Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ ապագայում կայանալու է Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպում, նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պորտուգալացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Այժմ Հունաստանի հետ ավելի արդյունավետ երկխոսության համար հնարավորությունների պատուհան է բացվել։ Եվ մենք Հունաստանի արտգործնախարար և իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասի հետ պատրաստվում ենք հանդիպել առաջիկա շաբաթներին», - հայտարարել է Չավուշօղլուն։ Անկարայի և Աթենքի հարաբերությունները սրվել էին Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների հետևանքով։ Հունաստանի իշխանությունները 2020 թվականի երկրորդ կեսին կոչ էին անում ԵՄ գործընկերներին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։
12:58 - 08 հունվարի, 2021
Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է
 |armtimes.com|

Չավուշօղլուն աշխատանքային այց է կատարելու ՌԴ. օրակարգում նաեւ Ղարաբաղի խնդրի քննարկումն է |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում: Նա այցելելու է՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը, որը գործում է բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի շրջանակներում»,-հայտնել է Զախարովան: Նա նաեւ շեշտել է, որ մանրամասն քննարկվելու է  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը: «Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա: Կենտրոնացումը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության ստեղծման վրա», - ասել է Զախարովան:
20:06 - 24 դեկտեմբերի, 2020
Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու  
 |tert.am|

Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռսախոսազրույցի ժամանակ: Շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:   Իրանցի նախարարը ևս ընդգծել է բարեկամանական հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ հարաբերությունն ապագայում:
10:21 - 13 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով․ Չավուշօղլու |hetq.am|

Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով․ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ կազմակերպությանը Թուրքիայի լիարժեք անդամակցության հեռանկարով։ Այդ մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Եվ դա ցանկանում ենք անել ամբողջական անդամակցության հեռանկարով։ Սակայն Եվրամիությունը, որպես կանոն, աջակցում է ԵՄ անդամ մյուս երկրներին»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը։ Չավուշօղլուի խոսքերով՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով։ Բացի այդ, Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Աթենքը դադարեցրել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միջերկրական ծովում առկա իրավիճակի վերաբերյալ Անկարայի հետ բանակցություններին մասնակցությունը։  
22:57 - 08 դեկտեմբերի, 2020
Անկարան կարիք ունի վերանվաճելու մեր վստահությունը. Արա Այվազյան
 |1lurer.am|

Անկարան կարիք ունի վերանվաճելու մեր վստահությունը. Արա Այվազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: Պարզապես պետք է հիշեցնեմ Թուրքիայի պահվածքը 1991-ից ի վեր: Նաև պետք է անդրադառնամ 100-ամյա իրադարձություններին: Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդն է: Մենք ունենք պատմական հիշողություն: 1991-ից ի վեր, առաջին իսկ օրվանից, ՀՀ իշխանությունը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանի բարիդրացիական հարաբերություն հաստատել: 1993-ից մինչև հիմա մենք ականատես ենք շրջափակման, դիվանագիտական հարաբերություններ հասատատելուց հրաժարվելու և անցած 30 տարվա ընթացքում Հայաստանի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի»,- ասել է Այվազյանը՝ հիշեցնելով, որ 2008-2009 թթ. հայկական կողմը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման նպատակով: Նախարարի խոսքով՝ այն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատճառներ: «Այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին, երբ ամբողջ հայ ժողովուրդը պետք է նշեր առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը օրը, Թուրքիայի նախագահն արեց սադրիչ հայտարարություն, որով, ըստ էության արդարացնում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Դա հերթական անգամ ապացուցեց, որ Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը: Էլ չեմ ասում հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացման մասին: Թուրքիան սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանին՝ նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների մակարդակով: Դա շարունակվեց ընդհուպ մինչև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկը: Ես արդեն նշեցի, որ Թուրքիան հանգուցային դեր խաղաց Արցախի դեմ պատերազմի սանձազերծման գործում, սպառնում էր անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը, խիստ բացասական դեր ունեցավ այդ ամբողջ ընթացքում, ներմուծեց վարձկան ահաբեկիչներին: Թուրքիան նաև անմիջական մասնակցություն էր ունենում մարտական գործողություններին՝ հաճախ իր ձեռքը վերցնելով դրանց ղեկավարումը: Երեք անգամ վիժեցրեց մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները: Առաջին անգամ, հիշում եք, այստեղ երկարատև բանակցությունից հետո ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը: Հետագայում նաև ԱՄՆ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերվող պայմանավորվածությունները խաթարվում էին հենց Անկարայի բացասական դերակատարության պատճառով»,- հավելել է նախարարը: Այվազյանի խոսքով՝ մենք, իհարկե, ցանկանում ենք ապրել խաղաղ տարածաշրջանում և բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, սակայն կարծում է՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել իր թվարկածի թեկուզ մի փոքր մասը: «Անկարան կարիք ունի վերանվաճել մեր վստահությունը, որը կորել էր այս ամբողջ ժամանակի ընթացքում: Կտեսնենք, թե ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Անկարան: Դրանից հետո միայն կգնահատենք, թե որքանով են անկեղծ նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր փուլի վերաբերյալ»,- եզրափակել է խոսքը նախարարը:
19:38 - 07 դեկտեմբերի, 2020
Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ Չաուշօղլուն շեշտել է, որ իրենք բոլոր խնդիրները ցանկանում են լուծել դիվանագիտության և բանակցությունների միջոցով: Սրա հետ կապված Չաուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը համատեղ կոնֆերանս կազմակերպելու առաջարկություն է արել:«Մենք դրան հրավիրել ենք ոչ միայն Միջերկրական ծովի արևելքի երկրներին, ոչ միայն ծովի առափնյա երկրներին, այլ նաև այն երկրներին, որոնք շահեր ունեն այստեղ: Այժմ մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Ի վերջո մենք ուժեղ ենք և՛ սեղանի շուրջ, և՛ ռազմադաշտում: Մենք չենք պատրաստվում ասել, թե ուժեղ ենք Միջերկրական ծովում, բայց այնտեղ ուզում ենք ամեն ինչ: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Կողմ ենք արդար կիսելուն: Կարգավորումը հայ ժողովրդի օգտին է: Ուժեղ ենք և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից և այդ ուժը օգտագործելու ենք ի օգուտ բոլորի»,-ասել է Չաուշօղլուն:Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:
17:33 - 07 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների ու ընդհանուր շահերի մասին |factor.am|

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների ու ընդհանուր շահերի մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի ու փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը պահպանում է դրական ուղղվածությունը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է երկրի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ Անկարան ջանում է պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ, չնայած մի շարք հարցերի առկայությունը, որոնց շուրջ չի հաջողվում պայմանավորվել։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևորագույն մասն են: Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Չնայած այն հարցերի առկայությանը, որոնց շուրջ չենք կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք պահպանել կենդանի երկխոսությունը և գալ ընդհանուր հայտարարի։ Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Չավուշօղլուն։
13:37 - 24 նոյեմբերի, 2020
Մայք Պոմպեոն Թուրքիայում չի հանդիպի Էրդողանի հետ |factor.am|

Մայք Պոմպեոն Թուրքիայում չի հանդիպի Էրդողանի հետ |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի կարող հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ այդ երկիր պաշտոնական այցի շրջանակում՝ Թուրքիայի առաջնորդի աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ամերիկացի դիվանագետներին խնդրել են մեկնաբանել Էրդողանի ու Պոմպեոյի հանդիպման հնարավորությունը։ «Մենք բոլորս՝ պետքարտուղարը, թուրք պաշտոնատար անձինք, ԱԳ նախարար Չավուշօղլուն և նախագահ Էրդողանը, կցանկանայինք, որպեսզի հանդիպման մասին պայմանավորվածություններն իրականացվեն։ Վերջնական արդյունքում դա տեղի չունեցավ, քանի որ նախագահ Էրդողանի աշխատանքային գրաֆիկը փոխվել է, և այն դադարել է համապատասխանել չափանիչներին, որոնք մենք ի սկզբանե մշակել էինք պետքարտուղարի այցի համար»,- պարզաբանել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։ Ավելի վաղ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, որ Պոմպեոն նոյեմբերի 13-23-ը 7 երկրներ շրջագայության ընթացքում կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար ու Սաուդյան Արաբիա։ Հավելենք, որ Ստամբուլում Պոմպեոն հանդիպելու է հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ։ Պոմպեոն չի նախատեսում այցելել Անկարա։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, Մայք Պոմպեոյի ծրագրած հանդիպումներն անվանել է «չափազանց անհարգալից» միջամտություն։ 
12:08 - 17 նոյեմբերի, 2020