Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

«Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը  ԵՄ գործընկերների հետ՝ ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու հարցում

«Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ՝ ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու հարցում

«Ռոսկոսմոսը», ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու հարցում: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ-ը», այս մասին հայտարարել է Roscosmos-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը «Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Կուրու տիեզերակայանից տիեզերական արձակումներ կազմակերպելու և իր տեխնիկական անձնակազմին, ներառյալ համախմբված արձակման անձնակազմը, Ֆրանսիական Գվիանայից հետ է կանչում», - գրել է Ռոգոզինը շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում:  Իր հերթին, Roscosmos-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ այժմ ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանում գտնվում է Ռուսաստանի Դաշնության 87 քաղաքացի։ Գվիանա տիեզերական կենտրոնը եվրոպական տիեզերակայան է Ֆրանսիական Գվիանայի Կուրու քաղաքի մոտ։ Ռուս-եվրոպական «Սոյուզ» նախագիծը Գվիանայի տիեզերական կենտրոնում սկսվել է 2003 թվականին՝ Ֆրանսիական Գվիանայի եվրոպական տիեզերակայանից «Սոյուզ» մեկնարկային հրթիռների արձակման մասին կառավարության մակարդակով որոշումից հետո:  Որպես ընդունված որոշումների մաս՝ ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր, որոնք իրավական հիմք են դրել «Սոյուզ» մեկնարկային հրթիռների ցամաքային ենթակառուցվածքի ստեղծման, «Սոյուզ-ՍՏ»-ների ստեղծման եւ բեռնավորման և «Ֆրեգա» արագացուցիչների արտադրության և առաքման պայմանագրերի կնքման համար:
11:31 - 26 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ |armenpress.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները փետրվարի 25-ին պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: «Խիստ հազվադեպ է լինում, որ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցնում պետության ղեկավարին: Նախագահ Պուտինը միանում է այն փոքր խմբին, որում այնպիսի բռնապետեր են, ինչպես Կիմ Չեն Ինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Բաշար Ասադը»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: ԱՄՆ-ից հայտնել են, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները մտադիր են շարունակել թիրախի տակ պահել ռուսական էլիտայի ներկայացուցիչներին: «Նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանի կառավարությունում, կառնվեն թիրախի տակ, եթե Ռուսաստանի հետագա ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի չդադարի»,- հայտնել են նախարարությունից: Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Վալենտինա Մատվիենկոյի, Սերգեյ Նարիշկինի, Վյաչեսլավ Վոլոդինի, Սերգեյ Իվանովի, Նիկոլայ Պատրուշևի, Վլադիմիր Կոլկոլցևի, Ալեքսանդր Բորտնիկովի, Իգոր Կրասնովի, Իգոր Շեգոլևի, Վլադիմիր Ուստինովի և Վիկտոր Զոլոտովի դեմ։
10:50 - 26 փետրվարի, 2022
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձեւը

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձեւը

Ռուսաստանը գործադրել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է մի խումբ արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևը, որը դատապարտում էր Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանաձեւի նախագծին կողմ էին քվեարկել մարմնի 11 անդամներ, Չինաստանը, Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն ձեռնպահ էին մնացել քվեարկությունից։ Ավելի քան 60 պետությունների կողմից համահեղինակված փաստաթուղթը դատապարտում էր Ռուսաստանի գործողությունները որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, նախագծի հեղինակները պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր բոլոր զորքերը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։ Բացի այդ, հեղինակները դատապարտել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը և պահանջել, որ նա հրաժարվի այս որոշումից։
10:33 - 26 փետրվարի, 2022
Գիշերը հարձակվելու են․ հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը․ Զելենսկի

Գիշերը հարձակվելու են․ հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը․ Զելենսկի

Գիշերը ավելի դժվար է լինելու, քան ցերեկը: Գիշերը հարձակվելու են։ Հարձակման տակ են բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Չերնիգովը, Սումին, Խարկովը, Դոնբասը, հարավային Ուկրաինան և հատուկ  ուշադրության տակ է լինելու Կիևը։ Չի կարելի կորցնել մայրաքաղաքը։ Այս մասին իր ուղերձում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  «Չկա և չի կարող լինել այնպիսի ճշմարտություն, որը կարող է բացատրել, թե ինչու են հրթիռակոծվում մանկապարտեզները և բնակարանային ենթակառուցվածքները։ Կիևի շրջանի Վորզելի մոտ նրանք Գրադ համակարգերով խոցել են մանկապարտեզը, Սումիի շրջանում՝ բնակելի թաղամասերին։ Ի՞նչ պատերազմ է է սա ուկրաինական մանկապարտեզում՝ ուկրաինացի երեխաների դեմ: Ովքե՞ր են նրանք, նրանք նույնպես նեոնացիստե՞ր են, թե՞ ՆԱՏՕ-ի զինվորներ, որոնք սպառնում էին Ռուսաստանին», - ասաց նա:
02:23 - 26 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների անցկացման առաջարկին

Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների անցկացման առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և հրադադարի մասին։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ղեկավարի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «այս ժամերին բանակցությունների ժամանակի և վայրի վերաբերյալ խորհրդակցություններ են ընթանում»։ «Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան պատրաստ էր և պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության մասին: Սա մեր մշտական ​​դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ,- գրել է նա։
02:02 - 26 փետրվարի, 2022
Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Զելենսկին դիմել է Իսրայելին` միջնորդ լինելու Ռուսաստանի հետ բանակցություններում․ NYT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Գրում է The New York Times-ը։ Այդ հարցումն արվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ ուրբաթ օրը, ըստ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկի: «Մենք հավատում ենք, որ Իսրայելը միակ ժողովրդավարական պետությունն է աշխարհում, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», - ասել է Կորնիյչուկը: Բենեթի գրասենյակը հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել, սակայն հրաժարվել են մեկնաբանել դրա բովանդակությունը: Կորնիյչուկն ասել է, որ Իսրայելն անմիջապես չի համաձայնել խնդրանքին: ««Ոչ» չեն ասել», - ասաց նա: «Նրանք փորձում են պարզել, թե որտեղ են գտնվում այս շախմատային խաղում»: «Ուկրաինան ավելի հարմարավետ կզգա Իսրայելում բանակցություններ վարելիս, քան Բելառուսում, որը Կրեմլի մերձավոր դաշնակիցն է և նախկին խաղաղության բանակցությունների վայրը, քանի որ Իսրայելն ավելի չեզոք կողմ է ընկալում», - ասել է Կորնիյչուկը:
01:34 - 26 փետրվարի, 2022
Չինաստանը աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ԱԳ նախարար Վան Ին

Չինաստանը աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ԱԳ նախարար Վան Ին

Չինաստանը կարեւոր է համարում հարգել աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և պաշտպանության օգտին, ինչպես նաև փաստացիորեն հետևում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս դիրքորոշումը հետևողական է և հստակ, այն հավասարապես վերաբերում է Ուկրաինային», - ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։  ԱԳ նախարարը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական պահանջները։ 
00:43 - 26 փետրվարի, 2022
Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է աբխազական հեռուստաընկերության եթերում։ «Հետևելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովուրդների հետ մեր բարեկամության ոգուն, անհրաժեշտ համարելով ապագայում ներգրավվել նրանց ճակատագրում, անկեղծորեն մաղթելով մեր եղբայրներին անվտանգ և կայուն զարգացում, այսօր ստորագրեցի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչող հրամանագրեր: Ես միանգամայն վստահ եմ, որ ողջ աբխազական հասարակությունը սատարում է այս որոշմանը»,- ասել է նախագահը։ Բժանիան ընդգծել է, որ ինչպես Աբխազիայի բոլոր քաղաքացիները, ինքը նույնպես բոլոր տեսակետներից արդարացի է համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, իսկ սկսված հատուկ ռազմական գործողությունը միանգամայն արդարացված է։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը մեր անվտանգությունն է ձեզ հետ, հարգելի՛ Աբխազիայի քաղաքացիներ»,- հավելել է նախագահը։
00:15 - 26 փետրվարի, 2022