Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է, պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հունաստանի ԱԳՆ |tert.am|
tert.am: Հունաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն մտահոգիչ անվանելով:
«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում:
09:26 - 20 մայիսի, 2021