Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը |armenpress.am|

«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 9-ին հայտարարել են Այբաք քաղաքը՝ Աֆղանստանի Սամանգանի նահանգի վարչական կենտրոնը, գրավելու մասին, տեղեկացնում է «Ամենպրես»-ը: Դա վեցերորդ նահանգային կենտրոնն Է, որը թալբները գրավել են վերջին օրերին: Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, նրանք վերահսկողություն են հաստատել Ջաուզջանի, Սարի Փուլի, Քունդուզի, Նիմրոզի եւ Թախարի նահանգների կենտրոնների նկատմամբ: Վկայակոչելով փախստականների գործերով Աֆղանստանի նախկին նախարար Սայիդ Հուսեյն Ալեմի Բալխիի տվյալները՝ գործակալությունը նշում Է, որ ընդամենը «Թալիբանի» իշխանության ներքո Է գտնվում 120 քաղաք: Այս դրության հիմնական պատճառները նա համարում Է միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը, հինգերորդ զորասյան առկայությունը, ինչպես նաեւ «Թալիբան» շարժման աջակցությունը պակիստանյան ահաբեկչական խմբավորումների կողմից: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետությունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:24 - 09 օգոստոսի, 2021
Աֆղանստանում ծանր մարտեր են ընթանում Կունդուզի համար |azatutyun.am|

Աֆղանստանում ծանր մարտեր են ընթանում Կունդուզի համար |azatutyun.am|

azatutyun.am:Աֆղանստանում կառավարական զորքերի ու թալիբան զինյալների միջև ծանր մարտեր են ընթանում երկրի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի համար։ Կունդուզի վրա թալիբների գրոհը սկսվել է նախօրեին։ Այսօրվա դրությամբ ստացվող տեղեկատվությունը հակասական է։ Թալիբները պնդում են, որ գրավել են քաղաքը: Տեղի քաղաքային խորհրդի պատգամավոր Ամրուդին Վալին «Ռոյթերս»-ին ասել է, որ թալիբները գրավել են պետական հաստատությունների շենքերը, նաև Կունդուզի բանտը, իսկ կառավարական զորքերը վերահսկում են օդանավակայանն ու իրենց ռազմակայանը, որտեղից դիմադրում են թալիբներին։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Կունդուզի ընկնելու մասին լուրերը՝ հայտարարելով, թե հատուկ ջոկատայինները սկսել են քաղաքը թալիբ զինյալներից մաքրելու գործողությունները։ Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ կառավարական զորքերը հետ են գրավել Կունդուզի կենտրոնի ճանապարհային հանգույցը, ինչպես նաև թալիբներից մաքրել են պետական հեռուստաընկերության շենքը։ Աֆղանստանում թալիբները հարձակման են անցել անցած մայիսից, երբ ԱՄՆ-ն հայտնեց ամերիկյան և միջազգային ուժերը Աֆղանստանից դուրս բերելու մասին։ Թալիբները վերահսկողություն են սահմանել երկերի մի մասի նկատմամբ, բայց մինչև հիմա խոշոր քաղաք չեն գրավել։ Վերջին երկու օրերին նրանց հաջողվել է նահանգային երկու կենտրոն գրավել, բայց Ուզբեկստանի սահմանից ոչ հեռու գտնվող 375 հազար բնակչություն ունեցող Կունդուզը առանցքային նշանակություն ունի Աֆղանստանի հյուսիսային շրջանները վերահսկելու համար։
17:19 - 08 օգոստոսի, 2021
«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա |armenpress.am|

«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել Է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում: Իր հերթին Ariana News հեռուստաալքը հաղորդում Է, որ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների օգնությամ հետ են մղել թալբների գրոհը: Նրանք ոչնչացրել են 40 զինյալների եւ 15-ին գերի վերցրել Շիբերղանի արվարձաններում: Նախօրյակին երկրի նախկին առաջին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որի տունն ուրբաթ օրը թալիբները հրկիզել են, հայտարարել Է, որ «Թալիբանի» ակտիվացված հարձակման գլխավոր նպատակն Է փորձել ամբողջությամբ գրավել երկրի թեկուզեւ մեկ նահանգ: Իրենց ջանքերի գերակա նպատակների թվում թալիբները դիտում են հինգ նահանգներից (Հերաթ, Թախար, Ջաուզջան, Քանդահար կամ Հիլմենդ) մեկը: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:19 - 06 օգոստոսի, 2021
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին |tert.am|

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին |tert.am|

tert.am: Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման ավելի քան 300 զինյալի, ինչի մասին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ««Թալիբան»-ից 303-ը սպանվել է, 125-ը՝ վիրավորվել անցած օրվա ընթացքում Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ:Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են անցկացրել 16 նահանգներում, այդ թվում՝ Ղանդահարում, Հերաթում, Նիմրոզում և Գիլմենդում:Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաև մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում:
11:11 - 05 օգոստոսի, 2021
Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել |tert.am|

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել |tert.am|

tert.am: Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 50 զինյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը» ՝ հղում անելով Աֆղանստանի ազգային բանակի 215 -րդ կորպուսի մամուլի ծառայությանը:«Պաշտպանության և անվտանգության ուժերը շարունակում են Լաշքարգախի տարբեր հատվածներում հակառակորդի մաքրման և հարձակումներին արձագանքման գործողությունները: Գործողության և օդային հարվածի արդյունքում 51 ահաբեկիչ, այդ թվում՝ նրանց երկու հրամանատարներն սպանվել են, ևս 49-ը վիրավորվել են»,- ասվում է հայտարարության մեջ:Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:
12:11 - 01 օգոստոսի, 2021
Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին |armenpress.am|

Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել Է ավելի քան 200 աֆղաններից բաղկացած խմբին, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները երկիր են տեղափոխում հատկ ներգաղթային ծրագրով՝ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման ֆոնին: Հուլիսի 30-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս խիզախ աֆղաններին այն բանի համար, որ նրանք աջակցություն են ցույց տալիս Միացյալ Նահանգներին: Այսօր ես հպարտությամբ եմ նրանց ասում. «Բարի գալուստ տուն»»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ, չնայած զորքերի դուրսբերմանը ԱՄՆ-ը կաշարունակի Աֆղանստանին ցույց տալ օժանդակություն անվտանգության բնագավառում, մարդասիրական օգնություն եւ օգնություն հետագա զարգացման համար»: Ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի օգնական Ռաս Թրեվերստի խոսքով՝ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են առաջնահերթ կարգով հատուկ ներգաղթային ծրագրով Աֆղանստանից ԱՄՆ վերաբնակեցնել շուրջ 700 մարդու, ովքեր հայտեր են տվել: Նրանց ընտանիքների անդամների հետ ընդհանուր թիվը կկազմի 2 500: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ընդամենը շուրջ 18 հազար աֆղաններ, ովքեր օգնել են ամերիկյան զորքերին, այդ թվում որպես թարգմանիչներ, եւ նրանց ընտանիքների եւս շուրջ 53 հազար անդամներ այս պահին հուսով են ստանալու հատուկ ներգաղթային այցագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:38 - 30 հուլիսի, 2021
Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
15:46 - 23 հուլիսի, 2021