ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ-ում խիստ մտահոգված են հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով |1lurer.am|

ԵԽԽՎ-ում խիստ մտահոգված են հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը մտահոգություն է հայտնել Արցախյան վերջին պատերազմից հետո հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի կայքից: «Ես խստորեն մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի գերիների և անհայտ կորածների ճակատագրով»,- հայտարարել է Ֆրիդեզը (Շվեյցարիա): «Այս ամենը առավել մտահոգիչ է ՄԻԵԴ-ի՝ 2021-ի մարտի 16-ին հրապարակած մամուլի հաղորդագրության ենթատեքստում, որի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը ձախողել է դատարանի սահմանված ժամկետում այդ անձանց մասին տեղեկություններ տրամադրելու և նրանց կողմից ընդհանրական ու սահմանափակ տեղեկություն ներկայացնելու գործընթացը»: ՄԻԵԴ-ի հավաստմամբ՝ Ադրբեջանում պահվում է 188 հայ գերի: Կայքում նշվում է, որ Ադրբեջանը պարտավորված է լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ պահվող անձանց գտնվելու և ճակատագրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելով, և երաշխավորել, որ առանց ձգձգելու նրանք կվերադարձվեն 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն: ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը նաև իր մտահոգություն է հայտնել ինչպես վերջին, այնպես էլ 1991-94 թվականների հակամարտության ժամանակ անհայտ կորածների հետ առնչվող խնդրով: Պիեռ Ալան Ֆրիդեզը երկու կողմերին կոչ է արել առանց նախապայմանների համագործակցել՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ անհայտ կորածների և ներկայումս բոլոր գերիների ազատ արձակման հիմնախնդիրը հանգուցալուծելու համար: Նշվում է, որ խնդիրների կարգավորման հարցում ԵԽԽՎ-ի հանձնաժողովը պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրին էլ:
14:05 - 13 ապրիլի, 2021
ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հարցը Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հարցը Տաթևիկ Հայրապետյան

Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ: Հստակ արձանագրվում էր, որ համաձայն 2021 թ. մարտի 16–ի ՄԻԵԴ–ի մամլո հաղորդագրության՝ ուժի մեջ են մնում Ադրբեջանում պահվող 188 հայ գերիների վերաբերյալ դատարանի կողմից կիրառած միջանկյալ միջոցները: Այդ տեսանկյունից, շատ մտահոգիչ է, որ դատարանը իրազեկել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը «չի հարգում դատարանի կողմից սահմանված ժամկետները ներկայացնելու այդ անձանց մասին համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում է ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն»:   Սա մտահոգիչ է այդ անձանց ճակատագրերի առնչությամբ՝ հաշվի առնելով վերջին հավաստի վկայությունները հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող տանջանքների մասին, ինչպես ներկայացված է Human Rights Watch կազմակերպության զեկույցում: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ամբողջությամբ համագործակցի դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնք ներկայացված են դատարանի ցուցակի համաձայն, ինչպես նաև հավաստիացնելով, որ նրանք առանց հետաձգման ետ կվերադարձվեն: Հայտարարության մեջ նաև նշվում էր, երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները չեն վերանա, քանի դեռ չկա քաղաքական լուծում:   Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես պատասխանատու են խաղաղության կառուցման հարցում: Առաջին քայլերը ենթադրում են բոլոր ռազմագերիների վերադարձ, անհայտ կորածների տեղորոշում, համագործակցությունը ականազերծման աշխատանքների շուրջ, միմյանց մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք և պաշտպանություն, ատելության խոսքի բացառում, բոլոր տեղահանվածների կամավոր, ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովում և ճշմարտության ու հաշտության խրախուսում:   Այս հարցի առնչությամբ իմ ելույթում արձանագրել եմ. «Ռազմագերիների թեման շատ հրատապ է, այս հարցը չի կարելի որևէ կերպ քաղաքականացնել, քանի որ այն ունի բացառապես հումանիտար բնույթ: Ադրբեջանական կողմը ապակառուցողական և անընդունելի պահվածք է ցուցաբերում, ինչի մասին փաստում է նաև ՄԻԵԴ–ի իրազեկումն Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանը չի հարգում դատարանի կողմից ներկայացված ժամկետները և չի տրամադրում համապատասխան տեղեկատվություն:   Բաքվում պահվող հայերի կյանքը վտանգված է, առավել ևս, երբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ետ վերադարձնել ռազմագերիներին և հանձնաժողովը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ադրբեջանի նմանատիպ պահվածքի նկատմամբ: Մեզ՝ պատգամավորներիս, շարունակ հարցնում են ի՞նչ է անում Եվրոպան, որպեսզի հարկադրի Ադրբեջանին ետ վերադարձնել ռազմագերիներին: Ի՞նչ պետք է մենք պատասխանենք ռազմագերիների ընտանիքներին, ասե՛ք մեզ:   Ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որը իրականցվում է Իլհամ Ալիևի ուղղակի հրամանով: Հույս ունեմ, որ զեկուցողը իր զեկույցի շրջանակներում կանդրադառնա այդ հարցին: Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է: Դա պետական քաղաքականություն է:   Ինչ վերաբերում է ականադաշտերի մասին Ադրբեջանի բարձրացրած հարցին, ապա դա արհեստական թեմա է, որով Ադրբեջանը փորձում է կոծկել իր գործելաոճը ռազմագերիների հարցում: Ադրբեջանական կողմը երբեք չի դիմել մեզ այդ հարցով: Խորհուրդ կտամ համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այդ հարցում»»:   Հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա) իր ամփոփիչ խոսքում նշեց, որ պատրաստվում է այս հարցի մասին հայտարարություն անել իր անունից, քանի որ չի կարելի այլևս երկարաձգել. Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ–ի հետ, իսկ ԵԽԽՎ–ն՝ աջակցել ՄԻԵԴ–ին»:  
19:20 - 12 ապրիլի, 2021
ԵԽԽՎ նախագահն Անկարա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ |tert.am|

ԵԽԽՎ նախագահն Անկարա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսն Անկարա կատարելիք աշխատանքային այցում ներառել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, հայտնում է Ahval-ը՝ հղում տալով ԵԽԽՎ տարածած հայտարարությանը։Մարտի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիա կատարվելիք այցի շրջանակում նախատեսված էին հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի, փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի և այլոց հետ: Այս հանդիպումներին ավելացել է նաև Էրդողանի հետ հանդիպումը։ԵԽԽՎ նախագահի այցը կկայանա ԵՄ ղեկավարներ Շառլ Միշելի և Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի Թուրքիա այցից առաջ, որը նախատեսված է ապրիլի 6-ին՝ ԵՄ-ի և Անկարայի միջև հարաբերությունները վերսկսելու նպատակով։
17:56 - 30 մարտի, 2021
Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Որպես փաստաբան եղած մարդ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ փաստաբանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Նրա կարծիքով, նախագիծը խնդիրներ է առաջացնելու ԵԽԽՎ-ում: «Առաջարկում են քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, էն դեպքում, որ Հայաստանում չի եղել ու չկա իշխանություն, որը իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենա: Գոնե դուք ձեր մասին մտածեք: Մյուս հանգամանքը. պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի. այ, սրա մասին է էս նախագիծը: Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ շատ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, էն մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով հետ վերցնել նախագիծը, քանի որ, իր կարծիքով, ԵԽԽՎ-ում խնդիրներ է առաջացնելու:
12:26 - 19 մարտի, 2021
Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է միգրացիայի եւ փախստականների հարցերով նիստում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Զոհրաբյանի գրառման մեջ նշված է հետևյալը. «Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության եւ երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիեւի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին եւ ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար եւ կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։ Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետեւ ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց հանդեպ։ Ի դեպ, Սամեդը Մարալ Նաջարյանին ներկայացրեց որպես Շուշիում դիպուկահար, ում իրենք որպես բարի կամքի դրսեւորում ազատ են արձակել»։  
23:09 - 12 մարտի, 2021
Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիվ հայտարարությունների վրա

Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիվ հայտարարությունների վրա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեhաժողովի (ԵԽԽՎ) «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի մարտի 12-ի օրակարգում նաև ներառված էր արցախյան վերջին պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման հարցով զեկույցի նախնական քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Հարցի զեկուցողը իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանն է եղել, որը զեկույց է պատրաստում թեմայի վերաբերյալ և ներկայացնում նախնական որոշ դիտարկումներ: Հարցի քննարկման ժամանակ Տաթևիկ Հայրապետյանն իր խոսքում ասել է հետևյալը. «Նախևառաջ շնորհակալ եմ զեկուցողին արդեն կատարած աշխատանքի համար և հույս եմ հայտնում, որ զեկույցը կլինի հնարավորինս օբյեկտիվ և կարտացոլի ստեղծված իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ ԵԽ անդամ երկիրը՝ Ադրբեջանը, մեկ այլ անդամ երկրի՝ Թուրքիայի ակնհայտ օժանդակությամբ ագրեսիա է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Թեև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի եռակողմ հայտարարություն, բայց Ադրբեջանը շարունակում է չկատարել ստանձնած պարտավորությունները: Մինչ օրս բազմաթիվ հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և սա անթույլատրելի է: Միևնույն ժամանակ, զեկուցողը իրավացիորեն նշեց, որ հումանիտար խնդիրները դժվար հաղթահարելի են, քանի դեռ չկա խնդրի քաղաքական լուծում: Այո, Ադրբեջանը գնաց ագրեսիայի ճանապարհով, որը քաղաքական լուծում չէ, ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերները, հատկապես կին գործընկերները նման հպարտությամբ են խոսում ագրեսիայի ակտի մասին, որն այդքան ցավ ու կորուստ է պատճառել բոլոր կողմերին: Ցանկանում եմ նաև բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել ատելության խոսքն ու սպառնալիքի լեզուն: Ադրբեջանի նախագահ Ալիևը սադրիչ ու անթույլատրելի հայտարարություններ է հնչեցնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ: Սա անթույլատրելի է և պետք է միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք ստանա»:
17:15 - 12 մարտի, 2021
ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը |armenpress.am|

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից: «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», - նշել են նրանք: Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:
16:51 - 26 փետրվարի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, ինչպես նաև, կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել իր մոտ պահվող բոլոր հայ զինվորականներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը:«Այսօր` փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ։ Պատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ, մասնավորապես նշելով, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։  Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել, ողջունել են անցած շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել մյուսներին ևս»,- գրել է Եղոյանը:     
21:24 - 02 փետրվարի, 2021
Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով․ Վլադիմիր Վարդանյան |armtimes.com|

Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով․ Վլադիմիր Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: Երբ խոսում են պատվիրակության հաջողության, անհաջողության մասին, նախ պետք է հստակ հասկանանք, որ ԵԽԽՎ-ն չի զբաղվել ռազմագերիների կամ որևիցե այլ սուբյեկտների փոխանակման կամ հայրենադարձման հարցով: Մամուլի ասուլիսի ընթացում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ «Մենք 47 անդամ պետություն ունենք Եվրոպայի խորհրդում, և ամեն մեկը գալիս է իր օրակարգով: Ինչքանով քո օրակարգը կլինի հոգեհարազատ մնացածների համար՝ պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով, որը ձևավորվում է այս կամ այն փուլում»,-ասաց Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ դիվանագիտական դաշտում հաջողությունը հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով։ «Սա ռազմի դաշտ չէ, երբ հաջողությունը կարող է լինել ակներև։ Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով՝ ելույթ, զեկույց, բանաձև, այնուհետև այդ ամենը կարող է արտացոլվել մասնավորապես Եվորապական դատարանի որոշումներում, նախարարների կոմիտեի շրջանակներում կարող է քննարկվել։ Առանձին առանձին քայլերով կարող ենք ասել, որ որևէ միջոց անհրաժեշտ է, բայց բավարար չէ, բայց միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է՝ Ադրբեջանին հետ վերադարձնել բնականոն միջազգային հարաբերությունների հուն»։
13:25 - 02 փետրվարի, 2021
Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիների վերադարձի մասին, այն արվել է. Մարուքյան |1lurer.am|

Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիների վերադարձի մասին, այն արվել է. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության թերացո՞ւմն էր, որ հայ ռազմագերիների հարցը չհաջողվեց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա դարձնել: «Եթե այդ նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին և կասեի, որ նման առաջարկ եմ արել, և չի արվել այդ նախաձեռնությունը: Մենք գնալուց առաջ քննարկել ենք՝ ինչ անենք: Ես առաջարկել եմ, որ պետք է անպայման պահանջենք դեբատ. բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել, բայց միևնույն ժամանակ հստակ իմացել ենք, որ նախաձեռնությունը մերժվելու է: Դա նույն բանն է, որ, օրինակ՝ դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանը ինչ-որ գործով մերժի, Վերաքննիչը մերժի և հասնես Վճռաբեկ դատարան, բայց այդ դատավարական պրոցեսի ընթացքում նախադեպեր են ծնվում: Հիմա ակնհայտ է, որ բյուրոն բերժեց: Բյուրոն մերժել է ոչ թե Ստրասբուրգում, մենք Հայստանում ենք եղել, որ բյուրոն մերժել է»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ նույն դեբատը եղել է դահլիճում ելույթների տեսքով ու նաև քաղաքական խմբերում: «Վերջին հաշվով քննարկումը եղավ: Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիները վերադարձի մասին, այդ կոչն արել են»,- ասաց Մարուքյանը:
13:19 - 02 փետրվարի, 2021
Մեր նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում․Ռուբինյան |armtimes.com|

Մեր նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում․Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական պատվիրակության նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման դարձնել քննարկման առարկա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում և կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է։ Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակների կամ պատվիրակությունների մեծամասնության համար, և նույնիսկ դա իմանալով մենք ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ՝ որպես ևս մեկ միջոց նույնիսկ մերժման դեպքում հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,-հավելեց նա։ Հարցին, թե ինչու էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ակցիա իրականացնում, Ռուբինյանը նշեց․ «Պարոն Մարուքյանը ինքն է մեկնաբանել իր ակցիան՝ ասելով, որ որևէ տարբերություն չկա, թե պատվիրակության որ անդամն է ինչ ակցիա անում։ Կա պատվիրակություն, որի տարբեր անդամներ տարբեր գործառույթներ են իրականացնում»։ Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը Մարուքյանինն էլ եղել, բայց ակցիան միասին են իրականացրել։ «Պետք է միշտ հաշվի առնել, որ անկախ մեր տարաձայնություններից, արտաքին ճակատում մենք միշտ հանդես ենք գալու միասնական, որովհետև խոսքը մեր պետության շահի մասին է, և պետության առջև ծառացած խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու մասին է։ Այստեղ, կարծում եմ՝ քաղաքական հայացքների տարբերությունը շատ ավելի երկրորդական է»։
11:43 - 02 փետրվարի, 2021
ԵԽԽՎ բյուրոյի անդամները շատ անհարմար էին զգում, որ չեն կարող ռազմագերիների հարցն օրակարգ մտցնել. Իգիթյան |1lurer.am|

ԵԽԽՎ բյուրոյի անդամները շատ անհարմար էին զգում, որ չեն կարող ռազմագերիների հարցն օրակարգ մտցնել. Իգիթյան |1lurer.am|

1lurer.am:  Ես ուղիղ կապի մեջ էի ԵԽԽՎ բյուրոյի մի քանի անդամների հետ, ու իրենք շատ անհարմար էին զգում, որ չեն կարող այդ հարցն օրակարգ մտցնել մի քանի պատճառներով՝ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ռազմագերիների հարցը չդարձավ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա: «Պարոն Մարուքյանի հետ նաև քաղաքական խմբում ենք մասնակցել, այնտեղ կատեգորիկ ենք դրել այդ հարցը: Մենք դեմ չենք որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական մարդու ազատ արձակմանը, բայց ես այնտեղ ներկայացրեցի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է, և ինքը իր Ֆեյսբուքում նշել է, որ իր պայմանները այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում էինք՝ այնտեղ կան հարյուրավոր երիտասարդներ՝ իրենց պարտքը կատարած մարդիկ, որոնց ճակատագիրն անհայտ է. սա է պատճառը, որ այս հարցն անպայման ուշադրության տակ լինի: Խոսքը գնում է գերիների մասին. բոլորը համաձայն էին»,- ասաց Իգիթյանը: Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ-ում մթնոլորտը ստեղծվում է նաև Հայաստանից եկած տեղեկությունների հիման վրա: Իգիթյանը, դիմելով լրագրողներին, ասաց, որ նրանք են ստեղծում այստեղի մթնոլորտը: Իգիթյանի խոսքով՝ Հայաստանից գալիս էր ապատեղեկատվական ցունամի, արդյունքում՝ գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորչում էր: Ասաց՝ մարդիկ իրենց ուրիշ հարցեր էին տալիս, հարցնում էին քաղաքական իրավիճակից, նոր ընտրություններից: «Նավալնիի հարցը մտավ օրակարգ, քանի որ այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանից դուրս էր գալիս, ավելի մեծ էր, քան այն, ինչ Հայաստանից էր գալիս»,- ասաց Իգիթյանը: Հարցին՝ արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքն արդյունավե՞տ է գնահատում, Իգիթյանը նշեց. «Նման կազմակերպություններում հաջողությունն ու անհաջողությունը գնահատվում են ստեղծված մթնոլորտով: Բացի մեկ-երկու երկրների փոքրաթիվ պատվիրակություններից, մյուսներն այս հարցում հակաադրբեջանական են տրամադրված: Այսինքն՝ նրանք կարծում են, որ Ադրբեջանը խախտել է իր պայմանավորվածությունները, օգտագործել է ռազմական ուժ: Այս մթնոլորտը կարևոր է, որը մենք պետք է հասցնենք կապիտալիզացիայի»:
07:37 - 02 փետրվարի, 2021