Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Աֆղանստանի զինված ուժերը թալիբներից մի քանի շրջաններ են հետ գրավել երկրի հյուսիսում եւ կենտրոնում |armenpress.am|

Աֆղանստանի զինված ուժերը թալիբներից մի քանի շրջաններ են հետ գրավել երկրի հյուսիսում եւ կենտրոնում |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում եւ կենտրոնում: Ինչպես նշված Է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հուլիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում Է Դարայի Սուֆ Բալայի (Սամանգանի նահանգ), Սուրխի Փարսայի եւ Շեյխ Ալիի (Փարվանի նահանգ), ինչպես նաեւ Մալիստանի (Ղազնիի նահանգ) շրջաններին: Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինվարին հայտնել Է, որ վերջին չորս օրն Աֆղանստանի զինված ուժերի զինծառայողները ոչնչացրել են «Թալիբանի» 967 զինյալների եւ վիրավորել եւս մոտավորապես 500 հոգու: Կատաղի մարտերը շարւնակվում են երկրի 34 նահանգներից 20-ում: Մասնավորապես, ընթանում Է Թախարի նահանգում Թալուքան քաղաքի պաշտպնությունը թալիբների հարձակումներից: Մինչդեռ հուլիսի 18-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել են երկօրյա բանակցություններն Աֆղանստանի քաղաքական գործիչների եւ «Թալիբանի» ներկայացուցիչների միջեւ: Կողմերը համաձայության են եկել շարունակելու հաշտության բանակցությունները, սակայն հրադադարի մասին առայժմ խոսք չի եղել: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումները դարձել են ավելի հաճախակի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբեումը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանն» ուժեղացնում Է հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:40 - 19 հուլիսի, 2021
Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը համագործակցության կոչ Է անում հանուն երկրում խաղաղության հաստատման: Հուլիսի 16-ին Տաշքենդում այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի ընթացքում։ «Մենք «Թալիբանին» կոչ ենք անում համագործակցելու Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի համապատասխան կերպով լուծենք (վիճելի) հարցերը եւ վերացնենք (պատերազմի) սպառնալիքները»,- հայտարարել Է Ղանին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է Աֆղանստանի կառավարության պատրաստականությունը «դեմ առ դեմ մարտի բռնվելու» թալիբների հետ: Աֆղանստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է երկրում իրադրության կարգավորման անհնարինությունն առանց «արածաշրջանային փոխհամաձայնության»՝ հավելելով, որ Աֆղանստանում պատերազմն ու անկայունությունը վիթարի ազդեցություն են գործում ամբողջ տարածաշրջանի վրա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժման զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության տարածքի 85 տոկոսի նկատամամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:00 - 16 հուլիսի, 2021
Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

tert.am: Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանը պայմանավորվել են խորհրդակցությունների նոր քառակողմ հարթակ ստեղծելու մասին` ուղղված աֆղանական խաղաղ գործընթացի աջակցությանը:ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտարարարել է Ուզբեկստանի ԱԳ նախարար Յուսուպ Կաբուլժանովը «Կենտրոնական և Հարավային Ասիա. Տարածաշրջանային փոխգործակցություն: Մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի շրջանակում:«Հայտարարությունը փաստում է ԱՄՆ-Ուզբեկստան-Աֆղանստան-Պակիստան քառակողմ ձևաչափի մասին, որը կոչված է աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է ուզբեկ նախարարը: Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում Աֆղանստանի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր, ինչպես, օրինակ, Իրանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմաններին: Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումից հետո: ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 11-ը երկրից դուրս բերել իր ամբողջ զորակազմը:
11:01 - 16 հուլիսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ |armenpress.am|

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Այդ մասին հայտարարել Է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը: «Ինչ վերաբերում Է օ՛տարերկրացիներին, ովքեր ցանականում են Աֆղանստանը որպես ռազմակայան օգտագործել այլ պետությունների դեմ (հարվածներ հասցնելու համար), մենք («Թալիբանը») պարտավորություն ենք ստանձնել, որ չենք ընդունի նրանց, լինեն նրանք մենակ անձինք թե խմբավորոմներ՝ տրամադրված ցանկացած այլ երկրի դեմ, ներառյալ Չինաստանը,- հուլիսի 13-ին մեջբերում Է նրա խոսքը Nation թերթը:- Մենք Աֆղանստանում թույլ չենք տա ո՛չ բացահայտ հավաքագրում, ո՛չ վարժեցում, ո՛չ Էլ միջոցների հանգանակում որեւիցե խմբավորման համար»: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 14-ին արված հայտրարությունից հետո, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:
16:28 - 13 հուլիսի, 2021
ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո |armenpress.am|

ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո: «Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք ԵՄ-ն պետք Է ձեռնարկի Աֆղանստանից արեւմտյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո»,- հայտնել Է նա՝ չճշտելով մանրամասները: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաեւ կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում եւ Եթովպիայում: Նախարարները կքննարկեն նոր տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային օրակարգի վրա եւ Եվրամիության արտաքին քաղաքական նոր հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը»: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերումն սկսել են այս տարվա մայիսի 29-ին՝ երկրում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար Վալի Մոհամադ Ահմադզայը, բանակի համար առաջնահերթությունը երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որնցով կատարվում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:14 - 12 հուլիսի, 2021
«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմի ավարտի մասին |tert.am|

«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմի ավարտի մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմը կավարտվի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանը կլքի հայրենիք վերադարձող ամերիկացի զինվորականների վերջին խումբը, հայտնում է CBS News-ը՝ հղում տալով Սպիտակ տանը Բայդենի ելույթին։«Ես ևս մեկ ամերիկացի սերնդի չեմ ուղարկի Աֆղանստան պատերազմի՝ առանց ողջամիտ ակնկալիքի առ այն, որ կարելի է այլ արդյունքի հասնել։ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կապված մնալ մի քաղաքականության հետ, որը ստեղծվել է մի աշխարհում, որ գոյություն ուներ 20 տարի առաջ», - ասել է Բայդենը։Նա նշել է, որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված ներկա իրավիճակը միայն հաստատում է այն, որ ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ ևս մեկ տարի ոչ մի հարց չի լուծի, սակայն կհանգեցնի ամերիկյան զորքերի անվերջ ներկայությանը։ Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասել է Աֆղանստանում իր առջև դրած նպատակին․ այն է՝ վերացնել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը և դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենին։«Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք դրել էինք մեր առջև։ Մենք Աֆղանստան չենք եկել ազգ կառուցելու համար, դա միայն աֆղան ժողովրդի իրավունքն ու պատասխանատվությունն է՝ որոշել իր ապագան և թե ինչպես են ցանկանում կառավարել իրենց երկիրը», - եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը։
10:06 - 09 հուլիսի, 2021
Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման պայմաններում մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: «Օսթինը և Աքարը մտքեր են փոխանակել անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, համաձայնել հետագայում համագործակցել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ»,- ասել է Քիրբին: Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պատրաստ է պահպանել Աֆղանստանում իր զորախմբի ներկայությունը ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման պարագայում: Դրան հետևել էր Մոսկվայի արձագանքը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու՝ Թուրքիայի առաջարկը հակասում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման միջև 2020 թ. Քաթարում ստորագրված համաձայնագրին:
09:34 - 09 հուլիսի, 2021