Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Թուրքիա այցից առաջ Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Անկարային
 |1lurer.am|

Թուրքիա այցից առաջ Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Անկարային |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը, հայտնում է ahvalnews-ը: Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ, այդ թվում` Արևելյան Միջերկրականի և Էգեյան հարցի վերաբերյալ վերջին զարգացումները: Արտգործնախարարների օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու և աջակցություն ցուցաբերելու համար: Հույն դիվանագետը Թուրքիա այցից առաջ քննադատել է Անկարայի այդ քաղաքականությունը: «Մենք կտրականապես մերժում ենք Հունաստանի իմիջը արատավորելու բոլոր ջանքերը` անընդունելի կեղծ լուրերի հրապարակման միջոցով», - ասել է Հունաստանի արտգործնախարարությունը գրավոր հայտարարության մեջ: Հունաստանը պատասխանել է Թուրքիայի նախագահության հրապարակած տեսանյութին, որում թուրքական կողմը պնդում է, որ Աթենքն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում` Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, փախստականների ճամբարում ապաստան է տրամադրում դրանց անդամներին:
20:22 - 12 ապրիլի, 2021
Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին |ermenihaber.am|

Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական STAR TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին և Արևելյան Միջերկրականի հարցին: Միցոտակիսն նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները այլևս որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար:  Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելի հետ հարաբերություններից օգուտներ քաղել կարողանալու համար պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ:  Հունաստանի վարչապետն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագիրը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին: Նա նաև հույս է հայտնել, որ հարևան երկրները հակված չեն լինի իրենց երկրներում առկա ներքին ճգնաժամերն բերեն Էգեյան և Միջերկրական ծովեր:   Անդրադառնալով Թուրքիայի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԼԱՀԿ) միջև 2019թ. կնքած ծովային սահմանազատման համաձայնագրին՝ Միցոտակիսն ասել է, որ այն  Հունաստանի համար առոչինչ է և ապօրինի, ինչպես նաև վնասում է Հունաստանի ազգային շահերին: 
16:52 - 09 ապրիլի, 2021
Հունաստանը Թուրքիային մեղադրում է հերթական սադրանքների համար |1lurer.am|

Հունաստանը Թուրքիային մեղադրում է հերթական սադրանքների համար |1lurer.am|

1lurer.am: Հունաստանն ու Թուրքիան մի շարք հարցերում լուրջ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ Միջերկրական ծովում էներգակիրներին առնչվող հիմնահարցն ու հազարավոր փախստականների՝ Թուրքիայից Հունաստանի սահմանը հատելու փորձի պատճառով ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առաջացած լարվածությունը՝ փոխանցում է Reuters գործակալությունը: Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Հունաստանը Թուրքիային մեղադրում է փախստականների նավերը դեպի Հունաստանի ջրերն ուղարկելով սադրիչ գործողությունների համար: Պաշտոնական Անկարան, սակայն, կտրականապես հերքում է մեղադրանքը: Հունաստանի միգրացիայի նախարարը հայտարարել  է, որ «այդ փախստականներն անկասկած ժամանել են Թուրքիայի ծովափերից, ինչը ստացել է Թուրքիայի իշխանությունների աջակցությունը»: Հունական կողմը Թուրքիային կոչ է անում դադարեցնել այդ անհիմն սադրանքը:
14:16 - 03 ապրիլի, 2021
ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

tert.am: Ներքին գործերի հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Իլվա Յոհանսոնը Թուրքիայի կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը», հայտնում է Greek City Times-ը և հավելում, որ հանձնակատարի և Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչիի` ներգաղթյալների հաստատություններ այցի ընթացքում Յոհանսոնը շեշտել է ներգաղթի դեմ պայքարում միության անդամ պետությունների միջև համերաշխության անհրաժեշտությունը։ «Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում վերջին վեց տարիներին, Եվրոպայի միգրացիոն քաղաքականության բացակայությունն է, և դա նշանակում է, որ մեր արտաքին սահմանների անդամ երկրները ենթարկվել են հսկայական ճնշման: Եվ հատկապես որոշ կղզիներ ենթարկվել են հսկայական ճնշման այս հարցում եվրոպական լուծման բացակայության պայմաններում», - ասել է Յոհանսոնը Միտարաչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: ԵՄ հանձնակատարն ընդգծել է`ինքը հասկանում է, որ «բոլորն իրենց համբերության սահմանն ունեն, և որ այդ սահման արդեն հատվել է»: Յոհանսոնը 276 միլիոն եվրո է խոստացել Լեսվոս, Քիոս, Սամոս, Կոս և Լերոս կղզիներում ստեղծված ճամբարների համար, որտեղ ապրում է գրեթե 14 հազար ներգաղթյալ։ Նրա այցի ընթացքում երկու կղզիներում տեղացիները բողոքի ակցիաներ են իրականացրել։ Միևնույն ժամանակ Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչին կոչ է արել Թուրքիային ընդունել 1450 ներգաղթյալի, որոնց ապաստան ստանալու հայցերը մերժվել են, ինչպես նաև հերքել է Հունաստանի կողմից ներգաղթյալներին ապօրինի արտաքսելու մասին լուրերը։
13:10 - 30 մարտի, 2021
Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը |hetq.am|

Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը |hetq.am|

hetq.am: Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները նախատեսում են միավորել էլեկտրամատակարարման ցանցերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է Իսրայելից Կիպրոս կղզու տարածքով մինչև հունական Կրետե կղզի 1208 կիլոմետր երկարությամբ էլեկտրագծի կառուցում։ Նախատեսվում է, որ 2 000 մեգավատտ հզորությամբ էլեկտրագիծը պետք է կառուցվի մինչև 2023 թվականի վերջ։ Նախագիծը դեռևս 2016 թվականին հաստատվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Բացի այդ, Եվրամիությունը, ծրագրի իրականացման համար, կհատկացնի 647 միլիոն եվրո։ Էլեկտրագիծը կդառնա ամենաերկար ստորջրյա էլեկտրագծերից մեկն աշխարհում։ Բացի այդ, նշվում է նաև, որ Կիպրոսը համանման համաձայնագիր է նախատեսում կնքել նաև Եգիպտոսի ու Հունաստանի հետ։
20:48 - 09 մարտի, 2021
Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

tert.am: Հունաստանն ու Միացյալ Նահանգները Կրետեի հյուսիսում համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Greek City Times-ը։«Այս համատեղ զորավարժությունը գործնականում ցույց է տալիս պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում երկու երկրների զինված ուժերի կարևոր դերը, միևնույն ժամանակ կարևորում է երկու երկրների միջև ամրապնդվող կապերը»,- ասվում է Ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:Ամերիկյան զինուժի հրամանատար Թոմաս Ռալսթոնն ասել է․ «Այս հնարավորության հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի հետ տասնամյակների համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք վստահելի ուժ լինել, որը կարող է զսպել և պաշտպանել մեր շահերն անվտանգության ավելի բարդ միջավայրում»:
15:28 - 23 փետրվարի, 2021
Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք |tert.am|

Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք |tert.am|

tert.am: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք Թուրքիան անվանում է «խաղաղապահ գործողություններ», հայտնում է Greek City Times-ը:«Լավ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մենք պնդում ենք, որ երկրները պետք է խուսափեն ցանկացած շանտաժից», - ասել է Դենդիասը՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ հայտարարության ընթացքում և շեշտել, որ Հունաստանը նպատակ ունի խթանել խաղաղությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում էլ  կազմակերպվել է երեկ կայացած «Ֆիլիա» համաժողովը՝ յոթ այլ երկրների հետ համատեղ: Դենդիասը շեշտել է, որ համաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ և այն պարզապես բազմակողմ համագործակցության ջանք է և այն բաց է միջազգային իրավունքը հարգող և տարածաշրջանում կայունության ամրապնդանը աջակցող բոլոր երկրների համար:Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք հայտնի են որպես «խաղաղապահ գործողություններ»:  Հունաստանը կարծում է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ և միջազգային իրավունքի հիման վրա:Երկու նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին, որի շրջանակներում Դենդիասը կլինի Բաղդադում, Իրբիլում և Բասրայում: Իրաքի արտգործնախարարը Հունաստանի հետ հարաբերությունները պատմական է որակել և շեշտել, որ իր երկիրը հատկապես գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի աջակցությունը:
13:33 - 13 փետրվարի, 2021