Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են․ Արթուր Ջավադյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են․ Արթուր Ջավադյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին և 2-րդ միջոցառումները։ «1-ին միջոցառումը վերաբերում է հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններին։ Այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 միլիարդ 851 միլիոն դրամի։ բաշխվածություն ունենք ամբողջ հանրապետությունով։ Ունենք գործունեության ոլորտով էլ բանականին լավ բաշխվածություն՝ հյուրանոցային, ռեստորանային բիզնես, վերամշակում, առևտուր, առողջապահություն»,- նշեց նա։ Արթուր Ջավադյանն ասաց, որ 1-ին միջոցառման մասով արդեն կան մերժված հայտեր։ Մերժումների հիմնական պատճառը անհամապատասխանությունն է դրված չափանիշներին․ հայտ ներկայացնողներն ունեն հարկային պարտավորություններ, խնդիրներ նախորդ վարկային պատմության հետ։ «Վարկերի հայտերի քանակը բավականին մեծ է։ Այս պահին ունենք 691 հայտ՝ ընդհանուր առմամբ մոտ 39 միլիարդ դրամի»,- նշեց նա։  Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2-րդ միջոցառուման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին։ Վարկերի արժեքը 1 միլիարդ 606 միլիոն դրամ է։ Իսկ երկու ծրագիրը միասին մինչ այս պահը կազմել են 10 միլիարդ 458 միլոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ երբ ընդունում էին մասնավորապես 1-ին միջոցառումը, շատ  հոռետեսական գնահատականներ կային, որ ոչ մեկն էլ չի դիմի, որովհետև մարդկանց այդպիսի վարկեր պետք չեն։ «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավականին լավ ակտիվություն կա։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկա օրերին թե՛ գյուղվարկերի մասով, թե՛ բիզնեսին աջացության մասով  ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- նշեց վարաչապետը։
13:01 - 13 ապրիլի, 2020
Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը

Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը

Յունիբանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետևանքները, Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը, որից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետևյալ փոփոխությունները` ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին: Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, և այն հաճախորդները, որոնք 2020թ.-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրված՝ գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ.-ի մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020թ. մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով: Դիմումները բանկ կարելի է նաև ներկայացնել [email protected] հասցեով»:
17:02 - 09 ապրիլի, 2020
ՎՏԲ – Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ |armtimes.com|

ՎՏԲ – Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ |armtimes.com|

armtimes.com: ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման: ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում և դարձել այս միջոցառումների շահառուներ, հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները: Շահառուի անունով միանվագ աջակցության գումարիառկայության և ստացման Բանկի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքում՝ www.online.ssa.am: Սույն թվականի ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները` այցելելով Բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. Հանրային ծառայությունների համարանիշկամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ: Հրատապ միանվագ  աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների: ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության մասին և մշտապես աջակցում կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում ՝ www.vtb.am կամ Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
15:57 - 07 ապրիլի, 2020
«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը |1lurer.am|

«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը |1lurer.am|

1lurer.am: Այս տարվա մարտի 24-ին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց «Վարկս էյ էմ» ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը չպահպանելու համար։  «Վարկս» և ոչ միայն . լատվիական ծագմամբ վարկային կազմակերպություններ ՀՀ-ում Վարկային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է Հայաստանում 2016-ին։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Վարկս»-ի խորհրդի անդամները լատվիացիներ են, իսկ գործադիր տնօրենը Վարդան Հովսեփյանն է։ Վերջինս մինչ այդ եղել է ԿԲ-ի բանկային վերահսկողության վարչության մասնագետ, «Արարատբանկի» ներքին աուդիտի ղեկավար, մեկ այլ վարկային կազմակերպության՝ «Ֆասթ կրեդիտի» գործադիր տնօրեն։ «Վարկսի» կանոնադրական կապիտալը 600 միլիոն դրամ է, ընկերությունն ունի 52 մասնաճյուղ։ «Վարկսի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է «Էյ Էս Թի այ ջի ինվեսթ» ընկերությանը։ «Թի այ ջի ինվեսթը» գրանցված է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Skantses 52 հասցեում։ Ըստ լատվիական ընկերությունների ռեգիստրի՝ այս «Թի այ ջի ինվեսթի»։ Ընկերության շահառու սեփականատերը (բենեֆիցիար) Լատվիայի քաղաքացի Աիգարս Կեսենֆելդն է։  Ավելի ուշ լատվիական վարկային կազմակերպությունը վերաձևավորվել է մեկ այլ ընկերության՝ «Ֆինկո ինվեստ» անունով։ Վերջինի բաժնետիրական կապիտալը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։ 2012-ից Հայաստանում գործում է «Գուդկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն ունի հինգ մասնաճյուղ՝ միայն Երևանում։ «Գուդկրեդիտի» գործունեության հիմնական ուղղությունը սպառողական վարկերի տրամադրումն է։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ վարկային կազմակերպությունը փաստացիորեն նոր ձևավորված է, քանի որ նախ հանդիսացել է «Ավանգարդ ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ» իրավահաջորդ, իսկ 2012-ին  Կենտրոնական բանկի որոշման համաձայն վերանվանվել «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ։ Վարկային այս կազմակերպության գլխավոր տնօրենը տնտեսագետ Արտաշես Տոնոյանն է, իսկ բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է 4 Finance Holding S.A. ընկերությանը, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։ 4 Finance ընկերությունն հիմնվել է 2008-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, ընկերության գրանցված կապիտալը կազմել է  ավելի քան 3 միլիոն դոլար։ 4 Finance-ը հետագայում վերաձևավորվել է, լրջորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում, ներկայացվել նաև Հայաստանում։ 4 Finance-ը արդեն 20 միլիոնից ավել վարկային պայմանագրեր է կնքել ամբողջ աշխարհում։ Ինչպես «Վարկս»-ի բաժնետեր «Թի այ ջի ինվեսթի» դեպքում, այստեղ ևս հանդիպում ենք լատվիացի Այգարս Կեսենֆելդի անվանը՝ որպես ընկերության հիմնադիր։ «Գուդկրեդիտը» Հայաստանում մեկ այլ ապրանքանիշ ևս ներկայացնում է՝ «Վիվուսը»։ Այն տրամադրում է 10-300.000 դրամ սպառողական վարկեր։ «Վիվուսն» ունի չորս մասնաճյուղեր, հնարավորություն  է ընձեռում վարկին դիմել նաև առցանց եղանակով։ «Մոգո». Հայաստանից մինչև Լյուքսեմբուրգ 2017-ից ԿԲ-ից ստացած լիցենզիայի հիման վրա  Հայաստանում գործում է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ «Մոգոն» Հայաստանում վարկերի տրամադրմամբ զբաղվելու ամենաշատ կետերն ունի, ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում կա վարկի տրամադրման 327 կետ, վարկեր տրամադրման մեծ մասը կատարվում է Հայմամուլի կրպակներում։ «Մոգոն» գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում։ Վարկ տրամադրվում է 350.000-20.000.000 դրամի չափով։ «Մոգոյի» գլխավոր տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է, իսկ բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս» ընկերությունն է, որի բենեֆիցիար անձը դարձյալ Այգարս Կեսենֆելդն է։ Այս ընկերության արմատները նույնպես Լատվիայում են, այն հիմնվել է 2012 թվականին։ «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ի բաժնետերն իր հերթին Լյուքսեմբուրգում գրանցված  Mogo Finance SA-ն է։ Լյուքսեմբուրգում գրանցված  Mogo Finance SA-ը, ըստ էության, աշխարհում գործող «Մոգոների»  մայր ընկերությունն է։«Մոգոները» լայն աշխարհագրություն ունեն՝ ներկայացված են նաև Քենիայում, Ուգանդայում,Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր։ Mogo Finance-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հայկական և վրացական «Մոգոները» մի քանի խոշոր վարկային գծեր են բացել «Արդշինբանկում»։ 2018-ի փետրվարին «Արդշինբանկը» վրացական «Մոգոյին» տրամադրել է 1 միլիոն եվրո վարկ՝ 7.8 տոկոսադրույքով և 3 տարվա մարման ժամկետով։ 2017-ի սեպտեմբերին բանկը 200 միլիոն դրամով վարկավորել է հայկական «Մոգոյին» 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն այս տարվա հոկտեմբերն է։ 2017-ի մեկ այլ վարկային համաձայնագրով «Մոգոն» «Արդշինբանկից» ստացել է 3.8 միլիարդ դրամի վարկ, որի մարման ժամկետն այս տարվա նոյեմբերն է։ 2019-ի հաշվետվության համաձայն՝ընկերությունն ունեցել է 4 իրավաբանական անձ-բաժնետեր, որոնցից երեքը գրանցված են եղել Լատվիայում։  Ամենամեծ բաժնետոմսերն ունեցել է Այգարս Կեսենֆելդի SIA AK Family investments ընկերությունը, բաժնետոմսեր ունեն նաև Ալբերտս Պոլի, Կրիստաս Օզոլսի, Մարիս Կեյսի  ընկերությունները։ Բոլորը լատվիացիներ են։ The Black Sea մեդիահարթակը հետաքննություն էր հրապարակել ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոյի բիզնես գործունեության վերաբերյալ և հրապարակման մի հատված վերաբերում էր Այգարս Կեսենֆելդին։Այն  ներկայացնում ենք ստորև. «2008-ի փետրվարին Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի չորս լատվիացի դասընկերներ Ռիգայում հիմնում են AS OC Finance վարկային ստարտափը։ 4 ընկերներին էին Այգարս Կեսենֆելդը, Ալբերտս Պոլը, Կրիստաս Օզոլսն ու Մարիս Կեյսը։ Նրանք հաճախորդներին փոքր վարկեր էին տրամադրում՝ ինտերնետի, տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Ավելի ուշ նրանց են միանում 4 նոր բաժնետերեր՝ Մալթայում հիմնելով Fatcat investments limited ընկերությունը, իսկ 2011 թվականին ընկերությունը վերանվանվում է 4Finance (այն ընկերությունը, որը ՀՀ-ում «Գուդկրեդիտի» բաժնետոմսերի սեփականատերն է)։ 2011-ի հոկտեմբերին ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոն գնում է Fatcat investments-ի 75 տոկոսը՝ վճարելով 55  միլիոն դոլար, իսկ հետագայում Բոյկոն ամբողջությամբ ձեռք է բերում 4Finance-ը։ Ստացված գումարը Կեսենֆելդը ներդնում նոր նախագծերի մեջ՝ հիմնելով «Մոգոն» ու ներդրումներ կատարելով այնտեղ»։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
15:56 - 06 ապրիլի, 2020
Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ Նիկոլ Փաշինյան

Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները: Այս համատեքստում ծավալված քննարկումների շրջանակում ներկայացվել են մի շարք գաղափարներ, առաջարկություններ և դիտարկումներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների:Կառավարության ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել վերը նշված ուղղություններով ներկայացնել առաջարկություններ և նոր գաղափարներ:
16:10 - 05 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ |tert.am|

Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ |tert.am|

tert.am: Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 %։ Այս մասին նշված է ԿԲ կայքում հրապարակված «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։ Անցած տարվա վերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9%: Այսինքն՝ նոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ։ Տնտեսական ակտիվության դանդաղումը ակնհայտորեն կազդի հարկերի հավաքագրման վրա և ԿԲ-ն գնահատել է պահպանողական սցենար, ինչը ենթադրում է 2019 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսական աճը կվերականգնվի արդեն 2021-ին և կարող է կազմել 7,2%:Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումների բացասական ազդեցությունը, ըստ Կենտրոնական բանկի՝ հիմնականում կնյութականանա 2020-ի երկրորդ եռամսյակում, որից հետո, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսությունն աստիճանաբար կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Բացասական ազդեցություն կկրեն տնտեսական բոլոր ճյուղերը, սակայն ավելի խոցելի են տուրիզմի և ժամանցի հետ սերտ առնչություն ունեցող ոլորտները։ Շարունակությունը՝ tert.am-ում
15:49 - 02 ապրիլի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը |lragir.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը |lragir.am|

lragir.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը. հարցը հավանության արժանացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գալստյանի թեկնածության հարցը հանձնաժողովի նիստում ստացավ 2 դեմ և 5 կողմ ձայներ: Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Հանձնաժողովի նիստում թեկնածուն պատասխանեց պատգամավորների զանազան հարցերի: Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ԿԲ մասին օրենքում նախագահը պետք է լինի մի անձ, որը ֆինանսական համակարգում ունի բարձր հեղինակություն: Նա ասաց՝ որպեսզի որոշեն, թե արդյոք Գալաստյանն այդ անձն է, թե ոչ, պետք է իմանան նրա ներդրումները, ինչ է արել օրինակ որպես ԿԲ խորհրդի անդամ: Մարտին Գալստյանը, անդրադառնալով հեղինակության վերաբերյալ հարցին, նշեց, որ եղել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին տնօրենը: «Կենտրոնում մենք արել ենք շատ-շատ բաներ, որոնք առչնվել են ինդուստրիայի հետ: Մենք արել ենք սեմինարների շարք՝ օգնելու ինդուստրիային՝ զարգացնելու կարողությունները: Դիլիջանը դարձել է կենտրոն, որտեղ լավագույն բուհերի ուսանողները երազում են գալ ու անցնել իրենց պրակտիկան: Գրավոր համաձայնագիր ունենք Հարվարդի համալսարանի հետ, որ տարեկան ընդունում ենք իրենց ուսանողներից: Համաձայնագրի շրջանակում ՀՀ ԿԲ-ից տարեկան երկու գիտաշխատող գնում են Հարվարդ՝ իրականացնելու գիտական աշխատանք»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, թե արդյոք ԿԲ նախագահ լինելու համար պարտադիր պետք է ունենա առևտրային բանկում աշխատելու փորձ, նա նշեց՝ Բեն Բեռնանկեն (ԱՄՆ-ի համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավար) և մյուսները մերժել են առևտրային գործունեութունը և նրանց հիմնական ֆոկուսը եղել է հանրայինն ու գիտականը: Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի պարագայում դա արդարացված է, ԿԲ-ն հանդիսանում է նաև գիտահետազոտական իստիտուտ, որը օժանդակում է կառավարությանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր գիտելիքները բավարար են, որ կարողանա ղեկավարել մի կառույց, որտեղ տեղի է ունեցել անցում դրամավարկայինից դեպի ֆինանսական կայունություն՝ վստահեցրեց, որ այո: «Իմ վերջին 1.5 տարվա գործունեությունը որպես խորհրդի անդամ, մեծապես առնչվել է այդ թեմաների հետ: Ֆինանսական կայունությունն ինչ-որ պահերի դառնում է ավելի կարևոր»,-ասաց նա: Կենտրոնական բանկի գործող նախագահը Արթուր Ջավադյանն է: Նրա պաշտոնատավարման ժամկետը լրանում է ամռանը: Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է  ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է  նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:
17:00 - 31 մարտի, 2020
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժ-տուգանքները

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժ-տուգանքները

Մարտի 26-ին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն՝ լուծարային հանձնաժողովը որոշել է. - «Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում»։ «Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց», - նաև ասված է հանձնաժողովի հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջում:
14:00 - 31 մարտի, 2020
ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան
 |armtimes.com|

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։ Նշենք, որ վաղը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ԿԲ նախագահի թեկնածության եւ ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու հարցը։ Հարցի զեկուցողը Արտակ Մանուկյանն է։ Խոսելով ընթացակարգի մասին նա նշեց, որ վաղը հանձնաժողովի նիստում կներկայացնի Գալստյանի թեկնածությունը եւ եթե այն դրական եզրակացություն ստանա, ապա դա կգնա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. «Դա կնշանակի, որ ապրիլի 14-ի լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկություն կլինի։ Իսկ, եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն տա՝ 10-օրյա պատուհան է բացվում, որի ժամանակ մյուս խմբակցությունները կարող են առաջադրել իրենց թեկնածուներին»։ Մանուկյանն ասաց, որ այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։
21:50 - 30 մարտի, 2020
ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից: «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում»-ը հանձնաժողովի նիստի միակ հարցն է: Հարցը կզեկուցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:Կենտրոնական բանկի գործող նախագահն է Արթուր Ջավադյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը:
19:04 - 30 մարտի, 2020
«Ազգային Հիփոթեքային Ընկերության» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի մայր գումարների մարումները կհետաձգվեն մինչև 6 ամսով

«Ազգային Հիփոթեքային Ընկերության» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի մայր գումարների մարումները կհետաձգվեն մինչև 6 ամսով

Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը, հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու։
16:15 - 26 մարտի, 2020
ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ): ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց  ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:
11:41 - 25 մարտի, 2020
ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Վարկատու և վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները: ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել [email protected] հասցեին: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
11:35 - 25 մարտի, 2020
ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը |civilnet.am|

ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը |civilnet.am|

civilnet.am: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, որը խնդիրներ է ստեղծել ողջ աշխարհում, Հայաստանի Կենտրոնական բանկը մշտապես դիտարկում է իրավիճակը ֆինանսական շուկայում և պատրաստ է ցանկացած զարգացման: Այս այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Գնաճի և տնտեսվարողներին աջակցելու մասին Ստեփանյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԿԲ-ն 0,25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը (սահմանելով 0,25 տոկոս), այն դեպքում երբ տարածաշրջանային պետությունները կա՛մ բարձրացնում են, կա՛մ անփոփոխ են թողնում տոկոսադրույքը: «Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ էականորեն ազդել առողջապահական խնդիրներով պայամանվորված իրական տնտեսական զարգացումների, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել նախատեսված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց նա: Կառավարությունը դիտարկում է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակից տուժած բիզնեսներին մինչև 25 մլրդ դրամի աջակցության փաթեթ առաջարկել: Ստեփանյանի խոսքով՝ 2015-ից մինչև հիմա Հայաստանում գրանցվում է բավական ցածր գնաճ, ուստի այս քայլով հնարավորություն է տրվում հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայունության նպատակը։ Ստեփանյանի խոսքով՝ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա: Ֆինանսական համակարգի կայունության, փոխարժեքի մասին Արթուր Ստեփանյանն ասաց, որ ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը արտարժույթի շուկայում իրավիճակը հանգիստ պահելու համար։ «Արտաքին աշխարհի զարգացումները և մեր կառավարության ուշադրությունն այս խնդրին թույլ են տալիս արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի հետ կապված»,- ասաց նա՝ կարևորելով ֆինանսական համակարգի կայունության ապահովումը: «ԿԲ-ն իր բոլոր միջոցառումներն ու գործողություններն ուղղում է նաև ֆինանսական համարագի կայունության ապահովմանը: Սրա նպատակն է նաև տնտեսական ակտիվության պահպանումը»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն հավատարիմ է մնում լողացող փոխարժեքին, ունի բավականին բարձր պահուստներ ու բազմաշերտ գործիքակազմ՝ արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից զերծ պահելու համար: «Դրանք [հնարավոր ցնցումները], կարծում եմ, տեղի չեն ունենա, համենայնդեպս` այս պահին»,- ասաց նա՝ հիշեցնելով 2014-ի դեկտեմբերի իրադարձությունները, երբ դրամ-դոլար փոխարժեքն արտաքին շոկերի ազդեցության տակ մի քանի օրում անցավ 600-ի սահմանը: «Կենտրոնական բանկն այդ ժամանակ հաջողությամբ դուրս եկավ շատ ավելի բարդ իրավիճակից, քան այսօր է»,- ասաց նա՝ կրկնելով, որ ԿԲ-ն ունի ֆինանսական կայունության ապահովման բազմաշերտ նորմատիվային գործիքներ:  Դրամ/դոլար փոխարժեքը մոտեցել է 500-ի շեմին, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ այն չէր անցնում 480-ը: Նավթի գների անկմամբ՝ պայմնավորված կտրուկ արժեզրկվում է ռուսական ռուբլին: Ստեփանյանի խոսքով՝ ֆինանսական շուկայի խաղացողները՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները, ունեն բարձր իրացվելիություն, և որևէ մեկը դեռ չի դիմել ԿԲ-ին նոր միջոցներ ներգրավվելու համար: «Դեռևս ոչ մի կազմակերպություն մեզ չի դիմել իրացվելիության խնդիրներով պայմանավորված, քանի որ համակարգն իրացվելի է, կապիտալիզացված ու ամուր: Նրանք գիտեն, որ իրացվելիություն կա, և ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, նման գործողություններ կիրականացնի: Բացի այդ, ԿԲ-ն կարող է որոշակի մեղմացումներ անել, որպեսզի բանկերին ևս հեշտ լինի առանց վնասների իրականացնել իրենց հաճախորդների հետ անհրաժեշտ գործողությունները»,- ասաց պաշտոնյան: Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:32 - 20 մարտի, 2020
Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ` կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»։ Պատասխանում մասնավորապես ասված է․ «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել առևտրային բանկերի, տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի վարկային պարտականությունների վերանայմանն ուղղված Ձեր առաջարկը ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ուշի ուշով հետևում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ինչպես միջազգային շուկաներում, այնպես էլ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը և այլ պայմանները փոփոխված դրամական հոսքերին համապատասխանեցնելու տարբերակներ։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջիններս շատ արագ արձագանքել են մեր հորդորին։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ առևտրային բանկերի կողմից ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները չեն կարող կրել համատարած բնույթ։ Դրանք միտված են լինելու կոնկրետ ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին՝ ելնելով իրենց գործունեության ոլորտից և դրանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված հետևանքներից։ Միաժամանակ հայտնում ենք, որ թե՛ Բանկերի և վարկային կազմակերպությունների միությունները, թե՛ առանձին բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել իրենց պատրաստակամությունը աջակցելու  հաճախորդներին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական համակարգում ներկայումս տիրող իրավիճակին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է կիրառել ցանկացած գործիքակազմ՝ ապահովելու ինչպես իր հիմնական նպատակ հռչակված գների և ֆինանսական կայունությունը, այնպես էլ վարկառուների և ավանդատուների շահերի պաշտպանությունը»։  
17:12 - 18 մարտի, 2020
ԿԲ-ն 0․25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն 0․25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2020 թ. մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:  2020թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%: Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում զգալի աճել են անորոշությունները, ինչն արտահայտվել է զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա գնահատվում է գնանկումային։ ԿԲ գնահատականների համաձայն, այս ազդեցություններն արտահայտվում են նաև ՀՀ տնտեսության վարքագծում համախառն առաջարկի և պահանջարկի միաժամանակյա կրճատմամբ։ Հիմնական ազդեցությունն իր վրա է կրում ծառայությունների ճյուղը, հատկապես այն ենթաճյուղերը, որոնք կապված են զբոսաշրջության և ժամանցի կազմակերպման հետ։ ԿԲ հիմնական սցենարի համաձայն, տնտեսական աճը բավականին կդանդաղի կարճաժամկետ հատվածում, սակայն չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի երկարաժամկետ հեռանկարների վրա։ ԿԲ Խորհուրդը,  քննարկելով տնտեսության զարգացումները, գնահատում է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմը հնարավորություն չունի ազդելու առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական անորոշության աճի և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա։ Այս պարագայում կարևոր է շարունակել պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա ապահովել Կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ վերջին տարիներին իրականացված ցածր գնաճային քաղաքականության շնորհիվ գնաճային սպասումները ներկայումս բավականին խարսխված են, հետևաբար, ելնելով ԿԲ գների կայունություն նպատակից, և գնահատելով գնաճային ներկա զարգացումները, համաշխարհային տնտեսության ապագա ազդեցությունները և ձևավորված անորոշությունները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։ Արդյունքում, ըստ հիմնական սցենարի՝ գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ և պատրաստ է արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ ապահովելով գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։
16:04 - 17 մարտի, 2020