Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն․ Մարության |panarmenian.net|

Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն․ Մարության |panarmenian.net|

panarmenian.net: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաներն ամեն օր մուտքի մոտ կջերմաչափվեն։ Նա հորդորել է քաղաքացիներին մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: «Այնուհանդերձ, որևէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների»,- ասել է նա: Քաղաքապետը նշել է նաև, որ ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր մոտ 305 հազար քմ: Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160,000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: «Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման»,- ասել է Մարությանը։  Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների մասով։ Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:
12:00 - 16 մայիսի, 2020
Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ

Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել է հաջորդ շաբաթ համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված, որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը: Հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Որոշվել է՝ պատշաճ նախապատրաստվելու նպատակով, մանկապարտեզների աշխատանքները վերսկսել մայիսի 20-ից Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ: Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների: Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:
23:13 - 15 մայիսի, 2020
Սարալանջի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի հակասական հայտարարությունները
 |fip.am|

Սարալանջի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի հակասական հայտարարությունները |fip.am|

fip.am: Մոտ մեկ տարի առաջ՝ 2019-ի մարտի վերջին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ սկսում են կանաչապատել Սարալանջի տարածքը։ Մարությանը, մասնավորապես, գրել էր․ «Այս տարի սկսում ենք Սարալանջի կանաչապատումը: Ընդամենը մեկ-երկու տարուց մեր քաղաքում ավելի քիչ փոշի ու ավելի շատ կանաչ տարածք կլինի»։ Նույնաբովանդակ գրառում էր կատարել նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը սկսում է Սարալանջի համայնքապատկան հողերի կանաչապատումը։  Այս տարվա մարտի 21-ին Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց, որ Սարալանջի տարածքում սկսել են կաթիլային ոռոգման համակարգի անցկացման աշխատանքները։ Վերջին օրերին լրատվականները ևս ակտիվորեն լուսաբանում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։ «Փաստերի ստուգման հարթակը» ևս հարցմամբ դիմել էր քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ փուլում են կանաչապատման աշխատանքները, որոնք նախատեսված էին սկսել այս տարվա գարնանը։ Հարցմանն ի պատասխան, սակայն, Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության վարչությունից հայտնեցին, որ «Սարալանջի հատվածում գարնանը պետք է իրականացվեին ոչ թե կանաչապատման, այլ տարածքի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, որոնք էլ ընթանում են հաստատված ժամանակացույցի համապատասխան»։ Fip.am-ը որոշել է գնալ քաղաքապետարանից ստացած պատասխանի հետքերով և ներկայացնել Սարալանջի տարածքի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի՝ մինչ այս արված հայտարարությունները։ Նախորդ տարվա ընթացքում աշխատանքների իրականացումը հետաձգելու մասին  Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նախորդ տարվա հունիսին հայտարարել էր․ «Հիմա նախագծում ենք Սարալանջի հատվածը, մոտակա շաբաթներին մրցույթ կհայտարարվի, որպեսզի այնտեղ ունենանք ոռոգման  կաթիլային ցանց, որտեղ ծառատունկ կիրականացնենք աշնանը»:  Իսկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը թեմայի վերաբերյալ գրառմամբ հանդես էր եկել նաև սեպտեմբերին՝ նշելով, որ Սարալանջի տարածքում կանաչապատում իրականացնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Եվ մարտին՝ քաղաքապետի արված հայտարարությունից հետո, ըստ խոսնակի, կայացել էր ոռոգման համակարգի նախագծման աշխատանքների համար հայտարարված մրցույթը, իսկ նախագծման աշխատանքները ավարտական փուլում են։ «Այնուհետև մրցույթ կհայտարարվի բուն կաթիլային համակարգն իր կոմպոնենտներով հանդերձ անցկացնելու, կանաչապատումը իրականացնելու համար: Սրանք ևս, հասկանալի է, որոշակի ժամանակ կպահանջեն: Ի սկզբանե մենք նախատեսել էինք, որ բուն կանաչապատումը, ծառատունկը կլինի կա՛մ այս տարվա աշնան վերջին, կա՛մ հաջորդ տարվա գարնանը: Տեղեկացնում եմ, որ այս հարցում ոչինչ չի փոխվել և տարվա վերջին կամ հաջորդ տարվա գարնանը կսկսվի բուն կանաչապատման գործընթացը Սարալանջի հատվածում»,- գրել էր Կարապետյանը: Կանաչապատման աշխատանքների մասին հիշատակումներ՝ պաշտոնական փաստաթղթերում Երևան քաղաքի զարգացման 2019 թվականի ծրագրում Սարալանջի տարածքի կանաչապատման  ծրագրի մասին առկա է միայն մեկ նշում՝ «Փարոսի անտառ և Սարալանջ փողոցի հարակից տարածքներում համապատասխան ֆինանսավորման պայմաններում կենթարկվեն վերակառուցման գործող ոռոգման համակարգերը, կիրականացվի դարավանդավորում, կկառուցվեն այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ և կիրականացվի անտառվերականգման մեծ ծրագիր»։ Իսկ զարգացման հնգամյա՝ 2019-2023 թթ․ պլանում ասվում է, որ «ավարտված են Սարալանջի, Նուբարաշենի և Սիլիկյանի անտառպաշտպանիչ տարածքների հիմնման նախագծանախահաշվային աշխատանքները»։ Երևանի զարգացման այս տարվա ծրագրում Սարալանջի կանաչապատման վերաբերյալ առկա են որոշակի մանրամասներ, սակայն աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ միակ նշումն այն է, որ աշխատանքները կիրականացվեն 2020 թվականի ընթացքում։ Ինչ աշխատանքներ են իրականացվել Այս օրերին Սարալանջի տարածքում իրականացվում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ։ Լրատվականներից մեկը նշում է, որ ծառատունկը կմեկնարկի աշնանը։ Ոռոգման ցանցի նախագծահաշվարկային աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարվել էր նախորդ տարվա հուլիսին։ Հաղթող մասնակցի՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսին։   2019-ի դեկտեմբերին քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ՝ նաև անտառապաշտպանիչ գոտու ստեղծման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։ Գնումների համակարգի կայքում, սակայն, մրցույթի վերաբերյալ այլ տեղեկություններ՝ հրավերից բացի, առկա չեն։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը, թեպետ մեկնարկել է Սարալանջի տարածքի ոռոգման համակարգի աշխատանքները, սակայն խոստումները, թե կանաչապատման աշխատանքները կիրականացվեն մինչև 2020 թ․ գարուն, մնացել են անկատար։ Անի Ավետիսյան
21:27 - 11 մայիսի, 2020
Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ որոշակի կետեր կան, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում»,- ընդգծել է քաղաքապետը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի այլ վարորդների կողմից դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ: «Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները պետք է ավելի պաշտպանված լինեն և միգուցե, եթե հնարավոր է, ավելի շատանան: Սա ինձ համար շատ կարևոր հարց է, և ես կակնկալեմ նաև մեր գործընկերների՝ ոստիկանության միջամտությունն այդտեղ: Հետագայում, կարծում եմ, օրենքների փոփոխության անհրաժեշտություն կլինի, և ես ակնկալում եմ նաև ԱԺ մեր գործընկերների կողմից աջակցություն»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում նոր մայթերի կառուցումն ու բարեկարգումը: Քաղաքապետն ընդգծել է, որ մայթերը հետիոտնի համար պետք է լինեն ավելի հասանելի և հարմարավետ: «Բոլորին հայտնի է և իմ, և ձեր դիրքորոշումն այստեղ, որ մենք միշտ մայթերի կողմից ենք, և եթե ընտրություն կա, որը լայնանա, որը նեղանա, մենք կողմնակից ենք մայթերի լայնացմանը, որպեսզի մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան իրենց քաղաքում: Իսկ վարորդները պետք է համակերպվեն այն իրավիճակի հետ, որը կա: Այո՛, մեծ քաղաքներում, բազմամարդ քաղաքներում և տրանսպորտով լի քաղաքներում այնպես է արվում, որ վարորդները պետք է հրաժարվեն կամ նվազագույնի հասցնեն ավտոմեքենայով կենտրոն գալու պրակտիկան: Ուրիշ տարբերակ մենք չունենք կենտրոնը բեռնաթափելու»,- ընդգծել է քաղաքապետը: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու խնդրին: Հանձնարարվել է կիրառել լուծում՝ մի կողմից մուտքը մատչելի դարձնելու, մյուս կողմից՝ քաղաքապետարանի շենքի ճարտարապետական տեսքը անխաթար պահելու համար: Մատչելիության սկզբունքով լուծումներ կտրվեն նաև վարչական շրջանների շենքերում:
20:45 - 29 ապրիլի, 2020
Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցը նորից տնօրեն չունի․ քաղաքապետի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել |iravaban.net|

Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցը նորից տնօրեն չունի․ քաղաքապետի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել |iravaban.net|

iravaban.net: 2020 թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Նշենք, որ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի թեկնածուներն էին Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։ Կառավարման խորհուրդի 6 անդամներից 1-ը քվեարկել է Անուշ Մարտիրոսյանի, 5-ը՝ Լիանա Աշրաֆյանի օգտին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել։  Որոշման մեջ նշվում է, որ նշված կազմակերպության կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանի կողմից բողոքարկվել են մրցույթի արդյունքները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը 02.04.2020թ. հ.01/07.1/7798-20 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մարտի 24-ի N 235-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի 27.03.2020թ. եզրակացության հիման վրա «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար 2020 թվականի մարտի 6-ին կայացած մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու առաջարկությամբ: Եզրակացությամբ նշվել է հետևյալը. «Ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ 2020 թվականի հունվարի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակվել է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին 1-ին հրապարակումը, իսկ 2-րդը նույն թերթում պետք է լիներ հունվարի 28-ին, սակայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» հ.42-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ շաբաթ օրը, ինչի արդյունքում անհնարին է դարձել հունվարի 28-ին 2-րդ հրապարակումն այդ թերթում և այն հրապարակվել է հունվարի 29-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ հունվարի 30-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի ավարտը պայմանավորված է վրա հասած իրադարձությամբ, ապա այն ավարտված է համարվում վրա հասած իրադարձության օրվան հաջորդող օրվանից, որով որոշված է ժամկետի ավարտը, իսկ 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Սակայն չի պահպանվել Կարգի 7-րդ կետի հետևյալ պահանջը՝ «մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից 30 օրվա ընթացքում»: Այսինքն՝ հիմք ընդունելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը, ապա հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից (29.01.2020թ.) հաշված հայտերի ընդունման 30-րդ օրը փետրվարի 27-ն է և ոչ թե հայտարարության մեջ նշված փետրվարի 26-ը: Հետևաբար՝ պետք է տեղափոխվեր նաև մրցույթի անցկացման օրը և կարգի 7-րդ կետի համաձայն՝ նշանակվեր փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը, որը չի կատարվել և դրանով իսկ վատթարացվել են հավակնորդների իրավունքները:»: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն՝ մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը: Առաջին անգամ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի հայտարարությունը հրապարակվել է 2020 թվականի հունվարի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում, իսկ երկրորդը՝ հունվարի 29-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում: «Հայկական ժամանակ» օրաթերթում 2020թ. հունվարի 29-ին հրապարակված երկրորդ հայտարարության մեջ մրցույթին մասնակցելու մասին հայտերի ընդունման ժամկետը նշված է եղել 2020թ. փետրվարի 26-ը, մինչդեռ պետք է նշված լիներ 2020թ. փետրվարի 27-ը, իսկ մրցույթը պետք է նշանակվեր փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը՝ 2020թ. մարտի 9-ին, այլ ոչ թե 2020թ. մարտի 6-ին: Այսինքն՝ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները, որի արդյունքում՝ վատթարացվել են հավակնորդների իրավունքները: ՀՀ կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում` ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում: Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Հիշեցնենք, որ Infocom-ը  անդրադարձել էր Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրենի ընտրությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին։ Դպրոցի տնօրենի ընտրության օրը՝ մարտի 6-ին ևս ներկայացրել էինք տնօրենի ընտրության գործընթացի մանրամասները։
13:30 - 21 ապրիլի, 2020
Երեւանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերում է աջակցություն

Երեւանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերում է աջակցություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Քննարկվել են համայնքում շինարարական աղբի և կոշտ թափոնների կառավարմանը, ապօրինի շինարարության դեմ պայքարին, փողոցների բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում համայնքային բուժհաստատությունների աշխատանքների կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։ Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները: Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ: Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել: Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:
22:32 - 17 ապրիլի, 2020
Հայկ Մարությանն այցելել է Երևանի բուժհաստատություններ

Հայկ Մարությանն այցելել է Երևանի բուժհաստատություններ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում քաղաքապետը ծանոթացել է զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար և նշել է, որ քաղաքային իշխանությունն այսօր մշակում է նոր ծրագրեր՝ բուժանձնակազմի համար ավելի հարմարավետ պայմանների ապահովման և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
17:00 - 15 ապրիլի, 2020
Կկառուցվի ճանապարհ, որը Արշակունյաց պողոտան կմիացնի Իսակով փողոցին․ Հայկ Մարության (տեսանյութ)

Կկառուցվի ճանապարհ, որը Արշակունյաց պողոտան կմիացնի Իսակով փողոցին․ Հայկ Մարության (տեսանյութ)

Կկառուցվի ճանապարհ, որը Արշակունյաց պողոտան կմիացնի Իսակով փողոցին։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ աշխատանքները նախագծման փուլում են։ Նա ուղիղ եթերում նաեւ ցույց տվեց աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի նոր վայրը։«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր-ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա եւ մեր աշխատակիցները, վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը, շարունակում են աշխատանքը»,- ասաց քաղաքապետը։ Մարությանն անդրադարձավ նաեւ մամուլի եւ իր ընդդիմախոսների այն հրապարակումներին, թե կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում տեւական ժամանակ է՝ ինքը մեկուսացել է ու լիարժեք չի կատարում իր պարտականությունները։ Մանրամասները՝ տեսանյութում․
23:57 - 03 ապրիլի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին առնչվող որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին առնչվող որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից  մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։  Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։  2020 թվականի մարտի 06-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։  «Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է  անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:  Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։  Հանձնաժողովը «Ագլա լոյերս» փաստաբանական ընկերության դիմումի հիման վրա, իսկ այնուհետև իր կողմից հայտնաբերված փաստերի շուրջ երկու ամիսների ընթացքում իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից 2013 թվականից մինչև 2019 թվականը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերերի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը մի շարք գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պարկանող գույքի և եկամուտների հայտարարագրերում» տվյալ տարում ձեռք բերված հողամասի վերաբերյալ տվյալները  լրացված չեն։ Հողամասի վերաբերյալ տվյալները հետագայում ներառնվել են 2017 թվականի հայտարարագրում, երբ կառուցվել է տուն և տան նկատմամաբ գրանցվել են սեփականության իրավունքները։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ 2014թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ լրացնելը չի հանդիսացել վարչական իրավախախտում, բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել և տույժ նշանակվել, եթե խախտումն իրականցնելուց հետո մեկ տարին չի լրացել։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովն արձանագրել է խախտումը, որպեսզի հայտարարու այլ պաշտոնատար անձանց համար հայտարարգրում նման տվյալների լրացման անհրաժեշտությունը հասանելի լինի և նման խախտումներ չլինեն։   ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից Էթիկայի կանոնների խախտման առիթով վարույթի արդյունքում Հանձնաժողովը  կայացրել է հետևյալ եզրակացությունը։  Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված պատասխան գրությունը, դրանում օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, այնումենայնիվ, հանրային ծառայողի վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովն իրավաչափ հիմք չունի այն որակել որպես վարքագծի կանոնի խախտում և այդ հիմքով առաջարկել Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառել։    Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքից` www.cpcarmenia.am, ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։  Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին։
17:29 - 19 մարտի, 2020
Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի մեկնարկից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամներին կոչ արեց ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաստատված արտակարգ դրության ժամանակ ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն։ «Խնդրում եմ բոլորին, որպեսզի յուրաքանչյուրն իր ուժերը ներածի չափով  նպաստի իրավիճակի լավացմանը։ Ինչ պահանջվում է պետությունից,  համայնքներից, Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է։ Առանց քաղաքացու մասնակցության, բնականաբար, մենք արդյունք չենք ունենա։ Խնդրում եմ բոլորին, որպեսզի հանրային վայրերում՝ խանութներում, քաղաքային տրանսպորտում մարդիկ կրեն դիմակներ»,- նշեց Երևանի քաղաքապետը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
12:06 - 19 մարտի, 2020
Հերքում. Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել |infocheck.am|

Հերքում. Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել |infocheck.am|

infocheck.am: Համացանցում շարունակում են ոչ ճշգրիտ տեղեկություններ շրջանառվել՝ տարբեր պաշտոնյաների՝ երկիրը լքելու մասին։Խոսքը, այս անգամ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին է։ Մեդիատիրույթում հանդիպում էին գրառումներ, թե արտակարգ իրավիճակի պայմաններում վերջինս լքել է երկիրը։ Տեղեկատվությունը ստուգելու համար infocheck.am-ը կապ հաստատեց Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ։ Այնտեղից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի լքել երկիրը և այժմ էլ գտնվում է իր աշխատասենյակում։ Օրեր շարունակ խոսվում էր նաև այն մասին, թե խուճապային տրամադրություններից հետո Հայաստանը լքել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս լուրը նույնպես հերքվեց։ Քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել, իսկ վերջինիս երկքաղաքացի լինելու լուրը կեղծ է։ Նա նաև հանդես եկավ ուղերձով՝ արտակարգ դրության վերաբերյալ։  
15:26 - 17 մարտի, 2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը արտակարգ դրության վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը արտակարգ դրության վերաբերյալ

Հարգելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ, Արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, արտակարգ դրություն է հայտարարել: Համաձայն այդ որոշման՝ մի շարք սահմանափակումներ են գործելու մեր երկրում: Ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ մենք՝ Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցները, այս օրերին շարունակելու ենք աշխատել՝ կատարելով մեր պարտականությունները և ապահովելով մեր քաղաքացիների կարիքները: Այս ընթացքում մենք մեր համակարգում աշխատող տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հնարավորություն ենք տվել աշխատել տանից՝ օնլայն եղանակով։ Նաև սահմանափակել ենք «Մեկ պատուհան» ծառայությունը․ խնդրում եմ ՝ «մեկ պատուհան» այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանին ուղղված դիմումները ուղարկել առցանց՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/ հասցեով, պատասխանները ևս կստանաք էլեկտրոնային նամակով։ Բացի դրանից, տեղեկացնեմ, որ այս ժամանակահատվածում դադարեցնում ենք քաղաքապետարանում և վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունները։ Սիրելի երևանցիներ, Խնդրում եմ՝ այս կարևոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, առավելագույնս սահմանափակել քաղաքում տեղաշարժը և այլ անձանց հետ շփումների շրջանակը, հետաձգել կամ չեղարկել տոնակատարություններն ու այլ հավաքույթները: Իսկ եթե հավաքույթները հետաձգելու հնարավորություն չկա, կարելի է անցկացնել դրանք տանը՝ ընտանեկան միջավայրում։ Խնդրում եմ նաև զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց, և ընդհանրապես, հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում: Կարևոր է նաև հատուկ խնամք ցուցաբերել մեր տարեց հարազատների ու մերձավորների նկատմամբ՝ օգնել նրանց գնումներ կատարելիս՝ հնարավորինս կրճատելով տանից դուրս գալու նրանց անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ խնդրում եմ պահպանել հանգստություն։ Վստահ եմ, որ ինչպես միշտ, միասնաբար, վճռական քայլերով ու իրար օգնելով, մենք ամենակարճ ժամկետներում հաղթահարելու ենք այս դժվարությունը և էլ ավելի ուժեղ ենք դուրս գալու դրանից: Առո՛ղջ եղեք, Աստված մեզ պահապան։
09:27 - 17 մարտի, 2020
Հայկ Մարությանը եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ. խոսնակ

Հայկ Մարությանը եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ. խոսնակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է․ «Սիրելիներ,Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես եւ նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը: Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ: Կարճատեւ արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաեւ այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով: Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել  ) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ եւ աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա: Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետեւելով առողջապահության նախարարության հրահանգներին: Հետեւեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»
10:00 - 14 մարտի, 2020