Տեսանյութեր

Գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ․ Արհեստական բանականության կարողություններն այսօր

Գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ․ Արհեստական բանականության կարողություններն այսօր

Գիտարբուք Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ: 02:24 - Ի՞նչ է մեքենայական ուսուցումը, ինչպե՞ս է աշխատում արհեստական բանականությունը 22:52 - Ի՞նչ է նեյրոնային ցանցը 27:47 - Ինչպե՞ս է կատարվում անհրաժեշտ բանաձևերի ընտրությունը 31:11 - Ի՞նչ է Deep learning-ը 32:47 - Ինչպե՞ս է տեղի ունենում պատկերների ճանաչումը 38:20 - Մեքենայական թարգմանության մասին 41:18 - Մեքենայական ուսուցման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը 52:10 - Մեքենայական ուսուցումը և էլեկտրասրտագրությունն ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան 59:16 - Մի խնդրի լուծման համար հավաքագրված տվյալների հիման վրա այլ խնդիրների լուծումը 1:07:16 - Արհեստական բանականությամբ աշխատող սինխրոն թարգմանիչ ունենալու հավանականությունը 1:16:10 - Ի՞նչ խնդիրների է բախվում YerevaNN-ը 1:21:27 - Ինչպե՞ս հասկանալ՝ խնդրի լուծման համար անհրաժե՞շտ է կիրառել մեքենայական ուսուցում, թե՞ ոչ 1:24:02 - Ինչպե՞ս ճիշտ ստեղծել տվյալների շտեմարան 1:28:08 - Մեքենայական ուսուցման կիրառության դժվարությունները հիվանդությունների կանխատեսման գործում 1։36։19 - Կարո՞ղ է մեքենայական ուսուցումը կիրառվել պետության որոշումների կայացման գործընթացում 1:45:59 - Արհեստական բանականությունը չգիտի, որ ինքը չգիտի
12:10 - 27 նոյեմբերի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [25] Նաիրա Այվազյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [25] Նաիրա Այվազյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի չորրորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանի հետ։ 00:35 - Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ֆիզիոլոգիայի ինստիտուտը 05:04 - Հյուսվածքային ինժեներիայի, արհեստական մաշկի աճեցման և օրգանների ապաբջջայնացման մասին 11:15 - Արհեստական մաշկի արտադրության կենտրոն հիմնադրելու բիզնես նախագծի մասին 13:18 - Օձի խայթոցի դեմ հակաթույնի արտադրության հնարավորությունների մասին 18:50 - Պետության հետ համագործակցության մասին 24:25 - Հոգեֆիզիոլոգիայի և վիրտուալ իրականության կիրառության մասին 29:20 - Ինստիտուտի զարգացման հեռանկարների և գերազանցության կենտրոն դառնալու նպատակի մասին 34:42 - Չեն Ցուկերբերգ հիմնադրամից ստացված դրամաշնորհի և բժշկական կենտրոնների հետ աշխատանքի մասին 41:07 - Միջազգային համագործակցությունների և «Հորիզոն-Եվրոպա» գիտական ծրագրի շրջանակում 2,5 միլիոն եվրո դրամաշնորհ ստանալու մասին 45:30 - Երիտասարդների ներգրավվածության մասին ______________ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։ ________________ «Ինֆոքոմը» սկսել է «Ի գիտություն» գիտական և տեխնոլոգիական ամփոփագիրը (newsletter), որն ամեն շաբաթ կարող եք ստանալ ձեր էլեկտրոնային հասցեին ու ծանոթանալ Հայաստանի և աշխարհի գիտատեխնոլոգիական նորություններին։ Դրա համար անհրաժեշտ է անցնել հետևալ հղումով և բաժանորդագրվել` պարզապես նշելով ձեր էլ. հասցեն՝ https://bit.ly/infocom_newsletter:
12:02 - 24 նոյեմբերի, 2022