Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Բաթումում մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է Դավիթ Տոնոյանը |shantnews.am|

Բաթումում մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է Դավիթ Տոնոյանը |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 6-7-ը Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումում: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ, ինչպես նաև օտարերկրացի քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության, մամուլի և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։ Վրաստանի ՊՆ-ի հայտարարությամբ` վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները: Համաժողովը բաղկացած է 4 փոխներգործուն նստաշրջանից. Սև ծովի անվտանգության հարցերըՎրաստանի ՆԱՏՕ-ի և Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին գրանցած առաջընթացը և անդամակցության հեռանկարներըՀիբրիդային վտանգներըՎրաստանի ռազմավարական պատրաստակամությունը:Պաշտպանության և անվտանգության համաժողովը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոքր-ինչ ուշացումով՝ հյուրանոցի խոհանոցից տարածված ծխի հետևանքով հյուրանոցում միացել է տարհանման ազդանշանը: Մասնակիցները կարճ ժամանակով լքել են խորհրդակցությունների դահլիճը:
12:43 - 06 նոյեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն և այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է կանոնավոր զարգանալ: Տիկին Չիքն իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարևորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:48 - 30 հոկտեմբերի, 2019
Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ. Դավիթ Տոնոյանը Բրյուսելում է

Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ. Դավիթ Տոնոյանը Բրյուսելում է

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
05:34 - 25 հոկտեմբերի, 2019
Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
08:32 - 22 հոկտեմբերի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Միխայել Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը: Երկուստեք կարևորվել է առկա բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հայ և գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:31 - 16 հոկտեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին |armenpress.am|

Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին։ Բնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։ Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորակառույց շենքերում բնակարաններ ստացած զինծառայողներին և ընդգծել, որ զինված ուժերի սպայակազմի բնակավորման, սոցիալական ապահովության հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վստահեցնելով, որ արվում է ամեն հնարավորը զինծառայողների սոցիալական բեռը թեթևացնելու համար, Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդրի լուծումը մեծապես կնպաստի զինծառայողների մարտունակության բարձրացմանը և մարտական առաջադրանքների կատարմանը։
11:11 - 14 հոկտեմբերի, 2019
Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար. Դավիթ Տոնոյան |tert.am

Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար. Դավիթ Տոնոյան |tert.am

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին և մարզպետի լիազորությունների վայր դնելուն, նախաքննության այս փուլում սխալ համարեց գնահատական տալը: «Բայց հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը, ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևել ենք, քանի որ նա մեր գործընկերն է, և մեր զինակցի այդ վիճակը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»,-ասաց նա: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա առողջությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար և բոլոր երկրապահների համար»:Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
12:42 - 24 սեպտեմբերի, 2019