ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հայաստանի մեծամասնությունն աջակցում է կառավարությանը COVID-19-ի դեմ պայքարում՝ ամերիկյան IRI կազմակերպության հարցում |amerikayidzayn.com|

Հայաստանի մեծամասնությունն աջակցում է կառավարությանը COVID-19-ի դեմ պայքարում՝ ամերիկյան IRI կազմակերպության հարցում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Վաշինգտոնում գործող ամերիկյան IRI կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում անցկացված կորոնավիրուսի համավարակի խնդրի շուրջ հարցման արդյունքները։ Հայաստանի բնակչության 84 տոկոսը դրական է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշված է Միջազգային հանրապետական հաստատության հարցման արդյունքներում, որը նվիրված էր ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածնմանը, դրա դեմ պայքարին ու հետևաքներին: Հարցման մասնակիցների 72 տոկոսը վարչապետի գործունեությունը որակել է դրական, իսկ 12 տոկոսը՝մասամբ դրական: Միջազգային հանրապետական հաստատության եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆեն Նիքսի կարծիքով նման գնահատականը չափազանց ուշագրավ է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր կացությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Հարցման մասնակիցների ամենաբարձր 22 տոկոսը վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութերն ու գրառումները դիտարկում են հանրային տեղեկացման ամենաադրյունավետ միջոց: «Մեր վերլուծությունն այն է, որ Հայաստանի ժողովուրդը անվերապահորեն հավատում է վարչապետին և վստահ է, որ նա կկարողանա հաջողությամբ առաջնորդել երկիրն այս համաճարակի օրերին», ասում է Նիքսը: Այս տարվա հունիսի 18-ից 25-ը հեռախոսի միջոցով անցկացված հարցումը արձանագրում է՝ բնակչության մեծամասնությունը բավարարված է Հայաստանի կառավարության ջանքերով համավարակին հակազդելու հարցում: Հարցվողների 48 տոկոսը կառավարության գործունեւոթյունը որակել է «շատ դրական», 25 տոկոսը՝ «մասամբ դրական»: Պարետատան գործունեությանը «շատ դրական» պատասխան են տվել հարցվողների 64 տոկոսը, իսկ 21 տոկոսը Պարետատան գործունեւոթյամբ բավարաված են մասամբ: «Սա ընդգծում է մեծ աջակցությունը ձեռնարկած միջոցառումների հանդեպ ոչ միայն վարչապետին, այլ նաև կառավարությանը՝ խնդիրները կարգավորելու հարցում»,- նշում է Նիքսը: Ստացված արդյունքները արձանագրում են նաև պետական մի շարք օղակների հանդեպ հանրային կարծիքի բարելավում: Առաջին և երկրորդ տեղերում են ոստիկանությունն ու առողջապահության նախարարությունը: Համավարակի այս պայմաններում դեպի դրական ոստիկանութան վերաբերյալ կարծիք են փոխել հարցվողների 84, իսկ առողջապահության նախարարության հանդեպ՝ 83 տոկոսը: Դրա հետ մեկտեղ հարցվողների 74 տոկոսը համակարծիք են, որ քաղաքացիներն ու կառավարությունը հավասար պատասխանատվույուն են կիսում համավարակի դեմ պայքարում: «Այս թվերը վկայում են Հայաստանում կայուն ժողովրդավարության զարգացման մասին: Մարդիկ, իհարկե, կախված են կառավարությունից որոշակի հարցերում, բայց նաև չեն ապավինում բացառապես կառավարությանը՝ խնդիրների լուծման հարցում: Առկա է ընկալում, որ անհատը դեր ունի համաճարակի դեմ պայքարում և իրենց ընտանիքների անվտանգության ապահովման գործում: Մենք դա դիտարկում ենք որպես բավականին առողջ նախանշան»,- ընդգծել է Նիքսը: Ըստ Ստեֆեն Նիքսի, հարցման արդյունքում ստացված տվյալները չափազանց կարևոր են և կարող են զգալիորեն օգնել իշխանություններին համավարակի և դրա հետևանքների վերացման ընթացքում: Դրա վառ ապացույցներից է բնակչության մտահոգությունները տնտեսական խնդիրների շուրջ, ըստ որի՝ 71 տոկոսը «չափազանց մտահոգված է» տնտեսության վրա համավարակի ազդեցությամբ, 19 տոկոսի մտահոգույունը մասամբ է: Դա հնարավորություն է տալիս իշխանություններին ավելի լավ պատկերացնել մարդկանց տրամադրությունները:
14:34 - 18 հուլիսի, 2020
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր |factor.am|

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր |factor.am|

factor.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը:Ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից: Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավորներ։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով: Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության հաստատած կարգով։ Վարձակալությունից ստացված միջոցները 20-80 հարաբերակցությամբ բաշխվելու են ՊՈԱԿ-ի և պետբյուջեի միջև։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով բացառությունից կհանվի տեղական արտադրության կոնյակի գովազդը, և ժամը 06:00-22:30-ը դրա հեռարձակումը ևս կարգելվի: Նախագծին կողմ քվեարկեց 95, դեմ՝ 1 դեմ պատգամավոր։
15:59 - 16 հուլիսի, 2020
Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը |armtimes.com|

Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը |armtimes.com|

armtimes.com: Արդեն երկու օր է Գյումրու ուոռուցքաբանական դիսպաներում լարված մթնոլորտ է: Ստացվել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փակել դիսպանսերի ճառագայթային ծառայությունը, տեղափոխել Երևան, իսկ վիրաբուժական և թերապիայի ծառայությունը կենտրոնացնել «Գյումրի» բկ-ում՝ 10-12 մահճակալով: Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանն ասաց, սա անթույլատրելի գործողություն է, քանի որ ուռուցքային հիվանդություն ունեցող մարդը դիսպանսերում ստանում է համալիր բուժում, այսինքն միաժամանակ և քիմիոթերապիա, և ճառագայթ: «Հիմա առաջարկում են էստեղ քիմիան ստանա, քիմիայից հետո էդ ծանր վիճակով նստի գազելը գնա Երևան, ճառագայթը ստանա, գա քիմիան ստանա, հետո նորից գնա: Եղավ որ ոչ մեկն էլ չի կարողանալու: Ով հնարավորություն ունի, կգնա Երևան ընդհանրապես, ով էլ չէ, ստիպված պետք  է համակերպվի  իր ճակատագրի հետ, մնա տանը սպասի Աստծո ցանկությանը»,-ասաց Շիրինյանը: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանն ասաց, տեղյակ է նախագծից էլ, դրանում առկա հիմնավորումներից էլ: Ավելին, ըստ Ասլանյանի, ճառագայթային բուժման կարիք ունեցող հիվանդները, բացառությամբ մաշկի քաղցկեղ ունեցողների,  հիմա էլ են գնում Երևան, քանի որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ԱԳԱԹ Ռ1 ճառագայթային սարքը չի գործում արդեն 25 տարի: Այն վերջին անգամ վերալիցքավորվել է 1995 թվականին: Եվ վարչության պետը, և դիսպանսերի տնօրենը փաստում են, գրեթե ամեն տարի մի քանի անգամ դիմել են կառավարությանն այդ խնդրի լուծման համար: Տեղաշարժ չի եղել:Պատճառների մասին յուրաքանչյուրն իր տեսակետը ներկայացրեց: «30 տարի կրկնում եմ խնդրանքն ու ստանում նույն պատասխանը. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքավորման համար գումար նախատեսված չէ: Տարին 20 անգամ դիմում  եմ, 100.000 դոլարի մասին է խոսքը, որը պետության համար ես համարում եմ չնչին գումար, որով պետք է կյանք փրկել»,-ասաց Շիրինյանը: Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, կառավարությունն այլ իմնավորում ունի: Դեռ 2019 թվականին, ՀՀ-ում այս ոլորտում ուսումնասիրություններ են իրականացրել միջազգային տարբեր կառույցների մասնագետները, մասնավորապես ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության, քաղցկեղի հետազոտման միջազգային  գործակակալության և ԱՀԿ մասնագետները: Նրանք նաև Գյումրու դիսպանսերում են եղել, որտեղ աշխատանքը գնահատվել է անբավարար, ճառագայթային բուժման համար օգտագործվող սարքավորումները՝ շատ հին: «Բնականաբար, այդ սարքի լիցքավորումը բուժհաստատությունը իր ֆինանսի հաշվին չի կարող անել, դա պետք է փոխհատուցի կառավարությունը, պետությունը, պետությունն էլ հաշվի առնելով  միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որոշել է, որ ճառագայթային բուժումը կկենտրոնացվի Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական   կենտրոնում»,-ասաց Լեյլի Ասլանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:58 - 16 հուլիսի, 2020
2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2020 թվականի ինն ամսում կհատկացվի 2 մլրդ 646 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 16-ի նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ սրանք 2019 թվականի մեկնարկած և 2020 թվականին ավարտվող սուբվենցիոն ծրագրերն են։ «Խոսքը վերաբերում է 83 համայնքների թվով 106 սուբվենցիոն ծրագրերին։ Նշեմ նաև, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 23-ին 21 ծրագրերի համաֆինանսավորման համար մեր կողմից հատկացվել է 405 մլն դրամ»,- նշեց նախարար Սուրեն Պապիկյանը։ Վարչապետն էլ հայտնեց, որ 700-ից ավել սուբվենցիոն հաստատված ծրագիր կա, և այս տարի սուբվենցիոն ծրագրերն աննախադեպ ծավալ են ունենալու։ «Այս տարի հաստատվել է 701 ծրագիր, ընդհանուր գումարային հաշվարկով շուրջ 44 մլրդ դրամ, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։ Նշված ֆինանսական միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2006 թվականի  նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» սահմանված կարգի դրույթների համաձայն` համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման  անհրաժեշտությամբ:
14:09 - 16 հուլիսի, 2020
Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է. թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ։ «2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն եւ տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարեւոր պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը եւ նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը։ Նա հավելեց, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը: Խաչատրյանի խոսքով՝ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից եւ դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նա կարծիք հայտնեց, որ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում եւ թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում: «Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին եւ այդ շուկայում անել ներդրումներ, որը նաեւ հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլեւ քաղաքացիներից. «Սա տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է։ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի չեն լինի: «Դա վերաբերում է ե՛ւ անհատ, ե՛ւ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետեւ այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց Գրիգորյանը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին ասաց, որ զարգացման հերթական քայլն են անում. «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել, բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»։
13:59 - 16 հուլիսի, 2020
Պաշտոնատար անձինք կներկայացնեն իրենց ծախսերը |civilnet.am|

Պաշտոնատար անձինք կներկայացնեն իրենց ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Հուլիսի 16-ին կառավարությունը հավանության արժանացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որը նոր փոփոխություններ է ենթադրում պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերում։  Փաթեթով նախատեսվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ դրանում ներառելով 15 000 և ավել բնակչություն ունեցող համայնքների գլխավոր քարտուղարներին և ավագանու անդամներին։ Ըստ արդարադատության նախարարության՝ նշված անձանց գործունության արդյունքում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ, ուստի վերջիններս ևս պետք է գույքի, եկամուտների, ունեցվածքի, շահերի հայտարարագիր ներկայացնեն։  Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները նաև հատուկ նշելու են իրենց կողմից փաստացի տիրապետվող գույքի մասին տեղեկությունը։ «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձը կարող է ձևականորեն զրկված լինել գույքի ճակատագիրը որոշելու հնարավորությունից, սակայն, տվյալ գույքը տիրապետելու միջոցով, դրանից ունենալ տնտեսական շահ: Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին: Ուստի, անհրաժեշտ է հայտարարագրումն իրականացնելիս հաշվի առնել նաև գույքի տիրապետումը որպես սեփականության իրավունքի տարր»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։  Փաթեթով նախատեսվում է նաև ներդնել պաշտոնյաների կողմից ծախսերի հայտարարագիր, և եթե պաշտոնյաները 1 միլիոն դրամը գերազանցող ծախս կատարեն, այն պիտի հայտարարագրեն՝ նշելով ծախսի տեսակը, չափը, բովանդակությունն ու արժույթը։  Օրենքի նախագծով նախատեսվում է նաև նվազեցնել թանկարժեք գույքի սահմանաչափը որոշող շեմը՝ 8 միլիոն դրամից դարձնելով 4 միլիոն։ 
13:47 - 16 հուլիսի, 2020
Սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան կկիրառվի նաև ոստիկանությունում |pastinfo.am|

Սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան կկիրառվի նաև ոստիկանությունում |pastinfo.am|

pastinfo.am: Ոստիկանությունում սննդի մատուցման ծառայությունները կբարելավվեն։ Կառավարությունն այսօր հավանության տվեց որոշման նախագծին, որի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվում է կազմակերպել փակ, նպատակային մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայությունները ձեռք բերելու համար։ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է Դավթաշենի 2-րդ թաղամասի և Ծովակալ Իսակովի 25 հասցեում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման աշխատանքներն այդ տարածքներում իրականացնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունից հետո այս պրոցեսը շարունակվում է նաև այլ նախարարություններով. «Սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում՝ անթերի է, որպեսզի այդ համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա, պետք է շարունակենք լավարկել այն բոլոր ուղղություններով։ Հիմա ոստիկանությունը նույնպես քայլ է անում այդ ուղղությամբ»,-ասաց վարչապետը։ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ քրեակատարողական հիմնարկներում այդ գործընթացն արդեն ավարտված է և բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում են։
13:44 - 16 հուլիսի, 2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց 30 մլրդ դրամի կարագի արտադրության ներդրումային ծրագրին |armenpress.am|

Կառավարությունն արտոնություն տրամադրեց 30 մլրդ դրամի կարագի արտադրության ներդրումային ծրագրին |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը բավարարեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ըստ հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 30 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումք, 105-150 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար և 60 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ կարագի արտադրության համար որպես հումք հանդիսացող 50%  յուղայնությամբ սառեցված կաթնային սերուցք ԵԱՏՄ երկրներում չի արտադրվում: Արտադրվում է միայն փոքր քաշերով փաթեթավորված, ցածր յուղայնությամբ՝ նախատեսված մանրածախ վաճառքի համար:
12:58 - 16 հուլիսի, 2020
Ոստիկանության զորքերի սննդի կազմակերպման համակարգը ևս կփոխվի |civilnet.am|

Ոստիկանության զորքերի սննդի կազմակերպման համակարգը ևս կփոխվի |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը ոստիկանության զորքերի ծառայողների սննդի կազմակերպման ձևը նախատեսում է փոփոխել ճիշտ այնպես, ինչպես արվել է պաշտպանության նախարարությունում։ Հարցն ընդգրկված է հուլիսի 16-ի կառավարության նիստի օրակարգում։  Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ոստիկանության զորքերի ծառայողների համար սննդի  հարցը բաժանված է տարբեր օղակների, որը խնդրահարույց է. «Մասնավորապես՝ ոստիկանության զորքերը կազմակերպում են սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չեն կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն:Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև ոստիկանության զորքերի ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։  Որպես դրական փորձ՝ ոստիկանությունը մատնանշել է բանակում սննդի մատուցման կազմակերպման կարգի փոփոխությունը՝ նպատակահարմար համարելով, որ կոնկրետ տնտեսվարող զբաղվի այս հարցով։ Ոստիկանությունը նաև թույլտվություն կստանա  փակ նպատակային երկփուլանի ծառայությունների մատուցման մրցույթ կազմակերպել սննդի կազմակերպումն ապահովելու համար։ Կառավարությունը հաղթող  կազմակերպությանը Երևանում 5 տարով անհատույց  կհանձնի երկու տարածքներ՝ գործունեությունն իրականացնելու համար։ 
10:53 - 16 հուլիսի, 2020
«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը |fip.am|

«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը |fip.am|

fip.am: «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականը հուլիսի 11-ի 18:30-ի թողարկման ժամանակ ««Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել». սոցհարցումներ» վերնագրով ռեպորտաժ է հրապարակել՝ հայտնելով, որ ըստ սոցհարցումների՝ կառավարությունը կորոնահամաճարակի ժամանակ լավ չի աշխատել: «Եթե դուք էլ եք կարծում, որ կորոնահամաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել ու այս ընթացքում մատը մատին գրեթե չի տվել՝ մարդկանց ու բիզնեսին օգնելու համար, ուրեմն դուք մենակ չեք, մենակ չեք: Սոցհարցումների մասնակցած 60 տոկոսը ևս այդպես է մտածում»,- ասել է ռեպորտաժի հեղինակ Լիլիթ Մուրադյանը:  Նա նշել է, որ նյութի աղբյուրն է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» և USAID-ի համատեղ կատարած հետազոտությունը: Ու թեև այս կառույցները միասին իսկապես հետազոտություն են իրականացրել, նյութում ներկայացված գրեթե ողջ տեղեկատվությունը կապ չունի դրա հետ, համատեքստից դուրս է և խիստ մանիպուլյատիվ:  «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ռեպորտաժում տեղ գտած փաստական սխալները և մանիպուլյացիաները: Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը Որպես հետազոտության համատեքստ՝ հեղինակ Լիլիթ Մուրադյանը ներկայացնում է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Ըստ նրա՝ մարդիկ խիստ դժգոհ են կառավարության քայլերից, բողոքի մեծ ալիք է աճում, իսկ 2018 թվականի հեղափոխությունից սպասումները արդարացված չեն: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և USAID-ն փետրվարից ապրիլ Երևանում և մարզերում հարցումներ են արել՝ հասկանալու, թե ինչ վիճակ և ինչ տրամադրություններ են երկրում»,- ասել է ռեպորտաժի հեղինակը:  Միևնույն ժամանակ, վիզուալ տարբերակով սոցհարցումը ներկայացնելիս էկրանին հայտնվում է փաստաթուղթ, որտեղ սոցհարցման խորագիրը և հրապարակման ամսաթիվը սխալ է ներկայացված: Fip.am-ը կապվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի և ՀՌԿԿ-ի ղեկավար Հեղինե Մանասյանի հետ, որոնք փաստել են, որ իրենց հետազոտության բովանդակությունը և առանձին մասեր խեղաթյուրվել և մանիպուլացվել են ռեպորտաժի ընթացքում: Իրականում՝ «Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն» անունը կրող հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ արդյունքները հրապարակվել են փետրվարին:  Հետազոտության նպատակն էր պարզել հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ: Ռեպորտաժում  խորագրից բացակայում է կոռուպցիա բառը, և ցույց է տրվում, որ հարցումների արդյունքները հրապարակվել են մայիսի 21-ին՝ փետրվարի 21-ի փոխարեն: Հաշվի առնելով, որ հարցումներն իրականացվել էին 2019-ին վերջին ամիսներին, քաղաքացիները չէին կարող իրենց կարծիքը հայտնել կորոնավիրուսի ընթացքում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:  Փաստացի՝ «5-րդ ալիքը» մոլորեցնում է իր հեռուստադիտողներին։  Ներկայացված տվյալներ «Հարցվածներից մոտ 40 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը»,- ասվում է ռեպորտաժում: Իրականում՝ հետազոտության արդյունքներով միայն 25.9 տոկոսն է գործազրկությունը համարում Հայաստանի լրջագույն խնդիրը: «Կոռուպցիան արմատախիլ անելու, կոռումպացվածներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու խոստում-սպառնալիքներին սկզբում հավատացածների 80 տոկոսն այսօր կարծում է, որ Հայաստանի համար լրջագույն խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան»,- ռեպորտաժում ասում է Լիլիթ Մուրադյանը՝ հավելելով, որ 2019 թվականին այդպես էր կարծում հարցվածների 40 տոկոսը: Իրականում՝ հարցվածների 65 տոկոսն է միայն կոռուպցիան համարում լուրջ խնդիր Հայաստանում, ընդ որում՝ 36.5 տոկոսը այն համարում է շատ լուրջ խնդիր, իսկ 28.3 տոկոսը՝ բավականին լուրջ: Հարկ է նշել, որ բուն հետազոտության շրջանակում կատարվել է հարցում, որը վերաբերում է նախկին և ներկա իշխանությունների օրոք կոռուպցիայի տարածվածությանը: «5-րդ ալիքը» չի ներկայացնում այդ հարցի արդյունքները, որում հարցվածների մոտ 84 տոկոսը նշել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիան համատարած էր և առկա էր բոլոր ոլորտներում, իսկ ներկայիս իշխանությունների օրոք այդպես է կարծում միայն 4.4 տոկոսը:  Ռեպորտաժի հեղինակը պնդում է, որ հարցվածների 45 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական դժգոհության ալիք է հասունանում. «Անգամ երբ արտակարգ դրություն է փողոցում, բողոքողի ձայնն էլ կտրվում է մինչև ոստիկանության բաժին»:  Նշենք, որ նման բովանդակությամբ հարց չի եղել հետազոտության ընթացքում: Անհայտ ծագման փաստեր Ռեպորտաժում ներկայացվել և հետազոտությանն են վերագրվել այնպիսի գնահատականներ, որոնք իրականում գոյություն չունեն:  «Այսինքն՝ Հայաստանը սխալ ուղղությա՞մբ է շարժվում: Երևանցիների 52 տոկոսը պատասխանում է՝ այո ու չի հավատում, որ այդ ճանապարհին ինչ-որ բարի ու լավ բան կա: Հարցվածների 57 տոկոսը չի հավատում որևէ բարելավման»,- ասել է Լիլիթ Մուրադյանը: Հետազոտության շրջանակում, սակայն, նման հարցեր չեն տրվել, ինչպես չեն եղել հարցեր կառավարության փոփոխության, բողոքի ակցիաների արդյունավետության վերաբերյալ, որոնց մասին թվային տվյալներ են ներկայացվում ռեպորտաժի ընթացքում:  Հատկանշական է, որ Panorama.am կայքում տեղադրված է «5-րդ ալիքի» ռեպորտաժի նույնատիպ բովանդակությամբ հոդված, որում կցված է զեկույցի հղում։ Ըստ հեղինակի՝ այն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից։ Այս կառույցներից կրկին հայտնում են, որ այդ զեկույցը կեղծ է և իրենք նման հետազոտություն չեն իրականացրել։    Այսպիսով, «5-րդ ալիքի» հեռարձակած ռեպորտաժը մի քանի միջազգային կառույցների համատեղ հետազոտության վերաբերյալ պարունակում է կոպիտ սխալներ, ավելին՝ այն մանիպուլացնում է հետազոտության բովանդակությունը և համատեքստը: Լուսինե Ոսկանյան
19:26 - 15 հուլիսի, 2020
Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր

Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր

Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, կասֆալտապատվի 6-րդ փողոցը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 920 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 280 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի 6-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 88 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 52 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 միլիոն 200 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի 3-րդ եւ 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 230 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 970 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում: «Համայնքի համար անչափ կարեւոր ու պահանջված ծրագրեր են իրականացվում: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանը: Համայնքի 6-րդ փողոցն ասֆալտապատվելու է շուրջ 1 750 մետր երկարությամբ եւ 7 000 քառակուսի մետր մակերեսով: Լուսավորության ցանցը 3-րդ փողոցում կառուցվում է 1 160, 10-րդ փողոցում՝ 960 մետր երկարությամբ: Ընդհանուր հաշվով կտեղադրվի 78 լուսատու»,-նշեց համայնքի ղեկավարը:
14:08 - 15 հուլիսի, 2020