Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցելու  ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից, միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- ասել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշել է, որ ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր եւ որ ամենակարեւորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը։  
16:25 - 02 դեկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարարի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բելառուսում հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոյի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ներկա վիճակը, հեռանկարները և դրա ակտիվացման համար անհրաժեշտ հետագա քայլերը։ Մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ։ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բելառուսի և Հայաստանի միջև պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի շրջանառությունը կազմել է 24 մլն ԱՄՆ դոլար։ Բելառուսը հետաքրքրված է սննդամթերքի մատակարարումների ծավալների մեծացմամբ, մատակարարվող ապրանքների տեսականու ընդլայնմամբ, ինչպես նաև տոհմային կենդանիների և անասնաբուժական դեղամիջոցների մատակարարմամբ։ Բելառուսի և Հայաստանի գյուղատնտեսական բուհերի միջև համագործակցություն՝ ուսանողների փոխանակում, ուսումնական պրակտիկա, մասնագետների վերապատրաստում ագրոարդյունաբերական համալիրի համար։
10:23 - 27 նոյեմբերի, 2021
Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները |armenpress.am|

Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը և Հայաստանը երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ներուժ ունեն: Այդ մասին առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան: «Մեր երկրների՝ Բելառուսի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հիմնական առաջնահերթությունները մեր պետությունների շուկաներում բելառուս և հայ փորձագետների դիրքերի ամրապնդումն է, ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Ընդ որում, ընթացիկ տարվա արտաքին առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է զգալի ջանքեր գործադրենք երկկողմ առևտուրը վերականգնելու և ավելացնելու համար: Ընթացիկ տարվա հունվար – սեպտեմբերի արդյունքներով երկկողմ առևտրի աննշան աճ է եղել՝ 4,5 տոկոս: Կան զգալի պաշարներ, որոնք մեր երկրները պետք է օգտագործեն փոխադարձ առևտրի ծավալները լրջորեն ավելացնելու համար», - ասել է Վիտալի Դրոժժան: Հանձնաժողովի համանախագահի խոսքով՝ ապրանքների ավանդական խմբերի մատակարարման ծավալների ավելացման հաշվին առևտրի զարգացման էքստենսիվ ճանապարհը գնալով սպառում է իրեն, ուստի հարկավոր է մտնել կոոպերատիվ նախագծերի ոլորտ: Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշել է, որ Բելառուսը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցելու մեծ ներուժ ունեն: «Կան շատ հարցեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են և մենք կարող ենք համատեղ առաջ մղել այդ շահերը ԵԱՏՄ-ում: Կուզեի մատնանշել մեր փոխգործակցության հնարավորությունները միջազգային ասպարեզում: Օրինակ, երեկ մենք քննարկում էինք առևտրի հնարավորությունները Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Մեկ այլ կարևոր հանգամանք է Հայաստանի կառավարության ծրագրի կենսագործումը ենթակառուցվածքների և արդյունաբերության զարգացման մասով: Այդ ուղղությամբ բելառուսական ընկերությունները մեծ հնարավորություններ ունեն: Կոոպերատիվ նախագծերը հիմա առանձնահատուկ նշանակություն են ունենալու մեր երկրների համար», - ընդգծել է Վահան Քերոբյանը: 2021 թ. առաջին կիսամյակում Հայաստան Բելառուսի արտահանման հիմնական ապրանքներն են եղել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման համակարգիչները և դեղերը։ Իր հերթին Բելառուսը Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ ու ջարդոն և սպեցիֆիկ ապրանքներ: Բելառուսում հայկական ներդրումների աճ նկատվում է։ Առաջին կիսամյակի վերջին դրանց մուտքերի ծավալը տնտեսություն կազմել է 10,6 մլն դոլար (գումարած 16,4%)։ Բացի այդ, Բելառուսում գործում է հայկական կապիտալով 46 ձեռնարկություն, այդ թվում՝ 11 համատեղ ձեռնարկություններ և 35 արտասահմանյան կազմակերպություններ։ Միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ։ Այն ժամանակ ուրվագծվել էին այն նախագծերն ու ուղենիշերը, որոնք հնարավորություն տվեցին պահպանել երկկողմ համագործակցության դինամիկան համաճարակի դժվարին ժամանակահատվածում։ 2020 թվականի արդյունքներով երկկողմ առևտուրը կազմել է 82,3 միլիոն դոլար և 2019 թվականի համեմատ աճել է ավելի քան 13 տոկոսով։ Բելառուսից արտահանումը անցյալ տարի աճել է ավելի քան 9 տոկոսով՝ մինչև 57,5 մլն դոլար, դրական մնացորդը կազմել է 32,7 մլն դոլար։
14:30 - 26 նոյեմբերի, 2021
Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է․ Վահան Քերոբյանը՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին |armenpress.am|

Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է․ Վահան Քերոբյանը՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նախատեսում է որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը, նախ անդրադառնալով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի վերաբերյալ Մայր Աթոռի առաջարկին՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը, ասաց. «Այդ հարցը քննարկվել է թե մեր թիմի ներսում, թե կուսակցության հետ միասին: Եվ մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է: Եվ այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»: Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ մանրամասն հիմնավորումներ է տվել, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվար ամսին՝ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում: «Դա ամենաքիչն է, որը մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»,-նշեց նախարարը: Նա հիշեցրեց՝ այդ նախագծի առնչությամբ տարբեր առաջարկներ են եղել թե «Հայաստան» խմբակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ից, թե Մայր Աթոռից, թե անհատներից: «Ընդ որում ուրիշ տիպի առաջարկներ էլ են եղել՝ օրինակ մի որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Դա մենք ևս տրամաբանական առաջարկ ենք համարել և հիմա դիտարկում ենք դրա իրականացումը»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկների ուսումնասիրության արդյունքում ընտրվել է արդեն ընդունված առաջարկը:
13:02 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Երևանում նոյեմբերի 16-ին ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյոնգ Զուն։   «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը: Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։ Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։
12:36 - 17 նոյեմբերի, 2021
Վահան Քերոբյանը հայտարարեց հողային բարեփոխումների մեկնարկի մասին |armenpress.am|

Վահան Քերոբյանը հայտարարեց հողային բարեփոխումների մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները: «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով հողային բարեփոխումների մեկնարկի մասին: «Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշեց Քերոբյանը:   Խոսելով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին` Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար: «Այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- եզրափակեց Քերոբյանը: 
11:41 - 08 նոյեմբերի, 2021
Պատրաստ ենք աջակցելու արտահանման շուկաների բացահայտմանն ուղղված ցանկացած նախաձեռնության. Վահան Քերոբյան

Պատրաստ ենք աջակցելու արտահանման շուկաների բացահայտմանն ուղղված ցանկացած նախաձեռնության. Վահան Քերոբյան

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:   «Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան. մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել են Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, որը Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate IT ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։   Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։   Նման նախաձեռնությունները շատ կարևոր են մեր չինական օրակարգը ձևավորելու և այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- գրել է նախարարը:
13:31 - 06 նոյեմբերի, 2021
Հայաստանը մտադիր է իր արտադրած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում արտահանել |armenpress.am|

Հայաստանը մտադիր է իր արտադրած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում արտահանել |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։ ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և Հայաստանում արտադրված  «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց Քերոբյանը: Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եւ հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:
17:55 - 04 նոյեմբերի, 2021
Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին |armenpress.am|

Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն է, անդրադարձավ Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը և 7-ը աշխատանքային պահելու առաջարկին: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան: Նախարարը նախ հիշեցրեց՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: «Եվ փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա: Բայց, եկեղեցին և պետությունն անջատ են գործում, մենք, իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը չնշել, քանի որ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն: Եթե մի կողմից նրանք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաև մեզ օգնեն և առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, որոնք որևէ հոգևոր նշանակություն չունեցող օրեր են»,-ասաց Քերոբյանը: Նա վստահեցրեց, որ իրենց աշխատանքում փորձում են գտնել ճիշտ բալանսը:  Նախարարը շեշտեց՝ կարևորագույն հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են, օրինակ` Սուրբ Ծնունդը: Անդրադառնալով հարցին, եթե Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագը սկսվում է ժամը 17:00-ին, բայց աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, քաղաքացին ինչպե՞ս մասնակցի՝ նա ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ գործատուի, որը չի թողնի, որ իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե նրանք նման ցանկությունն ունեն: Դա աշխատանքային հարաբերություններով շատ հանգիստ կարգավորվող բան է»: Ըստ Քերոբյանի՝ Ամանորյա տոների հանգստյան օրերը հանելով՝ կառավարությունն անուղղակիորեն ստիպում է, որ գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք են, որ մարդը կարողանա նորմալ վերականգնվել տարվա ընթացքում: «Մենք ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որ աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,-ասաց նա: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:09 - 02 նոյեմբերի, 2021
Աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խզում պահանջարկի և առաջարկի միջև, ինչն առաջացնում է գնաճ. Քերոբյան |1lurer.am|

Աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խզում պահանջարկի և առաջարկի միջև, ինչն առաջացնում է գնաճ. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը, իհարկե, համաշխարհային երևույթ է. աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում՝ Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, Չինաստանում, և դա արդեն մի քանի անգամ ասել եմ՝ հիմնված է այն բանի վրա, որ ամբողջ աշխարհում քովիդի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, և հիմա, երբ պահանջարկը վերականգնվել է, պարզ է, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, և աշխարհում հիմա բազմաթիվ ապրանքների գծով կա խոր խզում պահանջարկի և առաջարկի միջև. առաջարկն ավելի քիչ է, քան պահանջարկը: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհի հետ, և եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում  նաև Հայաստանում համապատասխան ապրանքների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ անցած տարի Հայաստանից ՌԴ արտահանվել էր մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի 40 հազար տոննա կարտոֆիլ՝ բարձր գնով: «Բնականաբար այդ բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ-ի մղումը և ՌԴ-ի մտադրությունն ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացիները բարձրացնում են կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, որովհետև ունեն ընտրություն՝ վաճառելու դրսում բարձր գնով: Մենք այդ ընտրությունը չենք սահմանափակում»,- ասաց Քերոբյանը: Նախարարը հայտնեց, որ իր տեղակալը գտնվում է Ուկրաինայում և գնացել է այնտեղ, ինտենսիվ բանակցություններ է վարում, որպեսզի ֆյուչերսային պայմանագրերի միջոցով կարողանան ամրագրել հնարավորինս ցածր գին հիմնական հումքային սննդամթերքների համար՝ ապագայում գնաճը զսպելու նպատակով: «Գնաճը «ներկրված» է, որովհետև 90 տոկոսով վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծված են, իսկ 10 տոկոսով էլ այն ապրանքներին, որոնց գինը դրսի շուկաներում բարձրացել է, և տեղական շուկայում էլ գները զուգահեռ բարձրացել են: Այս պարագայում այն գործիքակազմը, որն ունի ԿԲ-ն, խիստ անբավարար է, որպեսզի հնարավոր լինի պայքարել գնաճի դեմ: Թեև մեր ուղիղ գործառույթը չէ պայքարել գնաճի դեմ, բայց գործընկերներին ամեն կերպ փորձում ենք օգնել՝ նաև հասկանալով, թե լոգիստիկ ինչ խնդիրներ պետք է լուծենք, ապրանքների գնման համար բանակցենք՝ օգտագործելով պետության լծակները, որպեսզի մեր տնտեսվարողներին տանք էժան գնով ապրանքներ էժան Հայաստան բերելու հնարավորություն»,- նշեց Քերոբյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
13:12 - 02 նոյեմբերի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 53 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներ։ Նշենք, որ կառավարությունն այս նախագծով առաջարկել է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և հունվարի 7-ը։ ԱԺ քառօրյայի առաջին օրը բուռն էր անցել՝ կապված այս նախագծի հետ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշել էր, որ իրենք առաջարկելու են հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային օրեր։  ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստյան են Հայաստանում, այսպիսով ինքը կողմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծին:   «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն էլ նկատել էր, որ նախագիծը պատշաճ հիմնավորված չէ։ 
10:15 - 27 հոկտեմբերի, 2021
Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Կառավարության կողմից ներկայացրած «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց, որ հայ ժողովուրդը չափից ավելի է աշխատում, իսկ ամանորը առիթ է ընտանիքով հավաքվելու, հանգստանալու համար։ «Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։ Ամսի 1-ից աշխատանքի շտապող մարդը ոչ ընկերոջ, ոչ հարազատի տոնը չի շնորհավորելու։ Դուք մարդկանց զրկում եք իրար հետ շփվելու, հայկական ավանադական ինչ-որ բան պահելու հնարավորությունից»։ Նազարյանը հետաքրքրվեց նաև՝ ճի՞շտ է, արդյոք, այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելն էր․ «Որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք»։ Քերոբյանն էլ ասաց՝ իր և իր գործընկերների մտքով է անցել այս նախագիծը․ «Բայց պարզվում է նաև, որ  ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել։ Արամ Վարդևանյանը նշեց, որ այդ նախագիծը Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ որ պատճառներով չի ստացվել»։ Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։ «Ես կարող եմ բերել նաև ասոցիացիաների կարծիքը։ Ձեր հետ ամբողջությամբ համաձայն եմ, որ ՀՀ-ում աշխատողների իրավունքները  և պարտականությունները պետք է ավելի լավ պաշտպանվեն։ Ինքս էլ, նախկին գործարար լինելով, գիտեմ, թե ինչպես են բազմաթիվ ընկերություններում վերաբերում աշխատողների պարտականություններին։ Այստեղ մենք ունենք մեծ անելիք»։ Անդրադառնալով ավանդույթների վերաբերյալ Նազարյանի դիտարկմանը, Քերոբյանն ասաց․ «Երբ դուք խոսում եք ավանդույթների մասին, ապա ես չեմ կարող հիշել, թե այդ ավանդույթները ինչ արմատներ ունեն։ 2000-ականներից նոր սկսվել է այսքան երկար ամանորյան տոներ նշելը։ Եվ որևէ ավանդական տոնի հետ այս ամանորյա երկար հանգիստը կապ չունի։ Կապ ունի միայն հունվարի 6-ը, որը Սուրբ Ծննդյան տոնն է, և 31-ն ու 1-ն էլ սովետական տարիներին ներդրված ամանորյա տոնակատարություններն են ու վերջ»։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել որպես աշխատանքային օրեր։
11:09 - 26 հոկտեմբերի, 2021
Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքի համար ավելի բարձր․ մենք շատ անհանգստացած ենք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը․ իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, եւ մենք, իհարկե, պետք է փորձենք զսպել գնաճը՝ մեր տնօրինման տակ եղող գործիքներով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ համագործակցում են Կենտրոնական բանկի հետ՝ ակնկալելով, որ ԿԲ-ն չի թողնի տնտեսության կարեւոր ճյուղերը, ինչպիսին է արտահանումը, վտանգվի։ «Մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ, խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, նաեւ Ուկրաինային, հարավամերիկյան երկրներին, որպեսզի կարողանանք նորմալ կամ ցածր գներով ապրանքներով ապահովելով, որը թույլ կտա մեղմել գնաճը»,- ասաց Քերոբյանը։ Քերոբյանի խոսքով՝ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ունենք, արդեն 30 հազար տոննա կարոտֆիլ է արտահանվել․ «Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեզ հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ, եւ եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադառնում է տեղի արտադրանքի գների վրա։ Մենք գիտենք կարոտֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյուկտուրայում մեր ֆերմերներին չպիտի զրկենք իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, եւ եթե հնարավորություն կա ավելի բարձր գնով արտահանել, ուրեմն ճիշտ գինը դա է»։ Թարմ գյուղմթերքը, ինչպես նշեց Քերոբյանը, հիմնականում ԵԱՏՄ երկրներ է արտահանվում։ Նախարարի ններկայացրած տվյալներով՝ այս պահի դրությամբ180 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, իսկ անցած տարվա ընթացքում մոտ140 հազար։ Քերոբյանը հույս ունի՝ մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշը կբարձրանա։
12:40 - 21 հոկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

Հոկտեմբերի 18-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։   Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում և շեշտել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը: Նախարարն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին և ստանդարտներին` ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը։ Տեղեկացնելով, որ ստանդարտներն արդեն ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով՝ նա նաև ավելացրել է, որ մշակված ստանդարտների շնորհիվ զգալիորեն կբարելավվի զբոսաշրջության ոլորտը և հնարավորություն կստեղծվի դեպի Հայաստան ուղղել մեր երկրի համար թիրախային տուրիստական հոսքեր։ Դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար՝ հատուկ ընդգծելով գինեգործության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները։ Նա նշել է, որ գինեգործության ոլորտում ևս զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում։ Նախարարն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` նշելով, որ այդ ուղղությամբ մեծ  աշխատանք է արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան նպատակային նշաձողին հասնելու համար։ Ներկայացնելով Կառավարության ծրագրի տնտեսական հատվածը` Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է սպառման վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսության: Իրականացվելիք ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես ներդրումների ներգրավմանը և ներդրողների աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով,  որ Հայաստանը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաև քննարկել ԱՄՆ-ում և Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը: Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել իրենց պատրաստակամությունը համագործակցությունը  շարունակելու ու անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ: Դեսպանը համակարծիք է եղել, որ հարկավոր է հնարավորինս հեշտացնել բիզնես գործունեության ծավալմանն ուղղված գործընթացները` պատրաստակամություն հայտնելով քննարկել վերջինիս ուղղված հետագա քայլերը։ Նախարարն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացմանը, առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը։ Խոսելով ՓՄՁ ոլորտում մասնագետների պակասի մասին` նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում կրթությունը բիզնեսի պահանջներին հարմարեցնելու համար` այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի դերը փորձի և փորձագիտական գիտելիքների փոխանցման առումով։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում աջակցել որոտի զարգացմանն ուղղված գործողություններին։ Ներդրումային միջավայրի մասին խոսելիս Վահան Քերոբյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել ամերիկյան ներդրողների համար, այն է՝ արևային էներգիայի արտադրություն, դեղագործություն, քիմիական արդյունաբերություն, առողջապահություն։ Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ դեսպանը հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված  ամերիկյան պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագրին: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ՝ այն վերանայելու և թարմացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում երկու երկրների համագործակցության համար բավականին շատ հնարավորություններ կան: Որոշվել է քննարկված կետերով աշխատանքներ իրականացնել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ։
22:50 - 19 հոկտեմբերի, 2021