ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ

ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Ամերիկայի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ: «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
14:35 - 03 հոկտեմբերի, 2022
Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022
Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ պատերազմի ընթացքում

Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ պատերազմի ընթացքում

Ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, ասել է, որ Եվրոպայում ցանկացած ժողովրդավարություն կարող է դիմել դաշինքին միանալու համար, սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ պատերազմի ընթացքում։  Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն արդեն իսկ կարող է ընդլայնվել մինչև տարեվերջ․ Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին մայիսին։ «Անդամակցության մասին որոշումն, իհարկե, պետք է ընդունվի բոլոր 30 դաշնակիցների կողմից, և մենք այդ որոշումները ընդունում ենք կոնսենսուսով։ Մեր ուշադրության կենտրոնում այժմ անհապաղ աջակցություն ցուցաբերելն է՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի դաժան ներխուժումից»,- նշել է նա՝ հավելելով, որ Պուտինի նպատակն է հետ պահել Ուկրաինային աջակցություն տրամադրելուց․ «Բայց նրան դա չի հաջողվի»։Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։
10:40 - 01 հոկտեմբերի, 2022
Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար |armenpress.am|

Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում։ «Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- արձանագրել է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքով, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»: «Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն է: «Եվ դա նաեւ համապատասխանում է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:23 - 28 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային

Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
00:23 - 23 սեպտեմբերի, 2022
Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը․ Պուտին

Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը․ Պուտին

«Իմ ելույթի թեման Դոնբասում տիրող իրավիճակն է և «հատուկ ռազմական գործողության» (Ուկրաինայում պատերազմը ՌԴ-ն այսպես է անվանում- խմբ․) ընթացքը՝ այն ազատագրելու նեոնացիստական ​​ռեժիմից, որը Ուկրաինայում իշխանությունը զավթել էր 2014 թվականին զինված հեղաշրջման արդյունքում»։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձի ժամանակ։ Նա ելույթի սկզբում, մասնավորապես նշեց․ «Ես այսօր դիմում եմ ձեզ՝ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, տարբեր սերնդի, տարիքի և ազգության մարդկանց, մեր մեծ հայրենիքի ժողովրդին, բոլոր նրանց, ում միավորում է պատմական մեծ Ռուսաստանը, զինվորներին և սպաներին, կամավորներին, որ այժմ կռվում են առաջնագծում, մարտական ​​դիրքում են, մեր եղբայրներին ու քույրերին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ- խմբ․), Խերսոնի և Զապորոժիեի շրջանների և նեոնացիստական ​​ռեժիմից ազատագրված այլ շրջանների բնակիչներին։ Խոսքը լինելու է Ռուսաստանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ, հրատապ քայլերի, սեփական ապագան որոշելու մեր հայրենակիցների ցանկության և կամքի սատարման ու արևմտյան էլիտաների մի մասի ագրեսիվ քաղաքականության մասին, որոնք ամբողջ ուժով ձգտում են պահպանել իրենց տիրապետությունը, և դրա համար փորձում են արգելափակել, ճնշել ինքնիշխան զարգացման ցանկացած կենտրոն, որպեսզի շարունակեն կոպտորեն պարտադրել իրենց կամքը այլ երկրներին և ժողովուրդներին, տարածել իրենց պսևդոարժեքները։ Այս Արեւմուտքի նպատակը մեր երկիրը թուլացնելն է, պառակտելն ու վերջիվերջո ոչնչացնելը։ Նրանք արդեն ուղղակիորեն ասում են, որ 1991 թվականին կարողացան պառակտել Խորհրդային Միությունը, իսկ հիմա եկել է հենց Ռուսաստանի ժամանակը, որ այն պետք է բաժանվի միմյանց հետ մահացու թշնամական հարաբերություն ունեցող շրջանների ու նահանգների։ Եվ նման ծրագրեր նրանք վաղուց են սկսել տարածել։ Նրանք խրախուսում էին միջազգային ահաբեկիչների խմբերին Կովկասում, նպաստում ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմաններին մոտ։ Նրանք իրենց զենքն են դարձրել տոտալ ռուսաֆոբիան՝ այդ թվում տասնամյակներ շարունակ նպատակաուղղված ատելություն սերմանելով Ռուսաստանի նկատմամբ, հատկապես Ուկրաինայում, որին նախապատրաստում էին՝ դարձնելու հակառուսական հենակետ, իսկ ուկրաինացի ժողովրդին վերածեցին թնդանոթի մսի և գցեցին պատերազմի մեջ մեր դեմ՝ անձազերծելով այն՝ այս պատերազմը, դեռ 2014 թվականին՝ օգտագործելով զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ, կազմակերպելով ցեղասպանություն, շրջափակում, տեռոր այն մարդկանց դեմ, որոնք հրաժարվեցին ճանաչել Ուկրաինայում հեղաշրջման արդյունքում իշխանության եկածներին։ Եվ այն բանից հետո, երբ Կիևի ներկայիս վարչակարգը փաստացի հրապարակավ հրաժարվեց Դոնբասի խնդրի խաղաղ լուծումից և, ավելին, հայտարարեց միջուկային զենքի մասին իր հավակնությունների մասին, միանգամայն պարզ դարձավ, որ նոր հաջորդ, ինչպես նախկինում երկու անգամ էր տեղի ունեցել, լայնածավալ հարձակումը Դոնբասի ուղղությամբ անխուսափելի է։ Եվ հետո, նույնքան անխուսափելի, հարձակում կլիներ ռուսական Ղրիմի վրա՝ Ռուսաստանի վրա։ Այս առումով կանխարգելիչ ռազմական գործողության մասին որոշումը միանգամայն անհրաժեշտ էր և միակ հնարավորը։ Նրա հիմնական նպատակները՝ Դոնբասի ողջ տարածքի ազատագրումը, եղել և մնում են անփոփոխ։ [Ինքնահռչակ] Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է նեոնացիստներից։ [Ինքնահռչակ] Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտերը շարունակվում են։ Այստեղ ութ տարի շարունակ Կիևի օկուպացիոն ռեժիմը ստեղծել է երկարաժամկետ ամրությունների խոր էշելոնացված գիծ: Նրանց ճակատային հարձակումը կհանգեցներ մեծ կորուստների, ուստի մեր ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների զորամասերը, գործում են համակարգված, գրագետ, օգտագործում են տեխնիկա, պաշտպանում անձնակազմը և քայլ առ քայլ ազատագրում Դոնեցկի հողը, նեոնացիստներից մաքրում են քաղաքներն ու ավանները, օգնում այն մարդկանց, որոնց Կիևի ռեժիմը դարձրել է պատանդ, կենդանի վահան: Ինչպես գիտեք, հատուկ ռազմական ​​գործողությանը մասնակցում են պայմանագրով ծառայող պրոֆեսիոնալ զինծառայողները։ Նրանց հետ ուս ուսի կռվում են նաև կամավորական ջոկատները՝ տարբեր ազգերի, մասնագիտությունների, տարիքի մարդիկ, որոնք իսկական հայրենասերներ են։ Սրտի կանչով նրանք ելան ի պաշտպանություն Ռուսաստանի և Դոնբասի»։ Այնուհետև Պուտինը ասաց, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը։ Նշենք, որ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել որպես Դաշնության սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Այս բոլոր տարածքներում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 27-ը։
11:38 - 21 սեպտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ

Շատ անհանգստացած եմ Հայաստանի Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «ՆԱՏՕ-ն շտապ ապաէսկալացիայի և ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:33 - 13 սեպտեմբերի, 2022