Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի կայունությունը համապատասխանում է մուսուլմանական եւ արաբական երկրների շահերին. Իրաքի նախագահ |news.am|

Իրանի կայունությունը համապատասխանում է մուսուլմանական եւ արաբական երկրների շահերին. Իրաքի նախագահ |news.am|

news.am: Իրանի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին։ Այս մասին ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Սաուդյան Արաբիայում արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։«Մենք հույս չունենք, թե Իրանի անվտանգությունը թիրախ չէ, մենք ընդհանուր սահմաններ եւ հարաբերություններ ունենք»,- ասել է նա։ «Անկեղծ ասած, հարեւան իսլամական երկրի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին»։Թեեւ Սալիհը նշել է, որ Իրաքը դատապարտում է վերջին հարձակումը սաուդյան նավթային լցանավերի դեմ, որում Էր Ռիադը մեղադրում է Իրանին, նա ընդգծել է, որ տարածաշրջանը կայունության կարիք ունի՝ հիմնված ինքնիշխանության հարգման եւ բռնությունից հրաժարման վրա։Ավելի վաղ Իրաքն առաջարկել էր միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում։
08:20 - 31 մայիսի, 2019
Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար |armenpress.am|

Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակն անհրաժեշտ բոլոր սպառազինություններն ունի ԱՄՆ-ի ագրեսիայից երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս հայտարարությամբ, ինչպես մայիսի 29-ին հայտնել Է Al Alam հեռուստաալիքը, Թեհրանում հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին։ «Իրանի զինված ուժերն ինքնաբավ են, պաշտպանական արդյունաբերությունը նրանց ապահովում Է ռազմափոխադրական միջոցներով, հրթիռներով, մարտական ինքնաթիռներով եւ անօդաչուներով»,-նշել Է գեներալը: Սալամիի խոսքով՝ իրանցիներն ունեն բացառիկ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել ծովում ընթացող ԱՄՆ-ի ավիակիրներն ու նավերը: «Նման համալիրներ, որոնք մշակվել են 12 տարի առաջ, ունեն ընդամենը մի քանի պետություններ»,-ասել Է նա:Գեներալը հիշեցրել Է, որ բալիստիկ հրթիռների իրանական զինանոցն ամենախոշորն Է Մերձավոր Արեւելքում: Մայիսի 25-ին ԻՀՊԶ-ի հրամանատարի խորհրդական Մորթեզա Քորբանին հայտարարել Է, որ Իրանի ռազմածովային ուժերն ունեն հրթիռային զենք, որը նրանց թույլ կտա խորտակել ամերիկյան նավերը Պարսից ծոցում՝ «դրանց սխալ գործողությունների դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:24 - 29 մայիսի, 2019
ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Իրան |armtimes.com|

ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Իրան |armtimes.com|

armtimes.com։ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ մերձարեւելյան տարածաշրջանի անվտանգությունը:Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արակչին Քուվեյթի վարչապետի տեղակալի, ԱԳՆ ղեկավարի, շեյխ Սաբահ Հալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է PressTV-ը: Նա նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանի զարգացման «պատասխանատու» մոտեցմանը: Արակչին հայտնել է նաեւ Իրանի պատրաստակամության մասին՝ կապված երկխոսության եւ կառուցողական համագործակցության նպատակով մեխանիզմների ստեղծման հետ:Ընդգծելով, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է խաղաղության եւ կայունության հաստատման վրա, Արակչին հայտարարել է, որ անվտանգությունը «համալիրային եւ անփոխարինելի» հայեցակարգ է, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ասպետները:
08:03 - 28 մայիսի, 2019
Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria |armenpress.am|

Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria |armenpress.am|

armenpress.am: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր երկիրը մտադիր Է պատվիրակություններ ուղարկել Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու այդ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությունը: Վարչապետի խոսքը մեջբերել Է Al Sumaria հեռուստաալիքը:«Մենք պատվիրակություններ կուղարկենք Թեհրան եւ Վաշինգտոն, որպեսզի վերջ դնենք նրանց միջեւ լարվածությանը,-ասել Է Մահդին:-Ամերիկացի եւ իրանցի պաշտոնատարները հավաստիացրել են մեզ, որ պարերազմ չեն ցանկանում»: Նա նշել Է, որ Իրաքն արդեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ որպես միջնորդ Է հանդես գալիս՝ փորձելով լուծել կողմերի միջեւ առկա ճգնաժամը: Վարչապետը հավելել Է, որ ճգնաժամի կարգավորման սցենարների հարցում Բաղդադի դիրքորոշումը «շատ մոտ Է եվրոպականին»: Եվրոպայի երկրները կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին՝ ցուցաբերել զսպվածություն եւ գոյություն ունեցող տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:  
14:29 - 21 մայիսի, 2019
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել արգելել Իրանին «տարածել քաոս» |news.am|

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել արգելել Իրանին «տարածել քաոս» |news.am|

news.am։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը պահանջել է միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում Իրանի նկատմամբ եւ արգելել նրան «տարածել քաոս», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ի թվիթերյան էջին:«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում իրանյան ռեժիմի նկատմամբ արգելելու նրան տարածել քաոս ամբողջ աշխարհում: Իրանի ռեժիմը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանը»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ադիլ ալ-Ջուբեյրան: Ալ-Ջուբեյրայի խոսքով, Իրանը կարող է վերացնել տարածաշրջանում պատերազմի վտանգը՝ պահպանելով միջազգային իրավունքը, դադարենցելով միջամտությունը տարածաշրջանում մյուս երկրների ներքին գործերին, դադարելով սատարել ահաբեկչական խմբավորումների եւ զարգացնել հրթիռային ու միջուկային ծրագրեր:Ավելի վաղ սուդյան թագավորը առաջարկել է մայիսի 30-ին անցկացնել արտահերթ արաբական գագաթնաժողով Իրանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին:Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին կենտրոնացրել է Պարսից ծոցում եւ դրա մոտակայքում առնվազն յոթ ռազմանավեր եւ տեղակայել Patriot զենիթահրթիռային համալիրներ: Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, այդպիսի պատասխանն ուղղված է «Իրանի բարձր պատրաստվածությանն անցկացնելու հարձակողական գործողություններ ԱՄՆ-ի դեպ եւ պաշտպանելու իր շահերը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ, սակայն շարունակելու է հակազդել Վաշինգտոնին:
07:44 - 19 մայիսի, 2019
Թեհրանը կոչ է անում «փրկել միջուկային համաձայնագիրը» |azatutyun.am|

Թեհրանը կոչ է անում «փրկել միջուկային համաձայնագիրը» |azatutyun.am|

azatutyun.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին կոչ է արել «ձեռնարկել հստակ միջոցներ և փրկել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը»: Այդ մասին Զարիֆը հայտարարել է երեկ Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հանդիպման ընթացում:Իրանը 2015 թվականի համաձայնագիրը կնքել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստաանի և Ռուսաստանի հետ: Այդ պայմանագրով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունը և նոր հրթիռներ ստեղծելու աշխատանքները: Միջազգային գերտերություններն էլ խոստացել են աստիճանաբար չեղարկել տնտեսական պատժամիջոցները և վերականգնել առևտուրը Թեհրանի հետ:Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, անցյալ տարվա մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:Թրամփի համոզմամբ, Իրանն այդ համաձայնագրով ընդամենը փորձում է ժամանակ շահել միջուկային զենք ստեղծելու համար:
06:00 - 19 մայիսի, 2019
Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի |panarmenian.net|

Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի |panarmenian.net|

panarmenian.net։ Թեհրանը որոշել է մասնակիորեն կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պարտավորությունններից մի քանիսի կատարումը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Մենք դադարեցնում ենք կատարել պայմանավորվածությունները 2 կետով: Դրանք վերաբերում են մեր ունեցած հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքը 60 օրով կասեցնելուն», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը PressTV-ի վրա հղումով: Ռոուհանին ասել է, որ «միջուկային գործարքը չի չեղարկվում, իսկ Իրանն էլ չի դուրս գալիս համաձայնագրից»: «Գործարքի մասնակից 5 երկրներին՝ ՌԴ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, ուղարկվել են համապատասխան նամակներ: Մենք 1 տարի սպասեցինք գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումից հետո, ինչպես խորհուրդ էին տվել մյուս մասնակինցերը, և կատարում էինք մեր բոլոր պարտավորությունները: Գործարքը չի փոխվել: Մենք պատրաստ ենք հետագայում ևս քննարկել այդ համաձայնագրի կատարումը»,-ասել է Իրանի նախագահը:
07:04 - 08 մայիսի, 2019