ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը: Այսօր շարունակվել են նաև գործադուլը, դասադուլը: Հանրապետության հրապարակում այսօր ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում կառավարումը, ասաց, որ ինքը պաշտպանում է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Օհանյանը նաև նշեց, որ այս պատերազմում պարտվել է իշխանությունն իր անգրագիտությամբ և ոչ թե բանակը: Հիշեցնենք, որ ցուցարարները երեկ վրաններ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ գիշերել են:
18:33 - 23 դեկտեմբերի, 2020
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով   «Արժանապատվության երթ» ակցիան  ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: Երթը մեկնարկել էր   Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի տարածքից: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ  Գեղամ Մանուկյանը  հրապարակեց առաջիկա 3 օրերին   նախատեսվող քայլերի ժամանակացույցը: «Դեկտեմբերի  18-ին   ժամը 19.00-ին, Երևանի   Գարեգին Նժդեհ հրապարակից նախատեսվում է   ջահերով և մոմերով երթ դեպի  Եռաբլուր, որտեղ   կայանալու է հերոսների լուռ հիշատակման և նրանց  շիրիմների խնկարկման երեկո: Դեկտեմբերի 19-ին ժամը 15.00-ին Երևանի  Ազատության հրապարակում նախատեսվում է  կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատերազմում նահատակված հերոսների  հիշատակին հոգեհանգստյան կարգ է մատուցվելու», - ասաց նա: Դեկտեմբերի 20-ին ժամը  12.00-ին Երևանի  Հանրապետության հրապարակում  նախատեսվում է  «Հայրենիքի փրկության շարժման»-ի  հերթական  հանրահավաքը:  
20:22 - 17 դեկտեմբերի, 2020
«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

 |armenpress.am|

«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում՝ կարճատև հանրահավաքով: Երթը մեկնարկել էր Երևանի Սասունցի Դավիթի արձանին հարող հրապարակից: Անցնելով Տիգրան Մեծ պողոտայով և Հանրապետության հրապարակով՝ այն հասավ Ֆրանսիայի հրապարակ: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը հիմա պայքարում է նաև այն տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: «Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն ենք լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ և երջանիկ կյանք: Մի փոքր խոչընդոտ կա, դրանից կազատվենք: Այն ամենը, ինչի համար տասնյակ տարիներ պայքարում ենք, այդ ամենը պետք է իրականացնենք»,- ասաց Մանուկյանը:  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ վաղը ևս անցկացվելու է երթ՝ Կրկեսին հարող հրապարակից: «Երթը կանգ է առնելու դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության առջև»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երթեր են անցկացնելու նաև հինգշաբթի օրը, իսկ շաբաթ նախատեսված է հանրահավաք ու սգո երթ:
21:26 - 15 դեկտեմբերի, 2020
Սաղաթելյանը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները |tert.am|

Սաղաթելյանը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները |tert.am|

tert.am:  Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր իշխանությունը, նրա կողքին են մացել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շրջանակն ու որոշ սադրիչ խմբեր: «Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա: Ամեն ինչ հստակ է՝ կամ Նիկոլի կողքին եք, կամ՝ հայրենիքի»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ շարունակելու են բողոքի, անհնազանդության ակցիաներն  այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը մնում է աթոռին:
17:06 - 15 դեկտեմբերի, 2020
Դաշնակցությունն արձագանքել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններին

Դաշնակցությունն արձագանքել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն (ՀՅԴ) արձագանքել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների արած հայտարարություններին։ ՀՅԴ-ի արձագանքը՝ ստորև․ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց թույլ են տվել ատելության խոսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ։ Ադրբեջանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սյունիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երևանը համարել որպես ադրբեջանապատկան տարածքներ։ Ավելին, իր հերթին Թուրքիայի ղեկավարը, վկայակոչելով Էնվեր փաշային, ըստ էության հերթական անդամ իրեն դիտում է որպես հայության մեծագույն դահիճներից մեկի գործի շարունակող։ Բաքվի կենտրոնական հրապարակում արված հայտարարությունների բնույթը նաև վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիան և դրա արդյունքում հայկական բնակավայրերի օկուպացիան ոչ միայն չեն զսպել այդ երկրների ախորժակը, այլ նաև հայապատկան տարածքների նկատմամբ նոր հավակնությունների են մղել։ Փաստորեն, նախորդ դարասկզբին հայության նկատմամբ մարդկության պատմության խոշորագույն ոճիրներից մեկն իրականացրած պետությունը նույնիսկ այսօր էլ սպառնում է հայության ֆիզիկական գոյությանն ու անկախ պետականությանը, իսկ Հայաստանի հարավի նկատմամբ հավակնություններն օրըստօրե դառնում են առավել առարկայական։ Ակնհայտ է նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան նոր թափով է շարունակում հարևան բացառապես բոլոր տարածաշրջանները և հատկապես Հարավային Կովկասն ապակայունացնելու իր գործելաոճը՝ բացեիբաց հայտարարելով Հայաստանի հարավով Ադրբեջանին, ապա նաև Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին միանալու իր վաղեմի նպատակի մասին։ Այս հաստատումներից հետևում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր տարածաշրջանում անվտանգային համակարգի թիվ մեկ սպառնալիքն է, ինչը ակներև դրսևորվեց վերջին պատերազմի ընթացքում ադրբեջա­նա­թուրքական համատեղ ռազմարշավով և Թուրքիայի կողմից ջիհադական վարձկաններին տարածաշրջան փոխադրելով։ Հաշվի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործոնի շարունակաբար ակտիվացումը, ջիհադական ծայրահեղականների տեղակայման միջոցով Հարավային Կովկասի առանձին հատվածների ժողովրդագրական և կրոնական նկարագրի փոփոխության փորձերը, որոնք հղի են տևական ժամանակահատվածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղությունը, ՀՅ Դաշնակցության Բյուրոն դիմում է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին և գործընկեր միջազգային կազմակերպություններին՝ ամենայն ուշադրությամբ հետևելու և կանխելու թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը։ Ցանկանում ենք հիշյալ զարգացումների վրա հրավիրել նաև ՌԴ ղեկավարության ուշադրությունը։ Ռուսաստանի Դաշնությունն, իբրև 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմ, առավել ընդգրկուն պատասխա­նատվություն է կրում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցությունը, անկախ ամոթալի պարտության պատճառ դարձած ՀՀ իշխանության հանդեպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառույցով և Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության աշխատանքները՝ հաճախ դիմակայելով ադրբեջանական և թուրքական համատեղ լոբբիստական ցանցի մարտահրավերներին»։
10:39 - 12 դեկտեմբերի, 2020
Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից իրենց բողոքի ակցիան շարունակեցին՝ Երևանի փողոցներում երթ իրականացնելով:  Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ Հայաստան» և այլ կոչեր: Այնուհետև երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ:  Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել ակցիայի 37 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը: Իսկ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակից վնասվածքներով Հերացի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել մեկ ցուցարար և մեկ ոստիկան:
17:45 - 11 դեկտեմբերի, 2020
Դադարեցրեք կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկելու փորձերը. Հայրենիքի փրկության շարժում

Դադարեցրեք կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկելու փորձերը. Հայրենիքի փրկության շարժում

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում: Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում»:  
17:18 - 10 դեկտեմբերի, 2020
Դիմում եմ «Իմ քայլը»–ի պատգամավորներին՝ կա՛մ հենց հիմա պաշտոնանկ արեք Փաշինյանին, կա՛մ դուրս եկեք արժանապատիվ ժողովրդին բացատրելու՝ ինչու եք կանգնած ազգադավի կողքին. Արծվիկ Մինասյան |tert.am|

Դիմում եմ «Իմ քայլը»–ի պատգամավորներին՝ կա՛մ հենց հիմա պաշտոնանկ արեք Փաշինյանին, կա՛մ դուրս եկեք արժանապատիվ ժողովրդին բացատրելու՝ ինչու եք կանգնած ազգադավի կողքին. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Մենք այստեղ, որ հավաքվել ենք, մեկս մյուսին համոզելու բան չունենք, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, բոլոր այն անձինք ովքեր պաշտպանում են դավաճանին, կրկնակի դավաճան են: Այս մասին ԱԺ-ի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:Նա հավաքված ժողովրդին ասաց, որ նրանց անունից դիմում է ԱԺ այն պատգամավորներին, որոնք ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցությունը։«Բոլոր այն պատգամավորները, ովքեր ազգային արժանապատվությունը բարձր են գնահատում սեփական արժանապատվությունից, այս պահին պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին, դուրս եկեք մեր ժողովրդի մեջ և որպես պատգամավորներ ներկայացրեք ձեր տեսակետները՝ դուք դավաճանի կո՞ղմն եք, թե՞ արժանապատիվ ժողովրդի»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանը հավելեց, որ դիմում է այն պատգամավորներին, որոնք մտածում են, թե կանցնի այս ամենը.«Չի կարող անցնել որովհետև, կպել եք հայոց ազգի ամենանուրբ լարին, հայրենադավությունն ու հող տալը չի ներվելու, ազգի զավակների նահատակությունը, գերեվարված ու անհետ կորածների, մեր բանակի ճակատագիրը չի ներվելու ձեզ: Հետևաբար՝ կա՛մ հենց հիմա պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին, կա՛մ եկեք ժողովրդին բացատրեք՝ ինչու եք կանգնած այդ ազգադավի կողքին»,- ասաց նա:
18:23 - 09 դեկտեմբերի, 2020