ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Արթուր Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հրաժարականի և  ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրման պայմանով

Արթուր Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հրաժարականի և ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրման պայմանով

Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա - Հայաստան հանդիպումը։ Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել մեղավորին, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս հակամարտությունը շարունակական վնաս է հասցնում մեր ֆուտբոլին: Հաշվի առնելով վերոնշյալը կարծում ենք , որ և Արթուր Վանեցյանը և Գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հաջորդաբար հրաժարականներ ներկայացնեն: Հույժ կարևոր խնդիր է ՀՖՖ ժողովի (սա ՀՖՖ բարձրագույն մարմինն է, որն ընտրում է և՛ նախագահին, և՛ գործկոմի անդամներին) կազմի ֆիլտրումը, քանի որ այստեղ գրանցված 35 հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը ունեն անհայտ ծագում, մի մասը առհասարակ չի գործում և կրում է սիմվոլիկ բնույթ, ինչպես նաև այստեղ է հայտնվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով»՝ ծառայելով նեղ անձնական շահերի։ «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամները գործկոմի նիստից առաջ հանդիպել են ՀՖՖ նախագահի հետ և առաջարկել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում՝ ձևավորելով անաչառ, իրական ֆուտբոլային մարմին, ՀՖՖ նախագահի հրաժարական, գործադիր կոմիտեի արձակում։ Կարծում ենք քաղաքական գործիչները և ֆուտբոլի հետ աղերս չունեցող մարդիկ չպետք է հայտնվեն գործադիր կոմիտեի կազմում, ինչպես նաև այստեղ չպետք է լինեն ակումբների սեփականատերը, որպեսզի չստեղծվեն անհավասար պայմաններ հայկական ակումբային ֆուտբոլում։ «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել մեր կողմից ներկայացված հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից, որոնք մեր պահանջների հավասարաչափ կարևոր կետերն են։ Այս հայտարարության պահանջը պետք է իրականացվի ամենասեղմ ժամկետներում, այլ ճանապարհ չկա։
11:53 - 21 նոյեմբերի, 2019
ՀՖՖ գործկոմի մի խումբ անդամներ Խաշմանյանի նշանակումը կանոնակարգի խախտում են համարում |armenpress.am|

ՀՖՖ գործկոմի մի խումբ անդամներ Խաշմանյանի նշանակումը կանոնակարգի խախտում են համարում |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը: Ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՖՖ-ի նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի «թ» կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռեւս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի եւ առոչինչ է»,-գրել է Առաքելյանը: «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- նշել է ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ՀՖՖ գործկոմի անդամ Հակոբ Սիմիդյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջում կիսվել են ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի գրառմամբ:
10:13 - 07 նոյեմբերի, 2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ համազգային մարզադաշտ կառուցելու մտադրության մասին |tert.am|

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ համազգային մարզադաշտ կառուցելու մտադրության մասին |tert.am|

tert.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Shantnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր են համազգային մարզադաշտ կառուցվել: Նա նշել է, որ այն չեն կարող Հրազադան մարզադաշտի վերակառուցման հաշվին անել, քանի որ այն չի համապատսխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին: «Հրազդան մարզադաշտն այսօր, ցավոք, վերականգնել հնարավոր է, բայց անգամ այդ դեպքում ՈւԵՖԱ-ն այդ մազադաշտում թույլտվություն չի տալու պաշտոնական խաղեր անցկացնել, քանի որ չի համապատասխանում անվտանգության պահանջներին, որոնք սահմանել է ՈւԵՖԱ-ն»,- ասաց նա և նշեց, որ այնտեղ կարող են ուղղակի ներքին առաջնություններ անցկացնել: Չնայած դրան, ասաց, որ Հրազդան մարզադաշտի սեփականատիրոջ հետ հանդիպել է և վերականգնման հարցը քննարկել են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նա ասաց, որ ցանկանում են կառուցել նորը Երևանում, սակայն այստեղ էլ խնդիր կա, քանի որ այդ տրամագծով տարածք գտնել հնարավոր չէ, և իրենք դիտարում են Երևանին մոտ մարզերը: Այստեղ էլ, ըստ նրա, խնդիր է առաջանում պոտենցիալ ներդողների հետ, քանի որ ենթակառուցվածքներ մարզադաշտին կից պետք է լինեն՝ հյուրանոց, առևտրի կենտրոն և այլն, որ օգուտ ստանան, իսկ Երևանից դուրս դժվար է պատկերացնել, որ ներդումները հետ կստանան:  
07:30 - 15 հունիսի, 2019
ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր |armenpress.am|

ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի մասսայականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Ինչպես հայտնեց ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը, առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և ըստ հաստատված հերթականության շինաշխատանքները սկսվելու են հետևյալ համայնքներում. Արարատի մարզի Արարատ գյուղ, Վայոց Ձորի մարզ. Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր և Զառիթափ համայնքներ:Գեղարքունիքի մարզ. Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներ:40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ–ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին, այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է: ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարում թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր և դրանց գերակշիռ մասը լինելու են գյուղական համայնքներում: «Բարի երթ բոլորիս, առաջ դեպքի ֆուտբոլային փայլուն ապագա և այն հաստատ գալու է, քանզի ֆուտբոլը զարգացնելու համար այն պետք է նախ հասանելի լինի հնարավորինս շատ թվով մարդկանց»,- ասված է Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ:
07:39 - 14 մայիսի, 2019