Շվեդիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին |tert.am|
tert.am: Երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել գործող վարչապետ Շտեֆան Լևենի նկատմամբ վստահության հարցով քվեարկությունը, գրում է ՏԱՍՍ-ը:Պատգամավորների մեծ մասը՝ 349 հոգուց 181-ը, անվստահություն է հայտնել կառավարության ղեկավարին: Վստահության հարցով քվեարկելու հնարավորությունը հստակ նշված է երկրի` 1974-ի նոր սահմանադրության մեջ: Այսպիսով, Ստեֆան Լևենը դարձել է պատմության մեջ առաջին վարչապետը, որն անվստահության քվե է ստացել:
13:22 - 21 հունիսի, 2021