ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

ԼՀԿ-ն օրինագիծ է ներկայացրել․ հատուցել 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

ԼՀԿ-ն օրինագիծ է ներկայացրել․ հատուցել 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարևորությունը, ներկայացրել ենք օրենսդրական փոփոխության նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում ենք հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով: Այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի և հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից»։
13:03 - 24 հուլիսի, 2019
Մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից. ԼՀԿ-ն դեմ է քվերկելու ԲԴԽ անդամի թեկնածությանը. Գորգիսյան |aysor.am|

Մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից. ԼՀԿ-ն դեմ է քվերկելու ԲԴԽ անդամի թեկնածությանը. Գորգիսյան |aysor.am|

aysor.am:  ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի թեկնածությանը, խորհրդարանում ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգսիյանը: Նա նկատեց, որ ԼՀԿ-ն ցանկացել է սեփական թեկնածուն առաջադրել, որի շուրջ բանակցություններ են տարվել «Իմ քայլի» հետ:«Առաջին երկու թեկնածուներին որոշ վերապահումներով կողմ քվեարկեցինք նաև ստեղծելու համար այն դրական աուրան, գործընկերային մթնոլորտը, որպեսզի կարողանանք բանակցությունները շարունակել և հասնել ինչ-որ դրական բանի, բայց, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից», - ասաց պատգամավորը:Գորգիսյանն ընդգծեց, որ իրենց առաջադրած թեկնածուների մերժման համար կամ առհասարակ մեկնաբանություններ չեն եղել կամ էլ դրանք բավարար չեն եղել՝ ավելացնելով, որ հին ավանդույթը, երբ մեծամասնությունն է առաջադրում անկախ մարմնի թեկնածու, շարունակվում է:«Սրանով ոչ միայն խախտվում է քաղաքական բազմազանությունն առհասարակ, այլ խմբակցությունների կողմից անկախ մարմիններոմ թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է ապրանքային, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով այս ամենից, մեծամասնության կողմից բանակցությունները տապալելու այս քայլերից՝ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու», - ասաց Գորգիսյանը:ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նկատեց, որ ԼՀԿ առաջարկած թեկնածուին օրենքով սահմանված փորձառությունը չի հերիքել:
10:46 - 01 հուլիսի, 2019
Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը. Անի Սամսոնյան |aysor.am|

Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը. Անի Սամսոնյան |aysor.am|

aysor.am։ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և կից ներկայացված նախագծերի փաթեթին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Մեր խմբակցության առաջարկները չեն ընդունվել, մենք դեմ ենք քվեարկելու այս օրենքին», - ասաց Սամսոնյանը՝ մեջբերելով առաջարկվող փոփոխություններից մի հատված.«Եթե ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա ԱԺ կառավարող խմբակցությունը այս պաշտոնում թեկնածու է առաջադրում մեկամսյա ժամկետում: Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնում են մեկ միասկանան թեկնածու»:Հիշեցնենք` ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է վարչապետի փոխարեն տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունները կարգավորող մարմիններում թափուր հաստիքի համար թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել հաջորդականությամբ կառավարությանը, ապա՝ խորհրդարանական մեծամասնությանը, ապա՝ ընդդիմադիր խմբակցություններին: Նույն կարգավորումն առաջարկվում է կիրառել կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի դեպքում:Սամսոնյանը նկատեց նաև, որ առաջարկվող փոփոխություններով ստացվում է, որ իշխող ուժն ունենում է կրկնակի ներկայացվածություն այս մարմիններում:«Մենք կարծում ենք, որ ԱԺ իշխող խմբակցությունն է ձևավորում կառավարությունը, հետևաբար այդ խմբակցության ու կառավարության առանձին թեկնածուներ առաջադրել վերապահելը կկրի խիստ ֆորմալ բնույթ: Կառավարության և ԱԺ իշխող ուժի կողմից առաջադրվող թեկնածուները միևնույն քաղաքական ուժի կողմից առաջադրված անձինք են: Մյուս մտավախությունը վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածու ներկայացնելուն: Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը: Սա խիստ ապաքաղաքական և քաղաքական անհեռատես նախագիծ է այն առումով, որ, այո, ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար կարող են քննադատել իշխանությանը, բայց այս հարցում միասնաբար չեն կարող գործել, որովհետև ունեն այլ նպատակներ», - նկատեց պատգամավորը:
08:46 - 25 հունիսի, 2019
Ինչո՞ւ է պետական միջոցների աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին. Արման Բաբաջանյանը Լևոն Յոլյանի ,մասին |aysor.am|

Ինչո՞ւ է պետական միջոցների աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին. Արման Բաբաջանյանը Լևոն Յոլյանի ,մասին |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ներկայացրած տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ իշխանական մեծամասնության պատգամավորները տարբեր հարցեր հնչեցրին՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս են ծախսվել պետական բյուջեի միջոցները։ Քննադատություններ չհնչեցին և, ինչպես իշխանական պատգամավորներից մեկը նկատեց, քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Փոխարենը Յոլյանին քննադատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա ներկայացրեց նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդի սոցիալական ծանր պայմանները, երբ տասը տարիների ընթացքում մարդկանց սոցիալական բևեռացվածությունն ավելի խորացել է՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել։ Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2007թ.-ին գործազրկությունը եղել է 18.5 տոկոս, որը պահպանվել է նաև 2018թ.-ին, 2007թ.-ի վերջին ՀՆԱ-ն կազմել է 11.9 մլրդ դոլար, 2017թ.-ը երկիրը փակել է 11.5 մլրդ դոլարով։ Ի տարբերություն այս ամենի, 10 տարվա ընթացքում պետական պարտքն է 4 անգամ աճել, իսկ մշտական բնակչության թիվը նվազել՝ առնվազն 260 հազարով։ «Պարոն Յոլյան, Ձեր կենսագրությունից պարզ է դառնում, որ Դուք պետական կառավարման համակարգ եք վերադարձել 2007թ.-ին, ըստ այդմ՝ ես հրապարակեցի հենց այդ թվականից ի վեր Ձեր ուղղակի մասնակցությամբ Հայաստանը կեղեքելու և հարստահարելու հետևանքով երկրի վիճակը նկարագրող որոշ խոսուն թվեր։ Ես այս քննարկումը ֆարս եմ համարում և տարօրինակ եմ համարում, որ մեզ էլ մասնակից եք դարձնում այս քննարկմանը։ Չեմ հասկանում՝ ո՞վ է ի վերջո մերժվել մեկ տարի առաջ, ինչո՞ւ է միայն նա մերժվել, արդյոք մերժումը վերաբերելի՞ է եղել միայն այդ անձին, թե մերժվողը այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարներից է եղել նաև Լևոն Յոլյանը։ Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սեփական կամ մասնավոր սեկտորոնում աշխատանքի փորձ չունեն։ Առավել ևս՝ գուցե կառավարման փորձ։ Բայց մի հարց նրանց, ովքեր ունեն այդպիսի փորձ՝ դուք պատրա՞ստ եք ձեր ընկերությունում աուդիտ կամ հաշվետքննություն հանձնարարել մեկին, ում չեք վստահում, մեկին, ով թալանչի է կամ առնվազն թալանի մասնակից։ Հուսամ՝ պատասխանը բացասական է։ Բա ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին, ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյանը հեղափոխությունից մեկ տարի անց զբաղեցնում է այս կարևորագույն պաշտոնը։ Արդյոք այն, որ հեղափոխական կառավարությունը թեկնածու չի գտել», - իր ելույթում հայտարարեց Արման Բաբաջանյանը։ Պատգամավորը թվարկեց մի քանի ընկերություններ, որոնցում Լևոն Յոլյանը կամ նրան մերձավորները սեփականատեր են։ Ավելին, ըստ պատգամավորի, նրա կնոջ՝ Անուշ Ասլանյանի անունով ընկերությունը Գեղարքունիքի մարզում փորձել է ոսկու արդյունահանմամբ զբաղվել։ «Ի՞նչ եղավ այդ ընկերության հետ, կարելի՞ է իմանալ», - դիմելով ԱԺ դահլիճում նստած Լևոն Յոլյանին, ասաց Արման Բաբաջանյանը։ Պատգամավորը պնդեց, որ իր կարծիքով, Յոլյանը չէ, որ պետք է ներկայացներ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը ու հավելեց. «Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը։ Հույս ունեմ՝ այս քննարկման ընթացքում մենք կլսենք այս հարցերի սպառիիչ պատասխանները, այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոններ զբաղեցնեն։ Այդ իմաստով իմ սեփական վերլուծությամբ կարող եմ պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին և ուրեմն, պարոն Յոլյան, Ձեզ կոչ եմ անում ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, որովհետև չենք կարող այս կարևորագույն ինստիտուտը, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում, այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ պեսոնա նոն-գրատա և ասում եմ՝ հաջողություն»։
12:13 - 24 հունիսի, 2019
ԼՀԿ-ն առաջարկում է ՔԿՀ-ների ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել նրանց աշխատավարձը. հարցի քննարկումը հետաձգվեց |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում է ՔԿՀ-ների ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել նրանց աշխատավարձը. հարցի քննարկումը հետաձգվեց |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձը լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել: ԱԺ պետաիրավական հանձնաժողովում երկարատև քննարկումներից հետո պատգամավոր Տարոն Սիմոնյանը որոշեց Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամսով:«Օրենսդրական նախաձեռնության կարիքն առաջացել է այն ժամանակ, երբ մեզ դիմել են բավականին մեծ թվով քրեակատարողական ծառայողներ, բարձրացրել են այն հարցը, որ ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը չի պահպանվում: Մինչդեռ նման կարգավորումը տարածվում է իրավապահ համակարգի մի շարք ծառայողների` դատավորների, դատախազների, քննիչների համար: Եվ ՔԿՀ-ների աշխատողներն իրենց ևս համարում են իրավապահ համակարգի անբաժան մասն ու ցանկություն ունեն, որ նման կարգավորում տարածվի նաև իրենց նկատմամբ: Առաջարկում ենք օրենքի համապատասխան մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է»,-ներկայացրեց Տարոն Սիմոնյանը:Գործող օրենսդրությամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների` քրեական հետապնդում իրականացվելու հիմքով ծառայության կասեցման դեպքում նրանց աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած մասը վճարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, որ գաղափարն առաջադիմական է և ուղղված է անձանց համար աշխատանքային իրավունքի ոլորտում լրացուցիչ իրավական երաշխիքների սահմանմանը: «Խնդիրը մոտեցումը, այն գաղափարական ուղղվածությունն է, որը մենք դնում ենք մեր առջև` նախատեսելու մեկ կոնկրետ կատեգորիայի անձանց համար նման սահմանափակումներ, թե նախատեսելու համար այդ սահմանափակումները որոշակի կարգավիճակում գտնվող բոլոր անձանց համար»,-նշեց նա:Խաչիկյանը հիմնավորեց, թե ինչու է այսօր պայմանավորված քննիչների, դատախազների և դատավորների մասով այդպիսի կարգավորումների նախատեսումը: Նա նկատեց, որ դրանք յուրահատուկ դեր ունեն: «Այդ երեք կատեգորիաներն ուղղակիորեն նախատեսված են սահմանադրությամբ:Սահմանադրական կարգավորում ունեցող ուղղակիորեն մատնանշված սուբյեկտներ են և իրականացնում են իշխանության իրենց թևի գործառույթները, պետք է դրվի համարժեք տարբերակում նրանց և այլ ծառայողների միջև: Հետևաբար` այս անձանց և այլ ծառայություն իրականացնողն անձանց դիտարկել նույն կարգավիճակում, համարում ենք խնդրահարույց»,-ասաց նա ու նկատեց, որ ՔԿՀ ծառայողները հանրային ծառայողներ են, որոնց կարգավիճակն ուղղակիորեն նախատեսված չէ սահմանադրությամբ:Նա նաև շեշտեց, որ ՔԿՀ ծառայողները զինվորական ծառայողներին հավասարեցված անձինք են: «Նախագծի կյանքի կոչման պարագայում կարող ենք բախվել այն իրողությանը, որ միևնույն կարգավիճակ ունեցող անձանց համար օրենսդրական ակտերով մատնանշված կլինեն իրենց կարգավիճակի միասնականության գաղափարից չբխող անհարկի տարբերակումներ, որը նպատակահարմար չէ»,-ասաց նա: Երկարատև քննարկումներից հետո Խաչիկյանն ասաց, որ նախագիծն այդ տեսքով ընդունելը համարում են անընդունելի և վերահաստատում են ցանկացած ձևաչափով համագործակցելու հանձնառությունը: Նա նշեց, որ այն առաջարկը, որ երբ ծառայությունը կասեցվում է հանրային ծառայողի կամքից չկախված հանգամանքներում և կրում է անբարենպաստ հետևանքներ, պետք է օրենսդրական լուծում ստանա, շեշտեց` պատրաստ են արդյունավետ համագործակցության:Սիմոնյանը հետաձգեց հարցի քննարկումը:
13:18 - 14 հունիսի, 2019
Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն․ Էդմոն Մարուքյան

Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է։ Մեր կողմից առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։ Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:»
05:56 - 14 հունիսի, 2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 12-ին հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: Ծանոթացնելով իր կենսագրական տվյալներին՝ թեկնածուն ներկայացրել է թե ինչպիսի գործունեություն կիրականացնի այդ պաշտոնում ընտրվելու դեպքում: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:
05:57 - 13 հունիսի, 2019
Նորից հաշվարկ արեք, հետո որոշեք՝ 4 տարի անընդմեջ արժե՞ ակցիզային հարկ բարձրացնել ու սպառողի կյանքը թանկացնել․ ԼՀԿ-ական պատգամավոր |tert.am|

Նորից հաշվարկ արեք, հետո որոշեք՝ 4 տարի անընդմեջ արժե՞ ակցիզային հարկ բարձրացնել ու սպառողի կյանքը թանկացնել․ ԼՀԿ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն անդրադարձավ ակցիզային հարկը բարձրացնելու առաջարկին և ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարց ուղղեց՝ իրենք երաշխիք տալի՞ս են, որ դրան զուգահեռ մարդկանց եկամուտն էլ է աճելու։ «Դուք անընդհատ նշում եք, որ ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով, բայց հարց ունեմ ձեզ տալու: Այդ օրական տնօրինելի եկամուտը, որ մարդկանց մոտ աճում է, դուք երաշխավորություն տալի՞ս եք, որ ՀՀ-ում էլ է աճելու»,-հարցրեց նա։Այնուհետև նա անդրադարձավ ակցիզային դրույքաչափի բարձրացման ռիսկերին: Ըստ Բաղդասարյանի՝ եթե 4 տարի անընդմեջ բարձրացնեն, կլինի այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում կամ Արևմուտքում՝ իր հետևից բերելով կեղծ ապրանքների ներմուծումը շուկա։Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում էլ այդ պրակտիկան կա:«Եթե ակցիզային հարկը բարձրացվեց, չեմ կարծում, որ երրորդ տարվանից կարողանալու եք այդ ցունամին կանգնացնեք»,-զգուշացրեց ԼՀԿ խմբակցության պատգամավորը։«Խնդրում եմ նորից հաշվարկ արեք այս առումով, եկամուտներն ինչքանով են աճելու, հետո որոշեք, չորս տարի անընդմեջ արժե՞ ակցիզային հարկ բարձրացնել ու սպառողի կյանքը թանկացնել»,-եզրափակեց նա։
13:42 - 07 հունիսի, 2019
ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել, որով չեղյալ կհամարվեն Երևանի ավագանու նիստերին լրատվամիջոցների մասնակցության սահմանափակումները |tert.am|

ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել, որով չեղյալ կհամարվեն Երևանի ավագանու նիստերին լրատվամիջոցների մասնակցության սահմանափակումները |tert.am|

tert.am։ ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԼՀԿ խմբակցության կողմից։ Հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագիծը ներկայացվել է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի հետ միասին։Անի Սամսոնյանն ասաց, որ նախագիծն ունի իր նախապատմությունը. երբ 2018թ-ի փետրվարին Երևանի ավագանիում տեղի ունեցավ հայտնի կոյուղաջրերի միջադեպը, որի ընթացում տեղի ունեցան իր խոսքով արատավոր երևույթներ։ Դրանից հետո քաղաքապետը որոշեց նախագիծ ներկայացնել, որը սահմանափակում էր լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին։ Ըստ պատգամավորի՝ դրանից հետո ԼՀԿ-ն որոշեց ներկայացնել երեք նախագիծ, որոնք չեղյալ կհամարեին այդ սահմանափակումները։Ըստ նրա, թեև որոշվել էր ապահովել նիստերի ուղիղ հեռարձակում, ցանկացած պահի ցանկացած միջամտությամբ լրագրողները կարող են զրկվել նիստերում տեղի ունեցած իրադարձություններից։ «Բացի այդ, քանի որ լրագրողական աշխատանքը նաև ստեղծագործական աշխատանք է, լրագրողները զրկվում էին ունենալ իրենց բացառիկ տեսանյութերը, մենք մտածում էինք, որ սա սահմանափակում է լրագրողի աշխատանքի համար»,-ասաց նա։Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք առաջարկում են, որ այդ դրույթները չեղյալ համարվել և բացի այդ հանել Երևանի ավագանիում և քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրումը, որովհետև այն հակասում էր ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին։
12:23 - 03 հունիսի, 2019
Գիտենք՝ ինչ եղավ «Ելք»-ի հետ 2018 թ-ին․ հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները․ Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին |news.am|

Գիտենք՝ ինչ եղավ «Ելք»-ի հետ 2018 թ-ին․ հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները․ Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին |news.am|

news.am։ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 29-ին, դեմ քվեարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, որով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր թափանցիկ դարձնել ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի համար իրականացվող գնումները։Սակայն մինչեւ քվեարկությունը բավական թեժ բանավեճ ծավալվեց: Նախ, «Լուսավոր Հայաստան»-ից Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող գնումները հրապարակային էին, սակայն դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ անհամաչափ շատ ծախսեր էին կատարվել, որը հայտնվել էր մամուլում ու մեծ աղմուկ էր բարձրացել: Դրանից հետո «նախկին ռեժիմը որոշել էր, որ գործի թաքուն»:«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ սա այն նախագիծն է, որին դեմ են քվեարկել դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ. «Ես զարմանում եմ, որ այն մանիպուլիացիաները, որ եղան, որից հետո պարզաբանում մտցրվեց, որից հետո վարչապետն այստեղ ասեց՝ գրոտեսկ է արել եւ ներողություն է խնդրում: Դուք շարունակում եք պնդել այդ մանիպուլիացիոն փաստարկները։ Նախագիծը անվտանգության առումով որեւէ խնդիր չի առաջացնում, ուղղակի թափանցիկություն է առաջացնում»,-ասաց նա։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ներկայացրեց հիմնավորումը․ «Ռազմական տեխնիկայի սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը.. եթե դուք չեք տեսնում ազգային անվտանգության խնդիր, դա ձեր իրավունքն է»,-ասաց նա։Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, նշեց, որ նա մանիպուլիացիա է անում՝ «Ելք» դաշինքի անունը տալով։ «Պատմական փոփոխություններ են տեղի ունեցել, իրավիճակ է փոխվել եւ «Ելք»-ի հայտարարությունը խնդրում ենք այլեւս չվկայակոչել, որովհետեւ ահագին բան է փոխվել, որից բոլորը տեղյակ են»,-ասաց նա։Մարուքյանը տեղից արձագանքում էր, որ պետք չէ իրենց վախեցնել։«Ոչ մեկ ձեզ չի վախեցնում, մի արձագանքեք տեղից»,-նշեց Դավոյանը։ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին կոչ արեց այլեւս Էդմոն Մարուքյանին նման հորդորներով չդիմել. «Սա պայմանավորված է նախկին մերժված իշխանության գործելաոճի շարունակությաբ: Ձեր այժմյան դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ դուք հիմա իշխանություն եք: Մենք դա շատ լավ հասկանում ենք:Իսկ տիկին Դավոյանին ես ուզում եմ ասել մեկ բան. Էդմոն Մարուքյանը եղել է «Ելք» դաշինքի առաջին համարը եւ կվկայակոչի այդ դաշինքի գործունեության վերաբերյալ փաստեր երբ կուզի եւ ինչքան կուզի»։Ի պատասխան Արփի Դավոյանը նշեց․«Տիկին Սամսոնյան, մենք բոլորս հիշում ենք՝ ով է «Ելք» դաշինքի առաջին համարը եւ ինչ եղավ «Ելք» դաշինքի հետ 2018 թվականին: Այնպես որ մի՛ հիշեցրեք, մենք հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները»։
10:09 - 29 մայիսի, 2019
ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները |armenpress.am|

ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ մի ՍՊԸ-ն որպես միակ մասնակից կարողանա ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը. այն ստացավ դրական եզրակացություն: «Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, համաձայն որի` ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Սա առաջացնում է արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ներդրողները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են ներգրավել երկրորդ սեփականատեր, արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլերը հանդիպում են արհեստական խոչընդոտների, որը վնասում է ներդրումային միջավայրին»,-ներկայացրեց Թանդիլյանը:Պատգամավորը նշեց, որ ինքը տարբեր տնտեսվարողներից տեղեկացել է, որ նրանք ստիպված են Հայաստանում գտնել որևէ մեկին, ով իրենց հետ 0.1 տոկոսով կկարողանա աջակցել ՍՊԸ-ներ հիմնադրելու համար: Թանդիլյանի վստահեցմամբ` նախագիծը մշակվել է նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման նպատակով: Եվ, ըստ էության, խնդիրը լուծելու դեպքում հավասար պայմաններ կապահովվեն բոլոր տեսակի ներդրողների համար` թե տեղական, թե օտարերկրյա: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքը կլինի բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա խոչընդոտի վերացումն ու նոր ներդրումների խթանումը:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց, որ կառավարության կողմից որևէ առարկություն չկա: Նման սահմանափակում առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում, և կառավարությունն առաջարկել է, որ համապատասխան փոփոխություն կատարվի նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում և ուժը կորցրած ճանաչվի սահմանափակող նորմը:Թանդիլյանը նշեց, որ կառավարության առաջարկն իր համար ընդունելի է: Նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովում դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն: Նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
08:35 - 22 մայիսի, 2019
Հրապարակվել է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հրավիրած ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

Հրապարակվել է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հրավիրած ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ հրապարակելով ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը: «Սիրելի՛ քաղաքացիներ, հրապարակում ենք ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն ԸՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՉՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵԼՔԵՐՆ Ու ՄՈւՏՔԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈւ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅԱՆ Ու ՀԵՌԱՆԿԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովըկ ո չ է ա ն ու մ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»։
13:16 - 21 մայիսի, 2019
ԼՀԿ-ն առաջարկում է՝ Երևանի ավագանու նիստերին մասնակցեն բոլոր ցանկացողները, լրագրողները նիստերը լուսաբանեն հենց դահլիճից |tert.am|

ԼՀԿ-ն առաջարկում է՝ Երևանի ավագանու նիստերին մասնակցեն բոլոր ցանկացողները, լրագրողները նիստերը լուսաբանեն հենց դահլիճից |tert.am|

tert.am։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Նախագծի հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։ Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք 3 փոփոխության առաջարկ ունեն։ «Առաջին փոփոխությունը վերաբերում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 7.1 կետին՝ առաջարկում ենք այն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը կարգավորում է այն մասը, թե ովքեր կարող են մասնակցել Երևանի ավագանու նիստերին։ Ըստ էության՝ սա սահմանափակվում է քաղաքապետի որոշմամբ։ Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդավարությունը և հնարավորություն տալ քաղաքացիներին և շահագրգիռ անձանց ցանկության դեպքում մասնակցել Երևանի ավագանու նիստերին»,- ասաց նա։ Անի Սամսոնյանը նշեց, որ 2-րդ փոփոխությունը կապված է նույն հոդվածի 7.2-րդ կետի հետ, որն առաջարկում են շարադրել նոր խմբագրմամբ և հանել արգելքը, որ լրագրողները չեն կարող Երևանի ավագանու նիստերին հետևել հենց նիստերի դահլիճից։ «Առաջարկում ենք, որ 7.2 կետով ամրագրվի, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու դռնբաց նիստերին` ավագանու նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հատկացված տեղում»,- մանրամասնեց Սամսոնյանը։ Փոփոխությունների մյուս կետը վերաբերում է ԶԼՄ-ների հավատարմագրման կարգին, քանի որ հակասություն կա «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի հետ։ Նրա գնահատմամբ՝ լրատվամիջոցներն առանց հավատարմագրման պետք է կարողանան մասնակցել Երևանի ավագանու նիստերին՝ ներկայացնելով միայն կոնկրետ լրատվամիջոցի աշխատակից լինելու մասին վկայող փաստաթուղթը։
11:32 - 21 մայիսի, 2019
Վարչապետին կոչ ենք անում նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին. «Լուսավոր Հայաստան»

Վարչապետին կոչ ենք անում նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին. «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հայտարարություն են տարածել, որով հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը և նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին։ «Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։ Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։ Նաև կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»,- նշված է հայտարարության մեջ։
20:40 - 19 մայիսի, 2019