ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ԱԻՆ-ն այլ կառույցների հետ առաջնային անհրաժեշտության պարագաներ է տրամադրում խոցելի խմբերին

ԱԻՆ-ն այլ կառույցների հետ առաջնային անհրաժեշտության պարագաներ է տրամադրում խոցելի խմբերին

Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր: Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգրկված են Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Իջևան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Արտանիշ, Սոթք, Վայոց ձորի մարզի Արենի, Զառիթափ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներն իրենց բնակավայրերով: «Փաթեթների տրամադրման գործընթացը շարունակվում է: ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնում այն գերատեսչություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել նախաձեռնության իրականացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:
22:31 - 15 ապրիլի, 2020
Օդերևութաբանները զգուշացնում են Արարատյան դաշտում և Վայոց ձորում հնարավոր ցրտահարության մասին

Օդերևութաբանները զգուշացնում են Արարատյան դաշտում և Վայոց ձորում հնարավոր ցրտահարության մասին

Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:15 - 12 ապրիլի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 08:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:   Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:   Լարսի մասին   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։   Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:34 - 12 ապրիլի, 2020
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 16:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
17:50 - 11 ապրիլի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:27 - 11 ապրիլի, 2020