ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Նա, տարածելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառումը՝ գերիների վերադարձի վերաբրյալ, գրել է, որ սա իսկապես լավ նորություն է։ «Եվ կարևոր է, որ սա երկկողմ, առանց միջնորդների ջանքերի արդյունք էր: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որոնք առանցքային են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,- գրել է Կոլոմինան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընգծել էր, որ  հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։
19:34 - 11 սեպտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում. Ստոլտենբերգ
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ն ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն օգնություն տրամադրել Ուկրաինային, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ սեպտեմբերի 9-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: «Եթե Ռուսաստանը դադրեցնի ռազմական գործողությունները, կլինի խաղաղություն: Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն: Դա վատ կլինի ոչ միայն Ուկրաինայի համար, այլև՝ վտանգավոր ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար»,- ասել է դաշինքի ղեկավարը։ Ռամշտայն ավիաբազայում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ հավաքվել էին գրեթե 50 երկրի ներկայացուցիչներ՝ մասնակցելու Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հինգերորդ նիստին, Ստոլտենբերգը ողջունել է փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամները շարունակում են ավելացնել Կիևին ռազմական, ֆինանսական ու հումանիտար աջակցությունը:
20:01 - 09 սեպտեմբերի, 2022
Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են. Անն Լինդե
 |news.am|

Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են. Անն Լինդե |news.am|

news.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «ՆԱՏՕ-ի բանակցությունները Թուրքիայի հետ էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը։ Թուրքական ԶԼՄ-ները մշտապես լուսաբանում են այդ եւ նման իրադարձությունները։ Շվեդական օրենքներով՝ մենք ասում ենք, որ դա խոսքի ազատություն է։ Բայց մենք կարծում ենք, որ դա շատ անհարմար վիճակ է կառավարության համար»,- ասել է Լինդեն։ Նա ավելացրել է, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած պատվիրակությունների նիստը պետք է կայանար Շվեդիայում, բայց տեղափոխվել է Ֆինլանդիա մի շարք նկատառումներով։
13:43 - 29 օգոստոսի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Յենս Ստոլտենբերգ

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Յենս Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների ակտիվացումը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում»,-նա ասել է Welt am Sonntag գերմանական թերթին: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ «վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները» եւ «այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից այնպիսի զենք, ինչպիսիք գերձայնային հրթիռներն են»: Նա նշել է, որ Չինաստանը, իրեն հայտարարելով «մերձարկտիկական պետություն», նաեւ աճող հետաքրքրություն է դրսեւորում Արկտիկայի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը նավագնացության համար էլ ավելի կարեւոր է դառնում կլիմայի փոփոխությունների պատճառով: Անցած շաբաթ Ստոլտենբերգը Կանադա կատարած այցի ընթացքում հայտարարել է. «Պեկինը եւ Մոսկվան նաեւ պայմանավորվել են ակտիվացնել պրակտիկ գործունեությունն Արկտիկայում: Դա խորացող ռազմավարական գործընկերության մի մասն է, որ մարտահրավեր է նետում մեր արժեքներին ու մեր շահերին»: Նա նաեւ ընդգծել է ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրությունն Արկտիկայի պաշտպանության նկատմամբ, հատկապես դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու լույսով: Ինչպես անցած շաբաթ հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները պլանավորում է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն ստեղծել արկտիկական տարածաշրջանում: «Նախագահը պլանավորում է ավելի կարեւոր դարձնել Արկտիկայի հարցերով համակարգողի դիրքը՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակելով արկտիկական տարածաշրջանում՝ Սենատի հանձնարարականներն ու համաձայնությունն ստանալու պայմանով»,-ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: ԱՄՆ-ն ութ արկտիկական պետություններից մեկն է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի հետ միասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:44 - 29 օգոստոսի, 2022
Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ


 |factor.am|

Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ |factor.am|

factor.am: Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական The Globe and Mail թերթին տված մեկնաբանության մեջ։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու արդյունքում արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը շահագրգռված է «Հեռավոր հյուսիսում անվտանգության, կայունության և համագործակցության պահպանմամբ»։ «Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսային Ատլանտյան, որտեղով անցնում են առանցքային առևտրային և տրանսպորտային ուղիները՝ միացնելով Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Ուստի չափազանց կարևոր է տարածաշրջանում նավարկության ազատության ապահովումը»,- ասել է Ստոլտենբերգը։ Ըստ պարբերականի՝ նրանց ռազմական ուժերը կբավականացնի Էստոնիային, Լատվիային և Լիտվային պաշտպանության համար։ Պարբերականը նշել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, Բալթիկ ծովը գործնականում կանցնի դաշինքի լիակատար վերահսկողության տակ։
16:43 - 25 օգոստոսի, 2022
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կաջակցեն այնքան, որքան պահանջվի

 |armenpress.am|

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կաջակցեն այնքան, որքան պահանջվի |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: Այդ մասին ասված է նրանց հայտարարություններում, որոնք օգոստոսի 24-ին տարածվել են Բրյուսելում Ուկրաինայի անկախության օրվա առթիվ: «Այսօր Ուկրաինան նշում է Խորհրդային Միությունից իր անկախության 31-րդ տարեդարձը: Դա այն օրն է, երբ նշում են Ուկրաինայի բացառիկ եւ յուրօրինակ պատմությունը, մշակույթը եւ լեզուն: Եվրամիությունն այսուհետեւ էլ կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասված է հայտարարության մեջ: Կիեւին իր աջակցությունն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Դուք կարող եք շարունակել ՆԱՏՕ-ի աջակցության հույսն ունենալ այնքան, որքան հարկավոր լինի: Ուժեղ եւ անկախ Ուկրաինան կենսականորեն կարեւոր է եվրատլանտյան գոտու կայունության համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:24 - 24 օգոստոսի, 2022
Պուտինը վատ էր հաշվարկել․ Ստոլտենբերգ
 |lragir.am|

Պուտինը վատ էր հաշվարկել․ Ստոլտենբերգ |lragir.am|

lragir.am: ՆԱՏՕ-ի երկրները կարող են տարիներ շարունակ աջակցել Ուկրաինային ռուսական ռազմական ագրեսիայի դեմ պայքարում։ Այս մասին ZDF-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Պուտինը վատ էր հաշվարկել՝ հույս ունենալով մի քանի օրում հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում։ «Արդեն կես տարի է՝ պատերազմ է ընթանում, Ռուսաստանը մեծ կորուստներ է կրել՝ Ուկրաինան կարողացել է հակահարված տալ և վերադարձնել Կիևի եւ Խարկովի շրջանները, ինչպես նաև կանգնեցնել հարձակումը Դոնբասում: Բայց պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են: Մենք կարողացանք շատ ճշգրիտ կանխատեսել ռուսական ներխուժումը: Այս մասին նախազգուշացրել ենք անցյալ աշնանը, բայց թե ինչպես կընթանա պատերազմը, անկանխատեսելի է»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ արեւմտյան երկրների խնդիրն է «առավելագույնի հասցնել Ուկրաինայի տեսանկյունից պատերազմի ընդունելի ելքի հավանականությունը»։ «Այն, ինչ մենք կարող ենք անել, Ուկրաինային ռազմական, ֆինանսական, հումանիտար և տնտեսական աջակցություն տրամադրելն է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային՝ ինչպես Կիեւի հետ համերաշխության, այնպես էլ սեփական շահերը պաշտպանելու առումով։ Ի վերջո, պետությունները չեն կարող պարզապես ներխուժել իրենց հարեւանների տարածք, և եթե դա թույլ տրվի, ապա աշխարհում կաճի ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ պատերազմի և ագրեսիայի ռիսկը։ «Մենք՝ որպես ՆԱՏՕ, ունենք երկու դեր՝ մենք պետք է աջակցենք Ուկրաինային՝ մերձավոր գործընկերոջը: Մյուս խնդիրն է կանխել պատերազմի սրումը: Մենք դա անում ենք Ռուսաստանին հստակ ուղերձ հղելով: Հավաքական պաշտպանության մեր հանձնառությունը 5-րդ հոդվածով անհերքելի է», ասել է Ստոլտենբերգը։
09:19 - 24 օգոստոսի, 2022
Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում. Չավուշօղլու
 |news.am|

Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում. Չավուշօղլու |news.am|

news.am: Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Ստամբուլում (Ուկրաինայի եւ Ռուսաստանի) դեմ առ դեմ բանակցությունների վերջին փուլից հետո մենք լիահույս էինք կողմերի դիրքորոշումների մոտեցման ֆոնին։ Սակայն հասան տեսանյութերն եւ լուսանկարները Բուչայից, եւ մթնոլորտը փոխվեց: Երկխոսությունն ընդհատվեց։ Դա, իմ կարծիքով, բեկումնային կետ դարձավ»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ այս պահին կարեւոր է համաձայնության գալ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը» ուղղված հրադադարի շուրջ։ «Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք ամենաակտիվ կերպով պաշտպանում են Կիեւի դիրքորոշումը թե՛ Ղրիմի հարցում, թե՛ ռուսական հարձակումների ֆոնին»,- ասել է Չավուշօղլուն։ Ընդ որում, նա նշել է, որ Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում։ «Խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է։ Խոսքս ոչ միայն ԱՄՆ-ի, այլ Դաշինքի երկրների մասին է։ Կային ուժեր, որոնք փորձում էին տապալել պայմանավորվածությունները հացահատիկի շուրջ։ Ես ուզում եմ վերապահում անել, որ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Եվրոպայի մասին է»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
13:04 - 23 օգոստոսի, 2022
Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

 |armenpress.am|

Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ  ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով: «Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել է: Դա գործընթացի նախաձեռնման կամք է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի: Մինչեւ այժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում է Milliyet թերթը, հաղորդել է Ռիա Նովոստին:
14:14 - 18 օգոստոսի, 2022
ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չէ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չէ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար |armenpress.am|

armenpress.am:  Հյուսիսատլանտյան դաշինքը տրամադրված չէ Ռուսաստանի հետ դիմակայության եւ սպառնալիքներ չի ներկայացնում նրա համար: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: «Եկեք պարզաբանենք: Մենք առճակատման չենք ձգտում եւ սպառնալիքներ չենք ներկայացնում Ռուսաստանի համար: Մեր նորացված ներկայությունը միայն արտացոլում է մեր մշտական լուրջ հավատարմությունը դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածին, որում ասված է, որ ՆԱՏՕ-ի գծով մեկ դաշնակցի վրա հարձակումը՝ հարձակում է ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակցի վրա»,- ասել է Օսթինը՝ հանդես գալով Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Այսպիսով, նա մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, որ «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է արտաքին պաշտպանությունը եւ ավելացնում մարտական ստորաբաժանումների քանակությունը դաշինքի արեւելյան մասում»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես մեծացնում է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փաստաթղթեր է ստորագրել, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
17:22 - 10 օգոստոսի, 2022
Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթերը
 |tert.am|

Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթերը |tert.am|

tert.am: Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է փաստաթղթեր, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Ազատության ռուսական ծառայությունը։Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ հյուսիսային Եվրոպայի երկու երկրները կդառնան «ուժեղ, հուսալի և շատ ընդունակ նոր դաշնակիցներ», որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իրենց վրա կվերցնեն փոխադարձ պաշտպանության «սրբազան պարտավորությունը»։Ըստ Բայդենի՝ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ «կործանեց խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»՝ ներխուժելով Ուկրաինա։«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել... Փոխարենը, նա ստացավ այն, ինչից խուսափում էր», - ասել է ԱՄՆ նախագահը։Օգոստոսի 4-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու օգտին՝ դառնալով 23-րդը 30 երկրներից, որոնք պաշտոնապես հաստատել են որոշումը:Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ամբողջական վավերացման համար անհրաժեշտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ երկրները հաստատեն համապատասխան փաստաթղթերը ազգային մակարդակով։
10:11 - 10 օգոստոսի, 2022
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ
 |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարում հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները: ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը և բարգավաճմանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, նշել է նա թվիթերյան գրառմամբ: Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Այսօր ՊԲ-ն հաղորդեց ադրբեջանական կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին, որոնց հետևանքով մեկ հոգի զոհվել է, կան վիրավորներ:
17:31 - 03 օգոստոսի, 2022
Ջոնսոնը ակնկալում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |1lurer.am|

Ջոնսոնը ակնկալում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջորդ տարի կարող է պայքարել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով Թագավորության խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամներին։ Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Ջոնսոնը հայտնվել է Արևմուտքի հակառուսական քաղաքական և տնտեսական արշավի «կենտրոնում»։ Բացի այդ, Brexit-ի նախկին նախարար Դեյվիդ Ջոնսի խոսքով՝ հենց Բորիս Ջոնսոնն է ազդել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման վրա։ Հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ Կիևը քաղաքական աջակցություն կցուցաբերի Ջոնսոնին, եթե նա առաջադրվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Միևնույն ժամանակ, բրիտանացի այլ քաղաքական գործիչներ զգուշացրել են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում թորիների նախկին առաջնորդի թեկնածությունը վիճարկվելու է ոչ միայն նրա կասկածելի հեղինակության պատճառով՝ Ջոնսոնը ներգրավված է բազմաթիվ սկանդալներում, այլև քաղաքական դրդապատճառներով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները նշանակվում են միաձայն որոշմամբ։ Ցանկացած երկիր կարող է վետո կիրառել, և բրիտանացիները խիստ կասկածում են, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջադրի Բորիս Ջոնսոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է The Telegraph-ը:
11:34 - 27 հուլիսի, 2022
Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Երբ այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց այսպես կոչված «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, կարծիք կար, որ այն կարող է ավարտվել շատ արագ։ Դրա մասին էին վկայում օդանավակայաններին, ռազմամթերքի բազաններին գերճշգրիտ հարվածներն ու արագ դեսանտավորումը Կիևի շրջանում։ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում էր ձեռքի տակ ունեցած գրեթե ողջ սպառազինությունը, հարվածները անընդնմեջ էին և ճշգրիտ, դեսանտային գործողությունները՝ բավականին ինտենսիվ։ Կրկնվում էր ԱՄՆ կողմից Իրաքի գրավման սցենարը։ Անգամ Կիևի մատույցներում գրեթե ամեն ինչ նույնն էր։ Գոստոմելի օդանավակայանը հսկողության տակ վերցնելուց հետո տպավորություն էր, թե Կիևի համար մարտերը ուր որ է կսկսվեն, ինչպես սկսվեցին մարտերը Բաղդադի օդանավակայանը վերցնելուց հետո։ Բաղդադի օպերացիան շատ պարզ էր․ այնտեղ ամրապնդվելուց և դեսանտային հենակետ ստեղծելուց հետո ամերիկյան զինված ուժերը մի քանի անգամ ցուցադրական Բաղդադ մտնել-դուրս գալուց հետո սկսեցին մայրաքաղաքը վերահսկողության տակ վերցնելու հիմնական փուլը։ Սակայն մի քանի անգամ Կիևում ցուցադրաբար երևալուց հետո ռուսական կողմը հիմնական օպերացիա չսկսեց։ Պարզվեց, որ ՌԴ զինված ուժերին այդպես էլ չի հաջողվել ամրանալ մերձկիեւյան որևէ օդանավակայանում։ Հենց այստեղ էլ պարզ դարձավ, որ ուկրաինացիները պատրատ են երկարատև դիմակայման։ Ինչ պատահեց հետո՝ բոլորս գիտենք։ ՌԴ զինված ուժերը հետ քաշվեցին Ուկրաինայի հյուսիս-արևմտյան մասից և հայտարարեցին մարտական գործողությունների երկրորդ փուլի մասին, որը մասնակի հաջողությամբ ընթանում է մինչ օրս։ Հետաքրքիրն այն է, որ այս «հատուկ գործողությունը» յուրահատուկ է և առանձնանում է իր վերջնական նպատակի բացակայությամբ։ Ճիշտ է՝ ռուսական կողմը հնչեցրել է տարբեր փոքր նպատակներ, իսկ որպես հիմնական նպատակ՝ ֆաշիզմի տարաքանդումը, բայց դրանցից ոչ մեկը չեն տեղավորվում ռազմական պլանավորման ամբողջական փուլի մեջ։ Այսպես, եթե ֆաշիզմի դեմ պայքարը քիչ թե շատ նման է համատեսիլքի, ապա բացակայում են օպերացիայի առաքելությունը, նպատակները և խնդիրները։ Տարօրինակ է, ինչ խոսք, բայց դա բոլոր հնարավորությունները ստեղծում է անգամ պարտության դեպքում հայտարարել հաղթանակի մասին։ Ուկրաինական դիմադրությունից «ոգևորված» արևմուտքը տարբեր ռազմականացված ծրագրեր ուղղեց դեպի այդ երկիր, որից ամենամեծը՝ ամերիկյան «լենդ-լիզը», սկսվելու է հոկտեմբերի մեկից՝ ամերիկյան նոր ֆինանսական տարվանից։ Չնայած դրան՝ արևմուտքը լայն ռազմական աջակցություն է ցույց տալիս Ուկրաինային՝ սկսած հետախուզությունից, վերջացրած հրթիռային հեռահար համակարգերով, որոնց մասին շատ են խոսում։ Դրանք M 142 HIMARS կոչվող գերբարձր ճշգրտությամբ հրթիռահրետանային համակարգերն են։ Խոսք կա, որ շուտով կտրամադրվեն մինչև 300 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ, որոնք արդեն կարող են փոխել բալանսը դեպի ուկրանիական կողմ։ Բալանսը փոփոխվում է նաև մարդկային ռեսուրսներում․ եթե խոսվում էր, որ ռուսական կողմը կենտրոնացրել է մինչև 400 հազար մարտիկ, իսկ ուկրանիական կողմը՝ դրա գրեթե կեսի չափ, ապա հիմա արդեն խոսք կա մեկ միլիոնի մասին, ինչը կարող է հնարավորություն տալ ուկրանիական կողմից անցնել անգամ հակահարձակման։ Այս պայմաններում ՌԴ-ն, ունենալով նաև անձնակազմի ռոտացիոն խնդիր, ռազմամթերքի մատակարարման խնդիր, որը ստիպված է տեղափոխել հազար կմ-ից ավելի  ձգվող ռազմաճակատից ավելի խոր թիկունք, այլ ելք չի ունենա քան մասնակի զորահավաքի անցկացումը։ Եվ անձնակազմն անգամ մի քանի հարյուր հազարով համալրելու դեպքում հնարավորություն կունենա անցնել միայն խոր էշելոնացված երկարատև պաշտպանության՝ հայտարարելով հաղթանակի մասին։ Իր հերթին դա Ուկրաինայում չի կարող գնահատվել որպես հաղթանակ և անհրաժեշտություն կունենա անցնել ավելի ակտիվ գործողությունների։ Սակայն անգամ արևմտյան ռազմամթերքի մատակարարման ամենաակտիվ համագործակցությունը, որը  կոչվում է «Ռամշթայնի ձևաչափ», ֆիզիկապես հնարավորություն չունի տրամադրել այնքան օգնություն, որպեսզի ուկրանիական կողմը ամբողջ ճակատով անցնի հակահարձակման, չնայած նրան, որ իրենց հակառակորդը պաշտպանությունը կազմակերպելու է կոնսերվացված և խորրդային հին սպառազինությամբ, որոնց թվաքանակը հասնում է տասնյակ հազարների։ ՆԱՏՕ-ն, անգամ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունից բխող երկարատև ռիսկերը, զորավարժություններից մեկի անունը կոչել էր «Ռամշթայնի ժառանգություն»։ Այսպիսի զորավարժությունը ավելի ցուցադրական բնույթ էր կրում, քանզի ռուսական կողմը չունի օդային գերակայություն ո՛չ Ուկրաինայում, ո՛չ առավել ևս ՆԱՏՕ-ի դեմ և նաև մինչև ուկրանիական գործողությունները սկսելը Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ մտնելուց հետո կրում է ավելի մեծ ռազմաքաղաքական ռիսկեր, ուստի, ըստ իս, այսպիսի զորավարժությունները ուղղված են արդեն այլ ռազմական սցենարների դեմ, որտեղ կողմերից մեկը կարող է ունենալ ռազմաօդային և հետախուզական գերակայություն և ապակայունացնել արևմտյան ամբողջ կիսագունդը։ Դրանցից մեկը Թուրքիան է Սիրիայի հյուսիսում, Չինաստանը՝ Թայվանի կողմ նայելիս, և այս համատեքստում իրականացվում է վերաբալանսավորում՝ Հունական կղզիների ակտիվ ռազմականացման տեսքով, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Իսկ Իսրայելը ավելի ակտիվ է դարձել Իրանի հարցում, ինչը, պարզվում է, հնարավոր չէ դիտարկել ուկրաինական հակամարտության համատեքստից դուրս։ Տարածաշրջանը եռման աստիճանի է հասնում Ուկրաինայում պայթող ռումբերի ջերմաստիճանից, իսկ դրա մասին՝ հաջորդիվ։ Լուսանկարում՝ «Հիմարս» հրթիռահրետանային համակարգը Նարեկ Ներսիսյան
15:46 - 21 հուլիսի, 2022
Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու
 |news.am|

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք կհանդիպեն օգոստոսին, որպեսզի գնահատեն Հյուսիսային Եվրոպայի երկրներին Անկարայի ներկայացրած պահանջների կատարումը՝ չեղարկելու համար ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերի վետոն, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, բայց բախվել են Թուրքիայի դիմակայությանը, որը նրանց մեղադրել է ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ։ Անցած ամիս երեք երկրները համաձայնագիր են ստորագրել Անկարայի վետոն չեղարկելու մասին՝ ահաբեկչության եւ զենքի արտահանման դեմ պայքարի խոստման դիմաց։ TRT Haber պետական հեռուստաընկերության հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ օգոստոսյան հանդիպումը դիտարկող կոմիտեի առաջին հանդիպումն է լինելու, որը ձեւավորվել է համաձայնագրի համապատասխան, բայց կրկնել է, որ Թուրքիան կարգելակի ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցությունը, եթե նրանք չկատարեն իրենց խոստումները։
14:07 - 21 հուլիսի, 2022