Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ-ից։   ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:   Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
17:48 - 22 դեկտեմբերի, 2022
Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծել․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծել․ Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն իր ամբողջ կարողությունները օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին։ Այս մասին ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցի ընթացքում,  ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը և հասցեական կոչեր են եղել․ «Պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ»։  Անդրադառնալով հարցին, թե ինչ  արդյունք ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, Գրիգորյանն ասաց․ «Հենց այս պահին ԱԳՆ-ն աշխատում է և բոլոր այն կառուցակարգային հնարավորությունները, ինտիտուտուցիոնալ հնարավորությունները, որը տալիս է ՄԱԿ-ը ԱԽ կառույցի շրջականում, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքներ կատարել»։  Հարցին՝ կոնկրետ Լաչինի միջանցքի մասով կա՞ն շփումներ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, Գրիգորյանն ասաց․ «Լաչինի միջանցքի մասով այս պահին ՀՀ-ն աշխատում է միջազգային հանրության հետ»։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ կլինի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն թե ԵԱՀԿ Մինսկի խումբը․ «Իրավիճակը վտանգավոր է նաև տեսանկյունից, որ 120.000 հայ գտնվում է շրջափակման մեջ, և հումանիատ ճգնաժամի առև են կանգնել»։  Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի կնքումից՝ Գրիգորյանն ասաց, որ այդ պայմանագրի կնքումը հնարավոր է  մինչև տարվա վերջ, եթե Ադրբեջանը դրան դրական արձագանքի․ «Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով Հայաստանը իր քայլը կատարել է։ Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակում է, այսպես կոչված, բնապահպանների միջոցով։ Ես չգիտեմ՝ բնապահպանների մեջ պաշտոնով մարդիկ կան, թե ոչ, բայց որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է։ Այս առումով Ադրբեջանն է այդ շրջափակումը կազմակերպել, հենց իշխանությունն  է դա կազմակերպել, այդ քայլը որևէ կապ չունի քաղաքացիական նախաձեռնության հետ, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»։  Նա նաև նշեց, որ խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել են միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծել ՝ թե միջազգային կազմակերպությունների, թե պետությունների կողմից․ «Այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ միջազգային ինչ-որ դատարան դիմելու մեխանիզմ ստեղծվի, որով, եթե առաջանում է ճգնաժամ (օրինակ այսպիսի ճգնաժամ) և այդ ճգնաժամը հնարավոր չի լուծել, ապա դիմենք միջազգային դատարան»։  Արմեն Գրիգորյանը հավելեց, որ վերջնական որոշում չկա, թե որ պետությունները կլինեն երաշխավոր․ «Դա կախված է պետություններից, որոնք երաշխավորի դերակատարություն կվերցնեն»։  Հարցին, թե խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստում ԼՂ հակամարտության լուծում առաջարկվել է, Գրիգորյանը ասաց, որ դա բանակցությունների  առարկա է․ «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի մեր առաջարկների հիման վրա բանակցություններ վարելու, այդ ժամանակ մեզ համար հստակ կլինի»։
14:55 - 22 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նախագիծը։ Այն ընդունվեց 69 կողմ, 28 դեմ ձայներով։  Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ, ըստ օրինագծի, Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնալու է Անվտանգության խորհրդի անդամ։  Գրիգորյանի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը․  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայությանը առավել լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»։
13:32 - 20 դեկտեմբերի, 2022
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն․ օրինագիծն ԱԺ-ում է

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն․ օրինագիծն ԱԺ-ում է

Հայաստանում նախատեսվում է հիմնել Արտաքին հետախուզական ծառայություն։ Ազգային ժողովն այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում, առաջին ընթերցմամբ քննարկեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության»և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց՝ նախատեսվում է, որ Արտաքին հետախուզական ծառայությունը կլինի ՀՀ վարչապետին ենթակա մարմին․ «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հանձնառությունը ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառման ծրագրում։ Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայողների ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, ծառայությունից և պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ»։ Գրիգորյանի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը․  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայությանը առավել լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»։ Գրիգորյանը նաև նշեց, որ նախագծի փաթեթով արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։
12:07 - 20 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը Լաչինի միջանցքը «բնապահպանների» քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքը «բնապահպանների» քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքը այսպես կոչված բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս մասին խորհրդարանում, ի պատասխան Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացի, Արցախում ապրող հայերը հումանիտար ճգնաժամից խուսափեն և ստեղծված ճգնաժամը արագ հանգուցալուծում ստանա։ Ի պատասխան Ագնեսա Խամոյանը նշեց, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը,  Հայաստանը այդպիսի պարտավորություն է ստանձնել Կառավարության ծրագրով։  Այնուհետև պատգամավորը Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչ է անում ՀՀ-ն ճանապարհը բացելու համար, ինչպե՞ս է դրսևորվում Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը։ «Եթե Կառավարության ծրագրով ՀՀ-ն այդպիսի պարտավորություն է ստանձնել, ապա Հայաստանը շարունակում է այդ պարտավորությունը կատարել։ Բազմապիսի են այդպիսի պարտավորությունները, որոնք կատարում է Հայաստանը։ Ես ուզում եմ՝ դուք հաշվի առնեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգություն ապահովողը հանդիսանում է ՌԴ-ն։ Կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որպեսզի ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։ Մենք նաև աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։ Այս պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, որը էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին և այս առումով կարող եմ ասել, որ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- ի պատասխան Խամոյանի հարցին՝ ասաց Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
12:04 - 20 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը Տոբիաս Բիլստրյոմին և Արոն Էմիլսոնին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղարը Տոբիաս Բիլստրյոմին և Արոն Էմիլսոնին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն՝ ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:
16:34 - 16 դեկտեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Ինչպես տեղեկացրին ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով: Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:  Ջրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։
19:21 - 14 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:
17:55 - 09 դեկտեմբերի, 2022
Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։  «Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։  Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։  Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։
14:22 - 09 դեկտեմբերի, 2022
Կա մի կետ, որի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել․ դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է․ Գրիգորյան

Կա մի կետ, որի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել․ դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է․ Գրիգորյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձավ ԱԽ քարտղուար Արմեն Գրիգորյանի երեկ արած հայտարարություններին․«Դուք նկարագրել եք Ադրբեջանի հետ հարաբերությունների ընթացքը և հայտարարել եք, որ Ադրբեջանը Հայաստանին է տվել խաղաղության պայմանագրի տեքստը, հետո հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է, պատասխանը տվել է Ադրբեջանին, Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում, քննարկումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը։ Հիմա Հայաստանը աշխատու է ու իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում, այսինքն՝ երկու երեք տարբերակ սրբագրվել է, խմբագրվել, փոխանցվել է»։ Ապա պատգամավորը ԱԽ քարտուղարին առաջարկեց ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը և որն է խաղաղության պայմանագրի երրորդ տարբերակը․  «Երևի ճիշտ չի լինի այն անվանել երեք տարբերակ, երևի ճիշտ կլինի ասել, որ խմբագրված տարբերակն է, որովհետև երեք տարբեր տարբերակ չի, նույն տեքստի վրա աշխատել ենք, և, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով, չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի է բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Դա ԼՂ հիմնախնդիրն է, դա չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որը փորձում ենք դելիմիտացնել և դեմարկացնել, դա ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր։ Ընդհանուր առմամբ, քննարկումները այս ուղղություններով են»։ Արձագանքելով Գրիգորյանին՝ Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ կա՞ մի հարց, որի շուրջ համաձայնության են եկել․  «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա, այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է։ Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- ասաց ԱԽ քարտուղարը։  Գրիգորյանը հավելեց նաև, որ ադրբեջանական կողմը բանակցություններից հետո հաճախ է հայտարարություններ անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին, ընդհանրապես մենք այս խնդիրը բազմաթիվ անգամ ենք ունեցել, նույնիսկ Բրյուսելում մայիսի 22-ին՝ առաջնորդների հետ հանդիպումից հետո նախագահ Ալիևը, վերադառնալով Բաքու, հայտարարել է, որ միջանցք ենք քննարկել և հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը լուծված է։ Նախագահ Միշելի խոսնակը ստիպված էր հրապարակային հայտարարել, որ միջանցք չի քննարկվել, և Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական արդյունքը ոչ մեկին հայտնի չէ, այսինքն Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակվում է»։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հերքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։  Գրիգորյանն էլ քիչ առաջ ԱԺ-ում, արձագանքելով Հաջիևին, ասել է՝ կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ «Բանակցությունները, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաներ»։
13:36 - 09 դեկտեմբերի, 2022
Կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ Գրիգորյանը արձագանքեց Հաջիևի հայտարարությանը

Կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ Գրիգորյանը արձագանքեց Հաջիևի հայտարարությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովում էր։ Նրան հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ խնդրելով անդրադառնալ Հիքմետ Հաջիևի հայտարարությանը։ Գրիգորյանը նշեց, որ իրեն թվում է՝ կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ «Բանակցությունները, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաներ»։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ շարունակելու են աշխատել, որ հասկանան, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ են ստեղծելու, որ ԼՂ և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ․ «Մենք վերջին շրջանում մեր միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն ենք տեսել մեր գործընկերների կողմից՝ շարունակելու այս աշխատանքները։ Հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»։ Սոնա Ղազարյանը հարց ուղղեց նաև, թե արդյո՞ք հայկական կողմը շարունակում է խաղաղության պայմանագրի ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել տարանջատված։ Գրիգորյանը պատասխանեց․ «Ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ են ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն  ենք տվել, որ հարցերը տարանջատեն, բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմի համար խաղաղության պայմանագրի մ ասով առաջ գալ»։  Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի մոտեցումը, որ ղարաբաղյան հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում այս հարցով առաջ ընթանալ․ «Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել, և կհասկանանք՝ ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել։ Եվ որոշակի առումով այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»։
12:38 - 09 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին
 |armtimes.com|

Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիևը՝ Գրիգորյանին |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած  հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։ Միժամանակ, Հաջիևն ասել է, որ նման հարց քննարկվել է, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: «Հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների տպավորություն»: Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի մասին խոսել է երեկ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նաև ասել է. «Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել»:
11:26 - 09 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

 |armenpress.am|

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և կդառնա առանձին մարմին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ  պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունը գործող ցմահի փոխարեն կտրամադրվի համապատասխանաբար 7 և 10 տարի ժամկետով, որից հետո՝ հնարավորությունը կնախատեսվի վարչապետի որոշմամբ, բացի այդ՝ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի մարմիններից առանձնացնել ու դարձնել առանձին մարմին: Նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են գործող և ապագա վարչապետերին ու նախագահներին: «Ըստ դրույթների՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության դրույթն այնպես, որ պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Այս դրույթը գործելու է օրենքն ընդունելու պահից սկսած: Նախագծով ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ  ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից: Հանրապետության նախագահի, վարչապետի և նրանց ընտանիքի անդամների համար գործող  կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն կարգավորումն  է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար: Թե ինչո՞ւ են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԽ քարտուղարը հայտնեց. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին աշխատում են ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:  
15:33 - 08 դեկտեմբերի, 2022