Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Վլադիմիր Զելենսկի

Եվրոպան իրավունք չունի լռությամբ արձագանքել Մարիուպոլում տեղի ունեցածին։ Ամբողջ աշխարհը պետք է արձագանքի այս հումանիտար աղետին։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Ukrinform-ը։«Մեր երկրի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ռուսաստանը ուժեր է կուտակում Դոնբասի և Խարկովի ուղղությամբ։ Նրանք պատրաստվում են նոր հզոր հարվածների։ Մենք պատրաստվում ենք էլ ավելի ակտիվ պաշտպանության։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը։Նա հայտարարել է, որ ավելի վաղ Ուկրաինայի հումանիտար իրավիճակի շուրջ խոսակցություն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։  «Առանձին քննարկվել է իրավիճակը Մարիուպոլում։ Սրա համար, հուսով եմ, դեռ լուծումներ կարող են լինել։ Եվրոպան իրավունք չունի լռությամբ արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է մեր Մարիուպոլում։ Ողջ աշխարհը պետք է արձագանքի այս հումանիտար աղետին»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
03:12 - 02 ապրիլի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում |factor.am|

Էրդողանը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում |factor.am|

factor.am: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես երեկ  բանակցություններ ունեցա պարոն Զելենսկիի հետ, այսօր էլ բանակցություններ կլինեն պարոն Պուտինի հետ։ Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք հանդիպել ամենաբարձր մակարդակով ղեկավարների հետ՝  քայլեր ձեռնարկելու համար հատկապես Ղրիմի և Դոնբասի առնչությամբ։ Պարոն Զելենսկին դրական կարծիք ունի, հուսով եմ, պարոն Պուտինի մոտ ևս դրական կլինի։ Եթե մենք կարողանանք գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնել, որ նրան որոշում ընդունեն բացասական տենդենցը վերածել դրականի, ապա ուրախ կլինենք»,-ասել է Էրդողանը։ 
17:19 - 01 ապրիլի, 2022
Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ․ Մեդինսկի
 |azatutyun.am|

Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ․ Մեդինսկի |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։ «Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ «Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։ Ուկարինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները։
17:32 - 29 մարտի, 2022
Ուկրաինա-ՌԴ բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն վաղը․ Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում

 |factor.am|

Ուկրաինա-ՌԴ բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն վաղը․ Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում |factor.am|

factor.am: Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար թե մեկնարկեն այսօր, ակնկալվում է, որ դրանք կսկսվեն մարտի 29-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այսօր բանակցությունները դժվար թե շարունակվեն։ Այսօր իսկապես պատվիրակությունները մեկնում են Թուրքիա, սակայն ակնկալում ենք, որ վաղը դրանք կարող են տեղի ունենալ»,- ասել է Պեսկովը։ Պեսկովը նաև հայտարարել է, որ Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից հետո նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպում հազիվ թե կայանա՝ հավելելով, որ նման հանդիպման կազմակերպման համար դեռևս առաջընթաց չկա։ «Ո՛չ, առաջընթաց չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման կազմակերպման գործում առաջընթացի մասին հարցին։
14:36 - 28 մարտի, 2022
Զելենսկին հարցազրույց է տվել ռուսական մի շարք լրատվամիջոցների․ «Ռոսկոմնադզոր»-ը զգուշացրել է դրա հրապարակումից հրաժարվելու մասին

Զելենսկին հարցազրույց է տվել ռուսական մի շարք լրատվամիջոցների․ «Ռոսկոմնադզոր»-ը զգուշացրել է դրա հրապարակումից հրաժարվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկսվելուց հետո առաջին երկար հարցազրույցն է տվել ռուսական լրատվամիջոցներին։ Այս մասին հաղորդում է suspilne.media-ն։ Զելենսկիից հարցազրույց են վերցրել «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, լրագրող Միխայլո Զիհարը: Վերջինս Զելենսկիին է ուղղել նաև «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագրի, Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովի և «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովի (չշփոթել «Соловьёв LIVE»-ի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ) հարցերը: «Ռոսկոմնադզոր»-ը զգուշացրել է ռուսական լրատվամիջոցներին Զելենսկիի հարցազրույցը չհրապարակելու մասին․ «Հարցազրույց վերցրած լրատվամիջոցներում ստուգումներ են սկսվել՝ պատասխանատվության չափը որոշելու և քայլեր ձեռնարկելու համար»։
21:29 - 27 մարտի, 2022
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցային վեց կետերից չորսի շուրջ համաձայնության են եկել․ Էրդողան

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցային վեց կետերից չորսի շուրջ համաձայնության են եկել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բելգիա այցից վերադառնալիս մի շարք հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։  Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների ընթացքում քննարկված վեց կետերից չորսի շուրջ կարծես թե համաձայնության են հասել։  «Դրանցից մեկը կապված է ՆԱՏՕ-ի հետ․ սկզբում Ուկրաինան կախված էր այս թեմայից, սակայն ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Մեկ այլ հարց էր ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու հարցը։ Զելենսկին սրան էլ է համաձայնել։ Ռուսերենով խոսում են Ուկրաինայում գրեթե ամենուր: Այս պահին այդ հարցով էլ խնդիր չկա։ Մեկ այլ խնդիր զինաթափումն է։ Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջովին զինաթափման մասին խոսք լինել չի կարող։ Բայց այս հարցն էլ անընդունելի չէ։ Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարեց, որ այստեղ էլ կարելի է որոշակի զիջումների գնալ»,-ասել է նա։  Էրդողանի խոսքով՝ չորրորդ հարցը կապված է հավաքական անվտանգության համաձայնագրերի հետ, որի դեպքում նույնպես Ուկրաինան դրական մոտեցում է ցուցաբերել։  Սակայն, Էրդողանի պնդմամբ, Ուկրաինան այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ու Դոնբասի հարցերում։  «Բայց, իհարկե, Ուկրաինային այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ուԴոնբասի հարցերում։ Զելենսկին վերջերս լավ քայլ արեց՝ ասելով, որ Դոնբասի հարցում պետք է գնա հանրաքվեի։ Իմ կարծիքով՝  դա կարելի է անվանել խելացի ղեկավարության քայլ»,-ընդգծել է Էրդողանը։     
18:26 - 25 մարտի, 2022
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ Հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասուլիս է տվել, որի ընթացքում նախազգուշացրել է, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը քիմիական զենք օգտագործի, ապա դրա հետևանքները «աղետալի կլինեն նրա համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բորիս Ջոնսոնը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ևս 6000 հրթիռ, ինչպես նաև լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցություն՝ օգնելու Ուկրաինային վճարել աշխատավարձերը զինված ուժերում։ Նա նաև խոստացել է բրիտանական նոր զորքեր տեղակայել Բուլղարիայում՝ ի հավելումն Լեհաստանում և Էստոնիայում զորքերի կրկնապատկմանը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան երկրները ձգտում են «անշեղորեն ավելացնել» ռազմական սարքավորումների քանակը, որոնք ուղարկում են Ուկրաինա, սակայն «դժվար է» բավարարել Ուկրաինայի խնդրանքը՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու մասով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ասել էր, որ խնդրում է «Դաշինքի բոլոր ինքնաթիռների 1%-ը և բոլոր տանկերի 1%-ը»: Ջոնսոնն ասուլիսի ընթացքում ասել է. «Նախագահ Զելենսկին փորձում է ազատել Մարիուպոլը և օգնել քաղաքում գտնվող հազարավոր ուկրաինացի մարտիկներին: Այդ նպատակով նրան, ինչպես ինքն է ասում, զրահատեխնիկա է պետք։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել օգնելու համար: Բայց լոգիստիկ առումով դա շատ դժվար է թվում և՛ զրահատեխնիկայի, և՛ ինքնաթիռների մասով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան ոչ մի ուժ չի ձգտում «ոչ թռիչքային» գոտի սահմանել Ուկրաինայի երկնքում։
13:29 - 25 մարտի, 2022
Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը

Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը։ Այս մասին, «Ukrinform»-ի փոխանցմամբ, Զելենսկին ասել է Եվրոպական խորհրդին և Եվրոպայի ժողովուրդներին ուղղված տեսաուղերձում։ «Գլխավորն այն է, որ դուք համախմբվել եք, և մենք, իհարկե, գնահատում ենք դա։ դուք պատժամիջոցներ կիրառեցիք, դրանք հզոր քայլեր են, բայց մի փոքր ուշացած: Քանի որ եթե դա կանխարգելիչ լիներ, Ռուսաստանը չէր գնա պատերազմի: Դուք արգելափակեցիք «Հյուսիսային Հոսք-2»-ը, մենք դրա համար շնորհակալ ենք, և դա ճիշտ էր, բայց էլի մի փոքր ուշացած: Որովհետև եթե դա արվեր ժամանակին, Ռուսաստանը գազային ճգնաժամ չէր ստեղծի»,- ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է Ուկրաինայում իրադրությունը։
09:53 - 25 մարտի, 2022
Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ գագաթնաժողովում ելույթի ընթացքում դաշինքին կրկին խնդրել է զենք տրամադրել ՌԴ-ից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։  Զելենսկին հիշեցրել է Դաշինքի առաջնորդներին, որ Ռուսաստանը տեխնիկայի պաշարներով գերազանցում է Ուկրաինային․ «Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային սպառազինություն, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը... Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար: Որպեսզի մենք այսքան մարդ չկորցնենք: Դուք հազարավոր մարտական ​​ինքնաթիռներ ունեք: Բայց մեզ ոչ մի ինքնաթիռ չտրվեց»։ «Մենք դիմել ենք տանկերի համար։ Որպեսզի կարողանանք ապաշրջափակել մեր քաղաքները, որտեղ Ռուսաստանը պատանդ է պահում հարյուր հազարավոր մարդկանց, արհեստականորեն սով է ստեղծում, տառացիորեն մոխրացնում է բնակելի տարածքները։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը․ տալ կամ վաճառել: Բայց մենք հստակ պատասխան չենք ստացել»,- նշել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը, ինչպես նաև մի քանի հրթիռային կայաններ, հականավային միջոցներ, ՀՕՊ համակարգեր։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինան երախտապարտ է բոլոր դաշնակիցներին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության համար, սակայն «դա բավարար չէ ռուսական հարձակումն արդյունավետ դադարեցնելու համար»։ Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱՄՆ նախագահ Բայդենը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ։  Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ։  
15:22 - 24 մարտի, 2022
Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն նախապես մշակված պայմանավորվածությունների պայմանով․ Մատվիենկո

Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն նախապես մշակված պայմանավորվածությունների պայմանով․ Մատվիենկո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը հնարավոր է միայն երկու երկրների միջև պայմանավորվածությունների նախնական մշակման պայմանով։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «[Հանդիպումը հնարավոր կլինի այն ժամանակ], երբ ուկրաինական և ռուսական կողմերը համաձայնության գան օրակարգի շուրջ և որևէ վերջնական փաստաթուղթ [մշակեն], որը պետք է լինի։ Այլապես [ի՞նչ իմաստ ունի] հույս տալը, թե հիմա նախագահները կհանդիպեն, կխոսեն, իսկ արդյունք չի լինի, ինչի՞ համար են ուրեմն այդ հանդիպումները»,- ասել է Մատվիենկոն CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Վերջնական փաստաթղթի դեպքում «առարկայական» հանդիպման այս ձևաչափին Ռուսաստանը պատրաստ է, ասել է Մատվիենկոն։ «Բայց հանդիպումը պետք է արդյունք տա։ Այդպիսի հանդիպումները նախապատրաստվում են, այնպես չէ, որ հանդիպեցին և խոսեցին ոչ մի բանի մասին»,- ընդգծել է նա։   Նորա Վանյան
12:05 - 24 մարտի, 2022
Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել: ՌԴ նախագահի հետ զրույցից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ-ի հետ բանակցություններին նրա գնահատականին: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները: Իսկ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է․ «Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների խնդիրների վրա: Վլադիմիր Պուտինը մի շարք նկատառումներ է նախանշել այդ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման համատեքստում»։
10:34 - 24 մարտի, 2022
Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները

Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինան ունի գործընկեր երկրներ, որոնք պատրաստ են դաշնակցային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։ «Մեր անվտանգության որոշակի երաշխավորներ կան: Նրանք վաղը պետք է ասեն, որ Ուկրաինան տանում են ՆԱՏՕ, կամ էլ ասեն՝ մենք հիմա չենք վերցնում, ինչն իրականություն է։ Նրանք էլ են հասկանում, որ չեն ուզում կռվել Ռուսաստանի դեմ, դրա համար էլ հիմա չեն վերցնում (ՆԱՏՕ կազմ- խմբ․)»,- ասել է Զելենսկին։ Սակայն նրա խոսքով կան ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք ցանկանում են լինել Ուկրանիայի անվտանգության երաշխավորը։ Ուկրաինայի նախագահի խոսքով այդ երկրները պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ ՆԱՏՕ-ն, եթե Ուկրաինան դաշինքի անդամ լիներ։ «Եվ ես կարծում եմ, որ սա նորմալ փոխզիջում է։ Դա փոխզիջում է բոլորի համար։ Փոխզիջում է Արևմուտքի համար, որը չգիտի, թե ինչ անել մեզ հետ ՆԱՏՕ հարցում, Ուկրաինայի համար, որը ցանկանում է անվտանգության երաշխիքներ, և Ռուսաստանի համար, որը չի ցանկանում՝ ՆԱՏՕ-ն ավելի տարածվի, և ասում է, որ պետք է Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ նման պայմանավորվածություններ ունենա։ Եվ ուրեմն, այս ամենում պետք է փոխզիջում գտնել, քանի որ դա է լինելու պատերազմն ավարտելու կետը»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ այլ երկրներից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնության դեպքում անհրաժեշտ կլինի էական փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրության և օրենսդրության մեջ։ Նա վստահ է, որ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները։ Նրա խոսքով ինքը ուկրաինական պատվիրակության անդամներին բացատրել է անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, և նրանք պետք է այդ դիրքորոշումը հասցնեն ռուսներին ու միջազգային հանրությանը։ Զելենսկին նաև վստահեցրել է, որ իրավական առումով Ռուսաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ուկրաինական կողմը չի հանդուրժի որևէ վերջնագիր և անհիմն ձևակերպում, այդ թվում՝ «դենացիֆիկացիա» եզրույթը։ 
10:47 - 22 մարտի, 2022