Տեսանյութեր

Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն րոպե հեռախոսը ցած չեմ դնում

Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն րոպե հեռախոսը ցած չեմ դնում

Տաթեւը Երեւանից զանգել է ընկերուհուն՝ Մերիին, որ բնակվում է ադրբեջանցիներին երեւի ամենամոտիկ գյուղում՝ Մարտունու շրջանի Թաղավարդում, նրա որպիսությունն է հարցնում, տրամադրությունը հասկանում՝ ինչպե՞ս են, ինչ կա չկա Արցախում, որ արդեն վեց օր է՝ բլոկադայի մեջ է։ Մերին չի դժգոհում, ասում է՝ վիճակը հանգիստ է, «կրակոց, պյեն չկա»։ Տաթեւի ու Մերիի հարց ու պատասխանի արանքում կարճ դադարներ են, անշտապ զրույց է, որին միանում է Ռուզանը, որը ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու պատճառով չի կարողացել վերադառնալ տուն՝ Ստեփանակերտ, ու ժամանակավորապես մնում է Տաթեւենց հարկի տակ։ Տաթեւն էլ է Արցախից, ուսման նպատակով ժամանակավորապես Երեւանում է ապրում։ Առավել մանրամասն կարդալ այստեղ՝ https://infocom.am/hy/article/93900
12:22 - 17 դեկտեմբերի, 2022
Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները չեն բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տագնապալի հնչող այդ նախադասությունը սառել-մնացել է օդի մեջ, հատկապես Լիսագորի սարերի արանքում։ Այստեղ ՌԴ խաղաղապահների անցակետն է, որը չի բացվում դեպի Ստեփանակերտ գնալու համար։ Այդ անցակետից այս կողմ են մնացել Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը, մյուս կողմում Ստեփանակերտի հետ կապը կտրել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Ճանապարհի փակ լինելու պատճառով քանի օր է՝ որոշ տղամարդիկ գիշերում են իրենց մեքենաներում, մարդկանց մի մասն էլ, որ չի կարողացել հասնել իր տուն, ժամանակավոր տանիք է գտել մոտակա Լիսագորում, հարյուրավոր մարդիկ գնացել են Սյունիքի մարզ, Երեւան կամ այլ բնակավայրեր։ Լիսագոր-Տեղ ճանապարհահատվածում կատարվողի մասին առավել մանրամասն կարդալ այստեղ՝ https://infocom.am/hy/article/93900
12:15 - 15 դեկտեմբերի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ 00:26 - Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ինստիտուտը 01:23 - Աֆրիկյան ժանտախտի էկոլոգիայի ուսումնասիրության ու հակավիրուսային միջոցների մշակման մասին 04:36 - Հիվանդությունների գենետիկական ռիսկերի ուսումնասիրության և դեղամիջոցների ազդեցության կանխատեսման մասին 08:00 - Հակաբիոտիկակայունության ուսումնասիրության և հետհակաբիոտիկային դարաշրջանի մասին 13:48 - Մարդու իմունային համակարգի հետազոտությունների և քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման գործում դրանց կիրառական նշանակության մասին 18:40 - Սինթեզված նյութերի անվտանգության գնահատման մեթոդների մշակման և այդ գործընթացում արհեստական բանականության մեթոդների կիրառման մասին 21:50 - Կենսաինֆորմատիկայի կարևորության և դրա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին 25:46 - Պետության հետ համագործակցության և կորոնավիրուսային թեստերի արտադրության մասին 30:32 - Խաղողի գենետիկական ռեսուրսների անձնագրավորման մասին 36:00 - Գիտական հաստատությունների և պետական մարմինների միջև տեղեկության փոխանակման մեխանիզմների բացակայության մասին 41:40 - Ինստիտուտի զարգացման հեռանկարների, գենոմային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նպատակի մասին 56:24 - Ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին
12:00 - 10 դեկտեմբերի, 2022
Գիտարբուք Սոնա Մանուսյանի հետ․ Ռացիոնալը և ոչ ռացիոնալը` մարդու հոգեկան գործունեության մեջ

Գիտարբուք Սոնա Մանուսյանի հետ․ Ռացիոնալը և ոչ ռացիոնալը` մարդու հոգեկան գործունեության մեջ

#գիտարբուք հոգեբան, հետազոտող Սոնա Մանուսյանի հետ: 05:35 - Ի՞նչ ենք հասկանում ռացիոնալ ասելով 14:09 - Զիգմունդ Ֆրոյդի՝ անգիտակցականի/իռացիոնալի սիստեմատիկ վերլուծությունը՝ գիտական իդեալի դիրքերից 33:20 - Հոգեբանությունը՝ որպես գիտություն, և այդ դիրքավորման առաջ բերած խնդիրները 36:32 - Տրամաբանական և պատումային մտածողությունները 49:00 - Հոգեբանությունը Հայաստանում՝ որպես second hand գիտելիք 52:52 - Հասկացող հոգեբանության և բացատրող հոգեբանության տարբերությունը 56:50 - Ի՞նչ դեր կարող է ունենալ հոգեբանությունը հանրային գործընթացները հասկանալու գործում 01:02:15 – Ռացիոնալի և իռացիոնալի հակադրման հնարավոր թակարդները 01:09:30 - Ռացիոնալությունը՝ ընդհանուր իռացիոնալության դաշտում 01:15:57 - Երևույթներն անվանելու կարողությունն ու ռացիոնալությունը 01:27:36 - Դատողություններ, որոնք նույնիսկ սխալ չեն 01:33:12 - Հետգաղութային երկրի գիտական խեղճությունն ու հասարակագիտական միտք չգեներացնելը Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
09:46 - 08 դեկտեմբերի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [26] Ջոն Կարապետյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [26] Ջոն Կարապետյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի հինգերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանի հետ։ 01:08 - Սեյսմիկ տվիչների փոքրածավալ արտադրության ու դրանց կիրառության մասին 10:36 - Ջրային ռեսուրսների որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին 15:10 - Սողանքավտանգ տարածքների ուսումնասիրության մասին 18:52 - Միջազգային համագործակցությունների մասին 20:45 - Երկրաֆիզիկայի և բժշկության համագործակցության մասին 24:30 - Չինաստանի հետ համագործակցությամբ երկրաֆիզիկական և երկրադինամիկական համալիր գիտական կայանների կառուցման մասին 31:35 - Երկակի նշանակության ծրագրերի մասին 36:25 - Երիտասարդների ներգրավման խնդրի ու դրա լուծմանն ուղղված ծրագրերի մասին 40:35 - Ինստիտուտի՝ «Դպրոցից դեպի գիտություն» ծրագրի մասին 46:56 - Ինստիտուտի սարքավորումներով համալրման մասին 52:15 - Պետության հետ համագործակցության մասին ______________ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
10:10 - 03 դեկտեմբերի, 2022