալու նրանց փորձի հետ։  Մենք աշխատել ենք բազմաթիվ լրտավամիջոցների ու ընկերությունների հետ՝ ներառյալ Facebook, Google, Instagram, LinkedIn, Messenger, Pinterest, SnapChat, Tencent, TikTok, Twitter, Viber, WhatsApp, YouTube սոցցացները, որպեսզի տրամադրենք ճիշտ տեղեկություններ ու պայքարենք ապատեղեկատվության դեմ։  3․ Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որ տրամադրենք առաջնային կարևորության բժշկական սարքավորումներ առաջնագծի բուժաշխատողներին։ Այս պահի դրությամբ մենք ուղարկել ենք 2 միլիոնից ավել անձնական պաշտպանության առարկաներ աշխարհի 133 երկիր ու մոտակա շաբաթների ընթացքում կուղարկենք ևս 2 միլիոն։ Մենք ուղարկել ենք ավելի քան 1 միլիոն թեստ 126 երկիր, ու նոր թեստերի արտադրությունն այս պահին շարունակվում է։ Բայց մենք գիտենք, որ շատ ավելին է անհրաժեշտ։ Սա բավարար չէ։ Ուստի մենք աշխատում են Առևտրի միջազգային պալատի, Համաշխարհային տնտեսական ֆորումի ու մասնավոր հատվածի այլ գործընկերների հետ, որպեսզի կարողանանք արտադրել ու տրամադրել ավելի շատ բժշկական սարքավորումներ։ 4․ Մենք աշխատում ենք բուժաշխատողների նախապատրաստաման ու վերապատրաստման ուղղությամբ։  Ավելի քան 1․2 միլիոն մարդ մասնակցել է մեր OpenWHO.org առցանց դասընթացներին։ 5․ Մենք գործի ենք դրել գիտական ուսումնասիրությունները։  Փետրվարին աշխարհի ավելի քան 400 լավագույն գիտնականներ հավաքվել էին՝ որոշելու իրականացվող ուսումնասիրությունների առաջնահերթ խնդիրներն ու դրանք հնարավորինս արագ անցկացնելու հնարավորությունները։  ՄԵնք սկսել ենք Միասնական փորձարկումների նախաձեռնությունը, որի շրջանակներում 90 երկիր աշխատում է միասին՝ հնարավորինս շուտ գտնելու կորոնավիրուսի բուժման ամենաարդյունավետ տարբերակը։  Ավելի լավ հասկանալու համար վարակի փոխանակման միջոցները, համաճարակաբանական ու կլինիկական առանձնահատկությունները՝ մենք ստեղծել ենք գիտաուսումնական արձանագրություններ, որոնք կիրառվում են ավելի քան 40 երկրում։ Այսօր աշխարհի 130 գիտնական, հիմնադրամ ու արտադրող ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակներում ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ կիրականացնեն աշխատանքներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար։  Անշուշտ, ԱՀԿ-ն մենակ չէ։ ՄԱԿ-ը մենակ չէ։ Ամեն օր մենք աշխատում ենք մեր հազարավոր գործընկերների հետ, որոնք ներկայացնում են կառավարությունները, գիտական շրջանակները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և այլն։  ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում արել է շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին ես չեմ խոսում։  Այս 5 ուղղությունները կշարունակեն լինել մեր աշխատանքի հենասյուները։ Մոտակա օրերին ԱՀԿ-ն կհրապարակի ռազմավարության թարմացված տարբերակն ու Պատրաստվածության ու արձագանքման վերանայված ծրագիրը՝ ներառյալ հաջորդ փուլի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկը։ Մենք հատկապես մտահոգված ենք աշխարհի ամենաաղքատ ու խոցելի խմբերի պաշտպանության խնդիրներով։ Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավասարապես ու անաչառ։ Ու դա կշարունակի լինել մեր աշխատանքների կենտրոնում»։ Աղբյուրը՝ who.int: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
12:23 - 09 ապրիլի, 2020
ԱՀԿ-ի տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով. ТАСС |tert.am|

ԱՀԿ-ի տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով. ТАСС |tert.am|

tert.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով, ավելի քան 6000 մարդ մահացել է 24 ժամում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենօրյա տեղեկագիրը, այսօրվա ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ օրը գրանցվածները: Նախօրեին հաղորդվում էր վարակման 68 000, մահվան՝ ավելի քան 5000 դեպքի մասին: Ապրիլի 8-ին ներկայացված վիճակագրության համաձայն՝ մահացության և վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Եվրոպայում՝ 57 369 և 720 219 համապատասխանաբար: Կորոնավիրուսի համաճարակը տարածվել է 2019թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:
00:09 - 09 ապրիլի, 2020
ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները

ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի բացման խոսքը COVID-19-ի վերաբերյալ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտնում ենք կորոնավիրուսի պանդեմիայի 4-րդ ամիս, ու ես շատ մտահոգված եմ վարակի նոր դեպքերի ավելի ու ավելի արագ աճող  թվերով և համաշխարհային տարածվածությամբ։ Վերջին 5 շաբաթվա ընթացքում մենք ականատեսը եղանք, թե ինչքան կտրուկ է աճել նոր դեպքերի թիվն ու ինչպես վարակը ներթափանցեց աշխարհի գրեթե բոլոր երկրներ։ Անցած շաբաթվա ընթացքում մահացածների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Մոտակա օրերին մենք կունենանք մեկ միլիոն հաստատված դեպք ու 50 000 մահ։ Շատ երկրներում իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տանը ու նվազեցնում են մարդկանց տեղաշարժը, ինչը կարող է օգնել կանխել վիրուսի տարածումը, սակայն կարող է ունենալ նաև հետևանքներ ամենաաղքատ ու խոցելի մարդկանց կյանքի վրա։ Կոչ ենք անում կառավարություններին ձեռնարկել սոցիալական միջոցներ, որոնք կերաշխավորեն, որ ճգնաժամի ժամանակ մարդկանց խոցելի խմբերն ապահովված են սննդով և կենսական անհրաժեշտության այլ իրերով։ Շատ զարգացող երկրների համար այս սոցիալական փաթեթների իրականացումը դժվար կլինի։ Ու այս երկրների համար պարտքերի մեղմացումն ունի կենսական նշանակություն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել այս ծրագրերը։ Ուստի ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները։ 3 ամիս առաջ մենք գրեթե ոչինչ չգիտեինք վիրուսի մասին։ Համատեղ ջանքերով մենք հավաքեցինք գիտելիքների մեծ պաշար, ու ամեն օր մենք իմանում ենք ավելին։ ԱՀԿ-ն մշակում է իր ուղեցույցները՝ հիմնվելով ամբողջ աշխարհից ամեն օր ստացվող տեղեկատվության վրա։ Ամեն օր մեր աշխատակիցները զրուցում են աշխարհի փորձագետների ու մասնագետների հետ՝ հավաքելու ու մշակելու նոր տեղեկություններ ու փաստեր։  Մենք նաև հավաքում ենք տեղեկություններ, թե որ բուժումը, որ դեղամիջոցներն են արդյունավետ կորոնավիրուսի բուժման համար։ Աշխարհի մասնագետներն աննախադեպ արձագանքեցին մեր՝ Միասնական փորձարկումների կոչին, որի նպատակն է համեմատել 4 դեղամիջոցների ու դեղամիջոցների համակցության ազդեցությունը։ Այս պահի դրությամբ ավելի քան 200 հիվանդ մասնակցում է այս ծրագրին։ Յուրաքանչյուր նոր հիվանդ, ով միանում է այս փորձարկումներին, մեկ քայլով մեզ մոտեցնում է այն հարցի պատասխանին, թե որ դեղամիջոցն է արդյունավետ։Պանդեմիայի ի հայտ գալուն զուգահեռ ի հայտ են գալիս նաև նոր փաստեր»։ Թարգմանությունը Լիլիթ Հարությունյանի
09:46 - 02 ապրիլի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄՄԳ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄՄԳ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը,  Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում փախստականների, գաղթականների ու տարհանված անձնաց անվտանգության ու առողջության համար անհամաատասխան պայմանների մասին, քանի որ վերջիններս, ապրելով սանիտարական նորմերի ու բժշկական օգնության բացակայության պայմաններում, առավել խոցելի են հիվանդության համար։  «Աշխարհի փախստականների երեք չորրոդն ու գաղթականների մեծ մասն ապրում են զարգացող տարածաշրջաններում, որտեղ առողջապահական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է։ Շատերն ապրում են գերբնակեցված ճամբարներում, բնակավայրերում, ապաստարաններում կամ ընդունող կենտրոններում, որտեղ նրանք զուրկ են համապատասխան բժշկական օգնություն ստանալու, մաքուր ջուր ունենալու և սանիտարական նորմերը պահպանելու հնարավորությունից։ Պաշտոնական և ոչ պաշտոնական վայրերում տեղակայաված փախստականներն ու գաղթականներն ապրում են խիտ բնակեցված տարածքներում՝ առանց սանիտարական պայմանների, ինչը հատկապես մտահոգիչ է։ Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածումը կունենա մահացու հետևանքներ՝ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Գաղթական երեխաներն ու նրանց ընտանիքները, ինչպես նաև նրանք, ովքեր պահվում են առանց իրավական հիմնավորման, պետք է անմիջապես ազատ արձակվեն»։ Աղբյուրը՝ who.int: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:16 - 01 ապրիլի, 2020
COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը |armenpress.am|

COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 253 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 87 հազար 956 է: Մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 716 է:Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 518 է: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 66 հազար 885 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 645:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 757 է: Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ:Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 550 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3 հազար 24 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 22 հազար 141 է, Շվեյցարիայում՝ 15 հազար 922:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 103 դեպք կա, Ռուսաստանում` 1836, Թուրքիայում 10 հազար 827: Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատված դեպքերը 482-ն են։ Ապաքինվել է 30 հիվանդ, մահացել՝ երեքը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
09:46 - 31 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 (թարմացվող)

  18։38-Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները։ |panarmenian.net| 18։05-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հայտարարել է, որ ելնելով եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից, նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։ Քվեարկությունը պետք է կայանար ապրիլի 22-ին։|panarmenian.net| 17։12- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 19 հազար 600-ը: Ապաքինվածների թիվը կազմում է 111 հազար 878: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 218 է: Գրանցվել է ընդամենը 47 նոր դեպք: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 54 հազար 973: Հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 34 հազար 009 է, այնուհետև Իրանն է՝ 27 հազար 017 հաստատված դեպքով: ԱՀԿ տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է: |armenpress.am|   15։47- Անգլիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նորությունը հաստատվել է արքայազնի պաշտոնական նստավայր Կլարենս հաուսը։   15։38- Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ 8 տարբեր երկրներում սովորող 2.721 թուրք ուսանողները հատուկ չվերթներով տեղափոխվել են Թուրքիա: |ermenihaber.am|   15։31- Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մարտի 24-ին հայտարարել է ամբողջ երկրում «բացարձակ կարանտինի» մասին։ Այն վերաբերում է երկրի ամբողջ բնակչությանը, որը կազմում է 1.3 միլիարդ մարդ։ Կարանտինը տևելու է 3 շաբաթ։ Այդ ընթացքում բնակիչներն իրավունք չունեն տնից դուրս գալ ցանկացած պատճառով։ Մոդիի կարծիքով դա վիրուսի տարածումը կանգնեցնելու միակ տարբերակն է։ |hetq.am|   14։15- Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:  Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում: |armenpress.am|   14։05- ԱՄՆ Սպիտակ տունն ու Սենատը այսօր վաղ առավոտյան համաձայնության եկան կորոնավիրուսի պայամաններում տրամադրվելիք 2 տրիլիոն դոլար օգնության ծրագրի շուրջ։ ԱՄՆ պատմության մեջ իր ծավալներով աննախադեպ այս փաթեթը կուղղվի համաճարակի պատճառով տնտեսությանը հասցված վնասի հետևանքները մեղմելուն։   12։59- Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ ձեռք է բերել նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Ինչպես տեղեկացրել է այս երկրի առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը, համավարակի տարածման սկզբնական շրջանում շատ երկրների նման Ադրբեջանում էլ ախտորոշիչ թեստեր չկային։ Ախտորոշումը կատարվում էր մի քանի հայտնի միջազգային լաբորատորիաներում, այդ թվում՝ Գերմանիայում։ Կորոնավիրուսի առաջին դեպքն Ադրբեջանում արձանագրվել է փետրվարի 28-ին։ Մինչ օրս արձանագրվել է վարակվածության 87 դեպք, 10  մարդ առողջացել է, 1-ը՝ մահացել։ Բուժում ստացողներից 3-ը մինչև 18 տարեկան են։ |ermenihaber.am|   12։07- Մարտի 24-ին Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 343 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նրա փոխանցմամբ՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1872-ի։ Մարտի 24-ին կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, Covid-19-ի ընդհանուր զոհերի թիվը կազմել է 44-ի։ |ermenihaber.am|   11։20- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը երեքշաբթի օրն ասել է, թե իր ցանկությունն է, որ երկրի տնտեսությունը վերսկսի աշխատել Զատկի տոներին, որպեսզի իրենք կարողանան խուսափել տնտեսական անկումից։   11։08- #Իտալիայի_նախագահ հեշթեգով տարածվում է Իտալիայի նախագահին վերագրվող մի ուղերձ, որում վերջինս իբր հայտարարում է, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում իշխանությունները կաշխատեն վճարել աշխատողների աշխատավարձերը պետական   ֆոնդից և կչեղարկեն ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։ Փաստացի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի որևէ ելույթում և ուղերձում Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող խոսքերը չկան։ |fip.am|    10։37- Աշխարհում մարտի 25-ի ժամը 06։27-ի դրությամբ գրանցվել էկորոնավիրուսով վարակման 423 142 դեպք, մահվան 18 906 դեպքվարակից առողջանալու 109 145 դեպք։   09։13- Վրաստանում մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ՝ վարակվածների թիվը 70 է, ժամը 13-ի դրությամբ՝ 67 էր: Կարանտինում 4055 մարդ է, ստացիոնարում՝ 252, ապաքինված է համարվում 9 մարդ: |aliq.ge|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․03․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20
20:58 - 25 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 (թարմացվող)

23։20- Նոր կորոնավիսուսի տարածումը սահմանափակելու նպատակով Ռումինիայում սահմանվում է «տոտալ կարանտինի ռեժիմ»: Դա պատճառաբանվում է Ռումինիայում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճով: Երկրի նախագահ Յոհաննիսը տեղեկացրել է, որ Ռումինիայի բանակը ստացել է «տոտալ կարանտինի ռեժիմն» ապահովելու հարցում ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին ամենայն կերպ սատարելու հրահանգ: Նա ասել է, որ 65 տարեկանից բաձր բնակիչներն ընդհանրապես զրկվում են տունը լքելու իրավունքից: Մինչև 65 տարեկանները կարող են տներից դուրս գալ «ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ պարեն կամ դեղորայք գնելու, աշխատանքի կամ բուժհիմնարկ գնալու նպատակով։ [Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիս] |azatutyun.am|   21:36- Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց։ Այն պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը Մոսկվայում, սակայն ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:21:15- Մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 70 է, ժամը 13-ի դրությամբ՝ 67 էր։ Կարանտինում 4055 մարդ է, ստացիոնարում՝ 252, ապաքինված է համարվում 9 մարդ: Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի պիկին սպասում են 3 շաբաթից, քանի որ պիկ լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: |aliq.ge|19:50- Իսպանիայում վերջին մեկ օրում 514 մահ է գրանցվել։ Պաշտոնական տվյալներով՝ վարակակիրների թիվը գրեթե 40 հազարի է հասել, այդ թվում ՝ 4․4 հազար բուժաշխատող, իսկ մահվան դեպքերինը՝ 269: Վարակակիրներ գերակշիռ մասը մայրաքաղաք Մադրիդում է։ |factor.am|19:35- Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի հարցով G20 գագաթաժողովն առցանց ձևաչափով անցկացնել մարտի 26-ին, Ռուսաստանը հրավեր է ստացել ֆորումին և պատրաստվում է մասնակցել, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: |aysor.am|19:30- Ֆրանսիայում երկու ամսով պաշտոնապես ուժի մեջ է մտել արտակարգ սանիտարական դրությունը: Այժմ կառավարությունն իրավունք ունի սահմանափակել հանրային ազատությունները՝ առանց խորհրդարանի հետ հատուկ խորհրդակցությունների, հայտնում է France Info-ն:18:30- Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել: Փողոցներում կարգուկանոնը կապահովեն զինվորականները։ Այս մասին հայտնում է Վեստին։ Սահմանված կարգով՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կարգելվի 20:00-ից 7:00-ն։ Պարետային ժամին փողոցում գտնվողները կկալանավորվեն մինչև պարետային ժամի ավարտը։ Ղրղզստանում վարակակիրների թիվը, վերջին տվյալներով, 42 է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ |factor.am|18:20- Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի պանդեմիան, մարտի 25-ից կհանվեն ելքի սահմանափակումներն այն անձանց համար, որոնց դա թույլատրվում է բժշկական ցուցումներով: Սակայն այլ երկրներից վարակի տարածման ռիսկն աճում է, ինչը կհանգեցնի հսկողության խստացման խոշոր քաղաքներում, օրինակ՝ Պեկինում, հայտնել է Reuters-ը։ Երկուշաբթի Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք, որոնցից 74-ը բերովի է: |news.am|16։59- Տոկիոյի  32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին: |armenpress.am|   14։38- Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մի շարք ոլորտներում առկա սահմանափակումներին ավելացել են նորերը: Հանրային տրանսպորտը պետք է երթևեկի կիսով չափ բեռնված: Խանութների վերաբերյալ էլ շրջաբերականում ասվում է, որ 10 քառ․ մ մակերեսի վրա չպիտի լինի մեկից ավել մարդ։ Մինչև խանութում գտնվող հաճախորդը դուրս չգա, չի կարելի նոր հաճախորդին ներս թողնել: |ermenihaber.am|   13։31- Թուրքիայի Սիվաս նահանգում  առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար 87 քաղաքացու վարչական տուգանք է նշանակվել։ Արտասահմանից վերադարձած 135 անձի նկատմամբ սահմանվել էր կարանտինային ռեժիմ։ Վերջիններս 14 օր պետք է ինքնամեկուսացվեին և դուրս չգային փողոց։ Ստուգայցերից հետո պարզ է դարձել, որ նշյալ քաղաքացիներից 87-ը չեն ենթարկվելով կանոններին և դուրս են եկել իրենց տներից։ |ermenihaber.am|   13։29- Վրաստանում մարտի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք: Ընդհանուր հաշվով Վրաստանում վարակվել է 67 մարդ: Պաշտոնապես բուժված է համարվում 9 մարդ: Կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների քանակը թարմացված տվյալներով կտրուկ աճել է և կազմում է 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ: |aliq.ge|   12։25- Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել է միջքաղաքային ուղևորափոխադրումները: Ուղևորներն այլևս չեն կարող ճանապարհորդել ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և գնացքներով: |tert.am|   11։35- Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն ասել է, որ հավանաբար աշակերտներն այս ուսումնական տարում չեն վերադառնա դասարաններ կորոնավիրուսի պատճառով։ Նրա խոսքով՝ չնայած նրանց նպատակն էր ապրիլի 20-ին վերաբացել դպրոցները, բայց դա այնքան էլ իրատեսական չէ։   11։25- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ նախագահը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել՝ կանխելու կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների գների անհիմն թանկացումը։   11։12- ԵՄ անդամ երկրների ֆինասների նախարարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի առաջակին, ըստ որի՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում մեղմացվում են ԵՄ տարածքում գործող հարկաբյուջետային նորմերը։   10։59- Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսից պաշտոնապես առողջացած է համարվում 8 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 3320 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  235 պացիենտ: |aliq.ge|   10։34- Թուրքիայում անցած 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 37-ի: Այս մասին Twitter-ում արած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:  Վերջին 1 օրվա ընթացքում երկրում արվել է  3.672 թեստ, որոնցից 293-ի պատասխանը հաստատել է վարակված լինելու փաստը: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել 1529-ի: |ermenihaber.am|   10։21- Երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։ Աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։ Պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը։ [ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշ]   09:26- Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել, որը ենթադրում է փողոցում ոչ ավելի, քան 10 մարդու ներկայություն, ինչպես նաև 65-ից բարձր անձանց տնային կարանտինի պահպանում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը։ Երկրում կորոնավիրուսով վարակվելու 72 հաստատված դեպք կա, որից 6-ը հաստատվել է վերջին մի քանի օրերին։ Երկրում ընդհանուր առմամբ բուժվել է 10 մարդ, մեկը մահացել է, 61-ը շարունակում են բուժումը։ |shantnews.am|   09:24- Կորոնավիրուսի պանդեմիան թափ է առնում։ 1-ին դեպքի գրանցումից հետո 67 օր պետք եղավ, որպեսզի հիվանդների թիվը հասնի հարյուր հազարի, 11 օր՝ երկու հարյուր հազարի, ու ընդամենը 4 օր՝ երեք հարյուր հազարի հասնելու համար։ Այս թվերը կարևոր են, դրանք մարդիկ են, որոնց կյանքն ու ընտանիքները գլխիվայր եղան։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]   09։18- Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված ճգնաժամի պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել 2020թ․ մայիսին կայանալիք ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը։   09։00- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը երեք շաբաթ կգտնվի կարանտինի մեջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի նպաստավոր դարձնելու համար: Իրավիճակը հսկելու է ոստիկանությունը: Մեծ Բրիտանիայում կարգելվեն խմբակային միջոցառումները՝ հարսանիքներ, կնունքներ և այլն, բացառությամբ՝ հուղարկավորությունների: Կփակվեն մանկական խաղահրապարակները, գրադարանները: |tert.am|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․03․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20
00:56 - 25 մարտի, 2020
Պանդեմիայի տարածման տեմպերն արագացել են. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

Պանդեմիայի տարածման տեմպերն արագացել են. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

hetq.am: Նոր կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն արագանում է։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ «Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքից, մինչև այն պահը, երբ գրանցվեց 100 000-րդ հիվանդը, անցել է 67 օր։ 100 000- 200 000-րդ հիվանդի գրանցումը պահանջել է 11 օր, իսկ 300 000-րդ դեպքը գրանցվեց 4 օր անց»,-հայտարարել է Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։  Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 372 634-ի, ապաքինվածների թիվը՝ 101 373-ի, իսկ մահացածների թիվը՝ 16 314-ի։ Մահացածների մեծ մասը գրանցվել են Իտալիայում և Չինաստանում։ Կորոնավիրուսի համաճարակի տարածումից ի վեր՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից ամենամեծ մահացության տոկոսային ցուցանիշը։ Վերջին օրերի ընթացքում այդ երկրում COVID-19-ից մահացել է 462 մարդ, որը 26 %-ով ավելին է, քան նախորդ 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, 4500-ով ավելացել է վարակակիրների թիվը։ Իսպանական քաղաքների հիվանդանոցները չեն կարողանում սպասարկել պացիենտների մեծ ներհոսքը, որոնք հոսպիտալացման կարիք ունեն։ Մեծ Բրիտանիայում խորհրդարանը երկուշաբթի օրը քննարկել է նոր արտակարգ միջոցներ մտցնելու հարցը, որի շրջանակներում հնարավոր է փակվեն բոլոր օդանավակայանները, իսկ ոստիկանությունը կստանա իրավունք վարակակիր անձանց մեկուսացնելու։ Բրիտանական իշխանությունները դժգոհ են բնակչության վարքագծից, որոնք, չնայած խմբերով չհավաքվելու խորհուրդներին, հանգստյան օրերին զանգվածաբար զբոսնել են այգիներում։ Երկուշաբթի օրը առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նման վարքագիծն անվանել է «ծայրահեղ էգոիստական»։ «Դա կարող է արժենալ կյանքեր, իսկ մյուսների համար դա նշանակում է, որ մեկուսացման գործողություններն էլ ավելի կշարունակվեն»,- հայտնել է նախարարը։ Ավելին՝ hetq.am-ում
09:24 - 24 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 (թարմացվող)

00։02- Տոկիոյի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով կհետաձգվեն մեկ տարով, հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դիկ Փունդը: |bbc.com|   23։26- Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   20:26- Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ։ Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններինհանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը։ Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը: |aliq.ge|19:50- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 61-ի, նրանցից 8-ն արդեն բուժվել է: Այս պահի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների կարանտինային գոտում է 3320, հատուկ ուշադրության ներքո՝ 235 մարդ: |aliq.ge|18:55- Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում։ Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրում վարակակիրների թիվը ներկա պահին 30 089 մարդ է. վերջին մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 16 տոկոսով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 2355 մարդ է գտնվում, 3555-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2182-ի: |tert.am|18:25- Վրաստանի կառավարությունը երկրի ներսում նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա։ [Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |news.am|17։25- Կորոնավիրուսի վարակի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՄՆ մի շարք նահանգներ որոշում են կայացրել ազատ արձակել մանր զանցանք կատարած, մեծահասակ ու հիվանդություններ ունեցող բանտարկյալներին։ Անցած շաբաթ Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն ևս հայտարարել է, որ քաղաքի իրավասության տակ գտնվող բանտերից ազատ կարձակվեն «խոցելի» բանտարկյալներ։   16։42- Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: Ռուսական առաքելությունը բաղկացած է մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից: |armenpress.am|   15:49- Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   15:40-Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը: Սիրիայում մարտի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: |armenpress.am|   15:20- Հարավային Կորեայում մարտի 23-ի ժամը 03:00-ի դրությամբ  կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961: Այս մասին տեղեկացնում է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Նոր արձանագրված դեպքերի թիվը 64 է: Գրանցվել է նաև մահվան 7 նոր դեպք: Կորոնավիրուսից այս երկրում արդեն մահացել է 111 մարդ: Ապաքինվել է 3 հազար166 մարդ: |armenpress.am|   14:35- Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման համար ձեռնարկվելիք գործողությունները պետք է էլ ավելի խստացվեն։ Արգելվել է ցանկացած տեսակի գործունեություն։ Կշարունակեն աշխատել միայն երկրի գոյատևման ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ մատուցող ընկերությունները։  Վարչապետը նաև նշել է, որ գալիք օրերն ավելի դժվարին կլինեն, քանի որ իրենք դեռ չեն հասել վարակի տարածման կիզակետին․ թվերը կշարունակեն աճել։ Ջուզեպպե Կոնտեն հավելել է, որ  սպասում են, որ ձեռնարկված միջոցների արդյունքները կդառնան տեսանելի մոտակա օրերին։   14:25- Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ։ |ermenihaber.am|   13։33 - Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ:|armenpress.am|   12։35 - Մարտի 21-ին Անգլիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է կորոնավիրուսի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Վերջիններս խրոնիկական ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ  են, որոնց կոչ է արվել առնվազն 12 շաբաթով մեկուսանալ և շփվել միայն իրենց մասին հոգ տանող անձանց և բուժաշխատողների հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ խմբի բոլոր մարդիկ կծանուցվեն նամակով կամ հեռախոսային կարճ հաղորդագրությամբ։ Խոսքը գնում է մոտավորապես 1,5 միլիոն մարդու մասին։   12։28 - Ըստ մարտի 23-ի տվյալների` Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 165 000 թեստ, գրանցվել է 438 դեպք։ 17 անձինք առողջացել են։   12։23 - Եվրոպական հանձնաժողովը մարտի 22-ին հայտարարել է, որ 3 միլիարդ եվրո կփոխանցի Պորտուգալիային, որը կուղղվի կորոնավիրուսի բռնկման պայմաններում միջին ու մանր բիզնեսին՝ որպես աջակցություն։   11։17 - Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել է տուն։ Հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ [ Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսով]    11։14 - Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիոյի  Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնել է Կանադայի ԱՕԿ-ը: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: |armenpress.am|   11։07- Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է մինչև տարեվերջ: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Ի սկզբանե այն պետք է կայանար մայիսի 17-30­ը Սլովենիայում, սակայն մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր և տեղի կունենա այդ ամսվա 8-21-ը: |armenpress.am|   10։56- Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ  կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ վարակակիրների թիվն ավելացել է 289-ով։ Այսպիսով 20․345 թեստի արդյունքում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք։: Համավարակի պատճառով մահացած նշյալ 30 հիվանդները եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։  |ermenihaber.am|   10։55- Վրաստանում Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն: Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են: Նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի: |aliq.ge|   10։48- Ռուսաստանը, կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: Թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում՝ Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից։ |armenpress.am|   10։44- Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված, Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիս ամսին: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]   09։52- Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ |hetq.am|   09։48- Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքով՝ Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսի ևս 5 վարակակիր: Վրաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը 8 է: |aliq.ge|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20
01:19 - 24 մարտի, 2020
Ինչպե՞ս փնտրել որակյալ բժշկագիտական տեղեկություններ |meduza.io|

Ինչպե՞ս փնտրել որակյալ բժշկագիտական տեղեկություններ |meduza.io|

meduza.io: Որակյալ բժշկագիտական տեղեկություններ գտնելու կարողությունը շատ կարևոր հմտություն է ցանկացած դեպքում։ Իսկ այժմ, երբ մեր շուրջն այսքան վախեցնող տեղեկություններ կան, դա առավել կարևոր է։ Այդ պատճառով մենք պատրաստել ենք հատուկ ուղեցույց։ Այս խորհուրդներում առաջնորդվում ենք ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Երբ մարդը ներառված է որոշումների կայացման գործընթացում ու լավ տեղեկացված է, դա օգնում է նրան լինել ավելի առողջ։ Այդ պատճառով գրագետ բժիշկները աշխատում են կրթել պացիենտներին և  ողջունում են վերջիններիս ինքնակրթությունը։ Կորոնավիրուսի շուրջ ընթացող ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ ճշտված տեղեկությունների ստացման համար բաժանորդագրվեք coronavirusinfocom տելեգրամյան ալիքին։ Որտե՞ղ փնտրել կորոնավիրուսի մասին բժշկագիտական տեղեկություններ Նոր կորոնավիրուսային վարակի դեպքում կարելի է  օգտվել այն աղբյուրներից, որոնցից առօրյայում չենք օգտվում՝ իմանալու համար, թե, օրինակ, ինչպես բուժել մրսածությունը կամ գորտնուկները։ Կորոնավիրուսով պարտավոր է զբաղվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ պատճառով կազմակերպությունը հիմա ունի շատ օգտակար ու արդիական տեղեկություններ այն մասին, թե ինչպես է պետք ինքնապաշտպանվել, ինչպես երկրները պետք է պատրաստվեն վարակին և ինչպես պետք է բուժեն հիվանդությունը։ Կորոնավիրուսային վարակի մասին բժշկական կազմակերպությունների խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ։   Փորձե՛ք բոլոր տեղեկությունները փնտրել անգլերենով Բժշկության միջազգային լեզուն ագլերենն է։ Ագնլերենով են բժշկական միաջազգային կազմակերպությունները հրապարակվում իրենց խորհուրդները, անգլերենով են հրապարակվում առաջատար գիտական ամսագրերի հոդվածները։ Բացի այդ՝ անգլալեզու երկրներում կան բժշկական թեմաներով շատ լավ կայքեր։   Ընտրե՛ք լավ աղբյուրներ և մի՛ օգտագործեք սովորական որոնողական գործիքները Ամերիկյան պետական MedlinePlus կայքի օգնությամբ հնարավոր է գտնել տարբեր որակյալ կայքերում տեղակայված օգտակար տեղեկությունների հղումներ։ Դրանք ընտրվում են բազմաթիվ չափորոշիչներով, բայց հիմնական չափորոշիչները հետևյալներն են։ Երբ ակնհայտ է, թե ով է վարում կայքն ու ֆինանսական ինչ միջոցներով։ Եթե դա նշված չէ, շատ հավանական է, որ հեղինակները թաքցնում են շահերի բախումը։ Կայքի հիմնական նպատակը կրթական է։ Եթե այստեղ վաճառում են դիետիկ հավելումներ և հատուկ դիետաների համար նախատեսված ապրանքներ, ապա պետք է կասկածել հեղինակների անաչառության վրա։ Տեղեկություններն անընդհատ թարմացվում են, և նշված է, թե հաջորդ անգամ երբ են ստուգվելու։ Բժշկության մեջ տվյալները կարող են շատ արագ փոխվել, և Հեպատիտ C-ի բուժման մասին 2011թ հրապարակված նյութը 2020թ․ կարող է վաղուց հնացած լինել։ Նաև շատ լավ նշան է, երբ նշված են տեղեկությունների աղբյուրները։ Դրանք հիմանականում կա՛մ տեղադրված են տեքստի մեջ, կա՛մ վերջում տրված են ցուցակով։ Որոշ որակյալ կայքերում կարելի է տեսնել Անկախ ոչ առևտրային կազմակերպության (Health On the Net (HON) )  նշանը, որն աշխատում է 1996թ․-ից։ Այդ նշանը ստանում են հավաստագիր ստացած կայքերը։ Չի կարելի ասել, որ սա շատ վստահելի չափորոշիչ է, սակայն HON-ը հաշվի է առնում վերը թվարկած բոլոր հիմանական սկզբունքները կայքը գնահատելիս։ Անկախ նրանից, թե բժշկագիտական ինչ տեղեկություն է ձեզ հետաքրքրում, միշտ ավելի լավ է սկսել ոչ թե սովորական որոնողական համակարգերից, այլ կոնրետ կայքերից։ Այդպես ավելի բարձր է հավանականությունը, որ դուք միանգամից կստանաք հավաստի տեղեկություն։ Եվ ավելի լավ է օգտագործել միանգամից մի քանի աղբյուրներ, քանի որ որոշ կայքերում տեղեկությունները կարող են ավելի արագ թարմացվել։ Եվ, ի վերջո, բոլորն էլ ինչ-որ հարցերում կարող են սխալվել։   Վստահե՛ք ողջախոհությանը Սուբյեկտիվ չափորոշիչները կարող են լինել լեգիտիմ։ Օրինակ, շատ վատ է, երբ դուք զգում եք, որ հոդվածի հեղինակը չափից շատ է գովում բուժման ինչ-որ մեթոդ՝ լռելով թերությունների մասին։ Ամերիկյան Սննդի ու դեղամիջոցների վերահսկաման ծառայությունն ունի խաբեությանը բացահայտելու լավ նշան․ եթե որևէ լուր չափազանց լավն է ճշմարիտ լինելու համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, սուտ է։ Կարող ենք խորհուրդ տալ մի քանի կայքեր, որոնք համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին։ MedlinePlus.gov NHS.uk (Բրիտանական ազգային առողջապահական ծառայության կայքը) UpToDate.com: Այս կայքն ունի անվճար տարբերակ պացիենտների համար (Beyond the Basics), ինչպես նաև վճարովի տարբերակ բժիշկների և հիվանդների համար (The Basics–ը ամենակարճ տեքստերն են` շարադրված ամենապարզ լեզվով)։ Այս պահին MedlinePlus ու NHS կայքերն ունեն նոր կորոնավիրուսային վարակի մասին լավ աղբյուրների հղումներ։ UpToDate-ը բժիշկների համար կորոնավիրուսի մասին բաց հոդված է տեղադրել։   Եթե դուք չեք գտնում պատասխաններ, փորձե՛ք օգտվել բժիշկների համար նախատեսված աղբյուրներից, բայց զգո՛ւյշ եղեք Բժիշկների համար նախատեսված կայքերում տեղեկություններն ավելի շատ են, չնայած գրված են շատ ավելի բարդ լեզվով։ Բացի UpToDate-ից ՝ բժիշկները շատ են օգտվում Medscape-ից։ Կայքը հասանելի է անվճար, բայց կարող է գրանցում պահանջել։ Բացի տարբեր հիվանդությունների ու դեղերի մասին տեղեկություններից,  այնտեղ կան նորություններ, ինչպես նաև գիտական հոդվածներ։ Բայց գիտական հոդվածներ ավելի լավ է փնտրել  PubMed-ում։ Այս կայքի միջոցով հնարավոր է գտնել բժշկության ու կենսաբանության մասին բոլոր հոդվածները, որոնք հրապարակված են գիտական գրախոսվող ամսագրերում։ Այլ կերպ ասած՝ մինչև հրապարակումը այս տեքստերը ստուգվում են այլ գիտնականների կողմից։ Սակայն անգամ նման ստուգումները չեն երաշխավորում, որ հոդվածը որոկյալ է։ Հիշե՛ք, բժշկության մեջ շատ հազվադեպ է որևէ բան որոշվում ընդամենը մեկ հետազոտությամբ․ սովորաբար որոշումները կայացվում են՝ հիմնվելով մի քանի հոդվածների, անգամ բոլոր հոդվածների վրա։ Դրա համար մի հոդվածը կարող է ավելի շատ մտածելու տեղիք տալ, քան գործողությունների ուղեցույց լինել։ Ցանկության դեպքում ցանկացած դիրքորոշում ապացուցող գիտական հոդված կարելի է գնել, այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր գնահատել աշխատանքի որակը։ Դա առանձին հմտություն է, որը զարգացնելու համար կարելի է օգտագործել Understanding Health Research կայքը։   Ուսումնասիրե՛ք բժշկական կազմակերպությունների ուղեցույցներն ու խորհուրդները, սակայն դրանց ևս վերաբերվեք քննադատաբար Դրանք կարելի է փնտրել և՛ որոնողական համակարգերում, և՛ PubMed-ում՝ կիրառելով Guideline (ուղեցույց) ֆիլտրը։ Սակայն այս փաստաթղթերն տարբեր որակներ են ունենում։ Անպայման ուշադրությո՛ւն դարձրեք հրապարակման ամսաթվին․ երբեմն դրանք երկար ժամանակ չեն թարմացվում։ Բացի այդ՝ կարող եք հարցնել ձեր բժշկին, թե իր ոլորտում արտասահմանայան որ շրջանակներն են համարվում առավել հեղինակավոր։ Հաճախ ամերիկյան կայքերում կարելի է գտնել տեղեկություններ նաև հիվանդների համար։ Այդ  աղբյուրը գտնելու համար կարող եք օգտագործել MedlinePlus-ը։   Հետևե՛ք ԶԼՄ-ներին ու բժշկական բլոգերներին, բայց հատկապես այստեղ զգո՛ւյշ եղեք։ Եթե դուք ուզում եք անընդհատ  բժշկական թեմաներով նյութեր կարդալ ու լինել տեղեկացված, կարող եք հետևել որակյալ ԶԼՄ-ներին ու բլոգներին։ Բացի այդ՝ թվարկված կայքերն ունեն սոցիալական ցանցերի էջեր և բաժանորդագրության հնարավորություն։ Ի դեպ, կորոնավիրուսի մասին ամենաթարմ տեղեկատությունները շատ հաճախ հայտնվում են ոչ թե  ԱՀԿ-ի կայքում, այլ նրա սոցցանցերի էջերում։ Սակայան ԶԼՄ-ների ու բլոգների որակը գնահատելը կարող է շատ ավելի դժվար լինել, քան UpToDate-ի նման կրթական աղբյուրների որակը ստուգելն է։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ։ Լավ նշան չէ, երբ բլոգերը չի հաստատում իր խոսքերը՝ աղբյուրներին հղումներ անելով, և շեշտը դնում է սեփական փորձի վրա։ Անգամ եթե խոսքը տեսանյութի կամ փոդքասթի մասին է, միշտ հնարավոր է հղումները որևէ տեղ հրապարակել և հայտնել այդ մասին։ Իհարկե, հղումների առկայությունը ևս տեղեկության հավաստիության երաշխիք չէ․ սկզբնաղբյուրում կարող է բոլորովին այլ բան գրված լինել, կամ էլ հիշատակված հետազոտությունները կարող են վատ որակի լինել։ Ուշադրությո՛ւն դարձրեք նաև բլոգերի կրթության ու փորձի վրա։ Ավելի լավ է, երբ մարդը երկար ժամանակ ու ակտիվորեն գրում է բժշկության մասին, քան, երբ փորձագետ է ներկայանում մեկը, ով մինչև վերջերս գրում էր կենսաբանության, աստղաֆիզիկայի կամ, առհասարակ, միանգամից ամեն ինչի մասին։ Անգամ բժշկական կրթություն ունեցող մարդիկ միշտ չէ, որ կարող են լինել լավ բժիշկներ կամ լավ գլուխ հանել իրենց նեղ ոլորտից դուրս թեմաներից։ Կորոնավիրուսի ինտենսիվ թերապիայի նրբությունների մասին պատմող գինեկոլոգի սխալվելու հավանականությունն ավելի մեծ է ռեանիմատոլոգի սխալվելու հավանականությունից, անգամ եթե այդ գինեկոլոգը շատ վստահ է խոսում, և նրա հրապարակուն ունի 10 միլիոն հավանում։   Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, Health News Review կայքը, որը երկար տարիներ գնահատել է լրագրողական հոդվածների որակը, առաջարկում է տարբեր չափորոշիչներ, այդ թվում՝ հետևյալները․ արդյո՞ք տեքսում նշված են քննարկվող թեստի, դեղորամիջոցի կամ մեթոդի դրական ու բացասական կողմերը, գնահատվո՞ւմ է ապացույցների որակը, արդյո՞ք լրագրողը վախեցնում է ընթերցողներին, արդյո՞ք նյութը հիմնված է միայն մամուլի մեկ հաղորդագրության վրա, դիմե՞լ է լրագրողն անկախ աղբյուրների։   Բժշկության, նաև կորոնավիրուսի պանդեմիայի  մասին հաճախ ու լավ գրող ԶԼՄ-ներից են STAT-ը և Vox-ը։   Աղբյուրը՝ meduza.io:   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:00 - 23 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 (թարմացվող)

00։13- Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարման խորհուրդը որոշել է  գործարկել մասնավոր եւ պետական հատվածի արժեթղթերի հետգնման ծրագիր` ֆինանսական կայունությանն աջակցելու համար: Խոսքը  750 միլիարդ եվրոյի չափով արժեթղթերի մարման մասին  է՝ մինչեւ 2020 թվականի տարեվերջ: Եվրոպական ֆոնդային շուկաները, որոնք չորեքշաբթի փակվեցին զգալի անկումով, չնայած իշխանությունների կողմից տնտեսությանն աջակցելու համար միլիարդավոր եվրոներ հատկացնելու խոստումներին, հինգշաբթի բացվել են աժի մասին ԵԿԲ որոշման զեկույցներով:|armtimes.com|22։18- Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել դադարեցնել մի շարք ծառայությունների գործունեությունը՝ այդ թվում փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները։ Որոշումը չի վերաբերում մթերային խանութներին, դեղատներին, բենզալցակայաններին, փոստային և բանկային ծառայություններին։Որոշման մասին հայտարարությունն արեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:|AliQ Media|22:06- Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները: Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո:21:30- Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի:  Ռումինիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է: Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ: Երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:21:00- Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, Վրաստանի պաշտպանության ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային ռեժիմի: Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը: [Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի]20:30- ԱՄՆ միգրացիոն իշխանությունները ժամանակավորապես կդադարեցնեն երկրում ապօրինի միգրանտների հետապնդումն ու կալանավորումը հետագա արտաքսման համար, որպեսզի նրանք չխուսափեն դիմել բժշկական օգնության նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում։20:00- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի:  Ապաքինվել է 4025 հոգի, մահացել՝ 2978: Այս պահի դրությամբ 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով գտնվում է բժշկական հաստատություններում, ևս 12090 հոգի գտնվում է տնային մեկուսացման մեջ, հայտնում է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:19:55- Ստամբուլում կեղծ ալկոհոլով թունավորվումից 15 մարդ է մահացել, ևս 60-ը` տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Մարդիկ մտադրվել էին դրանով պաշտպանվել կորոնավիրուսից: Ալկոհոլի վաճառքին մասնակցած յոթ անձ ձերբակալվել է, հայտնում է «Հուրիեթ» թերթը:19:50- Սպիտակ տունը նախատեսում է դրամական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. 1000 դոլար յուրաքանչյուր մեծահասակի և 500 դոլար մեկ երեխայի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:19:40- Մոնակոյի արքայազն Ալբերտի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ 62-ամյա արքայազնը կշարունակի աշխատել տանից, նրա առողջական վիճակի համար անհագստանալու որևէ հիմք չկա։ Այս մասին հայտնել է նրա պալատը։19:30- ՌԴ-ում դպրոցները և բուհ-երը հեռավար կարգով են աշխատում, չեղարկվել են բոլոր մարզական և այլ զանգվածային միջոցառումները։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 52 դեպք։ Ընդհանուր հաշվով  վարակվել է շուրջ 200 մարդ։ Այսօր ախտահարվածներից մի տարեց կին մահացել է Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում։19:20- Ըստ «ԱզերՏաջ»-ի՝ Ադրբեջանում այսուհետ հակահամաճարակային, սանիտարական, կարանտինային ռեժիմների խախտման դեպքում, որոնք հիվանդությունների տարածման են հանգեցրել կկիրառվի 2.500-ից 5000 մանաթ տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում: Նույն արարքը կպատժվի ազատության սահմանափակմամբ` 3-ից 5 տարի ժամկետով եւ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով, եթե դա մարդու մահվան կամ այլ լուրջ հետեւանքների է հանգեցրել: |news.am|18:30- Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Այս մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:16։17- Բելգրադի «Նիկոլա Թեսլա» միջազգային օդանավակայանը հինգշաբթի ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին) ամբողջովին փակելու է օդային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի Սերբիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 97-ի: |aysor.am|   16։09- Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է: |armenpress.am|   16։07- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք: Մարտի 19-ի ժամը 08:00-ի տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 37 է, որոնցից 19-ն արձանագրվել է Ալմաթի, իսկ 18-ը՝ Նուր-Սուլթան քաղաքներում: |armenpress.am|   16։03- Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչ Ժանգ Քսիմիմը հայտնել է, որ ֆավիպիրավիր դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծվել է Ֆուջիֆիլմի դուստր կազմակերպության կողմից, արձանագրել է տվել ոգևորիչ արդյունք Ուհանում ու Շենժենում անցկացված փորձերի ժամանակ։ Փորձերի իրականացմանը մասնակցել է 340 հիվանդ։    13։45- Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ։ |shantnews.am|   13։10- Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ինքնամեկուսացման կանոնները խախտելու ևս 28 դեպք են հայտնաբերել: Ինքամեկուսացման կանոնները խախտելու պատճառով ստիպողաբար կարանտինային գոտի է տեղափոխվել 127 քաղաքացի։ |aqliq.ge|   12։52- Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։ Մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը,  ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։ |ermenihaber.am|   10։30- Universal Pictures կինոստուդիան կորոնավիրուսի բռնկման հետևանքով մի շարք կինոթատրոնների փակման ֆոնին որոշել է սեփական արտադրության նոր ֆիլմերը ցուցադրել առցանց՝ դրանց պրեմիերայի օրը։ Մեծ Բրիտանիայի կինոթատրոնների բոլոր խոշորագույն ցանցերը հայտարարել են մարտի 18-ից իրենց սրահների փակման մասին, իսկ Իռլանդիայում դրանք արդեն փակվել են: Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոդահլիճները նույնպես փակվել են: |tert.am|   10:24- Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 18-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ երկրում ևս մեկ մարդ է մահացել նոր տիպի կորոնավիրուսից: Նախարարը տեղեկացրել է, որ մահացածը 61-ամյա տղամարդ է: ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 191 և մահվան 2 դեպք: |ermenihaber.am|   10։04- ԵՄ տարածքում մարտի 18-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։ Իտալիա-  31506,  2505Իսպանիա-  11178,  491Ֆրանսիա-  7730,  175Գերմանիա-  7156,  13Միացյալ Թագավորություն-  1950,  60Նիդեռլանդներ-  1705,  24Ավստրիա-   1332,  3Նորվեգիա-  1308,  3Բելգիա-  1243,  5Շվեդիա-  1167,  8Դանիա-  1024,  4Պորտուգալիա-  448,  1Չեխիայի Հանրապետություն-  434,  0Հունաստան-  387,  5Ֆինլանդիա-  319,  0Իռլանդիա-  292,  2Սլովենիա-  275,  1Իսլանդիա-  247,  0Լեհաստան-  238,  5Էստոնիա-  225,  0Ռումինիա-  217,  0Լյուքսեմբուրգ-  140,  1Սլովակիա-  97,  0Բուլղարիա-  81,  2Խորվաթիա-  69,  0Լատվիա-  61,  0Հունգարիա-  50,  1Կիպրոս-  40, 0Մալթա-  38, 0Լիտվա-  25 , 0Լիխտենշտեյն-  7,  0Ընդամենը՝  70989,  3309   09։52- Թենիսի ATP և WTA բոլոր մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: |armenpress.am|   09։49- ՌԴ տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայատման ավելի քան 122 000 թեստ։ Գրանցվել է վարակման 147 դեպք, առողջացել է 5 հոգի։   09։46- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները՝ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։  Գրանցված դեպքեր- 7 038,Մահացության դեպքեր- 97։   09։36- Մարտի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի վիճակագրությունը՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների  Գրացնված վարակներ- 194 909,Մահացության դեպքեր- 7 876։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20
00:16 - 20 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 (թարմացվող)

1։21- Իտալիայում կսկսվի ռևմատոիդ արթրիտ հիվանդության դեպքում օգտագործվող Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ազգային դեղերի գործակալության ղեկավար Նիկոլա Մագրինին:Հոդերի ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ օգտագործվող և իմունադեպրեսանտների խմբին պատկանող Tocilizumab-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Նեապոլի և Մոդենայի հիվանդանոցներում:Ըստ Մագրինիի, թեստերին կմասնակցի մոտ 330 հիվանդ:    22։02- Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։   21:30- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կորոնավիրուսը լայն տարածում չի ստացել հանրապետությունում։ Նշվում է, որ կորոնավիրուս է ախտորոշվել 34 անձի մոտ, որից 6-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել է։21:00- Թուրքիայի իշխանությունները 24 մարդու են ձերբակալել սոցցանցերում կորոնավիրուսի մասին «կեղծ եւ սադրիչ» գրառումների պատճառով, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին:20:00- Վրաստանի կառավարությունը որոշել է բրիֆինգներն անցկացնել առանց լրագրողների ներկայության:19:45- Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1135-ի՝ մարտի 18-ի տվյալներով մեկ օրում մահացել է 147 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17,361 դեպք, ապաքինվել է 5710 մարդ։19:30- Թուրքիայումկորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։18:55- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի։ Ինչպես ասվում է կառավարությանը կից հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում, կարանտինում 1261 մարդ կա, դիտարկման տակ են 211-ը։17։43- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է։   17։21- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին մարտի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն աշխարհում և բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը համավարակին հակազդելու գործում:  |tert.am|   16։47- Խորվաթիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 34-ի, Կոսովոն մտցրել է արտակարգ դրություն: |aysor.am|   16։35- Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքների վրա, հայտնում է կառավարության կայքը: Կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները մտցվում են մարտի 20-ի կեսգիշերից և վերաբերում են Ռուսաստանի տարածքից ուղևորափոխադրումներին և հակառակ ուղղություններին, բացառությամբ՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանից դեպի Լոնդոն, Նյու Յորք, Աբու Դաբի և հակառակ ուղղություններով կանոնավոր թռիչքների: |aysor.am|   16։28- Մոլդովան այսօր հայտնել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Առողջապահության նախարարը հայտնել է, որ անցած գիշեր Քիշնևի հոսպիտալում կորոնավիրուսի հետևանքով 61-ամյա կին է մահացել, նա վերջերս էր վերադարձել Իտալիայից: Մահացած կնոջ գյուղում կարանտին է հայտարարվել: Մարտի 17-ին Մոլդովայի խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել: |azatutyun.am|   15։15- Իսրայելում COVID-19- ի ախտորոշմամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 427-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից: |aysor.am|   15։12- Առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակով, հնարավորինս շուտ օդային ճանապարհով վերադառնան Ռուսաստան։ [Հայաստանում ՌԴ դեսպանատուն] |24news.am|   14։42- Մարտի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է տեսակապի միջոցով։ Ղեկավարները այլ հարցերի հետ քննարկել են նաև համաճարակի դեմ պայքարում համատեղ գործողությունների հնարավորությունը։ |ermenihaber.am|   14։29- Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։  Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ: Ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից:|hetq.am|   13։45- Չինաստանի Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինն ունեցել է անսպասելի դրական արդյունք, այն է՝ կապույտ երկինք։ Գործարանները դադարեցրել են աշխատանքները, մարդիկ փակված են տներում, մեքենաներ չեն քշում։ Արդյունքում՝ 2019թ․ փետրվարի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում «օդի լավ որակ» ունեցող օրերի քանակը ավելացել է 21,5%-ով։ Ամերիկյան NASA-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության կողմից արված արբանյակային լուսանկարները ապացուցում են, որ ազոտի երկօքսիդի արտանետումների քանակը հունվար–փետրվար ամիսներին Չիանստանի խոշորագույն քաղաքներում էականորեն նվազել է։   13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|   12:26- Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։ |armenpress.am|   12:09- Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 4-ով՝ հասնելով 38-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Այս պահի դրոթյամբ Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 1130 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 81 պացիենտ: |aliq.ge|   12։06- Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569-ի, ասվում է երկրի կառավարության կայքում: |aysor.am|   11։18- ՌԴ տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 122 000 թեստ․ գրանցվել է վարակվելու 114 դեպք, առողջացել է 5 հոգի։   11։17- Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569-ի, ասվում է երկրի կառավարության կայքում: |aysor.am|   11։06- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները՝ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Տվյալները ներառում են հաստատված ու COVID-19 ենթադրաբար հաստատված դեպքերը։Տբյալները թարմացվել են մարտի 17-ին։ ✅ ԱՄՆ-ում  ընդհանուր գրանցված դեպքեր- 4 226․✅ Մահացածներ- 75 ։Վարակը ախտորոշվել է 53 վարչական տարածքում՝ 49 նահանգում, Կոլումբիա վարչական շրջանում, Պուերտո Ռիկոյում, Գուամում ու Ամերիկյան Վրիջինյան կղզիներում։ Վարակի ծագումն ըստ աղբյուրի՝ ✅ Ճանապարհորդություններ - 229,✅ Սերտ շփումներ - 245․✅ Վարակի աղբյուրը պարզվում է – 3 752։   10։50- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 89-ամյա հիվանդ է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին թեստերի արդյունքում հիվանդությունը հաստատվել է ևս 51 մարդու մոտ: Այսպիսով Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 98-ի: |armenihaber.am|   09։01- 2019թ, դեկտեմբերի 31-ից մինչև մարտի 17-ը աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի 180 159 դեպք, 7 103 հոգի մահացել է։Եվրոպական Միության տարածքում մարտի 17-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։ Իտալիա- 27 980  2 158  Իսպանիա- 9191  309Ֆրանսիա-  6633  148Գերմանիա- 6012  13Միացյալ Թագավորություն- 1543  55Նիդեռլանդներ- 1413  24Նորվեգիա- 1169  3Շվեդիա- 1121  7Բելգիա- 1085  5Ավստրիա- 1016  3Դանիա- 932  1Հունաստան- 352  4Չեխիայի Հանրապետություն- 344  0Պորտուգալիա- 331  0Ֆինլանդիա- 272  0Սլովենիա- 253  0Իռլանդիա- 223  2Էստոնիա- 205  0Իսլանդիա - 199  0Ռումինիա- 184  0Լեհաստան- 177  4Սլովակիա-  84  0Լյուքսեմբուրգ- 81  1Բուլղարիա - 62  2Խորվաթիա- 56  0Հունգարիա- 50  1Կիպրոս- 40  0Լատվիա- 36  0Մալթա- 30  0Լիվա- 17  0Լիխտենշտեյն- 7  0Ընդամենը- 61098  2740 [Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոն]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20
01:21 - 19 մարտի, 2020