Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Թուրքիան ամեն ինչում չէ, որ համաձայն է ՌԴ-ի հետ. Չավուշօղլու |tert.am|

Թուրքիան ամեն ինչում չէ, որ համաձայն է ՌԴ-ի հետ. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկի`Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահպել և շարունակել փոխգործակցությունը: Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանն ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է դրական արդյունքների հասնել, բայց դա հնարավոր է: Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքն ունենք: Այնուամենայնիվ, մենք ի վիճակի ենք բաց խոսել: Կարևոր է բաց պահել երկխոսության ալիքները»,-հայտարարել է Չավուշօղլուն:Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող վտանգել երկրի անվտանգությունը:«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք հնարավորության դեպքում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,-ասել է նախարարը:
15:16 - 06 մայիսի, 2021
Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»: «Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:48 - 15 ապրիլի, 2021
С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու
 |tert.am|

С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով այսօր` մարտի 24-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած բանակցությունների արդյունքները, գրում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով ՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն անցկացվել են կառուցողական կերպով: Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ասել է, որ Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը փակ է: «Մենք նորից հիշեցրել ենք նրան, թե ինչու է Թուրքիան Ռուսաստանից գնել С-400-ները: Համալիրները գնվել են, և այժմ հարցը փակված է», - ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Բրյուսելում: 2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր։
20:19 - 24 մարտի, 2021
Հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն
 |tert.am|

Հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն |tert.am|

tert.am: Չորեքշաբթի երեկոյան Դոհայի օդանավակայանում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն: Ռուս նախարարը առաջինն է ժամանել Էր-Ռիադից, իսկ թուրքը՝ Բիշքեկից: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը: Սկսելով բանակցությունները՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ հենց այսօր երկու երկրների նախագահները տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել են թուրքական «Ակքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմքի համար բետոնի լցման արարողությանը: Մևլութ Չավուշօղլուն ցավով նշել է, որ թռիչքի պատճառով իրեն հաջողվել է դիտել հեռարձակման միայն մի փոքրիկ հատվածը: Հինգշաբթի օրը երկու նախարարներն էլ կհանդիպեն Կատարի իրենց գործընկերոջ ՝ Մոհամմադ բին Աբդուրահման Ալ Թանիի հետ, և եռակողմ բանակցություններ կանցկացնեն: Հանդիպման հիմնական թեման կլինի Սիրիան: Դոհան վաղուց Մոսկվային առաջարկել է այս ձևաչափը, որը կարող է լրացնել Սիրիայի հարցով այլ հարթակներին: 
22:26 - 10 մարտի, 2021
Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթմանը ցանկացած երկրում․ Չավուշօղլուն մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող դեպքերը

Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթմանը ցանկացած երկրում․ Չավուշօղլուն մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող դեպքերը

Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթմանը ցանկացած երկրում։ Դա նաև վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, փոխանցում է TACC-ը։ Չավուշօղլուի խոսքով ՝ Թուրքիան «Հայաստանի իշխանությունների հետ շփում չի ունեցել», բայց Անկարան «հեղաշրջումների հարցում սկզբունքային դիրքորոշում ունի»:  Նա նաև նշել է, որ «տարածաշրջանում հնարավորությունների պատուհան է բացվել, որը պետք է բոլորն օգտագործեն»։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
15:33 - 25 փետրվարի, 2021
Թուրքիան ակնկալում է, որ Բրյուսելը կակտիվացնի Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը. Չավուշօղլու |tert.am|

Թուրքիան ակնկալում է, որ Բրյուսելը կակտիվացնի Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ակտիվացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը, թարմացնել Մաքսային միությունը և սկսել անայցագրային ռեժիմի շուրջ բանակցությունները:Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Հանձնաժողովի անդամների հետ բանակցությունների արդյունքում:«Մենք պետք է աշխուժացնենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը ... անհրաժեշտ է նաև ամրապնդել համագործակցությունն ապօրինի միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարում: Մենք պետք է ամբողջությամբ արմատախիլ անենք Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և իսլամատյացության դրսևորումները, որոնց թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է»,-գրել է Չավուշօղլուն:
13:18 - 22 հունվարի, 2021
Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Չավուշօղլու
 |tert.am|

Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը և նշել, թե դա որ պարագայում տեղի կունենա: Ինչպես փոխանցում է Вестник Кавказа կայքը, այս մասին թուրք նախարարը հայտնել է Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած հատատեղ ասուլիսում: Չավուշօղլուն հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «լավ հնարավորություն»: «Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը:
20:14 - 18 հունվարի, 2021