Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը Արմեն Սարգսյանի առաջարկին


 |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը Արմեն Սարգսյանի առաջարկին |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական ուժերին հանդիպման հրավիրելու առաջարկին շարժման պատասխանը: «Շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։ Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- հրավիրված ասուլիսում նշեց Սաղաթելյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ:   
20:56 - 11 մարտի, 2021
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն

 |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցում հավաքված անձինք Ազգային ժողովի շենք մտնելու մտադրություն չունեն: Սաղաթելյանը ոստիկաններին հորդորեց սադրանքների չդիմել: «Մենք խորհրդարանի շենք չենք մտնելու: Հիմա մենք մեկ քայլ հետ կգնանք, բայց ոստիկանությունը թող առաջ չգա: Մենք այստեղ հավաքվելու համար ունենք ընդամենը մեկ նպատակ, մենք տասը օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն են արտահայտել, մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի»,- ասաց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին կոչ արեց երկու վրան բերել և տեղադրել Դեմիրճյան փողոցում: Ավելի վաղ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո քաղաքացիների մի մասը շարժվեց դեպի Դեմիրճյան փողոց:
19:11 - 09 մարտի, 2021
Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ իրենք ունեն սցենարներ և գնում են առաջ, իսկ  վաղն ըստ իրավիճակի կորոշեն իրենց քայլերը։ «Իշխանության հետ խոսելու մեկ օրակարգ կա՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, չնայած իմ կարծիքով չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է  փոխել օրակարգը, և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ։ Եթե ինքն անկեղծ է, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»,–ասաց նա և նշեց, որ «Իմ քայլը» խորհդարանական ֆրակցիան պարզապես գերի է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
17:43 - 08 մարտի, 2021
Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչու է ՀՓՇ-ն իր բողոքի ձայնը բարձրացնելու համար ընտրել Բաղրամյան պողոտան |armenpress.am|

Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչու է ՀՓՇ-ն իր բողոքի ձայնը բարձրացնելու համար ընտրել Բաղրամյան պողոտան |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, թե ՀՓՇ-ն և շարժմանը միացած անձինք ինչու են վրաններ տեղադրել և հանրահավաքներ անցկացնում հենց Բաղրամյան պողոտայում: Հանրահավաքին հարթակից հիշեցրեց, որ արդեն 1 շաբաթից ավել է, ինչ Բաղրամյան պողոտան գտնվում է իրենց տրամադրության տակ, և շատերն են հարցնում, թե  ինչու հենց Բաղրամյան պողոտայում և ինչ հարց են լուծում անընդհատ քայլերով, երթերով, հանրահավաքներով: «Այս փողոցում է գտնվում 3 կարևորագույն ինստիտուտ՝ ԱԺ շենքը, նախագահական նստավայրը և Սահմանադրական դատարանը: Այս 3 կառույցների որոշումից կախված է շատ կարևոր և էական բան՝ մեր երկրի առաջիկա օրերի համար: Այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է, այս հարթակից անընդհատ այս 3 ինստիտուտները զգալու են և տեսնեն ժողովրդի ձայնը»,-ասաց Սաղաթելյանը: Նա նշեց, թե փորձում են քարոզչություն անել, թե այդ հարթակը նեղկուսակցական հարթակ է, ընդդիմադիր ուժերի հարթակն է, իշխանության համար պայքարի հարթակ է, երբեմն էլ ասում են, թե սա դարձել է նախընտրական հարթակ: «Ես շատ հստակ և ուղիղ ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ սա հայ ազգի հարթակն է: Այս հարթակը բոլոր նրանց հարթակն է, ովքեր ասում են և գտնում են, որ Արցախը պետք է լինի ազատ և անկախ… »,-ասաց Սաղաթելյանն ու վստահեցրեց, որ այդ հարթակում չկան նախկիններ և նորեր: Նա քաղաքացիներին վստահեցրեց, որ իրենց հաղթանակը մոտ է, հորդորեց չհասթափվել:
17:39 - 06 մարտի, 2021
Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց հաջորդ օրվա քայլերի մասին

 |armenpress.am|

Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց հաջորդ օրվա քայլերի մասին |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը փետրվարի 23-ի առավոտյան նախատեսում է հավաքվել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը, այնուհետև՝ երեկոյան երթով շարժվել դեպի Դատախազության, Ոստիկանության շենքեր: Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս մեր երթերով, բողոքի հսկայական ակցիաներով խաթարելու ենք ամբողջ հասարակական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության»,-նշեց նա ու վստահեցրեց, որ պարալիզացնելու են մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը: Սաղաթելյանը, դիմելով երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ վաղը՝ փետրվարի 23-ին ունեն երկու կարևոր գործողություն: Ըստ իր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ժամը 11:30-ին գնալու է կառավարության երրորդ մասնաշենք, Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին գնալ կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ազատ տեղաշարժը: «Դրանից հետո երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք Հանրապետության մետրոյի կայարանի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից տեղի է ունենալու երթ՝ դեպի Դատախազություն, այնուհետև Ոստիկանություն: Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով»,-ասաց Սաղաթելյանը: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) ժամը 18:00-ին մեկնարկել էր ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը: Այն հասավ մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ նաև շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
20:56 - 22 փետրվարի, 2021
Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության ու բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության ու բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, դուք այսօր ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը չի պարտվել և երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության բողոքի ակցիաները՝ առանց դադարի ակցիաներով, այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»,–ասաց նա։ Նա նշեց, որ երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմաց սկսում են անհնազանդության երթ, որը տարբերվելու է մյուս երթերից, քանի որ անհնազանդության երթ է լինելու։
19:11 - 20 փետրվարի, 2021
Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Երկուշաբթի օրվանից ընդդիմությունն Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով մենք հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրովի կարող է իր դժգոհությունն արտահայտել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսօր ժողովուրդը փաստեց, որ գործող իշխանությունն անելիք չունի և րոպե առաջ պետք է հեռանա։ «Այս եղանակային պայմաններում մեր ժողովուրդը եկավ և խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին։ Մեր ժողովուրդը փաստեց, որ ինքը պայքարող և հաղթող է և երբեք չի կարող համակերպվել այս վիճակի հետ։ Մեր երկրում ցանկացած ցնցման և իրավիճակի համար պատասխանատուն վարչապետի աթոռին կառչած անձն է։ Մենք իրեն հնարավորություն տվել էինք անցնում հեռանալու, պետք է հեռանար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
17:45 - 20 փետրվարի, 2021
ՀՅԴ ներկայացուցիչները և ՌԴ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները և ՌԴ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի:
20:31 - 17 փետրվարի, 2021
Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որևէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն, եթե լինեն ընտրություններ, իրավունք ունեն իրենց մասնակցության ֆորմատը որոշել: Այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: -Պարո՛ն Սաղաթելյան, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը և միևնույն ժամանակ նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընտրություններին միասին մասնակցելու օրակարգ չկա, չի լինելու: -Շարժման ներսում ընտրություններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, և հայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման մյուս կուսակցությունների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապես բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթե ընտրություն լինի, իրենց իրավունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցության ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում: - Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք հարցին, թե տարաձայնություններ կա՞ն շարժման առաջնորդների միջև, թե ոչ, բայց արդյոք Ծառուկյանի հայտարարությունն էլ չի՞ կարող դիտարկվել, որ տարբեր ճանապարհներով եք գնում: -Տեսեք, շատ պարզ մարդիկ հայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ համագործակցություն չի պատկերացնում, Նիկոլը պետք է հրաժարական տա, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթե ընտրություն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնություններ կան: Շարունակությունը՝ tert.am-ում
14:25 - 13 փետրվարի, 2021
Առաջին անգամ գլուխներս կախ ենք նշում բանակի տոնը, բայց բանակը չի պարտվել, պարտությունը քաղաքական էր. Սաղաթելյան |news.am|

Առաջին անգամ գլուխներս կախ ենք նշում բանակի տոնը, բայց բանակը չի պարտվել, պարտությունը քաղաքական էր. Սաղաթելյան |news.am|

news.am: 29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Այո, Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել։ Պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ․ դա լինելու է մոտ ապագայում»,- նշեց նա։ Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում անհնազանդության ակցիաներ չկան, ինչո՞վ է դա պայմանավորված, Սաղաթելյանն ասաց. «Երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հրավիրել է նիստ, հանդես է եկել հայտարարությամբ։ Առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին։ Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են եւ՛ բողոքի երթեր, եւ՛ ցույցեր, եւ՛ անհնազանդության շարժումներ»։ Սաղաթելյանը նշեց, որ իրենց մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց իրենք ասել են, թե որն է այս կառավարությանը հեռացնելու ճանապարհը. «Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի եւ վերածելու ենք։ Այն խոսակցությունները, թե շարժումն ավարտվել է, մարել է, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ չեմ կարծում՝ հայրենիքի մեծ մասը հանձնած ու այսքան դժբախտություններ մեր ժողովրդի գլխին բերած իշխանությունը կարող է մնալ իշխանության»։ Նա ընդգծեց, որ վճռականություն միշտ եղել է եւ առաջիկայում էլ կլինի։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, եւ հարցին՝ 17 կուսակցությունների քաղաքական օրակարգն արդյոք համընկնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի օրակարգին, Սաղաթելյանն ասաց. «Քոչարյանն այլ բան չի ասում, ինչ ասում է 17-ի շարժումը։ Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»։ Անդրադառնալով Սուրեն Սուրենյանցի այն հայտարարությանը, թե շարժումը ծառայում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, Սաղաթելյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Մենք ոչ մեկին չենք խնդրել, որ շարժմանը միանա, ոչ էլ խնդրելու ենք ինչ-որ մեկին, որ մնա շարժմա մեջ։ Հայտարարությամբ միացել է, հայտարարությամբ դուրս է եկել, Աստված իր հետ»։ Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Իշխան Սաղթելյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, երկրում ատելության մթնոլորտը, պառակտումը, մնալու է երկիրն անպաշտպան։ Իր գխավորությամբ ընտրությունները վտանգավոր են Հայաստանի համար, որովհետեւ ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որպեսզի չդատվի։ Ինքն ամեն ինչ անելու է պատասխանատվությունից խուսափելու համար»։ Հարցին, ըստ իրեն, ի՞նչ են արել նախկինները, որ ժողովուրդը հիմա չի կանգնում իրենց կողքին, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք մի ծաղրածուի հետ, որը կարողանում է ժողովրդին մոլորեցնել իր պոպուլիզմով, կեղծ հայտարարություններով։ Նախկին իշխանությունները հայրենիք չեն վաճառել, նախկինների պատճառով այսքան զոհ չենք ունեցել, մեր երկիրն այսքան անպաշտպան չի եղել։ Իհարկե սխալներ, բացթողումներ եղել են։ Թալանից որ խոսում են, Նիկոլ Փաշինյանից շատ այս երկրին ոչ ոք չի թալանել»։
14:52 - 28 հունվարի, 2021
Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին |tert.am|

Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին |tert.am|

tert.am: Այս իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: «Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և առաջարկել են, որ նախ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ: Լուծվող խնդիրներից առաջնայինները նա համարեց հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելը: «Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-ասաց նա և նշեց, որ պետք է նաև հարաբերությունները կարգավորվեն ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:37 - 16 հունվարի, 2021