Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ նույնիսկ առաջին հանդիպման ժամանակ քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերը

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ նույնիսկ առաջին հանդիպման ժամանակ քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության հարցերը առաջին իսկ հանդիպման ժամանակ, սակայն կասկածում է, որ նման երկխոսությունը կարող է արդյունավետ լինել։ Այս մասին հայտնում է «Ukrinform»-ը։ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ ես պատրաստ եմ բարձրաձայնել օկուպացված տարածքների վերաբերյալ հարցերը: Դրանք մեզ համար արդիական են և շատ կարևոր: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այդ որոշումը կկայացվի ոչ այս հանդիպմանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև նշել է, որ առանց Պուտինի հետ անձնական հանդիպման անհնար կլինի հասկանալ, թե ինչ է պատրաստ անել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար, ինչպես նաև ինչի է պատրաստ ՌԴ-ն, եթե Ուկրաինան չգնա փոխզիջումների։  Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններում փոխզիջումների ձևաչափերը կորոշվեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ։ Մասնավորապես, քվեարկության կարող են դրվել անվտանգության երաշխիքները, ինչպես նաև «Դոնեցկի ու Լուգանսկի ժամանակավոր օկուպացված շրջանների և Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը»։ Պատասխանելով Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին հարցին՝ Զելենսկին նշել է․ «Մենք չենք կարող կորցնել մեր ինքնիշխանությունը։ Հազարավոր մարդիկ են զոհվել։ [...] Օրինակ՝ մենք ազդակներ տեսանք, Ռուսաստանն ասաց՝ ահա թե որտեղ ենք մենք հասել արևելքում, հարավում․ եկեք կանգնենք այստեղ, և դրանք կլինեն մեր տարածքները։ Դա մեզ համար կորուստ է։ Դա մարդկանց կորուստ է։ Եվ դա մեր ինքնիշխանության կորուստ է»։ Միաժամանակ նա նշել է, որ որոշ փոխզիջումների մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է բոլոր տեսանկյուններից հասկանալ իրավիճակը։
10:19 - 22 մարտի, 2022
Իսրայելը կօգնի ուկրաինացիներին «այնքան, որքան կարող է»․ երկրի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիին

Իսրայելը կօգնի ուկրաինացիներին «այնքան, որքան կարող է»․ երկրի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի խորհրդարանին ուղղված ելույթում քննադատել էր այդ երկիրը՝ հարցնելով, թե ինչու Իսրայելը հակահրթիռային պաշտպանության միջոցներ չի տրամադրում Ուկրաինային կամ պատժամիջոցներ չի սահմանում Ռուսաստանի դեմ։ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, պատասխանելով Զելենսկիին, հայտարարել է՝ իր երկիրը, որը դաշտային հիվանդանոց և այլ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, «կշարունակի օգնել երկրի ժողովրդին, որքան կարող է»: Իսրայելը վարչապետ Նաֆթալի Բենեթն էլ, որը փորձում է որպես միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում, հայտարարել է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ կողմերի միջև մեծ շատ բաց հարցեր կան։ Բենեթը հավելել է, որ Իսրայելը կշարունակի փորձել վերջ դնել պատերազմին։
13:48 - 21 մարտի, 2022
Ես պատրաստ եմ Պուտինի հետ բանակցությունների, բայց դրանց ձախողումը կարող է նշանակել երրորդ համաշխարհային պատերազմ. Զելենսկի

Ես պատրաստ եմ Պուտինի հետ բանակցությունների, բայց դրանց ձախողումը կարող է նշանակել երրորդ համաշխարհային պատերազմ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ասել է, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն զգուշացրել է, որ եթե դրանք ձախողվեն, «կնշանակի, որ երրորդ համաշխարհային պատերազմն է»։ «Ես պատրաստ եմ նրա հետ բանակցությունների: Ես պատրաստ էի վերջին երկու տարիներին: Եվ կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարող վերջ տալ այս պատերազմին», - ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում: «Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ցանկացած ձևաչափ, ցանկացած հնարավորություն, որպեսզի ունենանք բանակցություններ վարելու, Պուտինի հետ խոսելու հնարավորություն: Բայց եթե այդ փորձերը ձախողվեն, դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- նշել է նա։
19:03 - 20 մարտի, 2022
Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կլինի մի քանի ամսվա ընթացքում․ Զելենսկի

Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կլինի մի քանի ամսվա ընթացքում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմումից, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հայտնում է Liga.net-ը։ «Առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ ԵՄ անդամակցության Ուկրաինայի հայցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները պատրստ կլինեն մի քանի ամսվա մեջ։ Կառավարությանն ու Եվրահանձնաժողովին հանձնարարություններ են տրվել։ Համատեղ շարժվում ենք դեպի մեր ռազմավարական նպատակը», - Թվիթերում գրել է Զելենսկին։ Ավելի վաղ, Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մատի Մաասիկասը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ աշխատանքը սկսվել է։ Նորա Վանյան
19:10 - 18 մարտի, 2022
Եվրախորհրդարանում հանդես են Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ |armenpress.am|

Եվրախորհրդարանում հանդես են Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի նախկին եւ գործող քաղաքական գործիչները եւ Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ: Այդ մասին վկայում է nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը: Ուղերձի հեղինակները Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին կոչ են արել վերանայել թեկնածուների առաջադրման ընթացակարգը, քանի որ փաստորեն հայտեր ներկայացնելու ժամկետն արդեն լրացել է: «Մենք կոմիտեին ենք դիմում Խաղաղության Նոբելյան մրցանակի անվանակարգի արարողությունը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկարացնելու խնդրանքով, որպեսզի թույլ տրվի նախագահ Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,-ասվում է ուղերձում: Ինչպես հաղորդել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը, այս տարի պարգեւին հավակնում է 251 մասնավոր անձ եւ 92 կազմակերպություն: 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել են ռուսաստանցի լրագրող եւ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսան: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խոսքով, Զելենսկին մերժել է Դոնբասում խաղաղությունը վերականգնելու քայլային պլանը, որը նախատեսում էր հաշտության համաձայնագրի ստորագրում, Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծում եւ արդյունքում՝ տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վերաինտեգրումն Ուկրաինայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:21 - 18 մարտի, 2022
Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաք այցի և  Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները ամփոփելիս ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հույսերը մի փոքր ավելի մեծացել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա կատարած այցից հետո: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Չավուշօղլուն հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի առարկում։ Չավուշօղլուն ընդգծել է Թուրքիայի լիակատար աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, քանի որ «ամբողջ աշխարհը տեսնում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի պայքարն այս պատերազմի դեմ»։ Դմիտրի Կուլեբան իր հերթին նշել է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդը գնահատում են այն «սկզբունքային դիրքորոշումը», որը Թուրքիան որդեգրել է պատերազմի բռնկումից ի վեր։ Չավուշօղլուն հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է, որ այսօր Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:00 - 17 մարտի, 2022
Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալիս հիշել է Բեռլինի պատի փլուզումը։ Նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է քանդել, ինչպես ինքն է աում, «ազատ և անազատ» Եվրոպայի միջև պատն ու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան՝ մեկուսացնելով Ուկրաինային Ռուսաստանի հետ իր բիզնես կապերով և «Հյուսիսային հոսք 2» գազատարին նախկինում աջակցելով։ Բունդեսթագում Զելենսկուն ողջունել են բուռն ծափահարություններով։ Հիշեցնենք, որ Գերմանիան անցյալ ամիս դադարեցրել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որով կրկնապատկվելու էր ռուսական գազի ուղիղ հոսքը դեպի Գերմանիա: 
16:06 - 17 մարտի, 2022
Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում, սակայն Զելենսկին հանձնվելու համար Պուտինի մոտ չի գնա |tert.am|

Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում, սակայն Զելենսկին հանձնվելու համար Պուտինի մոտ չի գնա |tert.am|

tert.am: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան nv.ua կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին, թե արդյոք հնարավոր է չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար, և ինչպես է Արևմուտքը գնահատում Կիևի՝ հաղթելու հնարավորությունները:Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականության մասին՝ Կուլեբան նշել է, որ հանդիպման գաղափարը նորություն չէ: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան իսկապես կարող է չեզոք կարգավիճակի համաձայնվել անվտանգության երաշխիքների դեպքում, ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը մի շարք պահանջներ ունի Ուկրաինայի նկատմամբ: Դրանք ըստ էության կապիտուլյացիայի վերջնագիր են: Մենք մերժում ենք այս մոտեցումը, ցանկանում ենք բանակցություններ, որոնց շրջանակներում կգտնվեն հավասարակշռված լուծումներ։
12:40 - 17 մարտի, 2022
Բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում․ Զելենսկի

Բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ հանդիպումները շարունակվում են, և բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում։ «Բայց դեռ ժամանակ է անհրաժեշտ, որ որոշումները բխեն Ուկրաինայի շահերից»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կողմի հրետանու հարվածներից ևս երկու լրագրող է սպանվել․ նրանցից մեկն ուկրաինացի է, մյուսը՝ ամերիկյան Fox News-ի ներակայցուցիչ․ «Եվս մի լրագրող ծանր վիրավորվել է։ Հրետակոծությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում»։ Նա նշել է, որ երեք գործընկեր և Ուկրաինայի բարեկամ պետությունների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերն այցելել են Կիև։ Լեհաստանը ներկայացնում էր նաև փոխվարչապետը։ Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր տեղի կունենա Խարկովի շրջանի Իզյում քաղաքից բնակիչներին փրկելու գործողությունը։ Նրա խոսքով՝ մարդասիրական միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
10:21 - 16 մարտի, 2022
Ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների պատասխանատվությունն անխուսափելի է. Զելենսկի

Ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների պատասխանատվությունն անխուսափելի է. Զելենսկի

Ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների պատասխանատվությունն անխուսափելի է։ Ուկրաինայի քաղաքներում կանխամտածված հումանիտար աղետի պատասխանատվությունն անխուսափելի է։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում Մարիուպոլում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում, Օխտիրկայում, Հոստոմելում, Իրպինում և Ուկրաինայի մյուս բոլոր քաղաքներում։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ukrinform-ը, իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ռուսական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շփոթված է. «Նրանք չէին սպասում նման դիմադրության։ Նրանք հավատում էին իրենց քարոզչությանը, որը տասնամյակներ շարունակ ստում է մեր մասին: Նրանք դեռ չեն կարողանում հիշել իրենց: Բայց նրանք արդեն սկսել են հասկանալ, որ պատերազմով ոչնչի չեն հասնի»։ Զելենսկին ընդգծել է, որ ռուսական զորքերը ուկրաինական բանակին տեխնիկա մատակարարողներից են․ «Եվ ես ուզում եմ ասել ռուս զինվորներին. Նրանք, ովքեր արդեն մտել են մեր հողը։ Իսկ ովքեր հենց նոր են ուղարկվելու մեր դեմ կռվելու։ Ռուս ժամկետային զինծառայողներ, լսեք ինձ շատ ուշադիր։ Ռուս սպաներ, դուք արդեն ամեն ինչ հասկացել եք։ Ուկրաինայից ոչինչ չես վերցնի. Դուք կյանքեր եք խլելու: Դուք շատ եք, բայց ձեր կյանքը նույնպես կվերցվի: Բայց ինչու՞ պետք է մեռնեք: Ինչի՞ համար։ Ես գիտեմ, որ դուք ուզում եք ապրել: Մենք լսում ենք ձեր խոսակցությունները գաղտնալսումներում, լսում ենք, թե իրականում ինչ եք մտածում այս անիմաստ պատերազմի, այս խայտառակության և ձեր պետության մասին․․․Ձեր զանգերը տուն ձեր ընտանիքին: Մենք լսում ենք այդ ամենը: Մենք եզրակացություններ ենք անում։ Մենք գիտենք, թե ովքեր եք դուք Ուստի ես առաջարկում եմ ձեզ ընտրություն. ուկրաինացի ժողովրդի անունից ես ձեզ հնարավորություն եմ տալիս, ապրելու հնարավորություն: Եթե ​​դուք հանձնվեք մեր ուժերին, մենք ձեզ հետ կվարվենք այնպես, ինչպես պետք է վարվեն մարդկանց հետ՝ արժանապատվորեն»։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են կորուստներ պատճառել ռուսական զորքերին․ «Շուտով Ռուսաստանի խոցված ուղղաթիռների թիվը կհասնի հարյուրավոր միավորների։ Նրանք արդեն կորցրել են 80 մարտական ​​ինքնաթիռ։ Հարյուրավոր տանկեր և հազարավոր այլ միավոր տեխնիկա: 19 օրվա ընթացքում ռուսական բանակն ավելի շատ է կորցրել Ուկրաինայում, քան Չեչնիայում երկու արյունալի ու տարիներ տեւած պատերազմներում։ Ինչի՞ համար։ Զելենսկին նաև գոհունակություն է հայտնել այն ​​ռուսներին, որոնք «չեն դադարում ճշմարտությունը փոխանցել»՝ նշելով այն կնոջը, որն ռուսական Առաջին ալիքի ստուդիա է մտել պատերազմի դեմ պաստառով։ Նա խոսել է նաև պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին, որ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ՝ վստահություն հայտնելով, որ այն վերջինը չէ․ «Մենք գործընկերների հետ աշխատում ենք նոր սահմանափակումների վրա, որոնք կկիրառվեն ռուսական պետության դեմ։ Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են պատերազմի համար, բոլորը, ովքեր պատասխանատու են ժողովրդավարության կործանման համար, բոլորը, ովքեր պատասխանատու են մարդկանց նկատմամբ բռնաճնշումների համար, բոլորը պատասխան կստանան»։ Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ մարտի 14-ի օրվա ընթացքում Կիևի և Լուգանսկի շրջանների քաղաքներից և ավաններից տարհանվել է 3806 ուկրաինացի․ «Մեր շարասյունը՝ հարյուր տոննա Մարիուպոլի համար ամենաանհրաժեշտը, դեռևս պահվում է Բերդյանսկում։ Արդեն երեք օր է։ Բայց մենք կփորձենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Մարիուպոլի բնակիչները ստանան սնունդ, ջուր և դեղորայք»։ Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական հողի վրա ռուսական կողմի գործողությունների մասին լիարժեք տեղեկություն է տրամադրել Ուկրաինայի ընկերների և գործընկերների հետ զրույցներում՝ շեշտելով, որ «զավթիչների յուրաքանչյուր ագրեսիվ գործողություն աշխարհին միայն մղում է նոր պատժամիջոցների»։ «Ես խոսել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետել։ Մենք ունենք 100% փոխըմբռնում։ Կարևոր էր նաև Իսրայելի վարչապետ Բենեթի հետ զրույցը այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու բանակցային ջանքերի շրջանակներում»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով երկրի պատվիրակությունը նույնպես աշխատել է այս ուղղությամբ ռուսական կողմի հետ բանակցություններում․ «Շատ լավ է, ինչպես ինձ ասացին: Բայց տեսնենք։ Բանակցությունները կշարունակվեն վաղը»։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի Նախարարների կաբինետը համաձայնեցրել է երկրի տնտեսությանն աջակցելու որոշումների փաթեթը, որպեսզի բիզնեսը աշխատի, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան․․․«Այնտեղ, որտեղ անվտանգությունը թույլ է տալիս, այնտեղ, որտեղ մարդիկ պատրաստ են դրան»։ Զելենսկին հայտնել է, որ ստորագրել է հրամանագիր՝ երկրի զինված ուժերի 234 զինծառայողների Ուկրաինայի պետական ​​պարգևներ շնորհելու մասին․ նրանցից 59-ը՝ հետմահու։
10:26 - 15 մարտի, 2022
Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին՝ փակելու Ուկրաինայի երկինքը

Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին՝ փակելու Ուկրաինայի երկինքը

Մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Այս մասին գիշերվա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- դիմելով ուկրաինացիներին՝ ասել է նա։ Զելենսկին անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակացություններին․ «Մեր երկրների պատվիրակությունները ամեն օր տեսակապի միջոցով շփվում են։ Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա. ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին մարդիկ, վստահ եմ, սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարրհ, բայց անհրաժեշտ ճանապարհ, որ այս դժվար բանակցային գործընթացում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք, անհրաժեշտ մեզ համար, աշխարհի համար, անվտանգության համար, և որպեսզի մենք ունենանք նորմալ և արդյունավետ երաշխքիներ»։ Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին․ «Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է՝ երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:
10:59 - 14 մարտի, 2022
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:38 - 14 մարտի, 2022
Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ «Մենք նախանձախնդիր ենք` կազմակերպելու առաջնորդների հանդիպում (Ռուսաստանի և Ուկրաինայի - խմբ.): Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նման ձգտումներ ունեինք: Սկզբունքորեն, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ժամանակ ասաց, որ ինքը դեմ չէր նման հանդիպմանը...Ուկրաինական կողմը պատրաստ է»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ Բելառուսում կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում․ «Մյուս կողմից կան այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք»։ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին։ ՌԴ նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։
16:50 - 13 մարտի, 2022
Հումանիտար միջանցքների շնորհիվ մարտի 12-ին հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու․ Զելենսկի

Հումանիտար միջանցքների շնորհիվ մարտի 12-ին հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու․ Զելենսկի

Հումանիտար միջանցքների շնորհիվ շաբաթ օրը՝ մարտի 12-ին, հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու, իսկ Մարիուպոլի մարդասիրական բեռը պետք է լինի վաղը կեսօրին։ Այս մասին մարտի 13-ի՝ գիշերը ժամը 02։35-ի տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Ukrinform-ը։ «Բոլոր հումանիտար միջանցքները, որոնք, ի դեպ, համաձայնեցված էին, աշխատեցին։ Այսօր հաջողվել է դուրս բերել 12 729 մարդ. Մարիուպոլի համար մարդասիրական բեռները պետք է լինեն վաղը կեսօրին։ Երթուղու բարդության պատճառով ստիպված էի գիշերել Բերդյանսկում»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն ասել էր, որ «չնայած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի՝ «լռության ռեժիմի» լիակատար պահպանմանը՝ ուկրաինական կողմը շարունակում է ցինիկաբար խախտել հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կիև, Չեռնիգով, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում բնակչության ծանուցումը պարզապես չի իրականացվել»։
10:32 - 13 մարտի, 2022