ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Այս պահի դրությամբ որևէ հիվանդ կենդանի չունենք. Ավետիսյան |1lurer.am|

Այս պահի դրությամբ որևէ հիվանդ կենդանի չունենք. Ավետիսյան |1lurer.am|

1lurer.am: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Անդրադառնալով պատերազմի ընթացքում կատարված աշխատանքներին՝ Ավետիսյանը նշեց, որ հոկտեմբերի 12-ին ոլորտների մասնագետների հետ ստեղծել են աշխատանքային պլան, և էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվել է հետազոտություն՝ ինչ կենդանիներ են գալիս Հայաստան և որքան: «Սկսել ենք առաջին հերթին դաբաղ հիվանդության պատվաստումից: Ինչպես նաև արյուն ենք վերցնում՝ բրուցելոզ հիվանդության նկատմամբ ստուգում իրականացնելու համար: Մեր համատեղ և օպերատիվ միջոցառումները թույլ տվեցին զերծ մնալ անասնահամաճարակներից: Այս պահի դրությամբ որևէ հիվանդ կենդանի չունենք»,- նշեց Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հուլիսից Երևանում սպանդանոցային ծագման միս է վաճառվել, այդ առումով խնդիրն այստեղ լուծված կարելի է համարել, բայց գոյություն ունի բակային, չգրանցված վաճառք: «Դա մեր վերահսկողությունից դուրս է, և մենք իրավասություն չունենք վերահսկողություն իրականացնելու: Դրա համար միշտ կոչ ենք անում՝ փողոցում, մեքենաների թափքից վաճառվող միս չգնել»,- նշեց Ավետիսյանը: 
12:46 - 01 դեկտեմբերի, 2020
ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: ՍԱՏՄ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար: Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից: Կասեցնելով հայտնաբերված նմուշների իրացումը՝ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում և պարզել, որ տվյալ սննդամթերքի պահման պայմանները, չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և պահանջներին: Կատարվել է «Տուլչինկա» սպրեդի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը փաստում է. սննդամթերքը համապատասխանում է Մաքսային միության 024/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: ՀՀ օրենսդրության պահանջներին չի համապատասխանել, սակայն, նշված խմբաքանակի մակնշումը, ինչի կապակցությամբ տնտեսվարողին տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:13 - 18 նոյեմբերի, 2020
Կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը

Կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: Այսպես. Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից: Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրարցումը կասեցվել է: Մեր քաղաքացիներին խնդրում ենք լինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 906090 հեռախոսահամարներով: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
12:55 - 05 նոյեմբերի, 2020
ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել Չարենցավանում

ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել Չարենցավանում

ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել Չարենցավանում։ ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում են վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, դեղատներ, կոշիկի և հագուստի վաճառքի սրահներ։ Արձանագրվում են համավարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում անգամ հանրության լայն շերտերի սպասարկող հիմնարկների աշխատողների կողմից։ Որոշ դեպքում աշխատավայրում թերի են կատարվում ախտահանումը և ջերմաչափումը, դրանց գրանցամատյանների ձևաչափերը չեն պահպանվում, իրազեկման պաստառները բացակայում են։ Ստուգայցերը շարունակվում են։ Լուրջ կամ կրկնակի խախտումները ենթակա են տուգանքի։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերը համատարած դիմակ չկրելու պատկեր են նկատել նաեւ Չարենցավանի հանրային այգիներում՝ հատկապես կենթաթոշակային տարիքի անձանց կողմից։ Կարեւորելով հանրային առողջապահական շահը՝ ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ղեկավարի Վահագն Նիկողոսյանի կողմից այս մասին գործընկերության սկզբունքով տեղեկացվել է Կոտայքի մարզպետարանին եւ քաղաքապետարանին։
11:47 - 02 նոյեմբերի, 2020
ՍԱՏՄ-ն  ուժեղացված համաժամանակյա ստուգայց է իրականացրել մայրաքաղաքում

ՍԱՏՄ-ն ուժեղացված համաժամանակյա ստուգայց է իրականացրել մայրաքաղաքում

Երեւանը՝ ԱԱՏՄ «խոշորացույցի» տակ․ ի՞նչ պատկեր է գրանցել տեսչականի ուժեղացված համաժամանակյա ստուգայցը մայրաքաղաքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր համաժամանակյա ուժեղացված ստուգայց է անցկացրել Երևանի ողջ տարածքում։ Շուրջ 250 անակնկալ ստուգայցի միջոցով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ դիտարկվել է՝ որքանո՞վ են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարողների կողմից պահպանվում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության նորմերը։ Ստուգայցին ԱԱՏՄ գլխամասի ու Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներից բացի ներգրավվել են նաեւ մարզային ստորաբաժանումների խմբերը, ընդհանուր՝ շուրջ 5 տասնյակ աշխատող։ «Խոշորացույցի» տակ են առնվել մանրամեծածախ առեւտրի տասնյակ կենտրոններ, դեղատներ, վարսավիրանոցներ, գրասենյակներ։ Ուշագրավ է, որ այսօր ԱԱՏՄ ստուգայցերը կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների լուրջ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Վերջին շրջանում եւս արձանագրվող թերություններն առավելապես ենթակա են տեղում շտկման, եւ ԱԱՏՄ տեսուչների կողմից դրանք անհապաղ վերացնելու ցուցում է տրվում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների պատշաճ վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման ու դրանից առաջ տարածքի ախտահանման, դիմակները պատշաճ չկրելու, փակվող՝ ոտնակով աղբաման ունենալու կանոնները։ Երբեմն նշանակված չեն լինում COVID-19 տարածման հսկողության պատասխանատուներ։ Առավել մտահոգիչ է քաղաքացիների կողմից դիմակ չկրելը կամ ճիշտ չկրելը։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքները սկսվել են դեռ արտակարգ դրության շրջանում․ միայն այդ ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվել է 23.144 մշտադիտարկում։ Դրանց արդյունքում արձանագրվել են անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման բազմաթիվ խախտումներ։ Վերջինների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում: Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են նաեւ ներկայում՝ կարանտինի շրջանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ N 17-ն հրամանով սահմանված նորմերը․ սեպտեմբերի 11-ից արդեն իրականացվել է շուրջ 1800 ստուգայց։ Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։ Կրկնակի կամ լուրջ խախտումների արձանագրումը ենթադրում է տուգանքի նշանակում։ Հատկապես ռազմական դրության շրջանում երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր։
18:31 - 31 հոկտեմբերի, 2020
Չստուգված, վտանգավոր սննդամթերք Հայաստան չի մտնում

Չստուգված, վտանգավոր սննդամթերք Հայաստան չի մտնում

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, ինչն արտակարգ զգոնություն է պահանջում կենսագործունեության բոլոր բնագավառներում: Իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային և պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության և ախտոտվածության  ցուցանիշների շրջանակը: Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից: Տեղեկացնենք նաև, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետևում են Սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի: Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք:
16:21 - 02 հոկտեմբերի, 2020
ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։ Այս մասին հայտնում են  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Արդյունքում՝ 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում, մասնավորապես՝   50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է: 12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը ոչնչացվել: 7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել: 16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են: «ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:23 - 25 սեպտեմբերի, 2020
Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ

Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր  Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին, տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, իսկ ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև՝ ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:     Ի դեպ, այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի:
20:53 - 24 սեպտեմբերի, 2020
Վարչապետին ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետին ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել են նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները,ել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է 3 ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում է ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել լինել հետևողական: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն իր զեկույցում նախ ներկայացրել է նախ ՏՄ-ում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, ապա խոսել նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, «Պահպանիր բնությունը» նախաձեռնության շրջանակում մշակվել է բնապահպանական քարտեզ, որով կահավորված ցուցանակները կտեղադրվեն բնության տարածքներում: Հավանության է արժանացել ՏՄ տեսուչների նոր համազգեստը, ՏՄ կարողությունների հզորացմանը միտված մեկ այլ՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական գործիքակազմով վերազինում և էլեկտրոնային հսկողության հնարավորություն: Մշակվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու մասին որոշման նախագիծ։ Ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով տնտեսվարողների մոտ տեղադրվել են ջրաչափեր: Ստուգումներ են իրականացվել նաև հիդրոէլեկտրակայաններում, որոնց արդյունքում ևս տեղադրվել են ջրաչափեր։2019-2020թթ. արձանագրվել են 3000-ից ավելի իրավախախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել են վարչական տույժ-տուգանքներ: 2020թ. առաջին 8 ամսվա դրությամբ ստուգում է իրականացվել 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 18-ն ավարտվել է, 20-ն ընթացքի մեջ է: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան զեկուցվել է Սևանի ավազանում ձկնորսության նոր կարգի կիրառման մոնիթորինգի, որսագողության, ապօրինի անտառահատումների և հիդրոէլեկտրակայանների գործունեության նկատմամբ տարվող վերահսկողական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվել են այս աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին՝ հանձնարարելով մշակել վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է տեսչական մարմինների գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկումը:  «Պետք է հստակ չափանիշներ սահմանել՝ ոչ միայն տեսչական ստուգումներ իրականացնելու, այլև դրանց արդյունքներով ոլորտներում առկա իրավիճակը հասկանալու համար: Պետք է վերլուծել հաշվետվությունները, ձևակերպել խնդիրները, լուծումներ մշակել և իրագործել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է իրականացվի ոլորտային ռազմավարություններին համահունչ:
18:35 - 24 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները. խախտումների դեպքում կկիրառվի տուգանք

ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները. խախտումների դեպքում կկիրառվի տուգանք

 ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաեւ կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը. «Ներկայում դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ  հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։   ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Դավթաշեն վարչական շրջանում՝ ընդգրկելով, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրներ, բանկերի  մասնաճյուղեր, մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։ Ուշագրավ է, որ տեսչական մարմնի աշխատակիցների մանրակրկրտ դիտարկումներն առանձնակի խախտումներ, անվտանգության կանոնները չպահպանելու դեպքեր չեն արձանագրել։ ԱԱՏՄ մասնագետները  զուգահեռ ստուգայցեր են իրականացնում նաև ցանցային դեղատներում։ Եթե արտակարգ դրության շրջանում պարետի սահմանած կանոնների մասին կազմվող արձանագրություններն ուղարկվում էին պարետին եւ դրանց հիմքով կայացվում էր խախտում թույլ տված տնտեսավարողի գործունեության ժամանակավոր կասեցման որոշում, ապա ներկայում այս գործընթացն իրականացվում է այլ կերպ։ Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ վերացնելու արձանագրված խախտումները ողջամիտ ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։  
17:58 - 24 սեպտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները

ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը։ Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտրական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտահանման հետ կապված իրադրությունը: Գոհունակությամբ շեշտվել է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. Եվրասիական միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները: Նշված հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հարաբերությունները և ավելացնել շփումների պարբերականությունը: Երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում կստեղծվեն բարենպաստ պայմաններ ոչ հեռավար հանդիպման համար:
18:30 - 22 սեպտեմբերի, 2020
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով: ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել այդ հիվանդության դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ: Ռուս գործընկերներին տեղեկացվել է նաև, որ 2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքնում կողմերը որոշել են, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի-շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսվում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Երկուստեք բարձր է գնահատվել կառուցողական երկխոսությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ռուսական կողմին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո:
17:12 - 18 սեպտեմբերի, 2020
ՍԱՏՄ պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ԱԱԾ

ՍԱՏՄ պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս մասին հաղորդագրություն է տարածել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին: Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ։ Նկարագրված արարքը կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ: Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Հաշվի առնելով համապատասխան իրավապայմանների առկայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը  ժամանակավոր դադարեցնելու մասին: 2020 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:11 - 18 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ ստուգումների արդյունքներով ավելի քան 3 տասնյակ տնտեսվարողի գործունեություն կասեցվել է

ԱԱՏՄ ստուգումների արդյունքներով ավելի քան 3 տասնյակ տնտեսվարողի գործունեություն կասեցվել է

 Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ-ի սեպտեմբերի 10-ի կասեցումների ցանկում․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Այս մասին հայտնում է կառավարությունը։  «Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Կասեցվողների ցանկում է Գյումրիի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցը․ հյուրանոցային գործունություն ծավալող տնտեսավարողներն ամառային հանգստի շրջանում ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում․ դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։ Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսավարողի նկատմամբ՝ խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր,  այդ թվում՝ «Էվրիկա» սուպերմարկետի, որտեղ հնարավոր խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ էր ստացվել։ Մայրաքաղաքում կասեցումները հաջորդել են նախորդիվ ողջ Երևանով մեկ կատարված համաժամանակյա ուժեղացված ստուգայցին, որի արդյունքում արձանագրվել էին համաճարակային ռեժիմի շեղումներ, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևաչափերի անհամապատասխանություն, որոշ դեպքերում նաև՝ բացակայություն, չի պահպանվել  փակվող աղբամաններ ունենալու, դիմակ կրելու պահանջը։ Արձանագրվել են նաև ախտահանումը պատշաճ չիրականացնելու դեպքեր։ Ուշագրավ է կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մեծ թիվը թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով մշտադիտարկվել է Արարատի մարզի «Արտաշատի ստոմատոլոգ» ՓԲԸ-ն՝ քաղաքային ամենախոշոր ատամնաբուժական պոլիկլինիկան,  որտեղ արձանագրվել են համաճարակային ռեժիմից շեղումներ։ Դիտարկվել է նաև Փոքր Վեդու համայնքապետարանը․ նկատված որոշ խախտումների մասով տրվել է  դրանք անմիջապես վերացնելու ցուցում։ ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, սակայն չեն բացառվել։ Արձանագրվող խախտումները ներկայացվում են պարետատուն։ Դրանց համակցված առկայության դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:10 - 10 սեպտեմբերի, 2020
Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում:Այսօր անցկացված վերահսկողության արդյունքում մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողներ: Դրանք քիչ են, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր թերացողների մոտ, այս դեպքերում էլ հիմնականում խախտվել են ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը:ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվելու են:
18:19 - 08 սեպտեմբերի, 2020