ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ի հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը |armenpress.am|

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ի հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան կարող Է լիովին հրաժարվել Եվրամիությունից դուրս գալուց՝ դրա հետաձգման վերաբերյալ ԵՄ-ի գագաթնաժողովի որոշման շրջանակում: Այդ մասին ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Գագաթնաժողովը որոշում ընդունեց Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում: «ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ Է , որի ընթացքում նա կարող Է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող Է նաեւ լիովին վերանայել դուրս գալու որոշումը եւ հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում Է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել Է նա:
06:02 - 11 ապրիլի, 2019
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թթ ազգային ռազմավարության նախագծի մշակումը

Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թթ ազգային ռազմավարության նախագծի մշակումը

Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը։ Եվրամիությունն ու Հայաստանն անդրադարձել են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Եվրամիությունն ու Հայաստանը քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թվականների ազգային ռազմավարության նախագծի մշակումը: Կողմերն ընդգծել են հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և գենդերային հավասարության խթանման կարևորությունը՝ հատկապես կրթության միջոցով, ինչպես նաև վերահաստատել են աջակցությունն այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունընվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) միջև սերտ համագործակցությունը կարող է օգտակար լինել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմը շարունակի կարողությունների զարգացման միջոցով բարելավել մշտադիտարկումները և գնահատելհոգեբուժական հաստատություններում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և անչափահասների ուղղիչ հիմնարկներում տիրող իրավիճակը: Հավատարիմ իր կողմից որդեգրված քաղաքականությանը Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացրել հայաստանյան և միջազգային ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկխոսության արդյունքում մշակվել են Գործառնական եզրակացություններ՝հստակ գործողություններով, որոնք կմշտադիտարկվեն և կքննարկվենհաջորդ տարվա ընթացքում: ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարիա Մարինակին:
08:49 - 09 ապրիլի, 2019
ԵՄ֊ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի թաթարների հետապնդումները |azatutyun.am|

ԵՄ֊ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի թաթարների հետապնդումները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միությունը կոչ է արել Մոսկվային դադարեցնել թաթարների հետապնդումները Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում։ Սիմֆերոպոլի դատարաններից մեկի հրապարակած տվյալներով, մարտի 27֊ից ի վեր ավելի քան 23 թաթարներ կալանավորվել են Հիզբ ուտ֊Թահրիր իսլամական շարժմանը մասնակցելու կասկածանքով։ Այս կապակցությամբ ԵՄ հրապարակած հաղորդագրությունում կոչ է արվում «անհապաղ ազատ արձակել բոլոր ապօրինի ազատազրկված ուկրաինացիներին»։ 2014թ.֊ից ի վեր Ռուսաստանի իշխանությունները Հիզբ ուտ֊Թահրիր շարժմանը անդամակցելու մեղադրանքով քրեական հետապնդման են ենթարկել 31 Ղրիմի թաթարների։ Հիզբ ուտ֊Թահրիր խմբավորումը արգելված չէ Ուկրաինայում, սակայն 2013 թվականից ի վեր այն «էստրիմիստական» է որակվել Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից և արգելվել։
09:47 - 31 մարտի, 2019
Մոգերինին վերահաստատել Է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ |armenpress.am|

Մոգերինին վերահաստատել Է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ |armenpress.am|

ԵՄ-ն պաշտոնապես հաստատում Է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 27-ին տարածված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան: «Գոլանի բարձունքների կարգավիճակի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 242 եւ 497 բանաձեւերին համապատասխան, Եվրոպական միությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ»,-ասված Է Մոգերինիի հակիրճ հայտարարության մեջ:
12:48 - 27 մարտի, 2019
Ինտերնետի ազատության սև օրը և հղման հարկը․ Եվրախորհրդարանը խստացրեց հեղինակային իրավունքի մասին օրենքը

Ինտերնետի ազատության սև օրը և հղման հարկը․ Եվրախորհրդարանը խստացրեց հեղինակային իրավունքի մասին օրենքը

Հակառակ բազմաթիվ բողոքների՝ ԵՄ-ն ընդունեց հեղինակային իրավունքների մասին հակասական օրինագիծը: Քվեարկության օրն անվանվեց «ինտերնետի ազատության սև օր»։ Երեկ եվրախորհրդարանը քվեարկեց հեղինակային իրավունքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օգտին։ Օրինագծի շուրջ քննարկումները սկսել էին դեռևս 2015թ-ից։ Փոփոխությունների փաթեթը ներառում է 11-րդ ու 13-րդ շատ հակասական կետերը՝ հայտնի որպես «հղման հարկ» ու «ներբեռնման ֆիլտր»։ Այս երկու հոդվածը մեծ քննարկումների ալիք բարձրացրեց ինտերներ օգտատերերի ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Մասնավորապես, 13-րդ հոդվածը համարվում է առավել հակասական՝ կայքերի համար սահմանելով պատասխանատվություն առանց արտոնության տեղեկություններ տեղադրելու համար։ Ըստ քննադատների, սա կարող է կիրառելի լինել միայն բովանդակային ֆիլտրերի առկայության դեպքում։ Եվրոպարլամենտի 658 անդամներից 348-ը կողմ է քվեարկել օրինագծին, 274-ը՝ դեմ։ Օրինագծի հիմնական հարվածը կկրեն այնպիսի սոցիալական կայքեր, ինչպիսին է, օրինակ, Ֆեյսբուքը։ Օրինագծի հետ կապված քննարկումներում հաճախ հնչում է մտավախություն, որ այն կարող է արմատապես փոխել ինտերնետի դեմքն ու բովանդակությունը։ Նոր օրենքն ուժի մեջ է թողնում 11-րդ կետը՝ «հղման հարկ»-ը։ Ըստ այս կետի ինտերնետային որոնման համակարգերն ու տեղեկատվական ծառայություններ մատուցող կայքերը պետք է վճարեն տեղադրված հղումների համար։ Ահա այդ է պատճառը, որ քվեարկությունը ստացավ «ինտերներ ազատության սև օր» անունը։ Չնայած նրան, որ հիմանական թեժ քննադատությունն ուղղված է 11-րդ կետի դեմ, 13-րդ կետն է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Բացի օգտատերերի համար ներբեռնման հնարավորությունների սահմանափակումներից, այն կազմակերպությունները, որոնք պետք է իրենց գործուենությունը համապատասխանեցնեն օրենքին, բողոքում են, որ գործնականում այն հնարավոր չէ իրականացնել։ Միաժամանակ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներն ու տեքստերի հեղինակներն իրենց աջակցությունն են արտահայտել օրենքին, որով ուժեղանում է իրենց հեղինակային իավունքների պաշտպանությունը։ Ու թեև քվեարկության արդյունքները հիասթափեցուցիչ են, սպասվելիք Եվրախորհրդարանի ընտրություները հնարավորություն են ընձեռում թեկնածուներին իրենց նախընտարական ծրագիրը կառուցել գրաքննության մերժման շուրջ։  «Google»-ի ներկայացուցիչը «The Guardian»-ին տրված հարցազրուցում ասում է․ «Հեղինակային իրավունքների մասին ԵՄ օրենքը հավանության է արժանացել, սակայն դեռևս առկա է իրավական անորոշություն, և օրենքը կարող է վնասել Եվրոպայի թվային տեխնոլոգիաների տնտեսությանը։ Յուրաքանչյուր դետալ կարևոր է, ու մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքները քաղաքականության մշակողների, հրատարակիչների, հեղինակների ու հեղինակային իրավունքների կրողների հետ, քանի որ ԵՄ անդամ պետությունները մտադիր են կյանքի կոչել այս նոր օրենքը»։ «Բաց գիտելիքների հիմնադրամ»-ը այն կազմկերպություններից է, որը բարձրաձայնեց իր անհամաձայնությունը։ Կազմակերպության գործադիր տնօրեն Կատրին Շտիլերը նշում է․ «Այս քվեարկությունը կարող է հարվածել Եվրոպայի ցանկացած օգտատիրոջ։ Եվրոխորհրդարանի անդամները մերժեցին ԵՄ միլիոնավար քաղաքացիների խնդրանքը՝ պահպանել ինտերնետը ու դրա փոխարեն նախընտրեցին խստացնել խոսքի ու արտահայտման ազատությունը առցանց հարթակում։ Այսպիսով առաջ է գալիս ավելի փակ հասարակություն ստեղծելու վտանգ, մի ժամանակ, երբ մենք պետք է օգտագործենք բոլոր թվային հնարավորությունները՝ կառուցելու ավելի բաց աշխարհ, որտեղ գիտելիքը ուժ է շատերի, այլ ոչ սահմանափակ թվով մարդկանց համար»։ «Linklaters» միջազգային իրավական ընկերություն ավագ իրավաբան Քեթի Բերրին նշում է․ «Թեև 13-րդ հոդվածը կարող է հետապնդել ազնիվ նպատակներ, իր ներկա ձևով այն մի փոքր ավել է, քան ուղղակի գաղափարների ժողովածու, այնտեղ գրեթե չկա հստակություն, թե որ ծառայություն մատուցողներն են դառնում շահառուներ ու ինչ քայլեր պետք է ձեռնարկեն՝ համապատասխանելու նոր նորմերին»։ Ընդհանրացնելով թեման՝ Բերրին ասել է, որ մի շարք քայլեր են անհրաժեշտ, մինչև 13-րդ հոդվածը օրենքի ուժ ստանա։ «Այն պետք է հաստատվի Եվրոպական խորհրդի կողմից, քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 8-ին կամ 15-ին։ Եթե ընդունենք, որ այն կանցնի նաև այս փուլը, Եվրոպական խորհուրդն ու խորհրդարանը պետք է ստորագրեն օրինագիծը նախքան ԵՄ Պաշտոնական ամսագրում տպագրվելը, որից հետո 20 օր անց այն մտնում է ուժի մեջ։ Ու անգամ դրանից հետո ԵՄ անդամ պետությունները կունենան 2 տարի՝ իրենց տեղական օրենսդրությունները համապատասխանեցնելու օրինագծին»։
12:17 - 27 մարտի, 2019
Հայաստանում կմեկնարկի  «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր

Հայաստանում կմեկնարկի  «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ը (ՕԳԱՆ) մարտի 22-ին ներկայացրել է 3,3 մլն եվրո արժողությամբ իր ծրագրի արդյունքները: Հաղորդագրության մեջ նշված է. «Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ Ձորաղբյուրում (Կոտայք) վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում (Տավուշի մարզ) նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման նպատակով: Միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցեց կենտրոնի վերաբացման ժապավենը կտրելու և օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էր օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը և գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը», - ասաց դեսպան Սվիտալսկին: Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ՕԳԱՆ ծրագիրը 1 միլիոն եվրո է տրամադրել ուղղակիորեն 45 հայ ֆերմերներին և վերամշակողներին, սկսելու կամ ընդլայնելու իրենց օրգանական արտադրությունը: Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել Հայաստանի գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներին կրթելու համար, և մշակվել են համապատասխան դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ծրագիրը նաև կոնկրետ ներդրում է ունեցել կառավարության շրջանակներում օրգանական արտադրանքի և առևտրի օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու ուղղությամբ: Օրգանական արտադրանքի համար ստեղծվել է նոր բրենդավորում և փաթեթավորում, իրականացվել է առաջմղում տեղական և միջազգային շուկաներում: «Օրգանական սեպտեմբեր» և նման քարոզարշավների շնորհիվ Հայաստանում օրգանական սննդի առավելությունների մասին իրազեկվածությունը աճել է 40%-ով, ստեղծելով 680 մշտական և սեզոնային աշխատատեղեր՝ օրգանական արտադրողների շրջանառությունը զգալիորեն ավելացել է: «Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը 2015 թ.-ին՝ նպատակ ունենալով համախմբելու, ամրացնելու և զարգացնելու օրգանական սեկտորը Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այդ ժամանակից ի վեր օրգանական արտադրողների թիվը կրկնապատկվել է: Համեղ հայկական օրգանական արտադրանքը գրավել է նաև միջազգային գնորդների ուշադրությունը Դուբայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ցուցահանդեսների արդյունքում` պայմանավորված ավելի քան 0.5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրերով», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը: Յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է՝ ծրագրի լավ աշխատանքի շնորհիվ ԱԶԳ-ն կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի վստահելի գործընկեր գյուղատնտեսության ոլորտում, և շուտով մենք մեկնարկն ենք տալու Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագրի` ԵՄ-ի կողմից հսկայական աջակցությամբ», - ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը»:
07:35 - 23 մարտի, 2019
Եվրամիությունը մտադիր չէ Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մաս

Եվրամիությունը մտադիր չէ Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մաս

Չնայած ԱՄ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Եվրամիությունը մտադիր չէ Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մաս։ Թրամփը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքների հանդեպ։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ «Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան՝ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Իսրայելն օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ Գոլանի բարձունքները, 1967 թվականի ամռանը, դրա համար Եվրամիությունը չի դիտարկում դրանք որպես այդ երկրի մաս։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Թվիթերում։ Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։ 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները մտնում էին սիրիական Կունեյրա նահանգի կազմի մեջ։ Արեւմտյան մասը (տարածքի երկու երրորդը) Իսրայելը զավթեց 1967 թվականի հունիսին, Վեցօրյա պատերազմի ժամանակ։ armtimes.com
09:29 - 22 մարտի, 2019
ԵՄ-ի հետ ծրագրերը կարող են իրականացվել, սակայն պետական պարտքի ավելացման հաշվին. պետք է քննարկել՝ պատրա՞ստ եք դրան. Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ի հետ ծրագրերը կարող են իրականացվել, սակայն պետական պարտքի ավելացման հաշվին. պետք է քննարկել՝ պատրա՞ստ եք դրան. Նիկոլ Փաշինյան

Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրամիության հետ քննարկվել է 13 ծրագրի համատեղ իրականացման հնարավորություն, որոնք վերաբերում են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինությանը, էներգետիկ, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումներ կատարելուն, այսօր լրագրողների հետ հանդիպմաննա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «13 ծրագրերը վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինության մեծ նախագիծ իրականացնելուն, այսինքն՝ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթացին, որը, բնականաբար, պետք է որոշակի ժամանակացույցով լինի։ Մեր ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհներին։  Վերաբերում է ոստիկանության համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանն ու ներդրումներին, այդ թվում՝ նաև էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացին, կրթության բարեփոխումներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային վարչարարության բարեփոխումներին և այդպես շարունակ։ Այսինքն՝ Եվրամիությունում մեր արձանագրումը հետևյալն էր՝ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակներում ու ԵՄ բարձր ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս ծրագրերի աջակցմանը», - ասաց վարչապետը՝ նշելով, որ այստեղ որոշակի խնդիր կա։  «Եվրամությունն ասում է, որ իրենք, այո′, պատրաստ են շատ լուրջ աջակցություն ցույց տալ այս ծրագրերին, բայց բոլորիս համար հասկանալի է, որ Եվրամիությունը չի վերցնելու այդ ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորի և Հայաստանը նույնպես պետք է իր բաժին ներդրումն ունենա։ Հայաստանի բաժին ներդրման համար մենք ունենք մի խոչընդոտ, խնդիր, դա այն է, որ պետական պարտքի մասին օրենքում առկա են սահմանափակումներ, ըստ որոնց մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը և հիմա ԵՄ առաջարկած մեխանիզմը հետևյալն է, որ նրանք ասում են, որ մենք պատրաստ ենք մի մասով գրանտ տալ, բայց ակնկալում են, որ Հայաստանը նույնպես իր ներդրումը կունենա։ Մեր ներդրման, այս պահին ամենատեսանելի աղբյուրները, կարող են լինել արտաքին աղբյուրները, ինչը կարող է ենթադրել պետական պարտքի ծավալի մեծացում ու պետք է շատ լուրջ քննարկում ունենանք՝ պատրա՞ստ ենք գնալ այս ճանապարհով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կլինի Կենտրոնական բանկի ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։
08:48 - 19 մարտի, 2019
Հայաստանում  կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներ

Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներ

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները: «Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչև 40 տոկոսը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների և շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաև մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում», նշել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Եվրահանձնաժողովի պատասխանատու Լոուրենս Մերեդիթը՝ Եվրամիության անունից: «Եվրամիության բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի և գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարևոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի և ծախսերի խնայողության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ», մեկնաբանել է ԵՄ բանկի Արևելյան հարևանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյը: armenpress.am  
06:59 - 19 մարտի, 2019
Բրիտանացի պատգամավորները հրաժարվեցին կոշտ Brexit-ից |armenpress.am|

Բրիտանացի պատգամավորները հրաժարվեցին կոշտ Brexit-ից |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Քվեարկության ընթացքը հեռարձակել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ տարբերակը մերժել Է 321 պատգամավոր, 278 խորհրդարանական պաշտպանել Է նախաձեռնությունը: Քվեարկությունն անցել Է ազատ ձեւաչափով. կուսակցությունները հաձնարարականներ չԷին տվել իրենց անդամներին, թե նախաձեռնություններից որի օգտին տան իրենց ձայնը: Մարտի 14-ին կկայանա նոր քվեարկություն, որի արդյունքում որոշում կընդունվի ԵՄ-ից դուրս գալը հետաձգելու մասին: Ընդսմին, ինչպես ճշտել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսքը կվերաբերի Brexit-ի ժամկետի միայն ոչ մեծ հետաձգմանը: Այդ տարբերակը հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, եթե մարտի ընթացքում հավանություն տրվի Եվրամիության հետ գործարքին: Ավելի վաղ բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը: «Մենք կպարզենք, թե ինչ հիմքեր են ներկայացնելու դրա վերաբերյալ»,-ասել Է նա: Եվրակոմիսարը հույս Է հայտնել, որ այդ հետաձգումը կօգնի Լոնդոնի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ: armenpress.am  
06:52 - 14 մարտի, 2019
Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ դադարեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները |hetq.am|

Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ դադարեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները |hetq.am|

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) դադարեցրել է Boeing 737 Max օդանավերի թռիչքները Եվրամիության օդային տարածքում՝ որոշումը հիմնավորելով ուղևորների անվտանգությամբ: Boeing 737 Max-ի թռիչքները դադարեցրել էին նաև Սինգապուրը, Չինաստանը, Ինդոնեզիան և Եթովպիան: Այսօր՝ ավելի ուշ, Ռուսաստանում Boeing 737 Max շահագործող միակ ավիաընկերությունը՝ S7-ը, նույնպես դադարեցրել է թռիչքները: Այդ մոդելի ինքնաթիռների թռիչքների դադարեցումը կապված է Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի կործանման հետ: Մարտի 10-ին տեղի ունեցած ավիաաղետը 157 մարդու մահվան պատճառ էր դարձել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն դեռևս չի դադարեցրել Boeing 737 Max-ի թռիչքները, սակայն Boeing-ից պահանջել է թարմացնել ծրագրային անվտանգությունը: Ընկերությունը խոստացել է անել դա մոտակա ժամանակներում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օդանավերը դառնում են չափազանց դժվար կառավարելի, և հիմա նմանատիպ օդանավերը ոչ թե օդաչուների կարիք ունեն, այլ ծրագրավորման ոլորտի մասնագետների: Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական պատահարից երկու օր անց՝ մարտի 12-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի օդանավակայանից Թել Ավիվ մեկնող Boeing 737 Max 8-ը օդ է բարձրացրել, սակայն շրջադարձ է կատարել և վերադարձել Ստոկհոլմի օդանավակայան: Շրջադարձի պատճառը դեռևս հայտնի չէ: Ինքնաթիռը պատկանում էր Norwegian ավիաընկերությանը: Ավստրալիայում թռիչքների դադարեցումը առնչվել է միայն Fiji Airlines ավիաընկերությանը, որն իր ավիապարկում ունեցել է Boeing 737 Max 8 մոդելի ինքնաթիռներ: Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը շեշտել է, որ դա ժամանակավոր որոշում է՝ մինչև Boeing 737 Max 8-ի շահագործման ռիսկերի գնահատումը: Ավստրալիայի օրինակին հետևել են նաև Մալայզիան, այնուհետև Մեծ Բրիտանիան, որտեղ Boeing 737 Max 8 մոդելի ութ օդանավ ունեն Norwegian և Tui Airways ավիաընկերությունները: Թուրքիան նույնպես հայտարարել է Boeing 737 Max 8 և Boeing 737 Max 9 մոդելների օդանավերի թռիչքների դադարեցման մասին՝ մինչև չապացուցվի, որ դրանցով թռչելը անվտանգ է: Առանձին ավիաընկերություններ նույնպես դադարեցրել են Boeing 737 Max 8-ով թռիչքները, այդ թվում՝ իսլանդական, արգենտինական, բրազիլական և մեքսիկական ընկերություններ: Մարտի 10-ին տեղի ունեցած աղետը միակը չէր Boeing 737 Max 8-երի մեջ վերջին ժամանակներում: 2018թ. հոկտեմբերին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնած օդանավը վայր էր ընկել Ճավայի ծովում՝ դառնալով 189 մարդու մահվան պատճառ: hetq.am
05:40 - 13 մարտի, 2019