ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները

ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը։ Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտրական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտահանման հետ կապված իրադրությունը: Գոհունակությամբ շեշտվել է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. Եվրասիական միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները: Նշված հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հարաբերությունները և ավելացնել շփումների պարբերականությունը: Երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում կստեղծվեն բարենպաստ պայմաններ ոչ հեռավար հանդիպման համար:
18:30 - 22 սեպտեմբերի, 2020
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Հայաստանի Հանրապետությունից Ռուսասատանի Դաշնություն մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով: ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել այդ հիվանդության դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ: Ռուս գործընկերներին տեղեկացվել է նաև, որ 2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքնում կողմերը որոշել են, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի-շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսվում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Երկուստեք բարձր է գնահատվել կառուցողական երկխոսությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ռուսական կողմին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո:
17:12 - 18 սեպտեմբերի, 2020
ՍԱՏՄ պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ԱԱԾ

ՍԱՏՄ պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս մասին հաղորդագրություն է տարածել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին: Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ։ Նկարագրված արարքը կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ: Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Հաշվի առնելով համապատասխան իրավապայմանների առկայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը  ժամանակավոր դադարեցնելու մասին: 2020 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:11 - 18 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ ստուգումների արդյունքներով ավելի քան 3 տասնյակ տնտեսվարողի գործունեություն կասեցվել է

ԱԱՏՄ ստուգումների արդյունքներով ավելի քան 3 տասնյակ տնտեսվարողի գործունեություն կասեցվել է

 Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ-ի սեպտեմբերի 10-ի կասեցումների ցանկում․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Այս մասին հայտնում է կառավարությունը։  «Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Կասեցվողների ցանկում է Գյումրիի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցը․ հյուրանոցային գործունություն ծավալող տնտեսավարողներն ամառային հանգստի շրջանում ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում․ դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։ Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսավարողի նկատմամբ՝ խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր,  այդ թվում՝ «Էվրիկա» սուպերմարկետի, որտեղ հնարավոր խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ էր ստացվել։ Մայրաքաղաքում կասեցումները հաջորդել են նախորդիվ ողջ Երևանով մեկ կատարված համաժամանակյա ուժեղացված ստուգայցին, որի արդյունքում արձանագրվել էին համաճարակային ռեժիմի շեղումներ, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևաչափերի անհամապատասխանություն, որոշ դեպքերում նաև՝ բացակայություն, չի պահպանվել  փակվող աղբամաններ ունենալու, դիմակ կրելու պահանջը։ Արձանագրվել են նաև ախտահանումը պատշաճ չիրականացնելու դեպքեր։ Ուշագրավ է կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մեծ թիվը թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով մշտադիտարկվել է Արարատի մարզի «Արտաշատի ստոմատոլոգ» ՓԲԸ-ն՝ քաղաքային ամենախոշոր ատամնաբուժական պոլիկլինիկան,  որտեղ արձանագրվել են համաճարակային ռեժիմից շեղումներ։ Դիտարկվել է նաև Փոքր Վեդու համայնքապետարանը․ նկատված որոշ խախտումների մասով տրվել է  դրանք անմիջապես վերացնելու ցուցում։ ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, սակայն չեն բացառվել։ Արձանագրվող խախտումները ներկայացվում են պարետատուն։ Դրանց համակցված առկայության դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:10 - 10 սեպտեմբերի, 2020
Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում:Այսօր անցկացված վերահսկողության արդյունքում մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողներ: Դրանք քիչ են, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր թերացողների մոտ, այս դեպքերում էլ հիմնականում խախտվել են ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը:ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվելու են:
18:19 - 08 սեպտեմբերի, 2020
Ուժեղացված ստուգայց Գյումրիում եւ կասեցումներ մայրաքաղաքում. ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայց Գյումրիում եւ կասեցումներ մայրաքաղաքում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել: Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս: ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները: Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն: Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա Տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում:
18:30 - 03 սեպտեմբերի, 2020
Կասեցվել է բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները: Օրեր առաջ ՍԱՏՄ–ն տեղեկացրել էր այն մասին, որ «Դվին» հյուրանոցի «Մյուզիք Հոլլ» սրահում և «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը: Երկու միջոցառումների կապակցությամբ էլ ՍԱՏՄ տեսուչները կազմել էին արձանագրություններ, որոնց հիման վրա այդ տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով: Կասեցումներ եղել են նաև մարզերում: ՍԱՏՄ մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել է ամենատարբեր խախտումներ՝ թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները: Այդ օբյեկտների կապակցությամբ ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն: Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն: Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցեր ու կրկնայցեր լինելու են և՝ անակնկալ:
18:35 - 01 սեպտեմբերի, 2020
Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։
18:36 - 28 օգոստոսի, 2020
Իրացման ցանցում խախտվում են պարտադիր ջերմաչափման, ախտահանման և այլ կանոններ. ՍԱՏՄ

Իրացման ցանցում խախտվում են պարտադիր ջերմաչափման, ախտահանման և այլ կանոններ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Օգոստոսի 27-ին կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները:  Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր: Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ: Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։  
18:07 - 27 օգոստոսի, 2020
ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցումներ է իրականացրել. ստուգայցերը շարունակվում են

ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցումներ է իրականացրել. ստուգայցերը շարունակվում են

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ:Մասնավորապես՝ նշված սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։ Մյուս երկու ընկերությունում արձանագրվել էին աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, ջերմաչափման գրանցամատյանի վարման, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ։Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են հանրապետության ողջ տարածքում։ Ստուգայցեր իրականացվել են պետական մարմինների վարչական շենքերում, բժշկական կազմակերպություններում, արտադրական ձեռնարկություններում և մանրամեծածախ առևտրի կետերում։Արձանագրված խախտումներն ուղարկվել են պարետատուն:     Տարածել |
18:41 - 26 օգոստոսի, 2020
Կասեցումներ Էջմիածնում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Կասեցումներ Էջմիածնում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարերատուն։Տեսչական մարմնի կողմից այսօր նաև Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն: Կասեցման հիմք են հանդիսացել ավելի վաղ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ամենօրյա ռեժիմով անակնկալ ստուգայցերն ու ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում։ 
18:10 - 25 օգոստոսի, 2020
Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել

Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային. քաղաքացիների ահազանգերի հետքերով ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերում են նաև սահմանված պահանջները հստակ գիտակցող, սակայն, այնուամենայնիվ,  խախտում կատարելուց չխուսափող կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Այսպես, օրերս ՍԱՏՄ-ն ահազանգ էր ստացել քաղաքացուց առ այն, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք, որին մասնակցելու է 120 անձ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի  մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ:
18:57 - 24 օգոստոսի, 2020
Կասեցումներ Երևանում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Կասեցումներ Երևանում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում խախտումներ չեն արձանագրվել: Տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել բանկերը, գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը։Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների շրջանում իրականացրել են նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ հանգամանալից ներկայացնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կանոններն ու նորմերը։
18:44 - 21 օգոստոսի, 2020
Անվտանգության կանոնների խախտումներ հանգստյան տներում և մարզասրահում․ ԱԱՏՄ

Անվտանգության կանոնների խախտումներ հանգստյան տներում և մարզասրահում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է ստուգայցերը մայրաքաղաքում եւ մարզերում: Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերի պահպանումը :Երևանում դիտարկված մարզասրահներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել է յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել է ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։Մշտադիտարկումները շարունակվել են նաև Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ ևս խախտումներ են գրանցվել․ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ։Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել պարետի կողմից սահմանված նորմերը։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:
18:57 - 20 օգոստոսի, 2020